«Բեկոն Պրոդուկտ» ընկերությունն ընտանեկան բիզնես է, որը հիմնադրվել է 1995 թ.: Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենները հայր և որդի են։ Ընկերությունն զբաղվում է մսամթերքի ու կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր՝ ընդամենը 7-10 աշխատակից ունեցող արտադրամասում (այսօր «Բեկոն» ընտանիքը մեծացել է և ունի ավելի քան 350 աշխատակից)՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: Արտադրությունն իրականացվում է եվրոպական բարձրակարգ սարքավորումներով։ Արտադրական ողջ ընթացքը վերահսկվում է համակարգչային ծրագրավորման միջոցով, ինչը նվազագույնի է հասցնում մարդկային գործոնի ազդեցությունը։
Մեր առաքելությունն է սպառողին հասցնել առողջ և անվտանգ սնունդ։
Մեր նպատակներն են՝
- աշխատել արտադրանքի որակի կատարելագործման համար,
- միավորել լավագույն մասնագետներին,
- լինել նորարար և հասնել միայն ամենաբարձր ցուցանիշների` ձգտելով նպաստել մսամթերքի հայկական շուկայի զարգացմանը,
- լինել պատասխանատու հասարակության բոլոր շերտերի առաջ` գիտակցելով արտադրանքի կարևորությունը ողջ հասարակության համար:
«Բեկոն Պրոդուկտն» ունի ավելի քան 500 ապրանքատեսականի՝ ամենամատչելիից մինչև պրեմիում դասի մսամթերք։
«Բեկոն Պրոդուկտը» միակն է Հայաստանում, որն արտադրում է իսպանական չափանիշներին
համապատասխան իտալաիսպանական դասի մսամթերք, օրինակ՝ խամոն, կոպպա և այլն։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.bacon.am։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/baconproductllc