«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն («HSBC Հայաստան») աշխարհի խոշորագույն բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող ֆինանսական խմբերից մեկի` HSBC խմբի անդամ է: Բանկը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն «Midland Armenia Bank» ԲԸ անվանումով 1996 թ․, իսկ 1999 թ․ վերանվանվել է «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ:
Երևանում ունենալով 6 գրասենյակ և մոտ 318 աշխատակից` բանկը սպասարկում Է շուրջ 30,000 հաճախորդների երեք գլոբալ ուղղություններով`
- անհատական բանկային ծառայություններ,
- կորպորատիվ բիզնես,
- ֆինանսական շուկաներում գործառնություններ:
Բանկը կիրառում է իր միջազգային փորձը ֆինանսական ծառայությունների ոլորտում, ինչպես նաև իր կարողություններն ու միջազգային ծածկույթը, որպեսզի ստեղծի նոր հնարավորություններ իր հաճախորդների համար` դառնալու նախընտրելի միջազգային ֆինանսական գործընկեր նրանց համար:
Որպես գործատու՝ բանկի նպատակն է ստեղծել ընդգրկուն միջավայր իր աշխատակիցների համար և կերտել մշակույթ, որտեղ յուրաքանչյուրը կզգա գնահատված և հարգված, կստանա աջակցություն՝ իրացնելու իր մասնագիտական ներուժը:
HSBC Բանկ Հայաստանը, հավատարիմ մնալով իր կայուն զարգացման ռազմավարությանը, իր գործունեության 27 տարիների ընթացքում իրականացնում է ներդրումներ նաև համայնքների զարգացման գործում` իրականացնելով կրթությունը, ֆինանսական գրագիտությունը, աշխատանքային հմտությունները, ինչպես նաև ձեռներեցությունը խթանելուն ուղղված բազմաթիվ ծրագրեր ամբողջ Հայաստանում։ Այդ նպատակով բանկը համագործակցում է բարեգործական և հասարակական բազմաթիվ կազմակերպությունների հետ՝ արձագանքելով տեղական համայնքների մարտահրավերներին ու առաջնահերթություններին և իրագործելով HSBC-ի կայուն զարգացման նպատակները:
HSBC Բանկ Հայաստանն ունի աշխատատեղեր, ինչպես նաև պրակտիկայի ծրագրեր հետևյալ ուղղություններում՝
- գործառնությունների վարչություն,
- առևտրավարկային բանկային ծառայությունների վարչություն,
- անհատական բանկային ծառայությունների վարչություն (մասնավորապես մասնաճյուղային ցանց, զանգերի և թվային տեղնոլոգիաների կենտրոն, ստատուս ծառայությունների կենտրոն և այլն)։
HSBC Բանկ Հայաստանում աշխատելու առավելություններին, թափուր աշխատատեղերին, պրակտիկային ծրագրերին, ինչպես նաև դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.hsbc.am/։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/hsbcarmenia
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Տերյան 66
Հեռ․՝ (+374 60) 655 000