«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990 թ., սկզբում գործել է «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018 թ․ հունիսի 4-ից ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ առևտրային բանկ է, որն ակտիվ մասնակցություն ու ներդրում ունի երկրի սոցիալ–տնտեսական զարգացման գործում: Բանկը ծավալում է գործունեություն 5 քաղաքներում՝ Երևան, Վանաձոր, Գյումրի, Աբովյան, Էջմիածին, ինչպես նաև ակտիվորեն զարգացնում է հեռավար սպասարկումն ու թվային հարթակը։ Բանկի տեսլականն է դառնալ առաջատար թվային բանկ` ընդլայնելով մեր նորարարական, հաճախորդակենտրոն գործունեությունը։ Բանկն ունի արագ զարգացող և աճող թիմ՝ այս պահին ավելի քան 700 աշխատակցով։
«ԱյԴի Բանկի» առաքելությունն է լինել առաջին ընտրության բանկ հաճախորդների համար՝ որպես Հայաստանի լավագույն նորարար բանկ։ Բանկի ՄՌ ռազմավարությունն է լինել լավագույն գործատու աշխատակիցների համար։ Այդ նպատակով բանկն ունի ամուր հաստատված արժեքային համակարգ, ստեղծում է հրաշալի պայմաններ աշխատակցի առօրյա աշխատանքի, զարգացման և հաջողությունների համար։
Միանալ բանկի թիմին այժմ նշանակում է մասը դառնալ բազմաթիվ հրաշալի նախագծերի՝ բարելավելու թե՛ առցանց և թե՛ անցանց սպասարկումը, գրանցել անձնային և մասնագիտական աճ բանկի տարբեր թիմերում յուրաքանչյուր օր՝ միևնույն ժամանակ լինելով զարգացող թիմի գնահատված անդամ։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.idbank.am
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/IDBankArmenia