«Բոստոնգեն» ընկերությունը գործում է արդեն 8 տարի, ունի 500 աշխատակից։ Ընկերության գրասենյակները գտնվում են Բոստոնում (ԱՄՆ) և Երևանում (Հայաստան)։
2022 թ․ «Բոստոնգեն» ընկերությունը Երևանում հիմնել է տեխնոլոգիական կենտրոն և այժմ հետաքրքրված է տաղանդավոր ուսանողներով և փորձառու մասնագետներով, որոնք ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները և ներդրում ունենալ համակարգչային գիտության և կենսատեխնոլոգիայի ոլորտներում։
Ընկերության առաքելությունն է դյուրացնել առողջապահական անցումը անհատականացված բժշկությանը՝ օգտագործելով AI-ի վրա հիմնված մոլեկուլային և իմունային պրոֆիլավորում՝ բուժման չափանիշները բարձրացնելու, հետազոտությունները արագացնելու և տնտեսությունը բարելավելու նպատակով:
Եթե դու՝
- տեղեկատվական տեխնոլոգիաների կամ բժշկության, կենսաբանության և կենսաինֆորմատիկայի ուղղություններով ֆակուլտետների ավագ կուրսի ուսանող, շրջանավարտ կամ փորձառու մասնագետ ես,
- հետաքրքրված ես համակարգչային գիտության, կենսաբանության, կենսաինֆորմատիկայի և բժշկության ոլորտներով,
- ցանկանում ես կիրառել թվային տեխնոլոգիաները նորագույն և չափազանց հեռանկարային ոլորտում,
- նպաստել հասարակության համար դրական առաջընթացի ապահովմանը,
Ապա՝
Միացի՛ր «Բոստոնգեն»-ի թիմին:
«Բոստոնգենում» աշխատելու առավելություններն են՝
- ճկուն և հիբրիդային աշխատանքային գրաֆիկ ուսանողների համար, որը համատեղելի է ուսման հետ (շաբաթական 20 աշխատանքային ժամից սկսած),
- թվային տեխնոլոգիաների, գենետիկայի, կենսաինֆորմատիկայի և բժշկության խաչմերուկում զարգացող հետաքրքիր ոլորտում աշխատելու հնարավորություն,
- ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով աշխատելու հնարավորություն (Java, Python, React, JS, Node JS, D3),
- պրոդուկտ թիմում աշխատելու հնարավորություն (յուրաքանչյուր նորեկ կունենա իր մենթորը և կանոնավոր հետադարձ կապի միջոցով տեղեկացված կլինի կատարվող աշխատանքներից),
- մրցակցային աշխատավարձ և բժշկական ապահովագրություն,
- հիանալի կարիերայի հնարավորություն:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.bostongene.com։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/BostonGeneCorp