Երևանում Շվեդիայի դեսպանությունը խթանում է Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ
հարաբերությունների զարգացումը, մասնավորապես առևտրի և ներդրումների ոլորտում։ 2019 թ․
Շվեդիան որոշեց վերաբացել երկկողմ զարգացման համագործակցության պատուհանը Հայաստանի հետ։
Համագործակցության չորս ոլորտներն են՝
1. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և գենդերային հավասարություն,
2. կայուն զարգացում՝ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունությամբ,
և բնական ռեսուրսների կայուն օգտագործում,
3. ներառական տնտեսական զարգացում,
4. խաղաղ ու ներառական հասարակություն։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.swedenabroad.se։