Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով մատուցում է ծառայություններ սոցիալական ապահովության բնագավառում: Միասնական սոցիալական ծառայությունը հիմնադրվել է 2021 թ․: Միասնական սոցիալական ծառայությունը միավորում է սոցիալական պաշտպանության ծառայությունները (սոցիալական աջակցություն, զբաղվածություն, սոցիալական ապահովություն և բժշկասոցիալական փորձաքննություն), որոնք իրացվում են ՀՀ ամբողջ տարածքում՝ 49 տարածքային կենտրոնների միջոցով։
Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված դրամական այլ վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքների գնահատում և բավարարում, կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծում, բժշկասոցիալական փորձաքննության իրականացում, աջակցող միջոցների տրամադրում և այլն։
Միասնական սոցիալական ծառայությունը կատարում է բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատման, սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.socservice.am։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/ssamlsa