«Երեմյան Փրոջեքթս»-ը հիմնադրվել է 2006 թ․։ Այն ստեղծվել է ռեստորատոր Դավիթ Երեմյանի կողմից՝ դառնալով Հայաստանում ռեստորանային բիզնեսի առաջատար ընկերություններից մեկը։
Գործունեության 17 տարիների ընթացքում ընկերությունը մշտապես կարևորել է բարձր որակի ապահովումը և իրականացրել բազմաթիվ համարձակ նախագծեր։ «Երեմյան Փրոջեքթս»-ը, ռեստորանային ոլորտից բացի, յուրօրինակ ու աննախադեպ նախագծեր է իրականացնում նաև գյուղատնտեսության, ոլորտային կրթության և արտադրության ոլորտներում։
Այժմ ընկերությունն ունի 16 ռեստորաններ՝ «Պանդոկ» ռեստորանների ցանց, «Երևանի շաուրմա», «Պանդոկ Երևան Գետափին», «Լավաշ», «Շերեփ», «Լիվինգսթոն», «Սմոքինգ Շեֆ», «Կազա Նոստրա», «Բուրգըրի Անգուս ընդ Մոր», «Սիզընս» ռեստորան, «Սիզընս Սվիթլենդ», «Սիզընս Կաֆե», «Սիզընս Պարկ», «Ռենոմե»։
2019 թ․ «Սերմից՝ սեղան» հայեցակարգի շրջանակում «Երեմյան Փրոջեքթս»-ը Վայոց Ձորում հիմնել է անասնաբուծական ֆերմա, Տավուշի մարզում՝ խոզաբուծական ֆերմա, Արարատի մարզում՝ կերաղաց։ 2020 թ․ գյուղատնտեսական ծրագրերի շրջանակում ընկերությունը հանդես եկավ նոր՝ «Երեմյան Փրոդաքթս» ապրանքանիշով, որի ներքո ներկայացված է կազմակերպության՝ Վայոց Ձորում գործող տոհմային տավարաբուծական ֆերմայում արտադրված բարձրորակ կաթի, կաթնամթերքի և մսամթերքի արտադրանքը։
Երևանում գործում է «Արցախ» խոհանոց-արտադրամասը, որտեղ վերամշակվում ու պատրաստվում են ընկերության ռեստորաններ մատակարարվող պահածոները, կիսաֆաբրիկատները, մուրաբաներն ու կոմպոտները։
«Երեմյան Դելիվերի»-ն «Երեմյան Փրոջեքթս» ընկերության առաքման ծառայությունն է, որի միջոցով Երևանի ամբողջ տարածքում հնարավոր է պատվերներ կատարել «Պանդոկ Երևան» և «Երևանի շաուրմա» ռեստորանների ցանցից, «Երեմյան Փրոդաքթս»-ի ֆիրմային խանութներից։
«Երեմյան Քեյթրինգ»-ը «Երեմյան Փրոջեքթս»-ի՝ փակ և բաց տարածքներում սննդի կազմակերպում և սպասարկում իրականացնող ծառայությունն է։ Այն ներառում է շնորհանդեսների, ընդունելությունների, կորպորատիվ և կառավարական տարբեր միջոցառումների, սուրճի և ճաշի ընդմիջումների կազմակերպում՝ ապահովելով սպասարկման բարձր որակ։
2019 թ․ ապրիլի 8-ին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը հիմնադրել է Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան, որի նպատակն է տեղական և միջազգային աշխատաշուկայի համար պատրաստել բարձրորակ կադրեր, բացահայտել և կրթել ոլորտի տաղանդներին: Ակադեմիայի բացառիկ գործընկերը Մեծ Բրիտանիայի City of Oxford College-ն է, որի կողմից էլ հաստատված և վավերացված են ուսումնառության ծրագրերը:
«Երեմյան Փրոջեքթս»-ը Հայաստանում բիզնես ոլորտի առաջատար ընկերություն և գործատու է։ Ըստ 2022 թ․ վարկանիշային տվյալների՝ ընկերությունը ՀՀ խոշոր հարկատուների ցանկում 146-րդն է։
Ընկերության կորպորատիվ մշակույթին և թափուր հաստիքները՝ այստեղ։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք ընկերության պաշտոնական կայքէջ՝ www.yeremyanprojects.com։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/yeremyanproducts
Ինստագրամյան էջ՝ www.instagram.com/yeremyan_projects_careers
Լինքդինյան էջ՝ www.linkedin.com/company/hr-yeremyan-projects