Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից մեկն է, որը հիմնադրվել է 1996 թ․ և առաջարկում է համապարփակ բանկային ծառայություններ` ուղղված յուրաքանչյուր հաճախորդի ֆինանսական կարիքներին: 27 տարի շարունակ բանկը շարունակաբար ապահովում է հարմարավետություն՝ սպասարկելով շուրջ 600.000 հաճախորդի և 350.000 առցանց օգտատիրոջ:
Ինեկոբանկն այս տարիների ընթացքում մշակել է ոլորտի առաջատար թվային լուծումներ և նորարարական պրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսական ծառայությունների նոր մշակույթ Հայաստանում։
Ինեկոբանկի հաջողության հիմքում պրոֆեսիոնալ և բանկի արժեքները կրող թիմն է և, իհարկե, այն ջերմ ու առողջ աշխատանքային մթնոլորտը, որտեղ աշխատում են ավելի քան 800 ինեկոթիմակիցներ։
#ԱրիԻնեկո, միացի՛ր մեր թիմին և մասնագիտական ուղին սկսիր մեզ հետ միասին։ Ծանոթացի՛ր թափուր հաստիքներին՝ www.inecobank.am/hy/career-at-inecobank։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.inecobank.am/:
Ֆեյսնուքյան էջ՝ www.facebook.com/inecobankAM
Ինստագրամյան էջ՝ www.instagram.com/inecobank.am
Ինեկոբանկը շնորհավորում է բոլոր համալսարանականներին ԵՊՀ 104-ամյակի կապակցությամբ և մայիսի 16-ին՝ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ի ժամանակ, հրավիրում իր տաղավար՝ մասնակցելու վիկտորինայի և շահելու բազմաթիվ հետաքրքիր նվերներ։