ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) հիմնադրվել է 1943 թ. նոյեմբերին՝ ՀՍՍՌ կառավարության որոշմամբ։ Այն միավորում է 37 գիտական կազմակերպություններ և ձեռնարկություններ: ՀՀ ԳԱԱ կազմակերպությունները հետազոտություններ են կատարում տարբեր ուղղություններով (մաթեմատիկական և տեխնիկական, բնական, հասարակական գիտություններ, հայագիտություն):
Համագործակցությունը ԵՊՀ-ի հետ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան տարիներ ի վեր համագործակցում է Երևանի պետական համալսարանի հետ: ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների առաջատար գիտնականները դասավանդում են ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում, ղեկավարում են ուսանողների գիտական աշխատանքները՝ միաժամանակ տրամադրելով ՀՀ ԳԱԱ գիտատեխնիկական բազան: Համալսարանի հետ համատեղ իրականացվում են մի շարք ծրագրեր:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.sci.am:
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/NASofRA