Հայկական ատոմային էլեկտրակայանը բաղկացած է երկու էներգաբլոկներից` ՋՋԷՌ-440 տիպի (Վ-270 մոդելի) ռեակտորներով: ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկն արդյունաբերական շահագործման է հանձնվել 1976 թ., իսկ երկրորդը` 1980 թ.: Էներգաբլոկների դրվածքային հզորությունը կազմում է 407,5 ՄՎտ, շահագործման նախագծային ժամկետը` 30 տարի:
ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո՝ 1989 թ. փետրվարին և մարտին, վերականգնվել են №1 և №2 էներգաբլոկները:
№1 էներգաբլոկը երկարատև կանգի ռեժիմում է: Էներգաբլոկի վերագործարկում չի նախատեսվում:
ՀԱԷԿ-ի №2 բլոկի վերագործարկման շնորհիվ Հայաստանը ծանր էներգետիկ ճգնաժամից հետո անցել է շուրջօրյա էլեկտրամատակարարման: Բացի դրանից՝ բլոկի շահագործումը վերսկսելուց հետո Հայաստանը ձեռք է բերել բավականին բարձր էներգետիկ անկախություն:
ՀԱԷԿ-ի մասնաբաժինը հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ կազմում է մոտ 40%:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.armeniannpp.am։