Գիտաժողովի մասին
Ս.թ. հոկտեմբերի 8-10 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կանցկացվի «Փոխակերպվող տնտեսություն. թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին:
Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիայի, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի և «Տարածաշրջանային գիտության քաղաքականություն» ամսագրի համագործակցության շրջանակում:
Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների ներկայացման համար՝ խթանելով համագործակցությունը աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների և փորձագետների միջև։ Հիմք ընդունելով թվային տեխնոլոգիաների, տարածական անհամամասնությունների և կյանքի որակի միջև առկա փոխազդեցությունները՝ մեր նպատակն է վերլուծել սոցիալ-տնտեսական մարտահրավերները և առաջարկել հնարավոր լուծումներ քննարկումների և միջդիսցիպլինար գործակցության միջոցով, հետազոտել թվային տեխնոլոգիայի փոխակերպման ազդեցության հնարավորությունները տարածական անհամամասնությունների վերացման, ինչպես նաև անհատների և համայնքների կենսական որակի բարելավման տեսանկյունից։
Հիմնական խնդիրները
Նորարարական գաղափարների հետազոտություն։ Մասնակիցներին ներգրավել ակտիվ քննարկումներում, ուսումնասիրել նորարարական գաղափարներ, տնտեսագիտության և հարակից ոլորտներում քննարկել փորձագիտական կիրառությունները՝ մասնավորապես կենտրոնանալով այն գաղափարի վրա, թե ինչպես կարող է թվային տեխնոլոգիան փոխակերպել տնտեսություններն ու հասարակությունները, մեղմացնել տարածական անհամամասնությունները և բարձրացնել կյանքի որակը։
Կայուն աճի խթանում։ Հետազոտել տնտեսությունների վճռորոշ դերը կայուն աճի խթանման համար՝ վերլուծելով աշխարհում երկրների առջև ծառացած գերակշռող խնդիրներն ու մարտահրավերները, մասնավորապես թվային փոխակերպման կոնտեքստում, ինչպես նաև բացահայտել տարածական անհամամասնությունները և նպաստել կենսամակարդակի բարելավմանը։
Համագործակցության դյուրինացում։ Խթանել գործակցային կապերը, կամրջել ակադեմիայի, փորձագետների, քաղաքականություն մշակողների (տեղական) միջև բացերը՝ արդյունավետորեն վերհանելով համաշխարհային մարտահրավերները և կենտրոնանալով թվային տեխնոլոգիաների կիրառության վրա ներքին զարգացման և համընդհանուր կենսամակարդակի բարձրացման համար։
Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Գիտաժողովի ծրագիրը հնարավոր է ներբեռնել այստեղ:
Հիմնական խոսնակներ
Խոսնակներ
Բաժանմունքներ
- Համաշխարհային տնտեսական միտումներ և կանխատեսումներ
- Կայուն զարգացում և ինտեգրացիա
- Նորարարություն և տվյալների վերլուծություն
- Պատմական և տեսական հեռանկարներ
- Ֆինանսական շուկաներ և կառավարում
- Աշխատուժ, ձեռներեցություն և ճկունություն
- Վարքագծային տնտեսություն և որոշումների կայացում
Մասնակցության մանրամասներ և գրանցում
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Տնտեսագետ կադրերի պատրաստումը ԵՊՀ-ում սկսվել է դեռևս 1921 թվականից։ 1934 թ. հիմնադրվել է որպես առանձին ֆակուլտետ, որը գործել է մինչև 1975 թվականը: 1975-1983 թթ. տնտեսագետների պատրաստումը ԵՊՀ-ում ընդմիջվել է՝ կապված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման հետ: 1984 թ. համալսարանում ֆակուլտետը վերաբացվել է «Տնտեսագիտական կիբեռնետիկա» անվանմամբ, 1991 թ. վերանվանվել Տնտեսագիտության, իսկ 2014 թ.՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ:
Կոնտակտներ
Դեկան՝ տնտեսագիտության թեկնածու,
դոցենտ Կառլեն Խաչատրյան
Հասցե՝ Աբովյան 52, Երևան, ՀՀ, 0025
Հեռ.՝ (+374 60) 710 642, ներքին (76-42)
Էլհասցե՝ economics.conference@ysu.am