«Գիրք նվիրելու օրը ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում» միջոցառման ծրագրի էլեկտրոնային տարբերակը հնարավոր է ներբեռնել այստեղ:
Ծանոթացում գրադարանի
- Գործառույթներին
- Ընթերցասրահներին
- Օգտվելու կանոններին
- Ընձեռած այլ հնարավորություններին
ԵՊՀ գրադարանը գրքեր կնվիրի առավել ակտիվ ընթերցողներին՝ ուսանողներին և դասախոսներին:
Տեղի կունենա գրադարանում պահվող հնատիպ և հազվագյուտ տպագրությունների ցուցադրության բացումը:
Ժամանակակից գրող Լուսինե Խառատյանը կվարի աշխատարան՝ գրականության և հումանիտար գիտակարգերի փոխառնչությունների մասին.
Մշակութային և սոցիալական հետազոտություններ և գրականություն,
Հետազոտական էթիկա և գրականություն,
Գրել աշխա՞րհը, թե՞ գրել աշխարհ. իրականության և հորինվածքի միջև,
Բազմաձայնությունն ու ներառականությունը՝ որպես ժամանակակից գրականության միտում:
Աշխատարանի ակտիվ մասնակիցների համար նախատեսված է նվեր-գիրք՝ Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ»-ը:
Բանախոսներ.
Հարություն Վերմիշյան
ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ
Սոնա Մանուսյան
Հոգեբան, սոցիալական հետազոտող, ԵՊՀ «Անձ և սոցիալական միջավայր» լաբորատորիա
Մարիամ Խալաթյան
Սոցիոլոգ, «Սոցիոսկոպ» ՀԿ
Ժամանակակից գրող Գրիգը կվարի աշխատարան՝ ստեղծագրության մոտեցումների ու տեխնիկաների մասին.
Ինչպես կերտել կերպարներ՝ պատմվածքի / վեպի համար,
Կոնֆլիկտը՝ սյուժեի շարժիչ ուժ,
Գրողը՝ ճակատագրերի ու պատումների տնօրեն:
Աշխատարանի ակտիվ մասնակիցների համար նախատեսված են նվեր-գրքեր՝ Գրիգի «Հիսուսի կատուն» և «FRIEDENSDORF»-ը:
Բանախոսներ.
Լևոն Բաբաջանյան
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ
Դավիթ Հայրապետյան
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ
Լիլիթ Հայրապետյան
Գրքի թարգմանիչ