Գիտաժողովն անցկացվելու է անգլերենով, ուստի բոլոր ամփոփագրերը և հետազոտությունները անհրաժեշտ է ներկայացնել միայն անգլերենով։





Ս.թ. հոկտեմբերի 8-10 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կանցկացվի «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը:
Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիայի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի համագործակցության շրջանակում:
Գիտաժողովի նպատակն է հարթակ ապահովել նորարարական հետազոտությունների արդյունքների տարածման համար՝ խթանելով համագործակցությունը ակադեմիական շրջանակների և աշխարհի տարբեր գիտակրթական հաստատությունների մասնագետների միջև: Ուսումնասիրելով թվային տեխնոլոգիաների խաչմերուկը, տարածական անհամամասնությունները և կյանքի որակի բարելավման ձգտումը, մենք նպատակ ունենք լուծումներ առաջարկելու ժամանակակից սոցիալ-տնտեսական մարտահրավերներին միջգիտակարգային հետազոտությունների միջոցով: Ավելին՝ մարդկային կապիտալի զարգացման խնդիրներին և կայուն ներառական աճի ապահովման հնարավորություններին անդրադառնալը կարևոր նշանակություն ունի սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից: Նպատակն է ուսումնասիրել, թե կրթության և տնտեսության մեջ նորարարական տեխնոլոգիաների փոխակերպող ուժը ինչպես կարող է նպաստել մարդկային կապիտալի զարգացմանը և կայուն ներառական աճին՝ տարածական-տնտեսական իմաստով։
Հիմնական խնդիրները
Նորարարական գաղափարների հետազոտություն։ Մասնակիցներին ներգրավել ակտիվ քննարկումներում, ուսումնասիրել նորարարական գաղափարներ, տնտեսագիտության և հարակից ոլորտներում քննարկել փորձագիտական կիրառությունները՝ մասնավորապես կենտրոնանալով այն գաղափարի վրա, թե ինչպես կարող է թվային տեխնոլոգիան փոխակերպել տնտեսություններն ու հասարակությունները, մեղմացնել տարածական անհամամասնությունները և բարձրացնել կյանքի որակը։
Կայուն աճի խթանում։ Հետազոտել տնտեսությունների վճռորոշ դերը կայուն աճի խթանման համար՝ վերլուծելով աշխարհում երկրների առջև ծառացած գերակշռող խնդիրներն ու մարտահրավերները, մասնավորապես թվային փոխակերպման կոնտեքստում, ինչպես նաև բացահայտել տարածական անհամամասնությունները և նպաստել կենսամակարդակի բարելավմանը։
Համագործակցության դյուրինացում։ Խթանել գործակցային կապերը, կամրջել ակադեմիայի, փորձագետների, քաղաքականություն մշակողների (տեղական) միջև բացերը՝ արդյունավետորեն վերհանելով համաշխարհային մարտահրավերները և կենտրոնանալով թվային տեխնոլոգիաների կիրառության վրա՝ ներքին զարգացման և համընդհանուր կենսամակարդակի բարձրացման համար։
Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Բաժանմունքներ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ
ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ
- ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄ
Մասնակցության մանրամասներ և գրանցում

Տնտեսագետ կադրերի պատրաստումը ԵՊՀ-ում սկսվել է դեռևս 1921 թվականից։ 1934 թվականին հիմնադրվել է որպես առանձին ֆակուլտետ, որը գործել է մինչև 1975 թվականը: 1975-1983 թվականներին տնտեսագետների պատրաստումը ԵՊՀ-ում ընդմիջվել է՝ կապված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման հետ: 1984 թվականին համալսարանում ֆակուլտետը վերաբացվել է «Տնտեսագիտական կիբեռնետիկա» անվանմամբ, 1991 թվականին վերանվանվել «Տնտեսագիտության ֆակուլետ», իսկ 2014 թվականին՝ «Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ»:

Կոնտակտներ
Դեկան՝ տնտեսագիտության թեկնածու,
դոցենտ Կառլեն Խաչատրյան
Հասցե՝ ՀՀ, Երևան, 0025, Աբովյան 52
Հեռ.՝ (+374 60) 710 642, 76-42 (ներքին)
Էլհասցե՝ economics.conference@ysu.am