Գիտաժողովի շրջանակում զեկուցումները ներկայացվելու են հետևյալ թեմատիկ բաժանմունքներում`
Համաշխարհային տնտեսական միտումներ և կանխատեսումներ
Մակրոտնտեսական քաղաքականություն և կառավարում
Տնտեսական քաղաքականության մարտահրավերները զարգացող շուկաներում
Այստեղ ընդգրկված են տնտեսական միտումների, քաղաքականության և մարտահրավերների վերաբերյալ քննարկումները, որոնք համապատասխանում են փոխակերպվող տնտեսության հետազոտությանը և համաշխարհային տնտեսության միտումների ըմբռնմանը։
Ներառական զարգացում և տնտեսական աճ
Տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիա
Միջազգային առևտուր և ներդրումներ
Բնապահպանական տնտեսագիտություն և կլիմայի փոփոխություն
Այստեղ ընդգրկված են ներառական զարգացման, տնտեսական աճի, տարածաշրջանային ինտեգրացիայի և բնապահպանական տնտեսագիտությանն առնչվող թեմաները, որոնք ուղղակիորեն վերաբերում են տարածական անհամամասնությունների բացահայտմանը և կյանքի որակի բարձրացմանը նպաստելուն։ Կներկայացվեն նաև բարեկեցությանն ուղղված տնտեսության վերաբերյալ կլիմայի փոփոխությունների տարածաշրջանային մարտահրավերները և հնարավորությունները՝ մատնանշելով այն քաղաքականությունները, որոնք դիտարկում են տնտեսական ճկունությունը կլիմային ադապտացվելու ռազմավարությունների հետ համատեղ։
Թվային տնտեսություն և նորարարություն
Էկոնոմետրիկա և մեծ տվյալներ
Այստեղ ներառված թեմաները վերաբերում են թվային տեխնոլոգիային, նորարարությանը և տվյալների վերլուծությանը, ինչն արտացոլում է գիտաժողովի շեշտադրումը թվային տեխնոլոգիաների փոխակերպող ազդեցության հետազոտությանը՝ բացահայտելու տարածական անհամամասնությունները և բարձրացնելու կյանքի որակը։
Նորարարական տեխնոլոգիաները կրթության ոլորտում
Գիտելիքի տնտեսություն և մարդկային կապիտալ
Առողջապահությունը, շրջակա միջավայրը և կլիմայի փոփոխությունը տնտեսության փոխակերպման գործընթացում
Աշխատանքի շուկաներ և աշխատանքի արտադրողականություն
Այստեղ ներառված թեմաները վերաբերում են մարդկային կապիտալի՝ տնտեսագիտական մտքի կրթության նորարարական տեխնոլոգիաներին, որոնք ներկայացնում են փոխակերպվող տնտեսությանն առնչվող քննարկումները և կլիմայի փոփոխության պայմաններում առողջապահաության ու մաքուր շրջակա միջավայրի պահպանման ձգտումը։ Այս խմբի քննարկումները կարող են բացահայտել նաև կլիմայական փոփոխությունների դերը մարդկային կապիտալի ուրվագծման քաղաքականություններում՝ մատնանշելով բարեկեցությանն ուղղված տնտեսության անցմանը, ինչպես նաև կլիմայի ադապտացման և աշխատաշուկայի ճկունության տարածաշրջանային հեռանկարներին ինտեգրումը։
Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ
Կորպորատիվ ֆինանսներ և կառավարում
Հաշվապահություն, աուդիտ և հարկեր
Այստեղ ներառված թեմաների հետազոտության առանցքում են ֆինանսական շուկաները, ինստիտուտները, կորպորատիվ ֆինանսները և կառավարումը, որտեղ հնարավոր է պատկերացում կազմել տնտեսական ճկունության և ճգնաժամի կառավարման մասին, որոնք վճռորոշ են ժամանակակից սոցիալ-տնտեսական մարտահրավերների համար։ Այստեղ կքննարկվեն նաև այն ֆինանսական մեխանիզմները, որոնք նպաստում են բարեկեցությանն ուղղված տնտեսության անցման գործընթացին՝ ապահովելով ներդրումների ուղղվածությունը կայունության և կլիմայի փոփոխություններին դիմակայելու նպատակներին։
Ձեռներեցություն և փոքր բիզնեսի զարգացում
Տնտեսական ճկունություն և ճգնաժամի կառավարում
Այստեղ ներառված թեմաները վերաբերում են աշխատաշուկաներին, մարդկային կապիտալի զարգացմանը, ձեռներեցությանը և տնտեսական ճկունությանը, որոնք ներառական տնտեսական զարգացմանը և կյանքի որակի բարձրացմանը նպաստելու գործընթացի էական բաղադրիչներն են։ Հատուկ ուշադրություն կդարձվի, թե ինչպես ձեռնարկատիրական նախաձեռնությունները կարող են խթանել կայուն բիզնես մոդելներ, որոնք նպաստում են կլիմայի հարմարվողականությանը և տարածաշրջանային բարեկեցությանը:
Վարքագծային տնտեսություն և որոշումների կայացում
Այստեղ քննարկումների կենտրոնում են վարքագծային տնտեսությունը և որոշումների կայացումը, որոնք անբաժանելի մաս են կազմում մարդկային վարքագծի ըմբռնման համար տնտեսական քաղաքականությունների և միջամտությունների համատեքստում՝ նպատակ ունենալով բարելավելու կյանքի որակը։ Հետազոտության առարկա կարող է լինել նաև այն, թե ինչպես վարքագծային պատկերացումները կարող են ուղղորդել կայուն որոշումների կայացմանը և քաղաքականությունների ընտրությանը՝ արագացնելով կլիմայական փոփոխությունները հաշվի առնող որոշումների կայացումը։