Սերգեյ Փարաջանովի թանգարանում ամփոփվեցին մեծանուն կինոռեժիսորի ծննդյան օրվա կապակցությամբ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի հայտարարած մրցույթի արդյունքները և Վիրահայերի միության նախագահ Մարի Առաքելովայի կազմակերպած ցուցահանդես-միջոցառումը։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիան (Յուրա Դալլաքյան, Միլենա Ֆահրադյան, գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Դավթյան) ներկայացրեց գրական մրցույթի արդյունքում առաջին տեղ զբաղեցրած Գոռ Աղամիրյանի «Կոլաժ» պատմվածքը և գրական ստեղծագործության ժանրի երկրորդ տեղ զբաղեցրած Միլենա Մարգարյանի բանաստեղծությունը:
Մրցույթի մասնակիցները և հաղթողները ստացան հավաստագրեր ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնից, ինչպես նաև հավաստագրեր Վրաստանից՝ մրցույթին և ցուցահանդեսին մասնակցելու համար: