Երևանում կանցկացվի «MAOP2024»-ը
Երևանի պետական համալսարանին առընթեր գործող Օպտիկների միջազգային կազմակերպությունների՝ «Optica»-ի և «SPIE»-ի ուսանողական միացյալ մասնաճյուղը («YSO Student Chapter») ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի աջակցությամբ ս․թ․ օգոստոսի 12-23-ը Երևանում կազմակերպում է Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունների միջազգային 1-ին քոլեջը («MAOP2024»):
«MAOP2024»-ը հովանավորվում է «YSO»-ի «Optica»-ի «Հատուկ ծրագիր», ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի Երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության դրամաշնորհների շրջանակում: Աջակիցների թվում են ԵՊՀ-ն, «SPIE»-ը և «THORLABS»-ը: Այն Երևանի պետական համալսարանի օպտիկայի լաբորատորիաներում մեկշաբաթյա գործնական պարապմունքների և դրան հաջորդող մեկշաբաթյա ներկայացումների, պանելային քննարկումների համադրություն է:
Աշխարհի ավելի քան 20 գիտահետազոտական հաստատություններից հրավիրված բանախոսները կներկայացնեն իրենց ելույթները հետազոտական տարբեր թեմաների շուրջ: Քոլեջի շրջանակում հատուկ բաժին է հատկացվելու ակադեմիական և արդյունաբերական տեսանկյունից մասնագիտական զարգացման դասախոսություններին:
Ուսանողները հնարավորություն կունենան իրենց հետազոտությունները ներկայացնելու բանավոր և ստենդային զեկուցումներով:
«MAOP2024»-ը նպատակ ունի ստեղծելու անվտանգ և ազատ տարածք ամբողջ աշխարհի գիտնականների համար՝ ներկայացնելու օպտիկայի և ֆոտոնիկայի վերջին հետազոտությունների արդյունքները:
ՀՀ քաղաքացիների և բուհերի մասնակիցների համար ծրագրին մասնակցությունն անվճար է, իսկ այլ մասնակիցների համար արժեքը 120.000 ՀՀ դրամ է։
Գրանցումը բաց է մինչև օգոստոսի 1-ը:
Գրանցվել հետևյալ հղումով։
Ծրագրի մանրամասները՝ այստեղ: