«Քիմիա» ուսումնական առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը ԵՊՀ-ում
ԵՊՀ
Ս.թ. մարտի 1-3-ը՝ ժամը 9:30-ին, ԵՊՀ 7-րդ (Չարենցի անվան դահլիճ) և 1-ին մասնաշենքերում (Քիմիայի ֆակուլտետ և Ֆարմացիայի ինստիտուտ) տեղի կունենա քիմիայի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը, որի կազմակերպիչներն են Քիմիայի ֆակուլտետը, Ֆարմացիայի ինստիտուտը և «Քիմիա» ուսումնական առարկայի հանրապետական օլիմպիադայի կազմկոմիտեն:
Օլիմպիադայի փակման արարողությանը կմասնակցեն Քիմիայի ֆակուլտետի դեկանը, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենը, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների ներկայացուցիչներ և ոլորտի գործարարներ։
Օրակարգը՝ այստեղ: