«Նիկոս Կազանձակիսը՝ հոգու ճամփորդ» խորագրով միջոցառում ԵՊՀ-ում
Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի նախաձեռնությամբ տեղի կունենա «Նիկոս Կազանձակիսը՝ հոգու ճամփորդ» խորագրով միջոցառում:
Տեղի կունենա Կազանձակիսի կյանքին և գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմի դիտում: Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի ուսանողները կկարդան Կազանձակիսի ստեղծագործություններից հատվածներ, կլինեն հունական երգ և պար, Կազանձակիսին նվիրված ֆոտոցուցահանդես:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան Հովհաննես Հովհաննիսյանը (ԵՊՀ ռեկտոր), Խրիստոս Սոֆիանոպուլոսը (ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան), Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը (Կրետե կղզու Հերակլիոնի Սուրբ Կարապետ հայոց եկեղեցու հոգևոր տեսուչ), Լիզա Քարիմյանը (Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի տնօրեն):
Հյուրերի թվում են Էդուարդ Միխայլովը (Երևանի «Պոնտի» հունական համայնքի նախագահ), Էդուարդ Պոլատովը (հույների համայնքի «Պատրիդա» ՀԿ ղեկավար):