Երկրի օրվան նվիրված բնապահպանական և էկոկրթական միջոցառում ԵՊՀ-ում
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, 201 լսարան
Ս.թ. ապրիլի 22-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 201 լսարանում Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ կկազմակերպի Երկրի օրվան նվիրված միջոցառում:
Բնապահպանական և էկոկրթական միջոցառմանը զեկույցով հանդես կգա Սևակ Մարկոսյանը («Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն), հետայդու տեղի կունենա ֆիլմի ցուցադրություն, կանցկացվի վիկտորինա:
Կիրականացվի սերմնացան ուսանողների մասնակցությամբ, ապա ծառատունկ ԵՊՀ նորաբաց պուրակում:
Միջոցառմանը ներկա կլինի Միքայել Հովհաննիսյանը (ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր):