Սվետոսլավ Դիմովի, Անգել Անգելովի, Վելիտչկա Գոտչևայի դասախոսությունները ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում
Ս.թ. ապրիլի 28-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում (301 լսարան) տեղի կունենան ներքոգրյալ թեմաներով դասախոսություններ.
Սուրբ Կլիմենտ Օրքիդսկու անվան Սոֆիայի պետական համալսարանի գենետիկայի ամբիոնի վարիչ, կ․գ․թ․ Սվետոսլավ Դիմովի «Մետագենոմիկայի կիրառությունները կաթնամթերքի արտադրության մեջ» («Applications of Metagenomics in Dairy Products Research»)
Պլովդիվի սննդի տեխնոլոգիայի համալսարանի կենսատեխնոլոգիայի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր, կ․գ․դ․ Անգել Անգելովի «Կրթության և հետազոտության դերը նորարարությունների և սննդի արդյունաբերության խնդիրների լուծման համար» («The Role of Education and Research for Innovations and Solving Challenges in the Food Industry»)
Պլովդիվի սննդի տեխնոլոգիայի համալսարանի կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Վելիտչկա Գոտչևայի «Սննդի որակի և անվտանգության կառավարում» («Food Quality and Safety Management»)
Միջոցառմանը կմասնակցեն ֆակուլտետի աշխատակիցները, բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի ուսանողներ, ինչպես նաև նշված թեմաներով հետաքրքրված հյուրեր: