ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողով Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) ս.թ. հոկտեմբերի 6-10 կազմակերպում է միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ս․թ․ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
«Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ»․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 8-10 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կանցկացվի «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը:
«Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 9-10 ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի «Քաղաքագիտությունն և միջազգային հարաբերություններ» խորագրով ամենամյա երկրորդ գիտաժողովը։
«Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» միջազգային 10-րդ գիտաժողովը ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 10-12-ը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Ընդհանուր հոգեբանության ամբիոնի և Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» միջազգային 10-րդ գիտաժողովը: