FT-IR սպեկտրոմետր
Կիրառվում է տարաբնույթ սինթետիկ և բնական միացությունների, պոլիմերների, դեղերի ազդանյութերի իսկության հաստատման համար:
Բարձր արդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆ (ԲԱՀՔ)
Կիրառվում է կենսաբանորեն ակտիվ միացությունների, դեղերի ազդանյութերի, օժանդակ նյութերի, կողմնակի խառնուրդների որակական և քանակական վերլուծության, դեղերի և ԿԱՀ-երի որակի ապահովման, մաքրության գնահատման համար:
Գազային քրոմատոգրաֆ
Կիրառվում է ցնդելի միացությունների և ոչ ցնդելի միացությունների ցնդելի ածանցիալների որակաքանակական վերլուծության համար, մասնավորապես՝ եթերայուղերի, սպիրտների, ճարպաթթուների, շրջակա միջավայրի կայուն օրգանական ախտոտիչների, ինչպես նաև դեղերի ազդանյութերի, օժանդակ խառնուրդների, մնացորդային լուծիչների նույնականացման համար:
ԻԶՊ-ՕԷՍ սպեկտրոմետր
Կիրառվում է հանքաքարերի, հոսքաջրերի, գրունտային ջրերի հանքային կազմի վերլուծության (պարբերական համակարգի ավելի քան 50 էլեմենտ), դրանց որակական և քանակական նույնականացման համար:
Իոնային քրոմատոգրաֆ
Կիրառվում է տարաբնույթ նմուշներում անիոնների (SO42-, NO2-, PO43-, F-, CI-, Br- ) և կատիոնների (Na+, K+, Li+, NH4+) քանակական և որակական նույնականացման համար:
Լյումինեսցենտային սպեկտրոմետր։ F96Pro
Բնական դեղագործական արտադրանքի վերլուծություն: Դեղերի որակի հսկողություն և դեղագործական մետաբոլիտների հետազոտություն:
Հեղուկային քրոմատոգրաֆ մասս սպեկտրոմետրիկ դեդեցմամբ
Կիրառվում է որպես բարձր ճշտության վերլուծական եղանակ միացությունների իսկության հաստատման և մաքրության գնահատման համար:
Պոլյարիմետր
Կիրառվում է քիրալային միացությունների էնանթիոմերային մաքրության գնահատման, ինչպես նաև ասիմետրիկ ածխածնի ատոմ պարունակող հայտնի բացարձակ տեսակարար պտույտի արժեք ունեցող միացությունների քանակական նույնականացման համար:
Սպեկտրոմետր ՈՒՄ 1800
Ուլտրամանուշակագույն տեսանելի սպեկտրոֆոտոմետրը օգտագործվում է լուծույթներում նյութերի քանակական որոշման, բաղադրիչների նույնականացման, նմուշների օպտիկական բնութագրերի չափման, ինչպես նաև տարբեր հետազոտական նպատակներով: