Շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը դեղագետների և դեղագործների համար պարբերաբար կազմակերպում է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) դասընթացներ:
Դասընթացներն ունեն կրեդիտատարողունակություն: Պահանջվող կրեդիտների նվազագույն քանակը ամրագրված է օրենքով. յուրաքանչյուր շրջափուլի (5 տարի) համար դեղագետները պետք է հավաքեն առնվազն 160 ՇՄԶ կրեդիտ, իսկ դեղագործները՝ 100 ՇՄԶ կրեդիտ:
ՀՀ-ում տարբերում են ՇՄԶ կրեդիտների 3 տեսակ՝ տեսական, գործնական և ինքնակրթություն կամ ինքնազարգացման համար շնորհվող կրեդիտներ:
Տեսական կրեդիտները շնորհվում են տեսական մասնագիտական դասընթացներին (դասախոսություններ) մասնակցության համար, որոնք Ֆարմացիայի ինստիտուտում մեծ մասամբ կազմակերպվում են հեռավար տարբերակով` ZOOM տեսակոնֆերանսի գործիքով:
Գործնական կրեդիտները շնորհվում են գործնական ակտիվություն պարունակող գիտագործնական միջոցառումներին մասնակցելու համար:
Ինքնակրթության, ինքնազարգացման կրեդիտները տրամադրվում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի յուրացման և (կամ) դրանց մշակման, ինչպես նաև գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման համար:
Կոնտակտներ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում ՇՄԶ դասընթացները համակարգող,
քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Տաթևիկ Սարգսյան
Հեռ․՝ (+374 94) 616 163, (+374 55) 717 174
Էլհասցե՝ tatev-sargsyan@ysu.am