Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
091601.01.7 - Ֆարմացիա
Մասնագիտացումը՝
091601.01.7 - Ֆարմացիա
Շնորհվող որակավորումը՝
Ֆարմացիայի մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
Ընդհանուր կրթական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0309 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում | 3 |
1-ին կիսամյակ՝ աշնանային
գործ.-4
Շաբաթական 4 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0309/Մ18
1. Դասընթացի նպատակ
· օժանդակել ուսանողներին՝ զարգացնելու ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու և մասնագիտական ոլորտում կիրառելու հմտություններ,
· ծանոթացնել տվյալների հենքերի նախագծման, մշակման և հենքում տվյալների պահման, փոփոխման և պահանջվող ինֆորմացիան ստանալու ACCESS համակարգի միջոցներին, ձևավորել պատկերացում WEB - կայքերի ստեղծման և ձևավորման վերաբերյալ, ուսանողին տալ իր անձնական էջը ձևավորելու կարողություններ՝ HTML և CSS կիրառությունների միջոցներով: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու հենքի դերը իր մասնագիտությունում, 2. նկարագրելու ինտերնետային կայքերի ստեղծման սկզբունքները, 3. ներկայացնելու տվյալների հենքերի ղեկավարման ACCESS համակարգի հնարավորությունները և սահմանափակումները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. ACCESS-ով նախագծելու և իրականացնելու տվյալների հենքեր, 5. HTML-CSS-ով մշակելու և ձևավորելու ինտերնետային կայք և տեղադրելու համացանցում, 6. կիրառելու ձեռք բերված գիտելիքները մասնագիտական ոլորտում տվյալների հենք ստեղծելու համար: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ վերլուծելու խնդիրները և առաջարկելու լուծման եղանակներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· օժանդակել ուսանողներին՝ զարգացնելու ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու և մասնագիտական ոլորտում կիրառելու հմտություններ,
· ծանոթացնել տվյալների հենքերի նախագծման, մշակման և հենքում տվյալների պահման, փոփոխման և պահանջվող ինֆորմացիան ստանալու ACCESS համակարգի միջոցներին, ձևավորել պատկերացում WEB - կայքերի ստեղծման և ձևավորման վերաբերյալ, ուսանողին տալ իր անձնական էջը ձևավորելու կարողություններ՝ HTML և CSS կիրառությունների միջոցներով: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. նախագծային մեթոդ
2. համագործակցային ուսուցում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է համակարգչի միջոցով:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. ACCESS տվյալների բազաների կառավարման համակարգ
2. HTML և CSS վեբ կայքերի ձևավորման միջոցներ |
||
1309 | Կարիերայի կառավարում | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. – 2
ՊԱՐՏԱԴԻՐ
1306/Մ
1. Դասընթացի նպատակ
ծանոթացնել մասնագիտական կողմնորոշման, անձնային ինքնորոշման և կարիերայի համակարգի հետ, ինչպես նաև սովորեցնել կիրառել հատուկ մեթոդներ ու մեթոդիկաներ կառավարման մասնագիտական կողմնորոշումը բացահայտելու և ուղղորդելու համար:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու կարիերայի հոգեբանական առանձնահատկությունները, նկարագրելու կարիերայի հոգեբանության հանգուցային հասկացությունները, 2. քննելու խորհրդատվական աշխատանքի կազմակերպման տարբեր մոտեցումները և մեկնաբանելու սեփական կարիերայի կառուցման արդյունավետ մոդելներն ու ուղղությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. լուծելու մասնագիտական կողմնորոշման և անձնային ինքնորոշման իրավիճակներն ու խնդիրները կարիերայի տարբեր փուլերում, 4. կիրառելու խաղային, քարտային, թեստային, ձևավորող և զարգացնող մասնագիտական կողմնորոշիչ մեթոդիկաները կարիերայի կառավարման գործընթացում 5. ուրվագծելու գնահատող և զարգացնող մեթոդներ` մասնագետների կարիերային աճը խթանելու նպատակով: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ծանոթացնել մասնագիտական կողմնորոշման, անձնային ինքնորոշման և կարիերայի համակարգի հետ, ինչպես նաև սովորեցնել կիրառել հատուկ մեթոդներ ու մեթոդիկաներ կառավարման մասնագիտական կողմնորոշումը բացահայտելու և ուղղորդելու համար:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. գործնական պարապմունքներ, 3. պասիվ ունկնդրում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Ինքնուրույն աշխատանք. Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է (Առավելագույնը 8 միավոր)
Գնահատման մեթոդ. Մենագրությունների ընթերցանություն և հիմնախնդրի խմբային քննարկում, համապատասխան գրականության ինքնուրույն վերլուծություն և բանավոր ներկայացում: Գնահատման չափանիշներ. Նյութի ճիշտ ընտրություն և ինքնուրույն վերլուծություն, տրամաբանված մեկնաբանություն, ներկայացման ստեղծագործականություն և ճկունություն 2. Ընթացիկ ստուգում. Ընթացիկ ստուգումը գնահատվում է (Առավելագույնը 4 միավոր) Գնահատման մեթոդ. Գնահատվում է ձեռք բերված հմտությունների ու գիտելիքների կիրառությունը Գնահատման չափանիշները. Թրենինգային ծրագրի մշակում, համապատասխան թեմայով բանավեճի կազմակերպում, ռեֆերատի զեկուցում, կատարած փորձերի ներկայացում 3.Եզրափակիչ քննություն. գնահատվում է (Առավելագույնը 8 միավոր) Գնահատման մեթոդներ.թեստային առաջադրանքներ Գնահատման չափանիշներ. թեստային առաջադրանքի համար ճիշտ պատասխանների քանակ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Մասնագիտական կողմնորոշիչ աշխատանքի հոգեբանական բնութագիրը և կարիերայի հոգեբանության առանցքային հասկացությունները։
2. Կյանքի ուղու և մասնագիտության ընտրության հարցում դպրոցականներին օգնելու տարբեր ռազմավարությունները: 3. Մասնագիտական ինքնորոշման իրավիճակում գտնվող անձի և հոգեբանի խորհրդատվական փոխներգործության կազմակերպման միջոցները: 4. Անձնային և մասնագիտական ինքնորոշման առանձնահատկությունները, կարիերայի կառուցման դրդապատճառները: |
||
0610 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային
դաս.-2, գործ.-2
Շաբաթական 4 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610/Մ01
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել գիտական աշխատանքների ներկայացման պահանջներին և չափորոշիչներին, մասնագիտական ոլորտում հետազոտական աշխատանքների պլանավորման սկզբունքներին, փուլերին, հետազոտության մեթոդներին, մասնագիտական գրականության որոնման աղբյուրներին և օգտվելու մեթոդներին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու հետազոտությունը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ փուլերն ու դրանց ճիշտ կազմակերպումը, 2. թվարկելու հետազոտության մեթոդներն ու դրանց առանձնահատկությունները, 3. սահմանելու հետազոտական աշխատանքի արդիականությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու խնդիրները և առաջարկելու լուծման եղանակներ, 5. պլանավորելու և գիտական ղեկավարի հսկողությամբ իրականացնելու մագիստրոսական թեզերի պատրաստման համար անհրաժեշտ հետազոտական աշխատանքները, 6. օգտվելու մասնագիտական ոլորտում տեղեկատվության տարբեր աղբյուրներից: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. աշխատելու թիմում, վարելու առողջ բանավեճեր, ներկայացնելու իր տեսակետը, հակիրճ ներկայացնելու հետազոտության արդյունքները և եզրահանգումները 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել գիտական աշխատանքների ներկայացման պահանջներին և չափորոշիչներին, մասնագիտական ոլորտում հետազոտական աշխատանքների պլանավորման սկզբունքներին, փուլերին, հետազոտության մեթոդներին, մասնագիտական գրականության որոնման աղբյուրներին և օգտվելու մեթոդներին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. նախագծերի պատրաստում 4.ինքնուրույն գործնական աշխատանքներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացն ավարտվում է ստուգարքով՝ ըստ դասավանդված նյութի և ուսանողի ընթացիկ առաջադրանքների կատարման արդյունքների:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Գիտահետազոտական աշխատանքի հիմնական հասկացությունները: Հետազոտական աշխատանքի պլանավորում: Ընտրված թեմայի արդիականության հիմնավորում: Հետազոտության հիմնական մեթոդները: Գիտահետազոտական աշխատանքի կառուցվածքը: Մասնագիտական գրականությունից օգտվելու աղբյուրներն ու մեթոդները: Արդյունքների ներկայացում:
|
||
1005 | Ձեռնարկատիրություն | 3 |
կիսամյակ` 2-րդ
2 ժամ/շաբ.
դասախոսություն՝ 30 ժամ, ինքնուրույն՝ 60 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1005/Մ.84
1. Դասընթացի նպատակ
· տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
· ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները, . տրամադրել ձեռնարկատիրական գործունեության վերլուծական, բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· սահմանել ձեռնարկատիրական գործունեության էությունը և հիմնական հասկացությունները, բիզնեսի համակարգային առանձնահատկությունները և մոդելային բնորոշիչները, բիզնեսի փուլային զարգացման բնորոշիչները և առանձնահատկությունները, · ներկայացնել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման ինչպես տեսա-գործնական, այնպես էլ կիրառական ասպետկները, բ. գործնական մասնագիտական կարողություններ · վերլուծել և տարբերակել բիզնեսի համակարգերն ու տիպերը, գտնել բիզնեսի զարգացման համարժեք մոտեցումները, ընտրել ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմքերը և դրանց կիրարկման ձևերը, · գնահատել ՀՀ-ում բիզնես իրավիճակը և գործարար միջավայրը, ներկայացնել բիզնեսի զարգացման հնարավորությունները և խնդիրներն ու ռիսկերը, կանխատեսել բիզնեսի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, · օգտվել բիզնես-պլանների մշակման գործիքներից, օգտվել Պորտերի մրցակցային հինգ ուժերի և SWOT վերլուծական գործիքներից և կատարել բիզնես նախագծի արդյունավետության և նպատակահարմարության գնահատում, կատարել բիզնես հաշվարկներ, գնահատել հնարավոր ֆինանսավորման աղբյուրները, ներկայացնել բիզնեսի կազմակերպման ու կառավարման իրավական, կազմակերպա-տնտեսական, կառավարչական մեխանիզմները · գործնականում մշակել անհատական բիզնես պլաններ և նախագծել start-up բիզնեսներ, կատարել դրանց գործնական կիրառման հնարավորությունների գնահատում ՝ կոնկրետ դեպքի համար: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · օգտվել տեղեկատվական-վերլուծական տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ, միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներ, կատարել անհրաժեշտ վերլուծություններ և այլն, իրականացնել գործարարության խաղարկային ներկայացումներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
· ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները, . տրամադրել ձեռնարկատիրական գործունեության վերլուծական, բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություններ
· ինքնուրույն աշխատանք՝ որպես դասընթացի նյութի խորացման միջոց և դասախոսության նյութերի յուրացման ակտիվ մեթոդ. - ի լրումն դասախոսության ժամանակ ներկայացված նյութերի, ուսանողներին՝ ինքնուրույն աշխատելու համար, հանձնարարվում է համապատասխան գրականություն, - կազմակերպվում են անհատական և խմբային քննարկումներ, - այն կրում է խորհրդատվական բնույթ և կարող է որոշակիացվել դասախոսի կողմից - բիզնես պլանի մշակման համար բիզնես գաղափարը քննարկվում, որոշվում և ընտրվում է դասախոսի և ուսանողների հետ համատեղ, - բիզնես պլանները մշակելու և ներկայացնելու համար ուսանողները կարող են բաժանվել առավելագույնը 2-3 հոգանոց խմբերի, որոնց անդամները հավասարապես պատասխանատու են բիզնես պլանների մշակման և ներկայացման համար, - բիզնես պլանները մշակելու համար կատարվում են անհատական և խմբային աշխատանքներ և ֆինանսատնտեսական վերլուծություններ, - մշակված բիզնես պլանները գնահատելու համար՝ կազմակերպվում է դրանց պրեզենտացիա, - բիզնես պլան մշակող խմբի մասնակից ուսանողները գնահատվում են՝ համարժեք այդ աշխատանքներին նրանցից յուրաքանչյուրի ներգարվվածության և մասնակցության մակարդակի, տիրապետման աստիճանի և ներկայացման խորության: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Ինքնուրույն աշխատանք. Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է (Առավելագույնը 8 միավոր)
Գնահատման մեթոդ. Մենագրությունների ընթերցանություն և հիմնախնդրի խմբային քննարկում, համապատասխան գրականության ինքնուրույն վերլուծություն և բանավոր ներկայացում: Գնահատման չափանիշներ. Նյութի ճիշտ ընտրություն և ինքնուրույն վերլուծություն, տրամաբանված մեկնաբանություն, ներկայացման ստեղծագործականություն և ճկունություն 2. Ընթացիկ ստուգում. Ընթացիկ ստուգումը գնահատվում է (Առավելագույնը 4 միավոր) Գնահատման մեթոդ. Գնահատվում է ձեռք բերված հմտությունների ու գիտելիքների կիրառությունը Գնահատման չափանիշները. Թրենինգային ծրագրի մշակում, համապատասխան թեմայով բանավեճի կազմակերպում, ռեֆերատի զեկուցում, կատարած փորձերի ներկայացում 3.Եզրափակիչ քննություն. գնահատվում է (Առավելագույնը 8 միավոր) Գնահատման մեթոդներ.թեստային առաջադրանքներ Գնահատման չափանիշներ. թեստային առաջադրանքի համար ճիշտ պատասխանների քանակ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1. Ձեռնարկատիրության էությունը և ձեռնարկատիրության տեսության զարգացման փուլային բնորոշիչները:
Թեմա 2. Ձեռնարկատիրության որոշումների կայացման գործընթացը. ձեռնարկատիրական հաշվարկներ: Թեմա 3. Ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման աղբյուրները և ձևերը: Թեմա 4. Ձեռնարկատիրական գործունեության համընդհանուր բնույթը և տրամաբանությունը: Թեմա 5. Ձեռնարկատիրական գործողությունների տրամաբանությունը և ձեռնարկատիրական գործընթացը: Թեմա 6. Ձեռնարկատիրության տեսակները և դրանց չափորոշիչները: Թեմա 7. Բիզնեսի ռազմավարական զարգացումը և բիզնես ռազմավարությունը: Թեմա 8. Բիզնեսի ռազմավարական կառավարումը. էությունը և իրագործման փուլային առանձնահատկությունները: Թեմա 9. Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում. բիզնես պլան: |
||
0610 | Մասնագիտության արդիական հիմնախնդիրները | 3 |
1-ին կիսամյակ՝ աշնանային
Շաբաթական 4 ժամ
դաս.-4
ՊԱՐՏԱԴԻՐ
0611/Մ01
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել դեղագիտության, բժշկագիտության, մոլեկուլյար գենետիկայի, նեյրոքիմիայի, իմունոլոգիայի և կլինիկական դեղաբանության նվաճումների, զարգացման արդիական ուղիների և ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման, նոր դեղամիջոցների ստեղծման, սկրինինգի, նախակլինիկական և կլինիկական փորձարկման հիմնահարցերի հետ: Ծանոթացնել ուսանողներին Պերսոնալիզացված (PPPM և 4P) և Տրանսլյացիոն բժշկության մոդելների մոտեցումների, ժամանակակից պահանջների և չափորոշիչների, ինչպես նաև տարգետային ֆարմակոթերապիայի և Ֆարմակոգենոմիկայի հիմնահարցերի հետ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն 1. սահմանելու կլինիկական դեղաբանության, կենսատեխնոլոգիայի, ինչպես նաև մի շարք հարակից առարկաների ժամանակակից արդիական հիմնախնդիրները: 2. կողմնորոշվելու ժամանակակից դեղանյութերի քիմիական կառուցվածքի, դասակարգման, ազդեցության մեխանիզմների հարցերում, 3. կողմնորոշվելու կենսամատչելիության, ֆարմակոկինետիկ և ֆարմակոդինամիկ փոխազդեցության, կենսաձևափոխությունների, կենսահամարժեքության, կողմնակի ազդեցության և այլ առանձնահատկությունների և օրինաչափությունների հարցերում: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. կողմնորոշվելու դեղանյութերի կիրառման նպատակահարմարության հարցերում, հաշվի առնելով պրեպարատի նշանակման բժշկական ցուցումը, նրա օգտակարության և ռիսկի գործոնների հարաբերությունը, հիվանդի տարիքը, սեռը, դեղամիջոցին բնորոշ կողմնակի էֆեկտները, կենսաձևափոխությունների առանձնահատկություններն և այլն, 5. վերլուծելու ժամանակակից ընդհանուր և կլինիկական ֆարմակոլոգիայի հանգույցային հիմնահարցերի հիմունքները, զարգացման գերակա ուղիները, հետազոտական ժամանակակից մեթոդները և մի շարք կիրառական բնույթի հարցերը: գ. Ընդհանրական/փոխանցելի կարողություններ վերլուծելու և գնահատելու մասնագիտության գերակա ուղղությունների զարգացման հիմնահարցերի արդիականությունը, ժամանակակից բժշկագիտության, մոլեկուլյար կենսաբանության և բժշկական գենետիկայի տեսանկյունից: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել դեղագիտության, բժշկագիտության, մոլեկուլյար գենետիկայի, նեյրոքիմիայի, իմունոլոգիայի և կլինիկական դեղաբանության նվաճումների, զարգացման արդիական ուղիների և ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման, նոր դեղամիջոցների ստեղծման, սկրինինգի, նախակլինիկական և կլինիկական փորձարկման հիմնահարցերի հետ: Ծանոթացնել ուսանողներին Պերսոնալիզացված (PPPM և 4P) և Տրանսլյացիոն բժշկության մոդելների մոտեցումների, ժամանակակից պահանջների և չափորոշիչների, ինչպես նաև տարգետային ֆարմակոթերապիայի և Ֆարմակոգենոմիկայի հիմնահարցերի հետ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ ստուգարք 20 միավոր առավելագույն արժեքով (հարցատոմսը պարունակում է 5 հարց 4 միավորով: Միավորների քայլը` 0,5 ):
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Բժշկագիտության ժամանակակից ինովացիոն մոդելներ: Ապացուցողական բժշկության հիմնահարցեր: Դեղերի թաղանթային տրանսպորտի տեսակները և մեխանիզմները: Ժամանակակից պատկերացումները բջջային ռեցեպտորների մասին: Դեղերի բաշխման գործոններ և կենսատրանսֆորմացիայի փուլեր: Դեղերի կենսամատչելիությունը և կենսահամարժեքությունը: Դեղերի ֆարմակոկինետիկ և ֆարմակոդինամիկ փոխազդեցություն: Դեղերի կողմնակի ազդեցություն: Հիպեր- և դիսլիպիդեմիան որպես սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի ռիսկի գործոններ: Իմունային րորբոքման պաթոգենեզի ժամանակակից պատկերացումները: Օքսիդատիվ սթրեսը որպես նյարդային համակարգի ախտահարման ռիսկի գործոն: Ցավի ձևավորման մեխանիզմները՝ ժամանակակից պատկերացումներ: Հակաբիոտիկների հանդեպ զարգացող միկրոբային կայունությունը որպես ժամանակակից բժշկագիտության արդիական հիմնախնդիր:
|
||
2201 | Նախագծերի կառավարում և գնահատում | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
Դասախոսություն - 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ03
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
· սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, · ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բացատրելու նախագծերի կառավարման մեթոդները 2. հիմնավորելու նախագծերի պլանավորման վերաբերյալ մոտեցումները, 3. ներկայացնելու նախագծերի գնահատման չափորոշիչները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. իրականացնելու կարիքների գնահատում, 5. իրականացնելու նախագծի հայեցակարգի, գործընթացի և արդյունքների գնահատում, 6. իրականացնելու ՈՒԹՀՌ (SWOT) և ճեղքվածքի (Gap) վերլուծություն, 7. մշակելու նախագծեր, գ. ընդհանրական կարողություններ օգտագործելու կարիքների և նախագծերի գնահատման արդյունքները հասարակության զարգացման և կատարելագործման ուղղությամբ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
· սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, · ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություն
· Սեմինար · Անհատական հանձնարարություններ և համակարգչային ներկայացումներ։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առանց եզրափակիչ գնահատման
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Փոփոխությունների տեսլական
2. Ռազմավարական պլանավորում 3. Նախագիծ և ծրագիր 4. Նախագծի մեյնսթրիմինգներ 5. Նախագծի պլանավորման, կառավարման և գնահատման շրջափուլը 6. Նախագծի իրականացման այլընտրանքները 7. Ռիսկերի գնահատումը 8. Շահագրգիռ կողմերի գնահատում 9. Նախագծի արդյունքները՝ Output, Outcome, Impact 10. Նախագծի տրամաբանական շրջանակը 11. Նախագծի կառավարման փուլերը 12. Նախագծերի գնահատումը, գնահատման չափորոշիչները 13. Գնահատման հավաստիությունը և հուսալիությունը 14. Գնահատման դժվարությունները 15. Կառուցողական գնահատում և մոնիթորինգ 16. Մոնիթորինգի ցուցիչների մշակում 17. Մարդկանց թրաֆիքինգի ցուցիչներ 18. Input, Activity, Output, Outcome, Impact ցուցիչներ 19. Հանրագումարային գնահատում 20. Նախագծի գործընթացի գնահատում 21. Նախագծի ազդեցության գնահատումը 22. Պլանավորման-գնահատման շրջափուլը 23. Գնահատման մշակույթը և էթիկական 24. Մոնիթորինգի և գնահատման սինթեզը նախագծի ցիկլի հետ 25. Մոնիթորինգի և գնահատման համար տվյալներ. տվյալների պահանջ և օգտագործում, տվյալների աղբյուրներ, ընթացիկ մշտադիտարկման տվյալների օգտագործում 26. Տվյալների հավաքման մեթոդներ 27. Տվյալների վերլուծություն և վիզուալիզացիա |
Մասնագիտական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0611 | Կլինիկական դեղաբանություն-1(անգլերեն) | 3 |
1-st autumn semester
4 hours/week
lecture-4
ՊԱՐՏԱԴԻՐ
0611/M02
1. Դասընթացի նպատակ
To develop comprehensive knowledge among students about the rational selection and use of drugs in various diseases and pathological processes, which will be aimed at implementing effective, safe, individualized, controlled treatment, using basic data about drugs (pharmacokinetics, pharmacodynamics, pharmacogenetics, pharmacoeconomics, drug interactions, drugs about adverse reactions, etc.).
2. Կրթական վերջնարդյունքներ
a. professional knowledge and expertise
· to orientate the issues of drug administration, monitoring and control mechanisms during various diseases and pathological processes in ambulatory and clinical conditions, · to analyze the effect of different groups of drugs on the body, based on their pharmacological characteristics, · to analyze drug treatment schemes and nuances, taking into account the clinical picture of the disease, evaluate the effectiveness and safety of drugs; b. practical professional skills · based on the insights of modern personalized medicine regarding targeted therapy and biomarkers, to analyze and justify the effectiveness of different classes of drugs in rational therapy. c. Generic/transferable skills to analyze and evaluate the relevance and importance of the development issues of the leading directions of clinical pharmacology in the field of modern medicine. 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
To develop comprehensive knowledge among students about the rational selection and use of drugs in various diseases and pathological processes, which will be aimed at implementing effective, safe, individualized, controlled treatment, using basic data about drugs (pharmacokinetics, pharmacodynamics, pharmacogenetics, pharmacoeconomics, drug interactions, drugs about adverse reactions, etc.).
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· lectures
· didactic materials 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
The 20 points given to the subject are collected as follows: 1 final oral exam with a maximum value of 9 points, ongoing checks - 8 points, which involves solving situational problems on clinical cases, attendance - 3 points.
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
The general characteristics of some diseases of the nervous system and the principles and features of drug treatment (psychiatric, neurodegenerative (Alzheimer's, Parkinson's, Huntington's disease), infectious, traumatic, tumor diseases, stroke, headache, sleep disorders).
The general characteristics of some diseases of the musculoskeletal system and connective tissue and the principles and features of drug treatment (Autoimmune rheumatoid and joint diseases, vasculitis, osteoporosis, infectious, traumatic diseases, tumor diseases of the musculoskeletal system). The general characteristics of some blood diseases and the principles and features of drug treatment (anemia, hemoblastoses, hemorrhagic and thrombotic diseases). The general characteristics of some endocrine diseases and the principles and features of drug treatment (Diabetes, goiter, hypothyroidism, thyroiditis, hypoparathyroidism, hormonal diseases of the pituitary-hypothalamus-adrenal cortical layer, obesity, acid-base balance and water-electrolyte metabolism disorders). The general characteristics of different types of neoplasms and the principles and features of drug treatment. |
||
0610 | Կենսատեխնոլոգիա | 3 |
1-ին կիսամյակ՝ աշնանային
Շաբաթական 4 ժամ
դաս.-2, լաբ.-2
ՊԱՐՏԱԴԻՐ
0610/Մ03
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ուսուցանել կենսատեխնոլոգիական արտադրության հիմնախնդիրներն ու առանձնահատկությունները, տարբեր դասի դեղապատրաստուկների արտադրական կենսատեխնոլոգիաները, մասնավորապես` հակաբիոտիկների, պրոբիոտիկների, վիտամինների, լիմոնաթթվի, ամինաթթուների, իմունոկենսապատրաստուկների, ֆերմենտային և գենինժեներային պատրաստուկների և այլն:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. Մասնագիտական գիտելիք և իմացույթուն
1. նկարագրելու կենսատեխնոլոգիական արտադրության հիմնական խնդիրները, գործընթացներն ու մեթոդները, մանրէաբանական սինթեզի, կենսատրանսֆորմացիայի և այլ կենսատեխնոլոգիական ուղղությունների առանձնահատկությունները, 2. ներկայացնելու տարբեր դասի դեղապատրաստուկների կենսատեխնոլոգիական արտադրության տեխնոլոգիական սխեմաներն ու առանձնահատկությունները, մասնավորապես՝ հակաբիոտիկների (կանամիցին, պենիցիլին), վիտամինների (A,C,D,B9,B12), ամինաթթուների (Val, Glu, Arg, Pro), վակցինային պատրաստուկների (պատոգեն բջիջներից ստացված կենդանի և մահացած, պոլիսախարիդային և ռիբոսոմոլային, վիրուսային, գենինժեներային, անատօքսիններ), գենինժեներային պատրաստուկների (ինսուլին, ինտերֆերոն, սոմատոստատին), լիմոնաթթվի, և այլն, 3. սահմանելու կենսատեխնոլոգիական արտադրության արդյունավետության, էկոլոգիապես անվտանգության, ասեպտիկության, սանիտարահիգենիկ և այլ կանոնակարգային հիմնահարցեր: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու և գնահատելու տարբեր մեթոդներով (գենետիկասելեկցիոն և գենինժեներային) ստացված շտամ-արտադրիչների առավելություններն ու թերությունները, դրանց կուլտիվացման օպտիմալ պայմանները, 5. վերլուծելու և ընտրելու տարբեր դասի դեղապատրաստուկների արտադրության համար օպտիմալ կենսատեխնոլոգիական եղանակ, հարմար կենսաօբյեկտ, կենսասինթեզի և կուլտուրալ հեղուկներից նպատակային դեղանյութերի անջատման ու մաքրման արդյունավետ տեխնոլոգիաներ, շրջակա միջավայրի պահպանման, արտադրության ասեպտիկության և սանիտարահիգենիկ պայմանների ապահովման հարմար միջոցներ, 6. վերլուծելու և գնահատելու կենսատեխնոլոգիական պրոցեսների առավելությունները, հնարավորություններն ու սահմանափակումները դեղապատրաստուկների արտադրության գործընթացներում: գ.Ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ուսուցանել կենսատեխնոլոգիական արտադրության հիմնախնդիրներն ու առանձնահատկությունները, տարբեր դասի դեղապատրաստուկների արտադրական կենսատեխնոլոգիաները, մասնավորապես` հակաբիոտիկների, պրոբիոտիկների, վիտամինների, լիմոնաթթվի, ամինաթթուների, իմունոկենսապատրաստուկների, ֆերմենտային և գենինժեներային պատրաստուկների և այլն:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ինքնուրույն լաբորատոր փորձեր: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ՝ 5 միավոր
Ինքնուրուն աշխատանք՝ 6 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ընդհանուր դրույթներ: Կենսատեխնոլոգիական արտադրության խնդիրներն ու առանձնահատկությունները, հիմնական տեխնոլոգիական փուլերը (նախաֆերմենտացիա, ցանքսանյութի պատրաստում և մանրէազերծում, ֆերմենտացիա, նպատակային արգասիքրի անջատում և մաքրում): Կենսատեխնոլոգիական պրոցեսների տեսակները՝ ըստ բիոօբյեկտի բնույթի, տեխնոլոգիական ռեժիմի և նպատակային արգասիքների կիրառման ոլորտների: Մասնավոր տեխնոլոգիաներ: Հակաբիոտիկներ, տեսակները, կենսատեխնոլոգիական արտադրության ընդհանուր սխեման: b-լակտամային հակաբիատիկներ, բենզիլպենիցիլինի կենսատեխնոլոգիական արտադրությունը: Ամինագլիկոզիդային հակաբիատիկներ, կանամիցին B-ի կենսատեխնոլոգիական արտադրությունը: Ամինաթթուների կենսատեխնոլոգիական արտադրությունը (Val, Glu, Arg, Pro): Վիտամինների (A,C,D) կենսատեխնոլոգիական արտադրությունը: Լիմոնաթթվի կենսատեխնոլոգիական արտադրությունը (մակերեսային, խորքային): Իմունոկենսաբանական պատրաստուկներ, վակցինային պատրաստուկների (պատոգեններից ստացված կենդանի և մահացած, պոլիսախարիդային, ռիբոսոմոլային, վիրուսային, գենինժեներային, անատոքսիններ) կենսատեխնոլոգիական արտադրությունը: Գենինժեներային պատրաստուկների (ինսուլին, ինտերֆերոն, սոմատոստատին և այլն կենսատեխնոլոգիական արտադրությունը:
|
||
0611 | Կլինիկական դեղաբանություն-2 | 6 |
2-րդ ենթակիսամյակ` աշնանային
Շաբաթական 8 ժամ
դաս- 4, լաբ-4
ՊԱՐՏԱԴԻՐ
611/Մ03
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին ներկայացնել բժշկագիտության և պրակտիկ առողջապահության համար չափազանց կարևոր հիմնահարցերը և հիվանդություների թերապիայում կիրառվող դեղաբանական տարբեր խմբերի ժամանակակից դասակարգումը և ազդեցության մեխանիզմները, քիմիոթերապիայի հիմունքներն ու թիրախները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն · նկարագրելու առավել տարածված ոչ ինֆեկցիոն հիվանդությունների, օրինակ, զարկերակային հիպերտենզիայի, սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ լայն կիրառվող տարբեր խմբերի դեղամիջոցների ազդեցության մեխանիզմները, · սահմանելու տարբեր նպատակով կիրառվող և էապես տարբեր ազդեցությամբ օժտված և նոր սերնդի պրեպարատների առավելությունները, · կողմնորոշվելու տարբեր հիվանդությունների` սրտային անբավարարության, բրոնխիալ ասթմայի, դիսլիպիդեմիաների, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի և այլ հիվանդությունների ռացիոնալ ֆարմակոթերապիայի հիմնահարցերում: բ. գործնական մասնագիտական կարողություններ · հիմնվելով ժամանակակից անձնավորված բժշկության, թիրախային թերապիայի և կենսամարկերների պատկերացումների վրա, վերլուծել և հիմնավորել տարբեր դասի դեղերի արդյունավետությունը ռացիոնալ թերապիայում: գ. Ընդհանրական/փոխանցելի կարողություններ վերլուծել և գնահատել կլինիկական դեղաբանության գերակա ուղղությունների զարգացման հիմնահարցերի արդիականությունը և կարևորությունը ժամանակակից բժշկագիտության բնագավառում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին ներկայացնել բժշկագիտության և պրակտիկ առողջապահության համար չափազանց կարևոր հիմնահարցերը և հիվանդություների թերապիայում կիրառվող դեղաբանական տարբեր խմբերի ժամանակակից դասակարգումը և ազդեցության մեխանիզմները, քիմիոթերապիայի հիմունքներն ու թիրախները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առարկային տրվող 20 միավորը հավաքվում է հետևյալ կերպ. 1 եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր առավելագույն արժեքով, ընթացիկ ստուգումներ՝ 8 միավոր, իրենից ենթադրում է լաբորատոր դասերի ընթացքում ձեռք բերված գիտելիքների կիրառում գործնականում և ներկայություն՝ 3 միավոր:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Սիրտ-անոթային համակարգի որոշ հիվանդությունների ընդհանուր բնութագիրը և դեղորայքային բուժման սկզբմունքներն ու առանձնահատկությունները (ՍԻՀ, սրտային անբավարարություն, սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներ, հիպերտոնիկ հիվանդություն, սրտամկանի ինֆարկտ և կարդիոմիոպաթիաներ, էնդոկարդիտ, պերիկարդիտ, զարկերակային և երակային հիվանդություններ):
Շնչառական համակարգի որոշ հիվանդությունների ընդհանուր բնութագիրը և դեղորայքային բուժման սկզբմունքներն ու առանձնահատկությունները (բրոնխիտ և բրոնխիոլիտ, թոքաբորբեր, բրոնխային ասթմա, բրոնխոէկտատիկ հիվանդություն, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, թոքերի ինֆարկտ, ՇՀ-ի ուռուցքային հիվանդություններ, միջնորմի և պլևրայի հիվանդություններ): Մարսողական համակարգի որոշ հիվանդությունների ընդհանուր բնութագիրը և դեղորայքային բուժման սկզբմունքներն ու առանձնահատկությունները (կերակրափողի հիվանդություններ, գաստրիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդություն, էնտերիտ, կոլիտ, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, ՄՀ-ի ուռուցքային հիվանդություններ): Միզա-սեռական համակարգի որոշ հիվանդությունների ընդհանուր բնութագիրը և դեղորայքային բուժման սկզբմունքներն ու առանձնահատկությունները (Գլամերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ, ամիլոիդոզ, նեֆրոտիկ համախտանիշ, սուր և խրոնիկ երիկամային անբավարարություն, անդրոլոգիական և գինեկոլոգիական հիվանդություններ, ՄՍՀ-ի ուռուցքային հիվանդություններ): |
||
0609 | Բուժ-կոսմետիկ պատրաստուկների տեխնոլոգիա | 3 |
1-ին կիսամյակ՝ աշնանային
4 ժամ/շաբաթական
դաս.-2, լաբ.-2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0609/Մ01
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին հաղորդել պատշաճ մասնագիտական տեսական գիտելիքներ մաշկի և դրա ելունների, ֆունկցիաների, ծերացման ժամանակակից թեորիաների մասին, ինչպես նաև ծանոթացնել մաշկային հիվանդությունների ծագման, տարածման և բուժման նորագույն համընդհանուր սկզբունքներին, կիրառվող օժանդակ և կենսաբանական ակտիվ նյութերի ֆիզիկաքիմիական և կենսաբանական հատկություններին, պատրաստման առանձնահատկություններին, բուժ-կոսմետիկ դեղերի հիմքեր կազմելու յուրահատկություններին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն 1. ներկայացնելու բուժ-կոսմետիկայի կամ կոսմոցևտիկագիտության և պրակտիկայի նորագույն ձեռքբերումները, կոսմետիկայի զարգացման ժամանակակից տեսական հիմունքները, նորագույն նվաճումները, 2. սահմանելու դեղանյութերի և օժանդակ նյութերի բուժ-կոսմետիկ դեղերի վերափոխման տեսական տարբեր պրոցեսների հիմունքները, հաշվի առնելով մաշկի և լորձաթաղանթների առանձնահատկությունները, լուսաբանելու դեղատնային պայմաններում պատրաստվող բուժ-կոսմետիկ դեղերի դասերը, նրանց դրական և բացասական կողմերը, ներդեղատնային դեղատոմսերով դեղերի պատրաստման եղանակները և առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. կիրառելու մասնագիտական հմտություններ՝ բուժ-կոսմետիկ դեղերի ռացիոնալ տեխնոլոգիայի պատրաստման համար, ելնելով մաշկով նյութերի ներթափանցման առանձնահատկություններից, ժամանակակից կենսամատչելիության հիմունքներից, վերլուծել որակի գնահատումը, սանիտարական և հիգիենիկ պահանջները: 4. ասեպտիկ պայմաններում պատրաստելու բուժ-կոսմետիկ դեղեր դեղատուն մուտք գործած դեղատոմսերով, վերլուծելու և գնահատելու բուժ-կոսմետիկ դեղերի կազմը, դրանց թափանցելիության արդյունավետությունը կախված դեղատոմսում առկա դեղանյութերից, օպտիմալ հիմքերի ընտրում կենսամատչելիության բարելավման համար, տարբեր մաշկային հիվանդությունների համար դեղաձևերի պատրաստում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում, 7. համակարգելու և վերլուծելու ստացած տեղեկատվությունը, անելու հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին հաղորդել պատշաճ մասնագիտական տեսական գիտելիքներ մաշկի և դրա ելունների, ֆունկցիաների, ծերացման ժամանակակից թեորիաների մասին, ինչպես նաև ծանոթացնել մաշկային հիվանդությունների ծագման, տարածման և բուժման նորագույն համընդհանուր սկզբունքներին, կիրառվող օժանդակ և կենսաբանական ակտիվ նյութերի ֆիզիկաքիմիական և կենսաբանական հատկություններին, պատրաստման առանձնահատկություններին, բուժ-կոսմետիկ դեղերի հիմքեր կազմելու յուրահատկություններին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. շրջված լսարան, 3. ռեֆերատներ, 4. դիտակտիկնյութեր, 5. ինքնուրույն լաբորատոր փորձեր: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ինքնուրույն աշխատանք՝ 6 միավոր
Մասնակցություն՝ 2 միավոր Ընթացիկ ստուգումներ՝ 3 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Կոսմետիկան որպես գիտություն, զարգացման էտապները, պատմությունը: Մաշկի դերը, շերտերը, բնորոշ բջիջները, ֆերմենտները և ռեցեպտորները: Մաշկի ֆունկցիաները: Մաշկի ջրազրկում: Էպիդերմիսի լիպիդներ: Խոնավեցնող ունակությամբ օժտված քիմիական նյութեր: Ակնեի առաջացում: Նյութերի ներծծումն մաշկի միջոցով: Մաշկի ելուններ՝ մազեր և եղունգներ: Մաշկի թթվային՝ Մարկոնիի մանթիան: Քրտնագեղձեր: Մաշկի տիպերը: Մաշկի ծերացման թեորիաները: ՈւՄ ճառագայթում, ֆոտոծերացում: Մաշկի հիվանդությունների կլինիկական նպատկերը՝ առաջնային և երկրորդային մորֆոլոգիական էլեմենտներ: Մաշկային հիվանդություններ:
|
||
0611 | Թերապևտիկ դեղաբանություն | 3 |
1-ին կիսամյակ՝ աշնանային
4 ժամ/շաբ.
դաս.-4
ՊԱՐՏԱԴԻՐ
0611/Մ14
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին ներկայացնել բժշկագիտության և գործնական առողջապահության համար չափազանց կարևոր հիմնահարցերը, ինչպես նաև տարբեր հիվանդությունների նկարագրությունը, դասակարգումը, կլինիկական դրսևորումները, ախտորոշման եղանակները և բուժման ու կանխարգելման համար տարբեր դեղաբանական խմբերին պատկանող դեղերի կիրառման հիմնավորումները, նպատակահարմարությունը ու թիրախները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն 1. նկարագրելու առավել տարածված ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդությունների Էթիոպաթոգենեզի ժամանակակից ասպեկտները, ներքին օրգանների հիմնական հիվանդությունների կլինիկական դրսևորումները, 2. սահմանելու տարբեր նպատակով կիրառվող և էապես տարբեր ազդեցությամբ օժտված և նոր սերնդի պրեպարատների առավելությունները, 3. կողմնորոշվելու տարբեր հիվանդությունների` սրտային անբավարարության, բրոնխիալ ասթմայի, շաքարախտի, դիսլիպիդեմիաների, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի և այլ հիվանդությունների ռացիոնալ ֆարմակոթերապիայի հիմնահարցերում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին ներկայացնել բժշկագիտության և գործնական առողջապահության համար չափազանց կարևոր հիմնահարցերը, ինչպես նաև տարբեր հիվանդությունների նկարագրությունը, դասակարգումը, կլինիկական դրսևորումները, ախտորոշման եղանակները և բուժման ու կանխարգելման համար տարբեր դեղաբանական խմբերին պատկանող դեղերի կիրառման հիմնավորումները, նպատակահարմարությունը ու թիրախները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. դիտակտիկ նյութեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առարկային տրվող 20 միավորը հավաքվում է հետևյալ կերպ. 1 եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր առավելագույն արժեքով, ընթացիկ ստուգումներ՝ 8 միավոր, որն իրենից ենթադրում է կլինիկական դեպքերի վերաբերյալ իրավիճակային խնդիրների լուծում և ներկայություն՝ 3 միավոր:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թերապևտիկ դեղաբանություն առարկան, նպատակները, խնդիրները: Նյարդային համակարգի որոշ հիվանդությունների դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները:
Սրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների (ՍԻՀ, սրտային անբավարարություն, սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներ, հիպերտոնիկ հիվանդություն, սրտամկանի ինֆարկտ, զարկերակային և երակային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Շնչառական համակարգի որոշ հիվանդությունների (բրոնխիտ և բրոնխիոլիտ, թոքաբորբեր, բրոնխային ասթմա, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ՇՀ-ի ուռուցքային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Մարսողական համակարգի որոշ հիվանդությունների (կերակրափողի հիվանդություններ, գաստրիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդություն, էնտերիտ, կոլիտ, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, ՄՀ-ի ուռուցքային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Միզատար համակարգի որոշ հիվանդությունների (գլամերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ, ամիլոիդոզ, նեֆրոտիկ համախտանիշ, սուր և խրոնիկ երիկամային անբավարարություն, ուռուցքային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Հենաշարժիչ համակարգի և շարակցական համակարգի որոշ հիվանդությունների (աուտոիմուն ռևմատիկ և հոդային հիվանդություններ, վասկուլիտներ, օստեոպորոզ, ինֆեկցիոն, վնասվածքային, ուռուցքային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Արյան որոշ հիվանդությունների (սակավարյունություն, հեմոբլաստոզներ, հեմոռագիկ և թրոմբոտիկ հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Էնդոկրին որոշ հիվանդությունների (շաքարային դիաբետ, խպիպ, հիպոթիրեոզ, թիրեոիդիտ, հիպոֆիզ-հիպոթալամուս-մակերիկամի կեղևային շերտի հորմոնային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Ճարպակալման, թթվահիմնային հավասարակշռության և ջրա-էլեկտրոլիտային նյութափոխանակության խանգարումների դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: |
||
0611 | Դեղագործական հոգածություն | 3 |
2-րդ կիսամյակ
Շաբաթական 4 ժամ
Դաս.-2, գործ. 2
ՊԱՐՏԱԴԻՐ
0611/Մ07
1. Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ձևավորել տեսական գիտելիք և գործնական հմտություններ, ինչը հնարավորություն կտա դեղագետին բժշկի հետ փոխգործունեության միջոցով հիվանդի համար ապահովել օպտիմալ մասնագիտացված դեղորայքային բուժում, ցուցաբերել դեղագործական հոգածություն դեղատանը՝ կանխելով և շտկելով դեղերի ոչ բարենպաստ ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտականգիտելիք և իմացություն 1. ներկայացնելու դեղագործական հոգածության հայեցակարգերը և դրա հիմնական սկզբունքները, դեղագետի մասնագիտական գործունեության հետ կապված բարոյական և էթիկական սկզբունքները, դեղագործական խորհրդատվության մեթոդները, 2. նկարագրելու տարբեր դեղաբանական խմբերին պատկանող դեղերի կողմնակի ազդեցությունները, հիմնական ցուցումները և օգտագործման հակացուցումներ: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. ուղղորդելու պացիենտին առողջ ապրելակերպի, կայացնելու մասնագիտորեն հիմնավորված որոշում տարբեր ախտանիշների բուժման ժամանակ՝ անկախ տնտեսական շահավետությունից, 4. տրամադրելու հիվանդին դեղերի և կիրառվող այլ բուժամիջոցների մասին անկախ, սպառիչ, անկողմնակալ տեղեկատվություն, ինչպես նաև ողջ մասնագիտական գործունեության ընթացքում իր գործիմացությունը և հմտությունը պահպանելու և զարգացնելու համար լինել պատասխանատու, 5. անցկացնելու խորհրդատվություն ինքնաբուժման հարցերի վերաբերյալ, 6. տարանջատելու դեղագործական և բժշկական պատասխանատվության դեպքերը, 7. ապահովելու պացիենտին դեղերի կիրառման հետ կապված հարցերի շուրջ անհրաժեշտ տեղեկատվությունով, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8. վերլուծելու և գնահատելու դեղագործական ծառայությունների մատուցման իրավական և բարոյական նորմերի իրականացումը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ձևավորել տեսական գիտելիք և գործնական հմտություններ, ինչը հնարավորություն կտա դեղագետին բժշկի հետ փոխգործունեության միջոցով հիվանդի համար ապահովել օպտիմալ մասնագիտացված դեղորայքային բուժում, ցուցաբերել դեղագործական հոգածություն դեղատանը՝ կանխելով և շտկելով դեղերի ոչ բարենպաստ ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. գործնական պարապմունքներ 3. դիտակտիկ նյութեր 4. ուսուցողական թեստեր 5. իրավիճակային խնդիրներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր առավելագույն արժեքով
Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր, իրենից ենթադրում է գործնական պարապմունքների ընթացքում վիճակագրական խնդիրների լուծում Մասնակցություն՝ 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Դեղագործական հոգածությունը, որպես դեղագետի մասնագիտական գործունեության նոր ուղղություն
2. Դեղագործական հոգածությունը մրսածության դեպքում/ Հազ 3. Դեղագործական հոգածությունը մրսածության դեպքում/ Կոկորդի ցավ 4. Դեղագործական հոգածությունը մրսածության դեպքում/ Քթաբորբ 5. Դեղագործական հոգածությունը մրսածությանդ եպքում/ Տենդ 6. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Փորլուծություն 7. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Փորկապություն 8. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Այրոցք 9. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Փորափքանք (մետեորիզմ), դիսբակտերիոզ 10. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Լյարդի և լեղուղիների ֆունկցիաների խանգարումներ 11. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Ֆունկցիոնալ դիսպեպսիա (ծանրություն ստամոքսում, գերլցվածության զգացողություն, սրտխառնոց) 12. Նյարդային համակարգի գործունեության խանգարումների ախտանիշային բուժում/ Գլխացավ 13. Նյարդային համակարգի գործունեության խանգարումների ախտանիշային բուժում/ Տագնապային վիճակներ 14. Նյարդային համակարգի գործունեության խանգարումների ախտանիշային բուժում/ Աստենիա (աստենիկ համախտանիշ) 15. Դեղագործական հոգածությունը մաշկաբանության մեջ/Կորյակային հիվանդություն (ակնե) 16.Դեղագործական հոգածությունը աչքի շաղկապենո ւբորբոքման (կոնյունկտիվիտ) ժամանակ: |
||
0609 | ՊԱԳ հիմունքներ | 3 |
2-րդ ենթակիսամյակ՝ աշնանային
Շաբաթական 4 ժամ
Դաս.-2, լաբ.-2
ՊԱՐՏԱԴԻՐ
0609/Մ03
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին տրամադրել հիմնարար մասնագիտական գիտելիքներ դեղերի արտադրության նկատմամբ արդի Պատշաճ Արտադրական Գործունեության պահանջների վերաբերյալ,
ծանոթացնել դեղերի արտադրության և որակի հսկման ՊԱԳ պահանջների ներդրման ու կիրառման և դեղերի հումքի գնումից մինչև պատրաստի արտադրանքի բացթողում իրականացվող գործընթացների հետ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրել հումքի գնումից մինչև պատրաստի արտադրանքի բացթողում իրականացվող գործընթացների հերթականությունը և դրանց նկատմամբ ՊԱԳ պահանջները, 2. նկարագրել ոչ ստերիլ դեղաձևերի արտադրության, որակի հսկման և այդ գործընթացների փաստաթղթավորման նկատմամբ Պատշաճ արտադրական գործունեության սահմանած պահանջները, 3. նկարագրել ստերիլ դեղաձևերի արտադրության, որակի հսկման և այդ գործընթացների փաստաթղթավորման նկատմամբ Պատշաճ արտադրական գործունեության սահմանած պահանջները, տարբերությունները ոչ ստերիլ դեղաձևերի արտադրության նկատմամբ, հիմնավորել կոնկրետ օբյեկտի նկատմամբ ստերիլիզացիայի մեթոդի ընտրությունը, 4. ներկայացնել անձնակազմի, սարքավորումների և շինությունների, օգտագործվող հումքի և այլ միջոցների նկատմամբ Պատշաճ արտադրական գործունեության սահմանած պահանջները: 5. ներկայացնել ինքնատեսչական ստուգման, արտաքին աուդիտների, բողոքների և հետկանչերի նկատմամբ ՊԱԳ պահանջները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 6. Վերլուծել և գնահատել գործարանային պայմաններում դեղերի արտադրության և որակի հսկման պատշաճ և ոչ պատշաճ գործընթացները, գործընթացների խախտումները, 7. Գնահատել արտադրական և որակի հսկման գրանցումային փաստաթղթերի լրացվածության ճշտությունը, 8. Կազմել արտադրական և որակի հսկման որոշ գործընթացների համար Գործողությունների ստանդարտ ընթացակարգ, 9. Վերլուծել/բացատրել արտադրության և որակի հսկման գործընթացների նկատմամբ թվային արժեքներով սահմանված պահանջները/ստանդարտները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 10. վերլուծել գործարանի ներքին կանոնակարգող փաստաթղթերի և իրականացվող գործընթացների համապատասխանելիությունը ՊԱԳ միջազգային պահանջներին 11. կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին տրամադրել հիմնարար մասնագիտական գիտելիքներ դեղերի արտադրության նկատմամբ արդի Պատշաճ Արտադրական Գործունեության պահանջների վերաբերյալ,
ծանոթացնել դեղերի արտադրության և որակի հսկման ՊԱԳ պահանջների ներդրման ու կիրառման և դեղերի հումքի գնումից մինչև պատրաստի արտադրանքի բացթողում իրականացվող գործընթացների հետ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիդակտիկ նյութեր, 3. Արտադրական, լաբորատոր տարածքների և սարքավորումների աշխատանքի, իրական արտադրական և լաբորատոր գործընթացների դիտում, ցուցադրական արտադրական և լաբորատոր գործընթացներին մասնակցություն: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Ինքնուրույն աշխատանք. 4 միավոր.
2. Ընթացիկ ստուգում. 4 միավոր 3. Մասնակցություն. 3 միավոր 4. Եզրափակիչ բանավոր քննություն. 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Պատշաճ արտադրական գործունեություն: Ներածություն: Արտադրության պատշաճ գործունեություն: Որակի հսկման պատշաճ գործունեություն: Որակի կառավարում, որակի ապահովում: Պատշաճ փաստաթղթավորում: Նյութեր, պահանջներ նյութերի նկատմամբ:
Անձնակազմ, Սանիտացիա և հիգիենա: Ստերիլ դեղագործական արտադրանքներ: Բողոքներ և հետկանչեր: Ինքնատեսչական ստուգում և ՊԱԳ տեսչական ստուգում: Դեղերի անվտանգություն, դեղազգոնության պատշաճ գործունեություն: |
||
0609 | Ֆարմտեխնոլոգիա (ստերիլ դեղեր) | 3 |
1-ին կիսամյակ` աշնանային
4 ժամ/շաբաթական
դաս.-2, լաբ.-2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0609/Մ04
1. Դասընթացի նպատակ
· Ստերիլ դեղերի արտադրության հետ կապված առանձնահատկությունները,
· Որակի կառավարման տեսական հիմնահարցերը, Որակի համակարգի մշակման և ներդրման գործընթացները, · Պատշաճ արտադրական գործունեության պահանջները 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն 1. Կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները և մասնագիտական կարողությունները հետագա աշխատանքային գործունեության մեջ 2. Հասկանալ և ընդունել ՊԱԳ պահանջների կատարման անհրաժեշտությունը դեղերի արտադրությոան, հսկման գործընթացներում, 3. Կողմնորոշվել ընտրած մասնագիտական ոլորտում բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. օգտագործելու ստերիլ դեղերի արտադրության եղանակները (ասեպտիկ արտադրություն, արտադրություն վերջնական մանրէազերծումով), 5. վերլուծելու դեղերի որակի կառավարման և որակի ապահովման առանձնահատուկ պահանջները, անցկացնել դեղերի որակի հսկման արդյունավետ միջոցառումներ, 6. գործունեություն ծավալելու դեղարտադրության ոլորտում, մշակել նոր դեղերի արտադրության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր՝ որոշել դեղի բաղադրությունը, ընտրել օպտիմալ տեխնոլոգիական տարբերակը, 7. ապահովելու պատրաստի դեղաձևերի ճիշտ պահպանումը դեղագործական պահեստում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8. վերլուծելու փաստեր և կատարել հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ստերիլ դեղերի արտադրության հետ կապված առանձնահատկությունները,
· Որակի կառավարման տեսական հիմնահարցերը, Որակի համակարգի մշակման և ներդրման գործընթացները, · Պատշաճ արտադրական գործունեության պահանջները 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. ինքնուրույն լաբորատոր փորձեր: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մասնակցություն - 3 միավոր
Ընթացիկ ստուգումներ - 4 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն - 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ստերիլ արտադրանք, ՊԱԳ պահանջներ ստերիլ արտադրանքի համար, ստերիլության ապահովում, ասեպտիկ պայմաններ
2. Դեղագործական որակի համակարգ 3. Որակի հսկում 4. Արտադրական միջավայր, անձնակազմ 5. Դեղագործական նպատակով օգտագործվող ջուր 6. Ջեռուցման, օդափոխման, օդորակման համակարգեր 7. Որակավորում և Վալիդացիա 8. Որակի հետ կապված Ռիսկերի կառավարում 9.Փաստաթղթավորում |
||
0609 | Դեղագործության կառավարում և էկոնոմիկա | 3 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային,
4 ժամ/շաբաթական
դաս.-2, գործ.-2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0611/Մ04
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել կառավարման գիտության հիմնական հասկացություններին, մարդկային ռեսուրսների կառավարման մեթոդներին, հաղորդել ժամանակակից գիտելիքներ կառավարման գործունեության ոլորտի վերաբերյալ, կառավարչական որոշումների ընդունման հարցում, ձևավորել կազմակերպչական մտածողություն, այդ թվում կոնֆլիկտների կառավարման վերաբերյալ, ինչպես նաև շուկայի ուսումնասիրման և դեղագործական ոլորտում մարկետինգի կիրառման առանձնահատկությունների մասին։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն 1. ձևակերպելու կառավարման դպրոցների մոտեցումները, 2. նկարագրելու կազմակերպության էթիկայի նորմերը, 3. ներկայացնելու մոտիվացիայի տեսությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. համեմատելու տարբեր ղեկավարման ոճերի բնութագրերը, 5. կիրառելու SMART համակարգը նպատակը ճշտորեն ձևակերպելու համար, 6. կիրառելու կառավարչական որոշումներ ընդունելու սկզբունքները։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 7. մշակելու մարկետինգային հետազոտությունների անցկացման գործընթացը, 8. գնահատելու կոլեկտիվում սոցիալհոգեբանական մթնոլորտը կազմակերպությունում կոնֆլիկտային իրավիճակների կանխման և կառավարման նպատակով, 9.կիրառելու մերչենդայզինգի կանոնները դեղատանը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել կառավարման գիտության հիմնական հասկացություններին, մարդկային ռեսուրսների կառավարման մեթոդներին, հաղորդել ժամանակակից գիտելիքներ կառավարման գործունեության ոլորտի վերաբերյալ, կառավարչական որոշումների ընդունման հարցում, ձևավորել կազմակերպչական մտածողություն, այդ թվում կոնֆլիկտների կառավարման վերաբերյալ, ինչպես նաև շուկայի ուսումնասիրման և դեղագործական ոլորտում մարկետինգի կիրառման առանձնահատկությունների մասին։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ուսուցողական թեստեր, 4. իրավիճակային խնդիրներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ինքնուրույն աշխատանք - 4 միավոր
Ընթացիկ ստուգումներ - 4 միավոր Մասնակցություն - 3 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն - 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Մենեջմենթի էությունը: Ֆիրմայի էթիկան և կուլտուրան: Ղեկավարման հիերարխիան: Դեղագործական կազմակերպության իրավիճակային մենեջմենթ: Կառավարչական որոշումների ընդունումը: Մարդկային ռեսուրսների կառավարում: Անձնակազմի կառավարում (Կադրային մենեջմենթ): Կոնֆլիկտների կառավարումը: Մոտիվացիայի էությունը: Կոմունիկացիաներ: Դեղագործական տնտեսագիտություն։ Մարքեթինգի էությունը և դերը շուկայական տնտեսության զարգացման մեջ: Շուկայի սեգմենտավորումը և ապրանքի դիրքավորումը շուկայում: Ռազմավարական վերլուծություն: Մարկետինգային հետազոտություններ: Մերչենդայզինգը դեղատանը:
|
||
0610 | Դեղանյութերի կառուցվածքի հետազոտման մեթոդներ | 3 |
1-ին կիսամյակ՝ աշնանային
Շաբաթական 4 ժամ
դաս.-2, գործ.-2
ՊԱՐՏԱԴԻՐ
0610/Մ02
1. Դասընթացի նպատակ
ա) Ուսանողներին տրամադրել տեղեկատվություն վերլուծական լաբորատորիայում որակի կառավարման համակարգի ներդրման մասին:
բ) Ծանոթացնել դեղանյութերի կառուցվածքի ուսումնասիրման և նույնականացման համար կիրառվող ժամանակակից անալիտիկ սարքավորումների աշխատանքային և մեթոդական սկզբունքներին: Օժանդակել ստացված արդյունքների վերլուծության մեթոդաբանության յուրացմանը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացույթուն
1. ներկայացնելու վերլուծական լաբորատորիայի որակի կառավարման համակարգի սկզբունքները 2. նկարագրելու ժամանակակից անալիտիկ սարքավորումների աշխատանքային սկզբունքները և ֆունկցիոնալ տարբերությունները, դեղանյութերի կառուցվածքի ուսումնասիրման և նույնականացման համար կիրառվող մեթոդները և ստացված արդյունքների համակողմանի վերլուծության համար անհրաժեշտ ֆիզիկական մեծությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. իրականացնելու դեղանյութերի և այլ կենսաբանորեն ակտիվ միացությունների նույնականացում, կառուցվածքի հետազոտություն ժամանակակից անալիտիկ սարքավորումների կիրառմամբ, կատարելու ստացված հետազոտական արդյունքների համակողմանի վերլուծություն: 4. հավաքագրել և վերլուծել տեղեկատվություն տարբեր մասնագիտական ուղեցույցներից և նորմատիվային փաստաթղթերից: գ.Ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. կիրառել ձեռք բերվրած գիտելիքները կենսաբանորեն ակտիվ միացությունների և դեղերի որակի հետազոտության մասնագիտացված լաբորատորիաներում: 6. վերլուծել ստացված արդյունքները և կատարել հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ա) Ուսանողներին տրամադրել տեղեկատվություն վերլուծական լաբորատորիայում որակի կառավարման համակարգի ներդրման մասին:
բ) Ծանոթացնել դեղանյութերի կառուցվածքի ուսումնասիրման և նույնականացման համար կիրառվող ժամանակակից անալիտիկ սարքավորումների աշխատանքային և մեթոդական սկզբունքներին: Օժանդակել ստացված արդյունքների վերլուծության մեթոդաբանության յուրացմանը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. սեմինար-քննարկումներ 4. ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
3 միավոր լաբորատոր դասերի մասնակցություն, 4 միավոր ինքնուրույն աշխատանք, 4 միավոր ընթացիկ ստուգում 9 միավոր եզրափակիչ քննություն (հարցատոմսը պարունակում է 4 հարց, 3 և 1.5 միավորներով: Միավորների քայլը` 0,5 է ): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Դեղանյութերի որակի կառավարում, ստանդարտիզացում, GMP: Պինդ ֆազային էքստրակցիա, քրոմատոգրաֆիա: Ցածր և բարձր ճնշումային հեղուկային քրոմատոգրաֆիա: Նպատակային նյութերի բաժանման արդյունավետության մեծացման եղանակները: Պահման ժամանակամիջոց: Ընտրողականությունը որպես քրոմատոգրաֆիական համակարգում ընթացող ֆիզիկաքիմիական փոխազդեցությունների արտահայտման ցուցանիշ: Քրոմատոգրաֆիական աշտարակի արդյունավետություն: Պիկի խտություն: Պիկի ասիմետրիկություն: Պոլյարություն: Պոլյար և ոչ պոլյար լուծիչներ և ադսորբենտներ: Հֆ(Հետադարձ Ֆազա) քրոմատոգրաֆիա, ՀՖ համակարգի օրինակներ: Իզոկրատիկ և գրադիենտային էլուցիա: Որակական անալիզի հիմունքները: Միացությունների նույնականացման եղանակները: Նույնականացման կեղծ դրական և կեղծ բացասական արդյունքները: Քանակական անալիզի հիմունքները: Կալիբրում, կարգաբերում: Ներքին և արտաքին ստանդարտների մեթոդները: Քրոմատոգրաֆիական մեթոդի վալիդացում: Մասս-սպեկտրոմետրիա: Իոնիզացում: Կրկնակի ֆոկուսացում: Կվադրոպոլային իոնային ծուղակ: ԻԿ սպեկտրոսկոպիայի ֆիզիկաքիմիական հիմքերը: Ատոմային և մոլեկուլային սպեկտրերի կառուցվածքը: Պտտական և տատանողական սպեկտորներ: Բազմատոմային մոլեկուլների տատանումները: ԻԿ սպեկտրոսկոպիայի կիրառումը դեղանյութերի նույնականացման համար:ՈՒՄ-սպեկտրոսկոպիայի մեթոդը և նրա կիրառումը օրգանական և ֆիզիկական քիմիայում: Էլեկտրոնային սպեկտրոսկոպիայի տեսական հիմքերը: Մոլեկուլային օրբիտալների և էլեկտրոնային անցումների դասակարգումը: Քրոմոֆորներ: ՈւՄ սպեկտրոսկոպիայի կիրառումը:Պոլյարիմետրիա: Հալման կետի ջերմաստիճանի և թորման սահմանային ջերմաստիճանների որոշումը: Կիրառությունը դեղանյութերի նույնականացման ժամանակ: ՄՄՌ սպեկտրոսկոպիայի տեսական հիմունքները: Իոնային քրոմատոգրաֆիա: Ինդուկտիվ կապված պլազմայում օպտիկաէմիսսիոն սպեկտրոսկոպիա: Անալիտիկ մեթոդների վալիդացում:
|
Ամբիոնի կոդը | Կամընտրական դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0611 | Գենային թերապիա | 3 |
6. 2-րդ կիսամյակ՝ գարնանային
Շաբաթական 4 ժամ
դաս.-2, գործ.-2
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0611/Մ06
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին ծանոթացնել գենային թերապիայի հիմնական դրույթների հետ, որոնք են՝ գեն-հիվանդություն կապի բացահայտում, գենի փոխարինման/հեռացման/ներդրման մեթոդների մշակում, գենի փոխարինման հետևանքների ուսումնասիրում, նոր դեղերի ստեղծում:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. Մասնագիտական գիտելիք և իմացույթուն
1. Ներկայացնելու գենային թերապիան որպես գենետիկական պատճառներ ունեցող հիվանդությունների բուժման նոր ժամանակակից մոտեցում: 2. Բացատրելու գեն-հիվանդություն կապի մեխանիզմները: 3. Գնահատելու գենոմի խմբագրումը որպես գենային դեֆեկտների ուղղման միջոց: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. Վերլուծելու և գնահատելու գենոմի մեջ փոփոխություններ կատարելու դրական և բացասական կողմերը: գ. Ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. Օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից՝ առցանց ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ և այլն: 6. Վերլուծելու տվյալներ և կատարելու հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին ծանոթացնել գենային թերապիայի հիմնական դրույթների հետ, որոնք են՝ գեն-հիվանդություն կապի բացահայտում, գենի փոխարինման/հեռացման/ներդրման մեթոդների մշակում, գենի փոխարինման հետևանքների ուսումնասիրում, նոր դեղերի ստեղծում:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասընթացի յուրաման համար հիմնականում օգտագործվելու են դասախոսությունները, դասախոսի կողմից հանձնարարված գրականության նյութերը:
2. Սեմինար պարապունքներ 3. Գործնական պարապումնքներ՝ տեստերի պատասխաններ 4. Մասնակցություն քննարկումներին 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ բանավոր քննություն 10 միավոր առավելագույն արժեքով (հարցատոմսը պարունակում է 3 հարց՝ 3, 3, 4 միավորներով), ինքնուրույն աշխատանք 8 միավոր առավելագույն առժեքով, ներկայություն 2 միավոր առավելագույն առժեքով:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Գենային թերապիայի նպատակները, սկզբունքները: Մարդու գենոմի կառուցվածքը և գեների արտահայտման կարգավորումը: Գեների փոխարինման/հեռացման/ներդրման մեթոդները: Գենոմի մեջ փոփոխություններ իրականացնող նոր դեղերը ստեղծումը:
|
||
0610 | Դեղանյութերի որակի հետազոտման մեթոդներ | 3 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային
Շաբաթական 4 ժամ
դաս.-2, լաբ.-2
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0610/Մ05
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել կենսաբանական ակտիվ միացությունների` ալկալոիդների, գլիկոզիդների, վիտամինների, ֆերմենտների, հորմոնների, անտոցիանների, կարոտինոիդների, պոլիֆենոլների հետազոտման հիմնական մեթոդների հետ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. դասակարգելու կենսաբանական ակտիվ միացությունները, 2. ներկայացնելու կենսաբանական ակտիվ միացությունների անալիզի ժամանակակից մեթոդները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. ժամանակակից անալիտիկ եղանակներով իրականացնելու վիտամինների, ֆերմենտների, հորմոնների, անտոցիանների, կարոտինոիդների պոլիֆենոլների, ալկալոիդների, գլիկոզիդների անալիզ, 4. իրականացնելու լուծահանման եղանակով կենսաբանական ակտիվ միացությունների անջատումը, 5. որոշելու տարբեր նմուշներում կենսաբանական ակտիվ միացությունների պարունակությունը ժամանակակից անալիտիկ եղանակներով: գ. Ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. համակարգելու և վերլուծելու ստացած տեղեկատվությունը, անելու հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել կենսաբանական ակտիվ միացությունների` ալկալոիդների, գլիկոզիդների, վիտամինների, ֆերմենտների, հորմոնների, անտոցիանների, կարոտինոիդների, պոլիֆենոլների հետազոտման հիմնական մեթոդների հետ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մասնակցություն - 3 միավոր
Ընթացիկ ստուգումներ - 8 միավոր Եզրափակիչ քննություն - 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Գաղափար կենսաբանական ակտիվ նյութերի անալիզի մեթոդների վերաբերյալ: Կենսաբանական ակտիվ միացությունների լուծահանման մեթոդները: Դեղագրքեր և արտադրողի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթեր: Անալիտիկ մեթոդի վալիդացիա և վերիֆիկացիա: Կենսաբանական ակտիվ միացությունների՝ ալկալոիդների, գլիկոզիդների, վիտամինների, ֆերմենտների, հորմոնների, անտոցիանների, կարոտինոիդների, պոլիֆենոլների քանակական անալիզի մեթոդները: Կենսաբանական ակտիվ միացությունների խտացման, մաքրման և բաժանման մեթոդները: Կենսաբանական ակտիվ միացությունների հակաօքսիդանտային ակտիվության որոշումը:
|
||
0610 | ԿԱՄ-երի որակի հետազոտման մեթոդներ | 3 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային
Շաբաթական 4 ժամ
դաս.-2, լաբ.-2
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0610/Մ04
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել կարծր, փափուկ, հեղուկ դեղաձևերի որակի վերահսկման հիմնական մեթոդներին (բարձր արդյունավետության հեղուկային քրոմատոգրաֆիա, էլեկտրոնային, ինֆրակարմիր և ատոմային-աբսորբցիոն սպեկտրաչափության), ինչպես նաև որակի գնահատման ցուցանիշների հետ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացույթուն:
1. ներկայացնելու կարծր, հեղուկ, փափուկ դեղաձևերի անալիզի հիմնական մեթոդներն ու որակի գնահատման ցուցանիշները, 2. տարբերակելու որակով, անորակ և կեղծ դեղերը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. տարբեր ժամանակակից մեթոդներից ստացված արդյունքների հիման վրա, գործնականում իրականացնելու ոչ միայն դեղանյութերի իսկության հաստատում, այլ նաև հաշվարկների օգնությամբ որոշելու դեղերում ակտիվ նյութերի քանակությունը, կողմնակի խառնուրդների առկայությունը, լուծելիությունը, դեղաչափի համասեռությունը և այլն, 4. վերլուծելու և գնահատելու անալիտիկական եղանակների առավելությունները և թերությունները դեղանյութերի անալիզի գործընթացում, ինչպես նաև կիրառելու իր գիտելիքները պրակտիկայում, ձևակերպելու և լուծելու տարբեր խնդիրներ: գ. Ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. համակարգելու և վերլուծելու ստացած տեղեկատվությունը, անելու հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել կարծր, փափուկ, հեղուկ դեղաձևերի որակի վերահսկման հիմնական մեթոդներին (բարձր արդյունավետության հեղուկային քրոմատոգրաֆիա, էլեկտրոնային, ինֆրակարմիր և ատոմային-աբսորբցիոն սպեկտրաչափության), ինչպես նաև որակի գնահատման ցուցանիշների հետ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3.ինքնուրույն լաբորատոր փորձեր: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մասնակցություն - 3 միավոր
Ընթացիկ ստուգումներ - 8 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն - 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ամերիկյան, Բրիտանական, Եվրոպական դեղագրքեր: Մասնավոր, ընդհանուր և ժամանակավոր ֆարմակոպեական հոդվածներ: Արտադրողի նորմատիվային փաստաթղթեր: Անալիտիկ մեթոդի վալիդացիա և վերիֆիկացիա: Կարծր դեղաձևերի (դեղահատեր, դրաժեներ, փոշիներ, գրանուլներ, դեղապատիճներ) որակի վերահսկումը: Հեղուկ դեղաձևերի (ներարկման համար նախատեսված լուծույթներ, աչքի կաթիլներ, օշարակներ, սուսպենզիաներ) որակի վերահսկումը: Փափուկ դեղաձևերի (քսուքներ, նրբաքսուքներ, դեղամոմիկներ, մածուկներ, հելեր, պլաստիրներ) որակի վերահսկումը: Կենսաբանական ակտիվ հավելումներ: Կենսաբանական ակտիվ հավելումների որակի հսկում: Կենսաբանական ակտիվ հավելումներ և դեղեր: Ջրի պարունակության որոշումը Կարլ Ֆիշերի եղանակով: Դեղանյութերի որակի հետազոտման մեթոդներ (էլեկտրոնային, ատոմային-աբսորբցիոն և ինֆրակարմիր սպեկտրաչափություն):
|
||
0611 | Ֆարմակոգենոմիկա | 3 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային
Շաբաթական 4 ժամ
դաս.-2, գործ.-2
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0611/Մ05
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել մարդու գենոմի փոփոխականությանը և դեղերի կիրառման անհատական մոտեցումներին: Ներկայացնել ուսանողներին դեղեուսանողներին ծանոթացնել մարդու գենոմի փոփոխականությանը և դեղերի կիրառման անհատական մոտեցումներին: Ներկայացնել ուսանողներին դեղերի ստեղծման ժամանակակից մեթոդները:րի ստեղծման ժամանակակից մեթոդները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացույթուն 1. նկարագրելու մարդու գենոմի կառուցվածքը և պոլիմորֆիզմի աղբյուրները, 2. մեկնաբանելու դեղերի ազդեցության կախվածությունը օրգանիզմի գենետիկական հատկանիշներից, 3. բացատրելու ֆարմգենոմիկայի ներդրումը անհատական բժշկության կայացման գործընթացում, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու և գնահատելու գենետիկական պոլիմորֆիզմի ազդեցությունը դեղերի օգտագործման գործընթացում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից՝ առցանց ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ և այլն, վերլուծելու փաստեր և կատարել հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել մարդու գենոմի փոփոխականությանը և դեղերի կիրառման անհատական մոտեցումներին: Ներկայացնել ուսանողներին դեղեուսանողներին ծանոթացնել մարդու գենոմի փոփոխականությանը և դեղերի կիրառման անհատական մոտեցումներին: Ներկայացնել ուսանողներին դեղերի ստեղծման ժամանակակից մեթոդները:րի ստեղծման ժամանակակից մեթոդները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. սեմինար պարապունքներ 3. գործնական պարապումնքներ՝ թեստերի լուծում 4. տեսաֆիլմերի դիտում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր
Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր, իրենից ենթադրում է ռեֆերատների զեկուցում Մասնակցություն՝ 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ֆարմակոգենոմիկայի սահմանումը, նպատկները և խնդիրները: Մարդու գենոմի կառուցվածքը, գեների արտահայտման կարգավորումը: Գենետիկական պոլիմորֆիզմի աղբյուրները: Շղթակապակցության անհավասարություն և հապլոտիպ: Դեղերի մետաբոլիզմում մասնակցող ֆերմենտների պոլիմորֆիզմ: Դեղերի փոխադրմանը մասնակցող սպիտակուցների պոլիմորֆիզմ:Դեղերի թիրախ հանդիսացող սպիտակուցների պոլիմորֆիզմ:Դեղերի ստեղծման՝ Drug design, ժամանակակից մոտեցումներ:
|
Կրթական այլ մոդուլներ
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0609 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
2-րդ կիսամյակ
90 ժամ
20
ՊԱՐՏԱԴԻՐ
609
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնել մասնագիտական դասընթացների ծրագրերի կազմման սկզբունքներին, դասավանդման գործընթացի առանձնահատկություններին և մեթոդներին,
· ուսանողներին ներկայացնել մասնագիտության նեղ գիտական ուղղությունները, ծանոթացնել գիտական խմբերի աշխատանքային սկզբունքներին, խմբերի գիտական արդյունքների ներկայացմանը, գիտական հոդվածների ձևակերպման և խմբագրություններ ներկայացնելու կանոններին: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· նկարագրելու դասավանդման գործընթացի պլանավորման և իրականացման սկզբունքները, · նկարագրելու գիտական խմբում հետազոտական աշխատանքների կազմակերպման, իրականացման և գիտական արդյունքների ներկայացման առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ · վերլուծելու առարկայական ծրագրեր կազմելու գործընթացը՝ ելնելով մասնագիտության պահանջներից և առանձնահատկություններից, · գիտական խմբում ընդգրկվելու դեպքում, իրականացնելու հետազոտական աշխատանք ըստ գիտական ղեկավարի կողմից ներկայացված աշխատանքային պլանի: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · մշակելու և ներկայացնելու հետազոտական աշխատանքի արդյունքները հոդվածների, հաշվետվությունների և զեկուցումների ձևով, ինչպես նաև մասնակցելու գիտաժողովներին, սեմինարներին և քննարկումներին: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնել մասնագիտական դասընթացների ծրագրերի կազմման սկզբունքներին, դասավանդման գործընթացի առանձնահատկություններին և մեթոդներին,
· ուսանողներին ներկայացնել մասնագիտության նեղ գիտական ուղղությունները, ծանոթացնել գիտական խմբերի աշխատանքային սկզբունքներին, խմբերի գիտական արդյունքների ներկայացմանը, գիտական հոդվածների ձևակերպման և խմբագրություններ ներկայացնելու կանոններին: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· ազատ ունկնդրում,
· մասնակցություն քննարկումներին, · գործնական աշխատանքներ, · հետազոտական աշխատանքներ, 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Մասնագիտական պրակտիկան ուսանողն ատեստավորվում է
համապատասխան կրթական ծրագիրն իրականացնող ամբիոնի կողմից սահմանված ժամկետներում : Ատեստավորումն իրականացվում է ուսանողի կողմից թեզի պատրաստման ընթացքի վերաբերյալ յուրաքանչյուր կիսամյակ էլեկտրոնային հարթակ (e-learning) վերբեռնված հաշվետվության հիման վրա։ Էլեկտրոնային հարթակում ուսանողի կողմից հաշվետվության ներկայացման վերահսկողությունն իրականացնում է գիտական ղեկավարը՝ յուրաքանչյուր կիսամյակ համապատասխան նշում կատարելով։ Ատեստավորումը չանցած (սույն կարգով ներկայացված պահանջները չկատարած ու սահմանված ժամկետներում հաշվետվությունը չներկայացրած) ուսանողը հեռացվում է համալսարանից ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Պրակտիկան իրականացվում է գիտական ղեկավարների հետ համատեղ:
Ուսանողները իրենց գիտական ղեկավարների հետ քննարկում են դասընթացների ծրագրերի կազմման սկզբունքները և առանձնահատկությունները, այնուհետև, որպես ազատ ունկնդիրներ, մասնակցում են իրենց գիտական ղեկավարների կողմից դասավանդվող դասընթացներին: Ուսանողները ընդգրկվում են նաև իրենց գիտական ղեկավարների գիտական խմբերում, ներգրավվում են գիտական խմբի հետազոտական աշխատանքներում, ծանոթանում են հետազոտական աշխատանքների պլանավորման, իրականացման և արդյունքների ներկայացման (հաշվետվություններ, զեկույցներ, հոդվածներ) աշխատանքներին: |
||
0610 | Մագիստրոսական թեզի պաշտպանություն | 12 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
360 ժամ
գործ.-29 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
610
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին հնարավորություն տալ
· ֆարմացիա մասնագիտության շրջանակներում զարգացնել, համակարգել և ամրապնդել տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կիրառել դրանք գործնականում մասնագիտական խնդիրներ լուծելիս, զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու ունակությունները, հետազոտական խնդրին առնչվող քանակական ու որակական տվյալների խորը վերլուծություն կատարելու, ստացված տեղեկատվությունից համապատասխան եզրահանգումների գալու և հետազոտության արդյունքներ իհրապարակային ներկայացնելու կարողությունները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու ֆարմացիայի ոլորտի գիտական տեղեկատվության որոնման, մշակման և ներկայացման սկզբունքները, 2. սահմանելու հետազոտական խնդիրը, հիմնավորելու խնդրի արդիականությունը և կարևորությունը, բ. գործնական մասնագիտական կարողություններ ինքնուրույն և ստեղծագործաբար բացահայտելու, վերուծելու, ձևակերպելու և լուծելու ֆարմացիայի 3. ոլորտի բարդ խնդիրներ, 4. ընտրելու հետազոտության անհրաժեշտ մեթոդներ, հետազոտության խնդրից ելնելով, անհրաժեշտության դեպքում փոփոխելու և մշակելու նոր մեթոդներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. կառավարելու ժամանակը՝ առավել արդյունավետորեն ավարտին հասցնելով կատարված աշխատանքը, պաշտպանելու սեփական եզրակացությունները, վարելու կառուցողական բանավեճեր: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին հնարավորություն տալ
· ֆարմացիա մասնագիտության շրջանակներում զարգացնել, համակարգել և ամրապնդել տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կիրառել դրանք գործնականում մասնագիտական խնդիրներ լուծելիս, զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու ունակությունները, հետազոտական խնդրին առնչվող քանակական ու որակական տվյալների խորը վերլուծություն կատարելու, ստացված տեղեկատվությունից համապատասխան եզրահանգումների գալու և հետազոտության արդյունքներ իհրապարակային ներկայացնելու կարողությունները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Մագիստրոսական թեզը իրականացվում է հետևյալ սկզբունքներով. Մագիստրոսական թեզի պատրաստումը և պաշտպանությունն իրականացվում են ԵՊՀ առկա ուսուցման համակարգի համար սահմանված ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցի համաձայն՝ 1-2 կիսամյակներում: Բոլոր ուսանողները մինչև 1-ին կիսամյակի ավարտը պետք է ունենան թեզի հրամանագրված թեմաներ և ղեկավարներ։ Թեզի պատրաստման և պաշտպանության համար ծրագրում նախատեսվում է 12 կրեդիտ աշխատածավալ։ Մագիստրոսական թեզի պատրաստման աշխատանքները կատարվում են գիտական ղեկավարի խորհրդատվությամբ և վերահսկողությամբ: Մագիստրոսական թեզի նախապաշտպանությունն իրականացվում է մասնագիտացնող ուսումնական ստորաբաժանումում (միջամբիոնային հանձնախմբում)՝ ստորաբաժանման և մագիստրոսական ծրագրի ղեկավարների, ինչպես նաև ուսանողի գիտական ղեկավարի մասնակցությամբ: Մագիստրոսական թեզի հրապարակային պաշտպանությունն իրականացվում է համաձայն ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված կարգի: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մագիստրոսական թեզի գնահատումն իրականացվում է 20 միավորանոց սանդղակով՝ համաձայն սահմանված չափանիշների և դրանց համապատասխան չափորոշիչների:
Ուսանողի արդյունարար միավորը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամների նշանակած արդյունարար միավորների միջինն է։ Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գնահատման արդյունքները հրապարակվում են ամփոփումից անմիջապես հետո՝ ուսանողների ներկայությամբ։ Ուսանողը գնահատման արդյունքների հրապարակումից անմիջապես հետո՝ դրանց վերաբերյալ բողոքի առկայության դեպքում դիմում է ներկայացնում հանձնաժողովի նախագահին։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1.Համառոտագիր
2. Ներածություն 3. Գրականության ակնարկ 4. Փորձնական մաս 5. Արդյունքների քննարկում 6. եզրակացություններ և առաջարկություններ 7. Գրականության ցանկ |