Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
091601.04.7 - Ֆարմացիա
Մասնագիտացումը՝
091601.04.7 - Դեղերի որակի վերահսկում
Շնորհվող որակավորումը՝
Ֆարմացիայի մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
Ընդհանուր կրթական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0309 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում | 3 |
1-ին կիսամյակ՝ աշնանային, 8 շաբաթ տևողությամբ
Շաբաթական 4 ժամ
գործ.-4 ժամ, ինքն. աշխ. – 8 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0309/Մ18
1. Դասընթացի նպատակ
· օժանդակելու սանողներին՝ զարգացնելու ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու և մասնագիտական ոլորտում կիրառելու հմտություններ, տրամադրել ՏՏ ոլորտի որոշակի գիտելիքներ մասնագիտական գործնեության համապատասխան,
· ծանոթացնել տվյալների հենքերի նախագծման, մշակման և հենքումտվյալներիպահման, փոփոխման և պահանջվող ինֆորմացիան ստանալու ACCESS համակարգի միջոցներին · ձևավորել պատկերացում WEB - կայքերի ստեղծման և ձևավորման վերաբերյալ, ուսանողին տալ իրեն անձնական էջը ձևավորելու կարողություններ՝ HTML և CSS կիրառությունների միջոցներով: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու հենքի դերը իր մասնագիտությունում, 2. նկարագրելու ինտերնետային կայքերի ստեղծման սկզբունքները, 3. ներկայացնելու տվյալների հենքերի ղեկավարման ACCESS համակարգի հնարավորությունները և սահմանափակումները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. ACCESS-ով նախագծել և իրականացնել տվյալների հենքեր, 5. HTML-CSS-ով մշակել ու ձևավորել ինտերնետային կայք և տեղադրել ինտերնետում, 6. կիրառելու ձեռք բերված գիտելիքները մասնագիտական ոլորտում տվյալների հենք ստեղծելու համար: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. վերլուծելու խնդիրները և առաջարկելու լուծման եղանակներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· օժանդակելու սանողներին՝ զարգացնելու ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու և մասնագիտական ոլորտում կիրառելու հմտություններ, տրամադրել ՏՏ ոլորտի որոշակի գիտելիքներ մասնագիտական գործնեության համապատասխան,
· ծանոթացնել տվյալների հենքերի նախագծման, մշակման և հենքումտվյալներիպահման, փոփոխման և պահանջվող ինֆորմացիան ստանալու ACCESS համակարգի միջոցներին · ձևավորել պատկերացում WEB - կայքերի ստեղծման և ձևավորման վերաբերյալ, ուսանողին տալ իրեն անձնական էջը ձևավորելու կարողություններ՝ HTML և CSS կիրառությունների միջոցներով: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. նախագծային մեթոդ
2. համագործակցային ուսուցում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է համակարգչի միջոցով: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. ACCESS տվյալների բազաների կառավարման համակարգ
2. HTML և CSS վեբ կայքերի ձևավորման միջոցներ |
||
1309 | Կարիերայի կառավարում | 3 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային, 8 շաբաթ տևողությամբ
4 ժամ/շաբ.
դաս. – 4 ժամ, ինքն. աշխ. – 8 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1306/Մ
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին ծանոթացնել մասնագիտական կողմնորոշման, անձնային ինքնորոշման և կարիերայի համակարգի հետ, ինչպես նաև սովորեցնել կիրառել հատուկ մեթոդներ ու մեթոդիկաներ կառավարման մասնագիտական կողմնորոշումը բացահայտելու և ուղղորդելու համար:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու կարիերայի հոգեբանական առանձնահատկությունները, նկարագրելու կարիերայի հոգեբանության հանգուցային հասկացությունները, 2. քննելու խորհրդատվական աշխատանքի կազմակերպման տարբեր մոտեցումները և մեկնաբանելու սեփական կարիերայի կառուցման արդյունավետ մոդելներն ու ուղղությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. լուծելու մասնագիտական կողմնորոշման և անձնային ինքնորոշման իրավիճակներն ու խնդիրները կարիերայի տարբեր փուլերում, 4. կիրառելու խաղային, քարտային, թեստային, ձևավորող և զարգացնող մասնագիտական կողմնորոշիչ մեթոդիկաները կարիերայի կառավարման գործընթացում 5. ուրվագծելու գնահատող և զարգացնող մեթոդներ` մասնագետների կարիերային աճը խթանելու նպատակով: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին ծանոթացնել մասնագիտական կողմնորոշման, անձնային ինքնորոշման և կարիերայի համակարգի հետ, ինչպես նաև սովորեցնել կիրառել հատուկ մեթոդներ ու մեթոդիկաներ կառավարման մասնագիտական կողմնորոշումը բացահայտելու և ուղղորդելու համար:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. գործնական պարապմունքներ, 3. պասիվ ունկնդրում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ քննություն՝ գրավոր կամ բանավոր 8 միավոր առավելագույն արժեքով:
Գնահատման մեթոդները՝ ինքնուրույն կատարած փորձերի ներկայացում և կատարած աշխատանքի գնահատում: Գնահատման չափանիշները՝ ընտրված հիմնախնդրի և հոգեբանական խորհրդատվական տեխնիկաների ընտրություն, հոգեախտորոշիչ տվալների քանակական և որակական մշակումների ապահովում Ինքնուրույն աշխատանք՝ 6 միավոր առավելագույն արժեքով: Գնահատման մեթոդ. Մենագրությունների ընթերցանություն և հիմնախնդրի խմբային քննարկում, համապատասխան գրականության ինքնուրույն վերլուծություն և բանավոր ներկայացում: Գնահատման չափանիշներ. Նյութի ճիշտ ընտրություն և ինքնուրույն վերլուծություն, տրամաբանված մեկնաբանություն, ներկայացման ստեղծագործականություն և ճկունություն Ընթացիկ ստուգում` 6 միավոր առավելագույն արժեքով. Գնահատման մեթոդ. Գնահատվում է ձեռք բերված հմտությունների ու գիտելիքների կիրառությունը: Գնահատման չափանիշները. Թրենինգային ծրագրի մշակում, համապատասխան թեմայով բանավեճի կազմակերպում, ռեֆերատի զեկուցում, կատարած փորձերի ներկայացում: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Մասնագիտական կողմնորոշիչ աշխատանքի հոգեբանական բնութագիրը և կարիերայի հոգեբանության առանցքային հասկացությունները։
2. Կյանքի ուղու և մասնագիտության ընտրության հարցում դպրոցականներին օգնելու տարբեր ռազմավարությունները: 3. Մասնագիտական ինքնորոշման իրավիճակում գտնվող անձի և հոգեբանի խորհրդատվական փոխներգործության կազմակերպման միջոցները: 4. Անձնային և մասնագիտական ինքնորոշման առանձնահատկությունները, կարիերայի կառուցման դրդապատճառները: |
||
0610 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային, 8 շաբաթ տևողությամբ
Շաբաթական 4 ժամ
դաս.-2 ժամ, գործ.-2 ժամ, ինքն. աշխ. – 8 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
610
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել գիտական աշխատանքների ներկայացման պահանջներին և չափորոշիչներին, մասնագիտական ոլորտում հետազոտական աշխատանքների պլանավորման սկզբունքներին, փուլերին, հետազոտության մեթոդներին, մասնագիտական գրականության որոնման աղբյուրներին և օգտվելու մեթոդներին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու հետազոտությունը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ փուլերն ու դրանց ճիշտ կազմակերպումը, 2. թվարկելու հետազոտության մեթոդներն ու դրանց առանձնահատկությունները, 3. սահմանելու հետազոտական աշխատանքի արդիականությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու խնդիրները և առաջարկելու լուծման եղանակներ, 5. պլանավորելու և գիտական ղեկավարի հսկողությամբ իրականացնելու մագիստրոսական թեզերի պատրաստման համար անհրաժեշտ հետազոտական աշխատանքները, 6. օգտվելու մասնագիտական ոլորտում տեղեկատվության տարբեր աղբյուրներից: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. աշխատելու թիմում, վարելու առողջ բանավեճեր, ներկայացնելու իր տեսակետը, հակիրճ ներկայացնելու հետազոտության արդյունքները և եզրահանգումները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել գիտական աշխատանքների ներկայացման պահանջներին և չափորոշիչներին, մասնագիտական ոլորտում հետազոտական աշխատանքների պլանավորման սկզբունքներին, փուլերին, հետազոտության մեթոդներին, մասնագիտական գրականության որոնման աղբյուրներին և օգտվելու մեթոդներին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. նախագծերի պատրաստում 4. ինքնուրույն գործնական աշխատանքներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր առավելագույն արժեքով
Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով Ընթացիկ ստուգում՝ 3 միավոր առավելագույն արժեքով 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Գիտահետազոտական աշխատանքի հիմնական հասկացությունները: Հետազոտական աշխատանքի պլանավորում: Ընտրված թեմայի արդիականության հիմնավորում: Հետազոտության հիմնական մեթոդները: Գիտահետազոտական աշխատանքի կառուցվածքը: Մասնագիտական գրականությունից օգտվելու աղբյուրներն ու մեթոդները: Արդյունքների ներկայացում:
|
||
1005 | Ձեռնարկատիրություն | 3 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային, 8 շաբաթ տևողությամբ
4 ժամ/շաբ.
դաս. -4 ժամ, ինքն. աշխ. - 8 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1005/Մ.84
1. Դասընթացի նպատակ
● Ծանոթացնելու ուսանողներին ձեռներեցության և նորարարությունների հիմնական դրույթներին ինովացիոն ժամանակակից տեսությունների և դրանց բիզնես գործընթացներում ներդնելու հնարավորության միջոցով: Վեր հանելու նորամուծությունների, նորարարական գործընթացների հիմքերը նոր բիզնեսի ստեղծման ժամանակ` ներառելով արժեքը, ֆինանսները, մարքեթինգը, գործընթացները, աճը:
● Նախապատրաստելու ուսանողներին ինքնուրույնաբար զարգացնելու իրենց սեփական բիզնես մոդելը` շուկայի, պոտենցիալ սպառողների և մրցակիցների վերաբերյալ առաջնային և երկրորդային տվյալների հետազոտության իրականացման միջոցով: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու հաջող ձեռնարկություն կառուցելու հիմնական քայլերը, 2. ներկայացնելու սթարթ-ափ ձեռնարկությունների ֆինանսավորման մեխանիզմներին, հնարավոր աղբյուրներին, դրանց ֆինանսավորման չափանիշներին: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. համեմատելու և կառուցելու ինքնուրույնաբար սեփական բիզնես մոդելի վարկածները և դրանց ստուգման հնարավորությունները, 4. վերլուծելու սթարթ-ափերի ստեղծման գործիքները և դրանց միջոցով կառուցելու քայլ առ քայլ սեփական բիզնեսը, 5. օգտվելու բիզնես-պլանների մշակման գործիքներից, օգտվել Պորտերի մրցակցային հինգ ուժերի և SWOT վերլուծական գործիքներից և կատարել բիզնես նախագծի արդյունավետության և նպատակահարմարության գնահատում, կատարել բիզնես հաշվարկներ, գնահատել հնարավոր ֆինանսավորման աղբյուրները, ներկայացնել բիզնեսի կազմակերպման ու կառավարման իրավական, կազմակերպա-տնտեսական, կառավարչական մեխանիզմները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. օգտվելու տեղեկատվական-վերլուծական տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ, միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներ, կատարել անհրաժեշտ վերլուծություններ և այլն, 7. իրականացնել գործարարության խաղարկային ներկայացումներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
● Ծանոթացնելու ուսանողներին ձեռներեցության և նորարարությունների հիմնական դրույթներին ինովացիոն ժամանակակից տեսությունների և դրանց բիզնես գործընթացներում ներդնելու հնարավորության միջոցով: Վեր հանելու նորամուծությունների, նորարարական գործընթացների հիմքերը նոր բիզնեսի ստեղծման ժամանակ` ներառելով արժեքը, ֆինանսները, մարքեթինգը, գործընթացները, աճը:
● Նախապատրաստելու ուսանողներին ինքնուրույնաբար զարգացնելու իրենց սեփական բիզնես մոդելը` շուկայի, պոտենցիալ սպառողների և մրցակիցների վերաբերյալ առաջնային և երկրորդային տվյալների հետազոտության իրականացման միջոցով: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
● դասախոսություններ,
● «քեյս-ստադի»-ներ ● խմբային աշխատանք, ● ինքնուրույն աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ (6 միավոր). Դասընթացի ընթացքում ուսանողի ցուցաբերած ակտիվության և ներգրավվածության գնահատում 2, 2, 2 միավորներով (միավորների քայլը 0,5 է) հետևյալ ձևաչափով՝
- Իրավիճակային վերլուծություն (Case study), - Տրված նյութերի յուրացման ստուգում, - Գործնական առաջադրանքների կատարում։ Ինքնուրույն աշխատանք (3 միավոր). Ուսանողը նախապես ընտրված թեմայի վերաբերյալ կատարում է ինքնուրույն աշխատանք և ներկայացնում (միավորների քայլը 0,5 է): Մասնակցություն (2 միավոր): Եզրափակիչ քննություն (9միավոր)։ Անցկացվում է բանավոր հարցատոմսով, որը ներառում է 2 տեսական հարց 2, 2 միավորներով և 1 գործնական առաջադրանք (բիզնես գաղափարի ներկայացումը՝ CANVAS մոդելով)՝ 5 միավոր (միավորների քայլը 0,5 է): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1. Ձեռնարկատիրության էությունը և ձեռներեցական տեսության զարգացման էվոլյուցիան:
Թեմա 2. Նորարարություններ և ձեռնարկատիրություն: Նորարարությունների տեսակները, մտավոր սեփականության պաշտպանության խնդիրները։ Թեմա 3 Բիզնես մոդել CANVAS։ Ապրանքի և շուկայի համապատասխանություն, բիզնես մոդելի թեսթավորում: Պրոդուկտի արժեքը, նվազագույն ապրանք, շուկայի սեգմենտավորում, սպառողի հայտնաբերում: Թեմա 4. Մրցակիցների վերլուծություն, SWOT վերլուծություն։ Թեմա 5. Մարքեթինգ պլան։ Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում։ Թեմա 6. Հիմնական գործընկերներ և ռեսուրսներ: Ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորություններ բիզնեսի զարգացման տարբեր փուլերում: Թեմա 8. Արտադրական ծախսերի հաշվարկ։ Ծախսերի և եկամուտների վերլուծություն։ Թեմա 7. Ստարտափ էկոհամակարգ, ստարտափի կյանքի պարբերաշրջանը։ Սթարտափերի կողմից շուկա ներթափանցելու ռազմավարությունը և իրացման խողովակների ընտրությունը: Թեմա 8. Ձեռնարկատիրության առանձնահատկությունները տնտեսության տարբեր ոլորտներում Թեմա 9. Ձեռնարկատիրության սոցիալական և բարոյական պարտավորությունները` գործարար էթիկայի համատեքստում: |
||
0610 | Մասնագիտության արդիական հիմնախնդիրները | 3 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային, 8 շաբաթ տևողությամբ
4 ժամ/շաբ.
դաս.-4 ժամ, ինքն. աշխ. – 8 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610/Մ02
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել ֆարմացիայի արդի հիմնախնդիրներին և պահանջներին, դրանց կատարելագործման հնարավորություներին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու դեղերի որակի հսկմանը, որակի կառավարմանը և մասնագիտական անձնակազմին ուղղված պահանջները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 2. իրականացնելու դեղերի որակի հսկման հիմնախնդիրների գնահատման ու բարելավման գործընթացները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել ֆարմացիայի արդի հիմնախնդիրներին և պահանջներին, դրանց կատարելագործման հնարավորություներին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. գործնական իրավիճակային խնդիրներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր առավելագույն արժեքով
Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով Ընթացիկ ստուգում՝ 3 միավոր առավելագույն արժեքով 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Առկա հիմնախնդիրների սահմանում: Առկա մարտահրավերները որակի հսկման և ապահովման մասնագիտական կրթության ոլորտում: Առկա մարտահրավերները որակի հսկման և ապահովման գործընթացներում: Հիմնախնդիրների լուծման ուղիներն ու բարելավման հնարավորությունները:
|
||
2201 | Նախագծերի կառավարում և գնահատում | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ, 8 շաբաթ տևողությամբ
4 ժամ/շաբ.
դաս. - 4 ժամ, ինքն. աշխ. – 8 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
2203/Մ02
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային, սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում,
· ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բացատրելու նախագծերի կառավարման մեթոդները, 2. հիմնավորելու նախագծերի պլանավորման վերաբերյալ մոտեցումները, ներկայացնելու նախագծերի գնահատման չափորոշիչները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. իրականացնելու կարիքների գնահատում, 4. իրականացնելու նախագծի հայեցակարգի, գործընթացի և արդյունքների գնահատում, 5. իրականացնելու ՈՒԹՀՌ (SWOT) և ճեղքվածքի (Gap) վերլուծություն, 6. մշակելու նախագծեր, գ. ընդհանրական կարողություններ 7. օգտագործելու կարիքների և նախագծերի գնահատման արդյունքները հասարակության զարգացման և կատարելագործման ուղղությամբ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային, սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում,
· ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություն
· Սեմինար · Անհատական հանձնարարություններ և համակարգչային ներկայացումներ։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ քննություն՝ 9 միավոր առավելագույն արժեքով:
Ընթացիկ հարցումներ՝ 8 միավոր առավելագույն արժեքով, անցկացվում է համակարգչով Մասնակցություն՝ 3 միավոր առավելագույն արժեքով 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Փոփոխությունների տեսլական
2. Ռազմավարական պլանավորում 3. Նախագիծ և ծրագիր 4. Նախագծի մեյնսթրիմինգներ 5. Նախագծի պլանավորման, կառավարման և գնահատման շրջափուլը 6. Նախագծի իրականացման այլընտրանքները 7. Ռիսկերի գնահատումը 8. Շահագրգիռ կողմերի գնահատում 9. Նախագծի արդյունքները՝ Output, Outcome, Impact 10. Նախագծի տրամաբանական շրջանակը 11. Նախագծի կառավարման փուլերը 12. Նախագծերի գնահատումը, գնահատման չափորոշիչները 13. Գնահատման հավաստիությունը և հուսալիությունը 14. Գնահատման դժվարությունները 15. Կառուցողական գնահատում և մոնիթորինգ 16. Մոնիթորինգի ցուցիչների մշակում 17. Մարդկանց թրաֆիքինգի ցուցիչներ 18. Input, Activity, Output, Outcome, Impact ցուցիչներ 19. Հանրագումարային գնահատում 20. Նախագծի գործընթացի գնահատում 21. Նախագծի ազդեցության գնահատումը 22. Պլանավորման-գնահատման շրջափուլը 23. Գնահատման մշակույթը և էթիկական 24. Մոնիթորինգի և գնահատման սինթեզը նախագծի ցիկլի հետ 25. Մոնիթորինգի և գնահատման համար տվյալներ. տվյալների պահանջ և օգտագործում, տվյալների աղբյուրներ, ընթացիկ մշտադիտարկման տվյալների օգտագործում 26. Տվյալների հավաքման մեթոդներ 27. Տվյալների վերլուծություն և վիզուալիզացիա |
Մասնագիտական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0610 | Դեղագրքային անալիզ | 3 |
1-ին կիսամյակ՝ աշնանային, 8 շաբաթ տևողությամբ
4 ժամ/շաբ.
դաս.-2 ժամ, լաբ.-2ժամ, ինքն. աշխ. – 8 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610/Մ03
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ուսուցանել «Դեղագրքային անալիզ» առարկայի ընդհանուր դրույթները, հիմնախնդիրներն ու առանձնահատկությունները, դեղերի որակի հսկման եղանակները բոլոր փուլերում, սկսած արտադրության պահից մինչև հիվանդի կողմից այն ընդունելը, ինչպես նաև դեղերի պիտանելիության ժամկետի սահմաններում պահման ժամանակ դեղերի որակի հնարավոր փոփոխությունները և այլն:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. Մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու դեղագրքային անալիզի հիմնական խնդիրները, գործընթացներն ու մեթոդները, 2. ներկայացնելու դեղագրքային անալիզի անհրաժեշտ փուլերը՝ դեղի իսկության հաստատումը, դրա որակի ստուգումը, ազդող նյութի քանակական անալիզը, 3. ներկայացնելու դեղերի որակի նկատմամբ բոլոր դեղաձևերի համար պարտադիր ընդհանուր պահանջները և դեղաձևի յուրահատկություններով պայմանավորված՝ առանձնահատուկ պահանջները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու և գնահատելու դեղերի ստացման աղբյուրները, դեղերի որակի հսկման հիմնական կատեգորիաները, 5. վերլուծելու և ներկայացնելու տարբեր բնույթի դեղերի նույնականացման, բարորակության հաստատման և քանակական անալիզի սկզբունքները, 6. վերլուծելու և գնահատելու ընդհանուր, մասնավոր և ժամանակավոր դեղագրքային հոդվածների կառուցվածքը, դրանց գործողության մեջ մտնելու կարգը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ուսուցանել «Դեղագրքային անալիզ» առարկայի ընդհանուր դրույթները, հիմնախնդիրներն ու առանձնահատկությունները, դեղերի որակի հսկման եղանակները բոլոր փուլերում, սկսած արտադրության պահից մինչև հիվանդի կողմից այն ընդունելը, ինչպես նաև դեղերի պիտանելիության ժամկետի սահմաններում պահման ժամանակ դեղերի որակի հնարավոր փոփոխությունները և այլն:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր (հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը 3-ական միավոր),
Ընթացիկ ստուգումները՝ 8 միավոր, Մասնակցությունը՝ 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Դեղագրքային անալիզի խնդիրներն ու առանձնահատկությունները: Դեղերի հիմնական բնութագրերը, դասակարգումը, ստացման աղբյուրները: Ընդհանուր, մասնավոր, ժամանակավոր դեղագրքային հոդվածներ: Դեղերի իսկության հաստատման եղանակները, խմբային և մասնավոր ռեակցիաների համակցումը: Անօրգանական բնույթի դեղերի նույնականացում, բարորակության հաստատում և քանակական անալիզ: Էլեմենտ-օրգանական միացությունների նույնականացում, բարորակության հաստատում և քանակական անալիզ: Օրգանական բնույթի դեղերի նույնականացում, բարորակության հաստատում և քանակական անալիզ: Ֆիզիկական եվ ֆիզիկաքիմիական եղանակների կիրառումը դեղերի անալիզում:
|
||
0610 | Դեղանյութերի արտադրության ժամանակակից մեթոդներ | 3 |
1-ին կիսամյակ՝ աշնանային, 8 շաբաթ տևողությամբ
4 ժամ/շաբ.
դաս.-2 ժամ, լաբ.-2 ժամ, ինքն. աշխ. – 8 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610/Մ05
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնել դեղերի արտադրության դասական մեթոդների հետ՝ քիմիական սինթեզի, կենսատեխնոլոգիական, կենսակատալիտիկ, բուսական և կենդանական հումքից անջատման, գենինժեներային և այլն,
· ուսուցանել ժամանակակից դեղարտադրությանը ներկայացվող պահանջներն ու առանձնահատկությունները, համեմատական վերլուծության և գնահատման սկզբունքներն ու չափորոշիչները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. տարբերակելու դեղերի արտադրության մեթոդական ուղղությունները, նկարագրել առանձին մեթոդների առավելություններն ու թերությունները, 2. ներկայացնելու առանձին դասերի դեղանյութերի արտադրության տեխնոլոգիական առանձնահատկությունները, արտադրությանը ներկայացվող բնապահպանական և անիտարահիգենիկ պահանջները ու նորմերը, 3. ներկայացնելու արտադրական մեթոդների արդյունավետության, էկոլոգիական անվտանգության, ասեպտիկության, սանիտարահիգենիկ և այլ կանոնակարգային հիմնահարցեր: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. գնահատելու դեղերի արտադրական մեթոդների արդիականությունը, ելնելով գիտության ու տեխնիկայի զարգացման ժամանակակից պահանջներից, 5. վերլուծելու առանձին դասերի դեղանյութերի արտադրության տեխնոլոգիական կանոնակարգերը, սխեմաները, ապարատային ձևակերպումները, հիմնական փուլերն ու իրականացման պայմանները, 6. վերլուծելու և գնահատելու տարբեր մեթոդների առավելությունները, թերությունները, հնարավորություները և սահմանափակումները առանձին դասերի դեղանյութերի արտադրական գործընթացներում կիրառելու համար, 7. դեղարդյունաբերության ոլորտում ներդնելու ժամանակակից մշակումներն ու մեթոդները, առանձին տեխնոլոգիական փուլերն ու նորարարությունները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. ուսուցման ընթացքում ձեռք բերած հիմնարար գիտելիքներն ու փորձնական հմտությունները կիրառելու արտադրական գործընթացներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնել դեղերի արտադրության դասական մեթոդների հետ՝ քիմիական սինթեզի, կենսատեխնոլոգիական, կենսակատալիտիկ, բուսական և կենդանական հումքից անջատման, գենինժեներային և այլն,
· ուսուցանել ժամանակակից դեղարտադրությանը ներկայացվող պահանջներն ու առանձնահատկությունները, համեմատական վերլուծության և գնահատման սկզբունքներն ու չափորոշիչները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. դիտակտիվ նյութեր 3. փորձարարական աշխատանքներ լաբորատոր և կիսաարտադրական պայմաններում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ՝ 5 միավոր
Ինքնուրուն աշխատանք՝ 6 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ընդհանուր դրույթներ: Դեղարդյունաբերության հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները, դեղանյութերի քիմիական արտադրության առանձնահատկություները, բնական հումքից դեղերի ստացման տեխնոլոգիական առանձնահատկությունները, դեղերի կենսատեխնոլոգիական արտադրություն՝ առանձնահատկությունները, տեխնոլոգիական սխեմաները, սարքավորումները, նախաֆերմենտացիա, սննդամիջավայրի պատրաստում և մանրէազերծում, մասսատեղափոխում, կենսասինթեզ, նպատակային արգասիքների անջատում և մաքրում, դեղերի մասնավոր կենսատեխնոլագիական արտադրություն՝ հակաբիոտիկների, ամինաթթուների, վակցինային պատրաստուկների, ֆերմենտային պատրաստուկների, վիտամինների, լիմոնաթթվի, գենինժեներային պատրաստուկների (ինսուլին, ինտերֆերոն և այլն), քիրալային դեղապատրաստուկների արտադրություն, դեղանյութերի գերմաքրման մեթոդները (I և II խմբի):
|
||
0610 | Դեղերի հետազոտման անալիտիկ մեթոդներ-2 | 6 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային, 8 շաբաթ տևողությամբ
8 ժամ/շաբ.
դաս.-4 ժամ, լաբ.-4 ժամ, ինքն. աշխ.-16 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610/Մ04
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ուսուցանել դեղերի և կենսաբանորեն ակտիվ միացությունների նույնականացման և փորձաքննության համար կիրառվող ժամանակակից անալիտիկ սարքավորումների հետ աշխատանքային հմտությունները, անալիտիկ գործիքային մեթոդների մշակման, մեթոդների փորձաքննության, արդյունքների վերլուծության սկզբունքները և այլն:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու ժամանակակից անալիտիկ սարքավորումները (բարձր արդյունավետության հեղուկ քրոմատոգրաֆ, գազային քրոմատոգրաֆ, իոնային քրոմատոգրաֆ, ԲԱՀՔ մասս սպեկտրոմետրիկ դետեկցմամբ, ինֆրակարմիր սպեկտրոմետր, ինդուկտիվ կապված պլազմայում օպտիկաէմիսիոն սպեկտրոմետր), ներկայացնելու դրանց աշխատանքային սկզբունքները և կիրառության ոլորտները, 2. ներկայացնելու դեղանյութերի կառուցվածքի ուսումնասիրման և նույնականացման համար կիրառվող մեթոդները, միջազգային չափորոշիչները և ուղեցույցները, 3. նկարագրելու փորձաքննության արդյունքների համակողմանի վերլուծության համար անհրաժեշտ ֆիզիկական մեծությունները և այլ անհրաժեշտ ցուցանիշները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. ուսումնական պրոցեսում ձեռ բերած գիտելիքների հիման վրա ժամանակակից անալիտիկ սարքավորումների կիրառմամբ ինքնուրույն իրականացնելու դեղանյութերի և այլ կենսաբանորեն ակտիվ միացությունների փորձաքննություն, կառուցվածքի հետազոտություն, 5. մշակելու և ներդրելու հետազոտական մեթոդներ: 6. վերլուծելու և գնահատելու ժամանակակից անալիտիկ սարքավորումների հնարավորությունները և դրանց կիրառության անհրաժեշտությունը դեղանյութերի և այլ կենսաբանուրեն ակտիվ միացությունների փորձաքննության և դեղերի արտադրության գործընթացներում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. Վերլուծելու ստացված արդյունքները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ուսուցանել դեղերի և կենսաբանորեն ակտիվ միացությունների նույնականացման և փորձաքննության համար կիրառվող ժամանակակից անալիտիկ սարքավորումների հետ աշխատանքային հմտությունները, անալիտիկ գործիքային մեթոդների մշակման, մեթոդների փորձաքննության, արդյունքների վերլուծության սկզբունքները և այլն:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ՝ 5 միավոր
Ինքնուրուն աշխատանք՝ 6 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Պինդ ֆազային էքստրակցիա, քրոմատոգրաֆիա: Ցածր և բարձր ճնշումային հեղուկային քրոմատոգրաֆիա: Նպատակային նյութերի բաժանման արդյունավետության մեծացման եղանակները: Պահման ժամանակամիջոց: Ընտրողականությունը որպես քրոմատոգրաֆիական համակարգում ընթացող ֆիզիկաքիմիական փոխազդեցությունների արտահայտման ցուցանիշ: Քրոմատոգրաֆիական աշտարակի արդյունավետություն: Պիկի խտություն: Պիկի ասիմետրիկություն: Պոլյարություն: Պոլյար և ոչ պոլյար լուծիչներ և ադսորբենտներ: Հֆ(Հետադարձ Ֆազա) քրոմատոգրաֆիա, ՀՖ համակարգի օրինակներ: Իզոկրատիկ և գրադիենտային էլուցիա: Որակական անալիզի հիմունքները: Միացությունների նույնականացման եղանակները: Նույնականացման կեղծ դրական և կեղծ բացասական արդյունքները: Քանակական անալիզի հիմունքները: Կալիբրում, կարգաբերում: Ներքին և արտաքին ստանդարտների մեթոդները: Քրոմատոգրաֆիական մեթոդի վալիդացում: Մասս-սպեկտրոմետրիա: Իոնիզացում: Կրկնակի ֆոկուսացում: Կվադրոպոլային իոնային ծուղակ: ԻԿ սպեկտրոսկոպիայի ֆիզիկաքիմիական հիմքերը: Ատոմային և մոլեկուլային սպեկտրերի կառուցվածքը: Պտտական և տատանողական սպեկտորներ: Բազմատոմային մոլեկուլների տատանումները: ԻԿ սպեկտրոսկոպիայի կիրառումը դեղանյութերի նույնականացման համար: ՈՒՄ-սպեկտրոսկոպիայի մեթոդը և նրա կիրառումը օրգանական և ֆիզիկական քիմիայում: Էլեկտրոնային սպեկտրոսկոպիայի տեսական հիմքերը: Մոլեկուլային օրբիտալների և էլեկտրոնային անցումների դասակարգումը: Քրոմոֆորներ: ՈւՄ սպեկտրոսկոպիայի կիրառումը: Պոլյարիմետրիա: Հալման կետի ջերմաստիճանի և թորման սահմանային ջերմաստիճանների որոշումը: Կիրառությունը դեղանյութերի նույնականացման ժամանակ: Իոնային քրոմատոգրաֆիա:
|
||
0610 | Որակի կառավարման համակարգեր | 3 |
1-ին կիսամյակ՝ աշնանային, 8 շաբաթ տևողությամբ
4 ժամ/շաբ.
դաս.-2 ժամ, լաբ.-2 ժամ, ինքն. աշխ. – 8 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610/Մ07
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել դեղերի արտադրության մեջ կիրառվող որակի կառավարման համակարգերին և պահանջներին, դրանց կատարելագործման հնարավորություներին, ժամանակակից արտադրություններում որակի կառավարման համակարգերի նեդրման և կիրառման գործընթացներին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու որակի կառավարման համակարգերը 2. նկարագրելու որակի կառավարման համակարգերի սկզբունքներն ու պահանջները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. ներդնելու որակի կառավարման համակարգերի փաստաթղթավորումը, 4. իրականացնելու որակի կառավարման համակարգերի գնահատումն ու բարելավման գործընթացը, 5. կազմակերպելու հետկանչ, բողոքների ուսումնասիրություն, ուղղիչ/կանխարգելիչ գործընթացներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել դեղերի արտադրության մեջ կիրառվող որակի կառավարման համակարգերին և պահանջներին, դրանց կատարելագործման հնարավորություներին, ժամանակակից արտադրություններում որակի կառավարման համակարգերի նեդրման և կիրառման գործընթացներին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. գործնական իրավիճակային խնդիրներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ինքնուրուն աշխատանք՝ 8 միավոր
Մասնակցություն՝ 3 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· ISO 9001:2015 Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ։
· Դեղագործական որակի համակարգ (ICH Q10): · Ղեկավար անձնակազմ, պարտականությունները: · Որակի կառավարման շարունակական բարելավման գործընթաց: · Դեղագործական արտադրանքի որակի շարունակական բարելավման գործընթաց: |
||
0610 | Դեղագործական մանրէաբանություն (ռուսերեն) | 3 |
первый семестр: осенний, 8 недель
4 час/нед.
лек.-2 час, лаб.-час 2, инд. раб. – 8 час
ՊԱՐՏԱԴԻՐ
0709/Մ01
1. Դասընթացի նպատակ
Цель курса:
· Ознакомление студентов с контролем качества лекарственных форм, с источниками и путями контаминации, а также способами предотвращения контаминации готовых лекарственных форм и их сырья в производстве. Ознакомление с регулирующими требованиями микробиологической безопасности предъявляемым к лекарственным средствам и сырью согласно фармакологическим справочникам (ГФ РФ, EU Ph, USP). · Ознакомление и обучение особенностям отбора проб и пробоподготовки лекарственных форм, микробиологических испытаний, в частности микробиологической чистоты, стерильности, определение активности антибиотиков, эффективности консервантов, а также обобщение и интерпретация результатов анализа. · Ознакомление с методами определения и нейтрализации антимикробной активности лекарственных форм, с разработкой и валидацией метода нейтрализации. Ознакомление с основными методами и особенностями хранения эталонных тест-микроорганизмов. 2. Կրթական վերջնարդյունքներ
Полученные знания студента по окончании курса:
а. Профессиональные знания: 1. Описать возможные пути микробной контаминации лекарственных средств и их сырья, методы их выявления, контроля и предотвращение. 2. Знание особенностей микробиологических исследований различных лекарственных препаратов разных категорий, способность осуществить оценку антимикробной активности. 3. Описать схемы выявления и определения отдельных групп контаминирующих бактерий в лекарственных препаратах. б. Практические профессиональные навыки: 4. Анализировать и оценивать различные методы стерилизации фармацевтических препаратов и борьбы с контаминирующими микроорганизмами в лабораторных и производственных условиях. 5. Определение метода и интерпретация результатов количественного и качественного микробиологического анализа при оценке безопасности лекарственных препаратов различного происхождения. 6. Определение метода нейтрализации антимикробной активности лекарственных препаратов, интерпретация результатов и оценка эффетивности нейтрализации. в. Общие/передаваемые навыки 7. Способность применения полученных теоретических и экспериментальных знаний на практике. 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Цель курса:
· Ознакомление студентов с контролем качества лекарственных форм, с источниками и путями контаминации, а также способами предотвращения контаминации готовых лекарственных форм и их сырья в производстве. Ознакомление с регулирующими требованиями микробиологической безопасности предъявляемым к лекарственным средствам и сырью согласно фармакологическим справочникам (ГФ РФ, EU Ph, USP). · Ознакомление и обучение особенностям отбора проб и пробоподготовки лекарственных форм, микробиологических испытаний, в частности микробиологической чистоты, стерильности, определение активности антибиотиков, эффективности консервантов, а также обобщение и интерпретация результатов анализа. · Ознакомление с методами определения и нейтрализации антимикробной активности лекарственных форм, с разработкой и валидацией метода нейтрализации. Ознакомление с основными методами и особенностями хранения эталонных тест-микроорганизмов. 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Используются следующие формы и методы преподавания и обучения:
1. Преподаватель (дискуссия с открытыми вопросами: самооценка и взаимное оценивание, подготовка реферата и проекта, индивидуальные и групповые задания) и модульная оценка (устный и письменный опрос, тесты). 2. Презентация самостоятельной работы и слайдов, предоставление отчетов-семинаров. 3. Внедренные и традиционные лекции, дискуссии и обсуждения на месте, интерактивная беседа. 4. Поддерживание и способничество самообучения, индивидуальных исследований и разработок. 5. Индивидуальное консультирование, предоставление возможности более расширенного и развернутого самостоятельного обучения, предоставление более глубокого анализа и поддержки самостоятельных занятий. 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Критерии и методы оценки:
Самостоятельная работа: 8 баллов Участие: 3 балла Итоговый устный экзамен: 9 баллов 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Курс состоит из следующих основных разделов:
Организация контроля качества при производстве лекарственных средств, пути контаминации и меры профилактики. Определение микробиологической чистоты воды, воздуха и поверхностей. Проверка ростовой способности, селективности и стерильности питательных сред. Качественные и количественные микробиологические тесты: чашечный метод (глубинный, поверхностный), мембранная фильтрация, определение наиболее вероятного числа (НВЧ). Определение микробиологической чистоты нестерильных лекарственных форм (TAMC, TYMC, Enterobacteriaceae, Escherichia coli, Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus). Обнаружение и идентификация контаминирующих микроорганизмов с помощью биохимических и серологических тестов. Определение и подсчет количества микроорганизмов. Оценка и проверка эффективности антимикробных консервантов в лекарственных препаратах. Определение стерильности стерильных лекарственных форм. Особенности условий хранения и применения эталонных тест-культур, приготовление суспензии /McFarland/EUCAST/ и десятикратных разведений. Проверка пригодности и целесообразности применяемых методов, нейтрализация антимикробной активности, разработка и валидация методов. Определение активности антибиотиков микробиологическим методом (диск диффузионный метод, минимальная ингибирующая концентрация). |
||
0610 | Դեղերի կայունության հսկում | 3 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային, 8 շաբաթ տևողությամբ
4 ժամ/շաբ.
դաս.-2 ժամ, գործն.-2 ժամ, ինքն. աշխ. – 8 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610/Մ09
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ուսուցանել դեղերի կայունությանը և դեղերի պահպանման ժամկետին վերաբերվող հիմնախնդիրները և առանձնակատկությունները, մասնավորապես, տարբեր դեղաձևերի պահպանման ժամկետների խախտման հետևանքով առաջացած որակի խնդիրները և դրանց լուծման ճանապարհները: Ուսուցանել դեղերի կայունության ուսումնասիրման ԵԱՏՄ և միջազգային ICH կարգավորումները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու դեղերի և դեղանյութերի ստաբիլության և պահպանման ժամկետի հետ կապված հիմնական խնդիրները, 2. ներկայացնելու տարբեր դեղաձևերի կայունության ուսումնասիրման մեթոդաբանությունը, 3. ներկայացնելու դեղերի կայունության հիմնական տեսակները, դեղերի քայքայման պրոցեսները և դեղերի կայունության վրա ազդող հիմնական գործոնները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու և գնահատելու տարբեր դեղաձևերի կայունության խախտման պատճառները, 5. կազմելու տարբեր դեղաձևերի կայունության ուսումնասիրման պլանը, 6. կիրառելու կայունության ուսումնասիրման ընթացքում կիրառվող հիմնական վերլուծական մեթոդները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. կիրառելու ձեռք բերված գործնական հմտությունները դեղագործական պրակտիկայում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ուսուցանել դեղերի կայունությանը և դեղերի պահպանման ժամկետին վերաբերվող հիմնախնդիրները և առանձնակատկությունները, մասնավորապես, տարբեր դեղաձևերի պահպանման ժամկետների խախտման հետևանքով առաջացած որակի խնդիրները և դրանց լուծման ճանապարհները: Ուսուցանել դեղերի կայունության ուսումնասիրման ԵԱՏՄ և միջազգային ICH կարգավորումները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր
Մասնակցություն՝ 3 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ընդհանուր դրույթներ: Դեղերի կայունությանն և դեղերի պահպանման ժամկետին վերաբերվող հիմնախնդիրները և առանձնակատկությունները: Տարբեր դեղաձևերի պահպանման ժամկետների խախտման հետևանքով առաջացած որակի խնդիրները և դրանց լուծման ճանապարհները:
Դեղերի կայունության հիմնական տեսակները, դեղերի քայքայման պրոցեսները և դեղերի կայունության վրա ազդող հիմնական գործոնները: Դեղերի կայունության խախտման ֆիզիկական նշանները: Դեղագործական արտադրության և մշակման ժամանակ դեղերի և դեղանյութերի կայունության ուսումնասիրման նկատմամբ հիմնական պահանջները: Նոր և վերարտադրված դեղերի կայուոնության ուսումնասիրման ժամանակ կիրառվող մեթոդաբանության հիմնական տարբերությունները: Կենսաբանական դեղերի կայունության ուսումնասիրությունը: Կայունության ուսումնասիրման ոչ քրոմատագրաֆիկ և քրոմատագրաֆիկ եղանակները: Հետգրանցումային կայունության ուսումնասիրություններ: Դեղերի պահպանման ժամկետի կանխատեսման գործոնները: |
||
0610 | Անալիտիկ մեթոդների վալիդացիա | 3 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային, 8 շաբաթ տևողությամբ
4 ժամ/շաբ.
դաս.-2 ժամ, գործն.-2ժամ, ինքն, աշխ.- 8 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610/Մ10
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ուսուցանել դեղերի որակի հսկման ժամանակակից վերլուծական մեթոդները
· ուսանողների մոտ ձևավորել համակարգային գիտելիքներ դեղերի որակի հսկման մեթոդների վավերականության ստուգման, ինչպես նաև միջազգային ստանդարտներին համապատասխանելու գործընթացների վերաբերյալ, · ուսանողներին ուսուցանել տարբեր անալիտիկ մեթոդների վավերականության պահանջները և դրանց հետ կապված դեղերի որակի հիմնախնդիրները : 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու դեղագործական փորձաքննության մեջ կիրառվող ժամանակակից վերլուծական մեթոդները, 2. համեմատելու դեղերի որակի հսկման ժամանակակից անալիտիկ մեթոդների վալիդացիային ներկայացված ԵԱՏՄ և միջազգային պահանջները, 3. նկարագրելու անալիտիկ մեթոդների տեղափոխման (տրանսֆերի) պահանջները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու և գնահատելու տարբեր դեղերի որակի հսկման դեղագրքային մեթոդների վալիդացիայի պահանջները, 5. կազմելու վալիդացիոն պլաններ և հաշվետվություն, 6. վերլուծելու տարբեր դեղաձևերի որակի հսկման սպեցիֆիկացիաներն ըստ կետերի, վերջիններիս համար մշակելու համապատասխան քրոմատոգրաֆիկ սպեկտրոմետրաչափական տիտրացիոն և այլ մեթոդոլոգիաներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. կիրառելու ձեռք բերված գործնական հմտությունները դեղագործական պրակտիկայում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ուսուցանել դեղերի որակի հսկման ժամանակակից վերլուծական մեթոդները
· ուսանողների մոտ ձևավորել համակարգային գիտելիքներ դեղերի որակի հսկման մեթոդների վավերականության ստուգման, ինչպես նաև միջազգային ստանդարտներին համապատասխանելու գործընթացների վերաբերյալ, · ուսանողներին ուսուցանել տարբեր անալիտիկ մեթոդների վավերականության պահանջները և դրանց հետ կապված դեղերի որակի հիմնախնդիրները : 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր
Մասնակցություն՝ 3 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Անալիտիկ մեթոդների վալիդացիայի ընդհանուր մեթոդոլոգիային վերագրվող հիմնական պահանջները: Դեղերի որակի հսկման մեթոդների վալիդացիայում հանդիպող հիմնական տերմինները և հասկացությունները: Տարբեր դեղերի, դեղանյութերի և դեղաձևերի համար համապատասխան սպեցիֆիկացիայի կազմելու չափորոշիչները: Անալիտիկ մեթոդների գծայնության, ճշգրտության ճշտության, հայտնաբերման սահմանի կրկնելիության և վերարտադրելիության որոշման եղանակները: Մեթոդների վալիդացիայի տվյալների ներկայացման մեթոդները և եղանակները: Անալիտիկ հաշվետվության ներկայացման միջազգային և ԵԱՏՄ պահանջները: Որակի հսկման անալիտիկ վալիդացիայոն կենսացիկլի մոտեցումները: Դեպքերի ուսումնասիրություն՝ բարձր արդյունավետության հեղուկային քրոմատագրաֆիկ եղանակով դեղերի քանակական որոշման, լուծելիության և օտար խառնուրդների որոշման եղանակները և վալիդացիային ներկայացվող պահանջները:
|
||
0611 | Թերապևտիկ դեղաբանություն | 3 |
1-ին կիսամյակ՝ աշնանային, 8 շաբաթ տևողությամբ
4 ժամ/շաբ.
դաս.-4 ժամ, ինքն. աշխ. – 8 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0611/Մ14
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին ներկայացնել բժշկագիտության և գործնական առողջապահության համար չափազանց կարևոր հիմնահարցերը, ինչպես նաև տարբեր հիվանդությունների նկարագրությունը, դասակարգումը, կլինիկական դրսևորումները, ախտորոշման եղանակները և բուժման ու կանխարգելման համար տարբեր դեղաբանական խմբերին պատկանող դեղերի կիրառման հիմնավորումները, նպատակահարմարությունը ու թիրախները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու առավել տարածված ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդությունների Էթիոպաթոգենեզի ժամանակակից ասպեկտները, ներքին օրգանների հիմնական հիվանդությունների կլինիկական դրսևորումները, 2. սահմանելու տարբեր նպատակով կիրառվող և էապես տարբեր ազդեցությամբ օժտված և նոր սերնդի պրեպարատների առավելությունները, 3. կողմնորոշվելու տարբեր հիվանդությունների` սրտային անբավարարության, բրոնխիալ ասթմայի, շաքարախտի, դիսլիպիդեմիաների, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի և այլ հիվանդությունների ռացիոնալ ֆարմակոթերապիայի հիմնահարցերում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 4. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին ներկայացնել բժշկագիտության և գործնական առողջապահության համար չափազանց կարևոր հիմնահարցերը, ինչպես նաև տարբեր հիվանդությունների նկարագրությունը, դասակարգումը, կլինիկական դրսևորումները, ախտորոշման եղանակները և բուժման ու կանխարգելման համար տարբեր դեղաբանական խմբերին պատկանող դեղերի կիրառման հիմնավորումները, նպատակահարմարությունը ու թիրախները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. դիտակտիկ նյութեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր առավելագույն արժեքով
Ընթացիկ ստուգումներ՝ 8 միավորառավելագույն արժեքով, որն իրենից ենթադրում է կլինիկական դեպքերի վերաբերյալ իրավիճակային խնդիրների լուծում Ներկայություն՝ 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թերապևտիկ դեղաբանություն առարկան, նպատակները, խնդիրները: Նյարդային համակարգի որոշ հիվանդությունների դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները:
Սրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների (ՍԻՀ, սրտային անբավարարություն, սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներ, հիպերտոնիկ հիվանդություն, սրտամկանի ինֆարկտ, զարկերակային և երակային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները:: Շնչառական համակարգի որոշ հիվանդությունների (բրոնխիտ և բրոնխիոլիտ, թոքաբորբեր, բրոնխային ասթմա, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ՇՀ-ի ուռուցքային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Մարսողական համակարգի որոշ հիվանդությունների (կերակրափողի հիվանդություններ, գաստրիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդություն, էնտերիտ, կոլիտ, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, ՄՀ-ի ուռուցքային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Միզատար համակարգի որոշ հիվանդությունների (գլամերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ, ամիլոիդոզ, նեֆրոտիկ համախտանիշ, սուր և խրոնիկ երիկամային անբավարարություն, ուռուցքային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Հենաշարժիչ համակարգի և շարակցական համակարգի որոշ հիվանդությունների (աուտոիմուն ռևմատիկ և հոդային հիվանդություններ, վասկուլիտներ, օստեոպորոզ, ինֆեկցիոն, վնասվածքային, ուռուցքային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Արյան որոշ հիվանդությունների (սակավարյունություն, հեմոբլաստոզներ, հեմոռագիկ և թրոմբոտիկ հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Էնդոկրին որոշ հիվանդությունների (շաքարային դիաբետ, խպիպ, հիպոթիրեոզ, թիրեոիդիտ, հիպոֆիզ-հիպոթալամուս-մակերիկամի կեղևային շերտի հորմոնային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Ճարպակալման, թթվահիմնային հավասարակշռության և ջրա-էլեկտրոլիտային նյութափոխանակության խանգարումների դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: |
||
0610 | Դեղերի հետազոտման անալիտիկ մեթոդներ-1 | 6 |
1-ին կիսամյակ` աշնանային, 8 շաբաթ տևողությամբ
8 ժամ/շաբ.
դաս.-4 ժամ, լաբ.-4 ժամ, ինքն. աշխ.-16 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610/Մ04
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ուսուցանել պինդ, փափուկ և հեղուկ դեղաձևերում ակտիվ բաղադրատարրի վերլուծության որոշ սպեկտրաչափական եղանակները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու պինդ, հեղուկ, փափուկ դեղաձևերում ակտիվ բաղադրատարրի վերլուծության ատոմային, ինֆրակարմիր և էլեկտրոնային սպեկտրաչափության եղանակների առանձնահատկությունները, 2. ներկայացնելու ատոմային, ինֆրակարմիր և էլեկտրոնային սպեկտրաչափի հիմնական հանգույցները, անալիզի ընթացքը և արդյունքների գրանցումը, 3. նկարագրելու վերոնշյալ եղանակներով դեղերի անալիզի նմուշապատրաստումը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. իրականացնելու դեղերի որակական և քանակական անալիզ համաձայն տվյալ դեղի արտադրողի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթի և մասնավոր դեղագրքային հոդվածի, 5. ստացված փորձաքննության արդյունքների հիման վրա գրելու եզրակացություն դեղի որակի վերաբերյալ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ուսուցանել պինդ, փափուկ և հեղուկ դեղաձևերում ակտիվ բաղադրատարրի վերլուծության որոշ սպեկտրաչափական եղանակները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ինքնուրույն լաբորատոր փորձեր: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր
Մասնակցություն՝ 3 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն ՝ 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Դեղի որակի ապահովման կոդեքսներ (GLP, GCP, GMP, GSP, GDP, GVP, GPP): Դեղագրքեր և արտադրողի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթեր: Անալիտիկ մեթոդի վալիդացիա և վերիֆիկացիա: Մեթոդի տրանսֆեր: Չափման անորոշության գնահատման և արտահայտման մեթոդներ: Ավտոմատ պոտենցոմետրիկ տիտրատորներ: Կարլ Ֆիշերի մեթոդով աշխատող տիտրատորներ: Ատոմային էմիսիոն սպեկտրաչափություն: Ատոմային աբսորբցիոն սպեկտրաչափություն: Ատոմային աբսորբցիոն սպեկտրաչափի հիմնական հանգույցները, անալիզի ընթացքը և արդյունքների գրանցումը: Կոնցենտրացիայի որոշման մեթոդները: Աստիճանավորման կորի կառուցում: Ավելացման մեթոդ: Ինդուկտիվ կապված պլազմային օպտիկաէմիսիոն սպեկտրոմետր (ISP-OES): ISP-OES սպեկտրաչափի հիմնական հանգույցները, անալիզի ընթացքը և արդյունքների գրանցումը: Էլեկտրոնային կլանման սպեկտրաչափություն: Սպեկտրաչափի հիմնական հանգույցները: Բուգեր-Լամբերտ-Բերի օրենք: Էլեկտրոնային անցումների դասակարգումը: Էլեկտրոնային սպեկտրերի կիրառումը դեղերի կառուցվածքի որոշման և նույնականացման համար: Էլեկտրոնային սպեկտրաչափության եղանակով դեղի քանակական որոշման մեթոդի մշակում: Ինֆրակարմիր սպեկտրաչափություն: Սպեկտրաչափի հիմնական հանգույցները: Տատանողա-պտտական սպեկտրներ: Ֆուրյե ձևափոխմամբ ինֆրակարմիր սպեկտրաչափի աշխատանքը: Լրիվ ներքին անդրադարձման խախտման մեթոդ: Ինֆրակարմիր սպեկտրաչափության կիրառումը դեղագործական անալիզում: Ռաման սպեկտրաչափություն: Ռաման սպեկտրների տեսությունը: Ռաման սպեկտրաչափի հիմնական հանգույցները: Ռաման սպեկտրաչափի նշանակությունը կառուցվածքային քիմիայում:
|
||
0609 | Դեղերի որակի հսկում և ՊԱԳ հիմունքներ | 6 |
1-ին կիսամյակ՝ աշնանային, 8 շաբաթ տևողությամբ
8 ժամ/շաբ.
դաս.-4 ժամ, գործն.-4 ժամ, ինքն. աշխ. – 16 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
610
1. Դասընթացի նպատակ
c ուսանողներին ուսուցանել դեղերի արտադրության և որակի հսկման նկատմամբ արդի պահանջները, ձևավորել գիտելիքներ դեղերի հումքի գնումից մինչև պատրաստի արտադրանքի բացթողում իրականացվող գործընթացների և դրանց փաստաթղթավորման վերաբերյալ,
· ուսանողներին ուսուցանել պինդ, փափուկ, հեղուկ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշների գնահատման մեթոդները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու հումքի գնումից մինչև պատրաստի արտադրանքի բացթողում իրականացվող գործընթացների հերթականությունը և դրանց նկատմամբ ՊԱԳ պահանջները, 2. նկարագրելու ոչ ստերիլ և ոչ ստերիլ դեղաձևերի արտադրության, որակի հսկման և այդ գործընթացների փաստաթղթավորման նկատմամբ պատշաճ արտադրական գործունեության սահմանած պահանջները, ներկայացնելու ինքնատեսչական ստուգման, արտաքին աուդիտների, բողոքների և հետկանչերի նկատմամբ ՊԱԳ պահանջները: 3. թվարկելու պինդ, հեղուկ, փափուկ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշների գնահատման մեթոդները, ներկայացնելու դեղերի որակական և քանակական անալիզում օգտագործվող մեթոդների առանձնահատկությունները, 4. ներկայացնելու դեղագրքերի և արտադրողի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթերի միջև առկա նմանությունները և տարբերությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. վերլուծելու և գնահատելու գործարանային պայմաններում դեղերի արտադրության և որակի հսկման պատշաճ և ոչ պատշաճ գործընթացները, գործընթացների խախտումները, 6. գնահատելու արտադրական և որակի հսկման գրանցումային փաստաթղթերի լրացվածության ճշտությունը, կազմելու արտադրական և որակի հսկման որևէ գործընթացի համար Գործողությունների ստանդարտ ընթացակարգ, 7. իրականացնելու դեղերի որակական և քանակական անալիզ համաձայն տվյալ դեղի արտադրողի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթի և մասնավոր դեղագրքային հոդվածի, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8. ստացված փորձաքննության արդյունքների հիման վրա գրելու եզրակացություն դեղի որակի վերաբերյալ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
c ուսանողներին ուսուցանել դեղերի արտադրության և որակի հսկման նկատմամբ արդի պահանջները, ձևավորել գիտելիքներ դեղերի հումքի գնումից մինչև պատրաստի արտադրանքի բացթողում իրականացվող գործընթացների և դրանց փաստաթղթավորման վերաբերյալ,
· ուսանողներին ուսուցանել պինդ, փափուկ, հեղուկ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշների գնահատման մեթոդները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիդակտիկ նյութեր, 3. Արտադրական, լաբորատոր տարածքների և սարքավորումների, իրական գործընթացների դիտում, ուսումնական արտադրական և լաբորատոր գործընթացներին մասնակցություն: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգում՝ 8 միավոր, որից 6 միավորը ՊԱԳ հիմունքներ մոդուլի, 2 միավորը՝ Դեղերի որակի հսկում մոդուլի շրջանակներում
Ինքնուրույն աշխատանք ՝ 3 միավոր՝ Դեղերի որակի հսկում մոդուլի շրջանակներում Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր՝ Դեղերի որակի հսկում մոդուլի շրջանակներում 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Պատշաճ արտադրական գործունեություն: Որակի կառավարում, որակի ապահովում: Արտադրության և որակի հսկման պատշաճ գործընթացներ: Պատշաճ փաստաթղթավորում: Նյութեր, պահանջներ նյութերի նկատմամբ: Ստերիլ դեղագործական արտադրանքներ: Բողոքներ և հետկանչեր: Ինքնատեսչական ստուգում և ՊԱԳ տեսչական ստուգում:
· Դեղի ստեղծման ուղին: Դեղի որակի ապահովման կոդեքսներ (GLP, GCP, GMP, GSP, GDP, GVP, GPP): Դեղագրքեր և արտադրողի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթեր: Անալիտիկ մեթոդի վալիդացիա և վերիֆիկացիա: Մեթոդի տրանսֆեր: Պինդ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշները: Հեղուկ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշները: Փափուկ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշները: Կենսաբանական ակտիվ հավելումներ և դեղեր: Կեղծ կենսաբանական ակտիվ հավելումների հայտնաբերման եղանակները: |
||
0610 | Դեղերի որակի հսկում և ՊԱԳ հիմունքներ | 6 |
1-ին կիսամյակ՝ աշնանային, 8 շաբաթ տևողությամբ
8 ժամ/շաբ.
դաս.-4 ժամ, գործն.-4 ժամ, ինքն. աշխ. – 16 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
610
1. Դասընթացի նպատակ
c ուսանողներին ուսուցանել դեղերի արտադրության և որակի հսկման նկատմամբ արդի պահանջները, ձևավորել գիտելիքներ դեղերի հումքի գնումից մինչև պատրաստի արտադրանքի բացթողում իրականացվող գործընթացների և դրանց փաստաթղթավորման վերաբերյալ,
· ուսանողներին ուսուցանել պինդ, փափուկ, հեղուկ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշների գնահատման մեթոդները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու հումքի գնումից մինչև պատրաստի արտադրանքի բացթողում իրականացվող գործընթացների հերթականությունը և դրանց նկատմամբ ՊԱԳ պահանջները, 2. նկարագրելու ոչ ստերիլ և ոչ ստերիլ դեղաձևերի արտադրության, որակի հսկման և այդ գործընթացների փաստաթղթավորման նկատմամբ պատշաճ արտադրական գործունեության սահմանած պահանջները, ներկայացնելու ինքնատեսչական ստուգման, արտաքին աուդիտների, բողոքների և հետկանչերի նկատմամբ ՊԱԳ պահանջները: 3. թվարկելու պինդ, հեղուկ, փափուկ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշների գնահատման մեթոդները, ներկայացնելու դեղերի որակական և քանակական անալիզում օգտագործվող մեթոդների առանձնահատկությունները, 4. ներկայացնելու դեղագրքերի և արտադրողի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթերի միջև առկա նմանությունները և տարբերությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. վերլուծելու և գնահատելու գործարանային պայմաններում դեղերի արտադրության և որակի հսկման պատշաճ և ոչ պատշաճ գործընթացները, գործընթացների խախտումները, 6. գնահատելու արտադրական և որակի հսկման գրանցումային փաստաթղթերի լրացվածության ճշտությունը, կազմելու արտադրական և որակի հսկման որևէ գործընթացի համար Գործողությունների ստանդարտ ընթացակարգ, 7. իրականացնելու դեղերի որակական և քանակական անալիզ համաձայն տվյալ դեղի արտադրողի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթի և մասնավոր դեղագրքային հոդվածի, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8. ստացված փորձաքննության արդյունքների հիման վրա գրելու եզրակացություն դեղի որակի վերաբերյալ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
c ուսանողներին ուսուցանել դեղերի արտադրության և որակի հսկման նկատմամբ արդի պահանջները, ձևավորել գիտելիքներ դեղերի հումքի գնումից մինչև պատրաստի արտադրանքի բացթողում իրականացվող գործընթացների և դրանց փաստաթղթավորման վերաբերյալ,
· ուսանողներին ուսուցանել պինդ, փափուկ, հեղուկ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշների գնահատման մեթոդները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիդակտիկ նյութեր, 3. Արտադրական, լաբորատոր տարածքների և սարքավորումների, իրական գործընթացների դիտում, ուսումնական արտադրական և լաբորատոր գործընթացներին մասնակցություն: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգում՝ 8 միավոր, որից 6 միավորը ՊԱԳ հիմունքներ մոդուլի, 2 միավորը՝ Դեղերի որակի հսկում մոդուլի շրջանակներում
Ինքնուրույն աշխատանք ՝ 3 միավոր՝ Դեղերի որակի հսկում մոդուլի շրջանակներում Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր՝ Դեղերի որակի հսկում մոդուլի շրջանակներում 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Պատշաճ արտադրական գործունեություն: Որակի կառավարում, որակի ապահովում: Արտադրության և որակի հսկման պատշաճ գործընթացներ: Պատշաճ փաստաթղթավորում: Նյութեր, պահանջներ նյութերի նկատմամբ: Ստերիլ դեղագործական արտադրանքներ: Բողոքներ և հետկանչեր: Ինքնատեսչական ստուգում և ՊԱԳ տեսչական ստուգում:
· Դեղի ստեղծման ուղին: Դեղի որակի ապահովման կոդեքսներ (GLP, GCP, GMP, GSP, GDP, GVP, GPP): Դեղագրքեր և արտադրողի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթեր: Անալիտիկ մեթոդի վալիդացիա և վերիֆիկացիա: Մեթոդի տրանսֆեր: Պինդ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշները: Հեղուկ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշները: Փափուկ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշները: Կենսաբանական ակտիվ հավելումներ և դեղեր: Կեղծ կենսաբանական ակտիվ հավելումների հայտնաբերման եղանակները: |
Կրթական այլ մոդուլներ
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0610 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
3 շաբաթ
90 ժամ ինքնուրույն աշխատանք
ՊԱՐՏԱԴԻՐ
610
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնել մասնագիտական դասընթացների ծրագրերի կազմման սկզբունքներին, դասավանդման գործընթացի առանձնահատկություններին և մեթոդներին,
· ուսանողներին ներկայացնել մասնագիտության նեղ գիտական ուղղությունները, ծանոթացնել գիտական խմբերի աշխատանքային սկզբունքներին, խմբերի գիտական արդյունքների ներկայացմանը, գիտական հոդվածների ձևակերպման և խմբագրություններ ներկայացնելու կանոններին: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու դասավանդման գործընթացի պլանավորման և իրականացման սկզբունքները, 2. նկարագրելու գիտական խմբում հետազոտական աշխատանքների կազմակերպման, իրականացման և գիտական արդյունքների ներկայացման առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. վերլուծելու առարկայական ծրագրեր կազմելու գործընթացը՝ ելնելով մասնագիտության պահանջներից և առանձնահատկություններից, 4. գիտական խմբում ընդգրկվելու դեպքում, իրականացնելու հետազոտական աշխատանք ըստ գիտական ղեկավարի կողմից ներկայացված աշխատանքային պլանի: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. և զեկուցումների ձևով, ինչպես նաև մասնակցելու գիտաժողովներին, սեմինարներին և քննարկումներին: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնել մասնագիտական դասընթացների ծրագրերի կազմման սկզբունքներին, դասավանդման գործընթացի առանձնահատկություններին և մեթոդներին,
· ուսանողներին ներկայացնել մասնագիտության նեղ գիտական ուղղությունները, ծանոթացնել գիտական խմբերի աշխատանքային սկզբունքներին, խմբերի գիտական արդյունքների ներկայացմանը, գիտական հոդվածների ձևակերպման և խմբագրություններ ներկայացնելու կանոններին: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· ազատ ունկնդրում,
· մասնակցություն քննարկումներին, · գործնական աշխատանքներ, · հետազոտական աշխատանքներ,աշխատանքային օրագրերի կազմում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով: Պրակտիկան դրական (ստուգված) է գնահատվում այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է պրակտիկային, կատարել ծրագրով նախատեսված առաջադրանքները:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Պրակտիկան իրականացվում է հետևյալ սկզբունքներով.
Պրակտիկան իրականացվում է հետևյալ սկզբունքներով. Պրակտիկան իրականացվում է գիտական ղեկավարների հետ համատեղ: Ուսանողները իրենց գիտական ղեկավարների հետ քննարկում են դասընթացների ծրագրերի կազմման սկզբունքները և առանձնահատկությունները, այնուհետև, որպես ազատ ունկնդիրներ, մասնակցում են իրենց գիտական ղեկավարների կողմից դասավանդվող դասընթացներին: Ուսանողները ընդգրկվում են նաև իրենց գիտական ղեկավարների գիտական խմբերում, ինչպես նաև այդ խմբերի հետ համակործակցող այլ գիտական խմբերում, ներգրավվում են գիտական խմբի հետազոտական աշխատանքներում, ծանոթանում են հետազոտական աշխատանքների պլանավորման, իրականացման և արդյունքների ներկայացման (հաշվետվություններ, զեկույցներ, հոդվածներ) աշխատանքներին: |
||
0610 | Մագիստրոսական թեզ | 12 |
8-րդ՝ աշնանային կիսամյակ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ 360 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
610
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին հնարավորություն տալ
· ֆարմացիա մասնագիտության շրջանակներում զարգացնել, համակարգել և ամրապնդել տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կիրառել դրանք գործնականում մասնագիտական խնդիրներ լուծելիս, · զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու ունակությունները, հետազոտական խնդրին առնչվող քանակական ու որակական տվյալների խորը վերլուծություն կատարելու, ստացված տեղեկատվությունից համապատասխան եզրահանգումների գալու և հետազոտության արդյունքներ իհրապարակային ներկայացնելու կարողությունները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու ֆարմացիայի ոլորտի գիտական տեղեկատվության որոնման, մշակման և ներկայացման սկզբունքները, 2. սահմանելու հետազոտական խնդիրը, հիմնավորելու խնդրի արդիականությունը և կարևորությունը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. ինքնուրույն և ստեղծագործաբար բացահայտելու, վերուծելու, ձևակերպելու և լուծելու ֆարմացիայի ոլորտի բարդ խնդիրներ, 4. ընտրելու հետազոտության անհրաժեշտ մեթոդներ, հետազոտության խնդրից ելնելով, անհրաժեշտության դեպքում փոփոխելու և մշակելու նոր մեթոդներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. կառավարելու ժամանակը՝ առավել արդյունավետորեն ավարտին հասցնելով կատարված աշխատանքը, 6. պաշտպանելու սեփական եզրակացությունները, վարելու կառուցողական բանավեճեր: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին հնարավորություն տալ
· ֆարմացիա մասնագիտության շրջանակներում զարգացնել, համակարգել և ամրապնդել տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կիրառել դրանք գործնականում մասնագիտական խնդիրներ լուծելիս, · զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու ունակությունները, հետազոտական խնդրին առնչվող քանակական ու որակական տվյալների խորը վերլուծություն կատարելու, ստացված տեղեկատվությունից համապատասխան եզրահանգումների գալու և հետազոտության արդյունքներ իհրապարակային ներկայացնելու կարողությունները: 4. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մագիստրոսական թեզի գնահատումն իրականացվում է 20 միավորանոց սանդղակով՝ համաձայն սահմանված չափանիշների և դրանց համապատասխան չափորոշիչների:
Ուսանողի արդյունարար միավորը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամների նշանակած արդյունարար միավորների միջինն է։ Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գնահատման արդյունքները հրապարակվում են ամփոփումից անմիջապես հետո՝ ուսանողների ներկայությամբ։ Ուսանողը գնահատման արդյունքների հրապարակումից անմիջապես հետո՝ դրանց վերաբերյալ բողոքի առկայության դեպքում դիմում է ներկայացնում հանձնաժողովի նախագահին։ 5. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |