![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-05/344740050_724409802701854_6948830667980084016_n_0.jpg?itok=3VGtJVgQ)
Ս.թ. մայիսի 16-ին տեղի ունեցավ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը` նվիրված Երևանի պետական համալսարանի ծննդյան 104-ամյակին։ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը և ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը կենտրոնին հատկացված տաղավարում ներկայացրին բակալավրիատական և մագիստրոսական 4 կրթական ծրագրերը։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-05/346079938_1646014475875170_64232546946124830_n.jpg?itok=uwiLIUVu)
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ կենտրոնի տաղավարում հյուրընկալվեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ փոխնախագահ Հ. Արշակյանը, ուսանողներ, աշակերտներ և այլ հյուրեր։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-05/345312534_790883239020034_1736982915600636911_n.jpg?itok=9U88sXjw)
Կենտրոնի կրթական ծրագրերով հետաքրքրված անձանց ներկայացվեցին կենտրոնի կողմից առաջարկվող մասնագիտությունների արդիականությունն ու կարևորությունը։