Սեպտեմբերի երկուսին ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տրվեց նոր ուսումնական մեկնարկը։ Կենտրոնը հանդիսավոր պայմաններում դիմավորեց բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն», ինչպես նաև՝ մագիստրատուրայի «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրերի առաջին կուրսի ուսանողներին։ Հանդիպման ընթացքում Կենտրոնի տնօրեն, մանկ․ գիտ․ դոկտեր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը ողջունեց ուսանողներին՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն և հաջողություններ։ Նա անդրադարձավ նաև «Սոցիալական մանկավարժություն» և «Կրթության կառավարում» մասնագիտությունների բովանդակությանը, կրթական գործընթացի կազմակերպման ECTS համակարգին, ուսումնամեթոդական նոր մոտեցումներին և գնահատման չափանիշներին։
Առաջին կուրսի ուսանողներին ողջունեց Կենտրոնի ՈՒԽ նախագահ Գագիկ Մարտիրոսյանը։ Հանդիպման ընթացքում ուսանողներին հանձնվեցին բուկլետներ և ծաղիկներ։
Միջոցառման ավարտին ուսանողները դիտեցին Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի գիտակրթական գործունեության մասին ֆիլմ։