«Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագրի ուսումնառության տևողությունը 2.5 տարի է, ուսուցման ձևը՝ հեռակա։ Ընդունելությունն անցկացվում է բանավոր քննության ձևաչափով ընդհանուր մանկավարժությունից:
Ընդունելության քննության հարցաշար
1. Նորովի մոտեցում ֆիզիկական դաստիարակությանը
2. Ուսուցման մեթոդները
3. Իրավական դաստիարակություն
4. Աշակերտակենտրոն ուսուցում
5. Դպրոցի կառուցվածքը և գործառույթները
6. Ուսուցման ինտերակտիվ մեթոդները
7. Գեղագիտական դաստիարակություն
8. Ուսուցման գործընթաց. նրա զարգացնող, կրթող և դաստիարակող բնույթը
9. Մանկավարժության գիտահետազոտական մեթոդները
10. Տնտեսագիտական դաստիարակություն
11. Անձի ձևավորում. միջավայրի գործոնն անձի ձևավորման գործընթացում
12. Դաստիարակության սկզբունքները
13. Անձի ձևավորում. ժառանգականություն
14. Ուսուցման սկզբունքները
15. Ընտանեկան դաստիարակության հիմնախնդիրները
16. Ուսուցման զննական մեթոդները
17. Անձի ձևավորում. գործոնները
18. Ուսուցման խոսքային մեթոդները
19. Մանկավարժության նպատակը, խնդիրները, հասկացությունները
20. Էկոլոգիական դաստիարակություն
21. Դաստիարակության մեթոդները
22. Ուսուցման կազմակերպման ձևերը. դաս-դասարանային համակարգ
23. ՀՀ կրթության համակարգը․նպատակը, խնդիրները
24. Աշխատանքային դաստիարակություն
25. Մանկավարժության գիտաճյուղերը
26. Բարոյական դաստիարակություն
27. Մտավոր դաստիարակություն
28. Ուսուցման գործընթաց. նպատակը, խնդիրները
29. Անձի ձևավորում, դաստիարակություն
30. Ուսուցման գործնական մեթոդները
Գրականության ցանկ
1. Ամիրջանյան Յու. Ա., Սահակյան Ա. Ս., Մանկավարժություն, Երևան, 2004:
2. Ասատրյան Լ. Թ. և ուրիշներ, Դպրոցի կառավարման հիմունքներ, Երևան, 2018: