Կրթության կազմակերպում
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
2006 թ․ Երևանի պետական համալսարանում բացվել է հեռակա ուսուցմամբ «Կրթության կազմակերպում» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը պատրաստում է կրթության կազմակերպիչներ ոչ միայն Հայաստանի հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների, այլև Սփյուռքի ամենօրյա հայկական դպրոցների համար։
«Կրթության կազմակերպում» մագիստրոսական կրթական ծրագրի տևողությունը 2,5 տարի է, որի ավարտին շրջանավարտն ստանում է կրթության մագիստրոսի աստիճան, կրթության կազմակերպիչի որակավորում։
Ընդունելության պահանջները
Ընդունելությունն անցկացվում է բանավոր քննության ձևաչափով ընդհանուր մանկավարժությունից: Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է հանգամանորեն ներկայացնել ՀՀ հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերի կառուցվածքը, կրթական քաղաքականության նպատակը, խնդիրները, ռազմավարությունը և իրականացման ուղիները, կրթական համակարգերի գործունեության իրավական դաշտը, կրթությունը խթանող գործոնները և կառավարման հիմնահարցերը։
Առավելությունները
Ծրագրի շրջանակում ուսանողներն ստանում են գիտելիքներ կառավարման տեսությունների մասին, ուսումնասիրում են կրթության կառավարման էությունը, սկզբունքները, գործառույթները, մեթոդներն ու ոճերը։ Կառավարման բուն դասընթացների շրջանակում ձեռք են բերում կառավարման կարողություններ և հմտություններ, որոնք գործնականորեն ամրապնդվում են մասնագիտական պրակտիկայի ընթացքում։
Կարիերայի հնարավորությունները
«Կրթության կազմակերպում» կրթական ծրագրում դասավանդվող դասընթացների առարկայացանկը կազմվել է միջազգային կրթական առաջավոր փորձի հիման վրա։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական և բարձրագույն դպրոցներին այսօր անհրաժեշտ են ժամանակի պահանջներին համապատասխան գիտելիքներով զինված բանիմաց կառավարիչներ։