ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճ
Ուրբաթ, դեկտեմբեր 27, 2024
Ս.թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճում Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի կունենա ամանորյա տոնական միջոցառում, որին կմասնակցեն կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները։
Միջոցառման ընթացքում ելույթ կունենան կենտրոնի «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի տարբեր կուրսերի ուսանողներ՝ հանդես գալով ասմունքով, պարային և երաժշտական կատարումներով։