Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
«Ֆինանսական մաթեմատիկա» կրթական ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ կամ մասնագիտական (նախնական, միջին, բարձրագույն) կրթություն։
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է՝ ըստ ՀՀ Կառավարության հաստատած «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»: Դիմորդները հանձնում են քննություններ հանրակրթական հետևյալ առարկաներից՝ «Մաթեմատիկա» (գրավոր, պարտադիր), «Ֆիզիկա» կամ «Օտար լեզու» (գրավոր, դիմորդի ընտրությամբ), «Հայոց լեզու» (գրավոր, ոչ մրցութային)։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել հիմարար գիտելիքներ մաթեմատիկայի տարբեր բնագավառների, մասնավորապես՝ ֆինանսական և ակտուարական մաթեմատիկայի վերաբերյալ՝ կազմակերպությունների ֆինանսական հոսքերի կառավարման համար, ուսանողներին տրամադրել ռիսկերի կառավարմանն առնչվող գիտելիքներ:
Առավելությունները
Կրթական ծրագրի շրջանակում ուսանողները ստանում են գիտելիքներ, որոնք հնարավորություն են տալիս կանխատեսելի և կառավարելի դարձնելու ռիսկերը, ծանոթանում են ծրագրավորման արդի լեզուներին և դրանց կիրառությանը ֆինանսներում, ուսանողների շրջանում ձևավորվում են ունակություններ ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպություններում մասնագիտական գործունեություն ծավալելու համար, կրթությունը մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերում շարունակելու և հետագայում գիտական-հետազոտական գործունեությամբ զբաղվելու համար։
Կարիերայի հնարավորությունները
«Ֆինանսական մաթեմատիկա» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել պետական համակարգի հաստատություններում՝ ՀՀ կենտրոնական բանկ, ՀՀ ֆինանսների նախարարություն, էկոնոմիկայի նախարարությունում, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում, ֆինանսական կազմակերպություններում՝ առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ, ներդրումային ընկերություններ, ապահովագրական ընկերություններ, կենսաթոշակային հիմնադրամներ, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություններ՝ ֆինանսական վերլուծաբանի, վիճակագրական վերլուծաբանի, ռիսկերի կառավարչի, ակտուարի, աուդիտորի, տնտեսագետի և այլ պաշտոններում: