Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
056802.03.7 - Ֆինանսական մաթեմատիկա
Մասնագիտացումը՝
056802.03.7 - Ֆինանսական մաթեմատիկա
Շնորհվող որակավորումը՝
Ֆինանսական մաթեմատիկայի մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ (ԵՊՀ գիտական խորհրդի 2022թ. մայիսի 26-ի N 9/2 որոշում):
ՀՀ պետական և հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները կարող են դիմել։

2. Ծրագրի նպատակները
պատրաստել ֆինանսական ոլորտում աշխատող մաթեմատիկոսների՝ ֆինանսական վերլուծաբաններ, ակտուարներ, ֆինանսական գործիքների ծրագրավորողներ, ֆինանսական հոսքերի կառավարիչներ, որոնք կարող են աշխատել ներդրումային, հեջինգային, բանկային և այլ ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատություններում:
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնել ֆինանսական մոդելավորման մեթոդները և ներդրումային գործունեության ասպեկտները,
- ներկայացնել ներդրումային պորտֆելի կառուցման և կառավարման հիմունքները, կիրառել ֆինանսական ածանցյալ գործիքները և սկզբունքները ներդրումային պորտֆելի կառուցման մեջ,
- դասակարգել ֆինանսական տարբեր գործիքներ՝ մատնանշելով դրանց կիրառության ոլորտները և նպատակահարմարությունը,
- ներկայացնել քանակական, վիճակագրական և էկոնոմետրիկական հիմնական մեթոդներն ու մոդելները, որոնք օգտագործվում են ֆինանսական վերլուծությունների, ռիսկերի կառավարման և հեջավորման, որոշումների կայացման նպատակով։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- նախագծել ընդունվելիք որոշումների հնարավոր տարբերակները` ֆինանսական գործիքների և արդի քանակական և վիճակագրական մեթոդների կիրառմամբ,
- օգտագործել ֆինանսական ածանցյալները ակտուարական գործընթացում, մեկնաբանել կորպորատիվ կառավարման առանձնահատկությունները, բացահայտել դրանց կիրառման հնարավորությունները,
- օգտագործել մասնագիտացված ծրագրային փաթեթներ (Matlab, MS Excel, Eviews, Phyton, R) գործնական խնդիրների լուծման նպատակով,
- մշակել ֆինասկան մոդելներ՝ կոնկրետ իրավիճակային խնդիրների լուծման համար,
- կիրառել ֆինանսների, ֆինանսական շուկաների և դրանց գործիքակազմի վերաբերյալ ստացած գիտելիքները գործնական խնդիրների ձևակերպման և լուծման նպատակներով:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- աշխատել տվյալների մեծ բազաների հետ, դրանց օգնությամբ իրականացնել ազդեցությունների գնահատումներ, վերլուծություններ և կանխատեսումներ,
- աշխատել թիմում, կատարել վերլուծական աշխատանք,
- շարունակաբար փոփոխվող ֆինանսական և տնտեսական միջավայրի պայմաններում՝ փնտրել ադեկվատ լուծումներ, ինչը հնարավորություն կտա որոշումներ ընդունել անորոշության պարագայում,
- օգտվել մասնագիտական գրականությունից (այդ թվում՝ օտարալեզու):
4. Գնահատման ձևերը
ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ, որը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:
Յուրաքանչյուր դասընթացի գնահատման բաղադրիչները կրթական մասնագրում, իսկ բաղադրիչի կշիռը վերջնական գնահատականում որոշում է դասախոսը՝ համաձայնեցնելով ամբիոնի հետ։

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները կարող են մասնագիտական աշխատանք իրականացնել՝
ֆինանսական կազմակերպություններում՝
առևտրային բանկերում,
վարկային կազմակերպություններում,
ներդրումային ընկերություններում,
FinTech կազմակերպություններում,
ապահովագրական ընկերություններում,
կենսաթոշակային հիմնադրամներում,
ոչ ֆինանսական կազմակերպություններում՝
«Օհանյան բրենդի կոմպանի» ՓԲԸ-ում,
«Սիլ կապիտալ քոնսթրաքշն» ՓԲԸ-ում,
«Բեթ քոնսթրաքթ» բուքմեյքերական ընկերությունում,
պետական համակարգի հաստատություններում՝
ՀՀ կենտրոնական բանկում,
ՀՀ ֆինանսների նախարարությունում,
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում,
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում:

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Տպագիր, էլեկտրոնային, համացանցային գրականություն, համակարգչային սենյակներ։
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
1.ՀՀ որակավորումների ազգային շրջանակ, հաստատված ՀՀ կառավարության 2016թ., հուլիսի 7-ի N 714-Ն որոշմամբ:
2.«Մաթեմատիկա» որակավորումների ոլորտային շրջանակ, 2022թ.:
Օգտագործվել են Մոսկվայի և Լոնդոնի պետական համալսարանների, Քեմբրիջի, Մանչեսթերի, Ցյուրիխի, Քոլամբիայի համալսարանների մագիստրատուրայի ֆինանսական մաթեմատիկայի կրթական ծրագրերը։

8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· մաթեմատիկական գործիքակազմի, տնտեսաչափական մոդելների և համակարգչային ծրագրավորման փաթեթների կիրառմամբ՝ ֆինանսական, վիճակագրական, տնտեսագիտական հետազոտությունների իրականացման հմտություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
· մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` ֆինանսական ոլորտում),
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2.Մասնագիտական կարողություններ
·մաթեմատիկական գործիքակազմի, տնտեսաչափական մոդելների և համակարգչային ծրագրավորման փաթեթների կիրառմամբ՝ ֆինանսական, վիճակագրական, տնտեսագիտական հետազոտությունների իրականացման կարողություն,
· ֆինանսական մոդելավորման մեթոդները ներկայացնելու կարողություն,
·ակտուարական մոդելավորման մեթոդները ներկայացնելու կարողություն,
·մաթեմատիկական և վիճակագրական մեթոդների և մոդելների միջոցով տնտեսագիտական վերլուծություններ և գնահատումներ իրականացնելու և ներկայացնելու կարողություն,
·ներդրումային պորտֆելի կառուցումը և կառավարումը մշակելու և ներկայացնելու կարողություն,
·ֆինանսական վերլուծությունների, ռիսկերի կառավարման և որոշումների կայացման նպատակով օգտագործվող քանակական, վիճակագրական և տնտեսաչափական հիմնական մեթոդներն ու մոդելները ներկայացնելու կարողություն,
3.Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
գիտական աստիճան և/կամ կոչում ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական կամ տնտեսագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ ստացած մագիստրոսի կոչում,
· գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
·մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու փորձ,
·մասնակցությ ուն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների կամ հարակից ոլորտում:
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։