Ֆիզիկա
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
«Ֆիզիկա» կրթական ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ կամ մասնագիտական (նախնական, միջին, բարձրագույն) կրթություն։
Ընդունելությունը կատարվում է՝ ըստ ՀՀ Կառավարության հաստատած «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»: Դիմորդները հանձնում են քննություններ «Մաթեմատիկա» (գրավոր) (պարտադիր), «Ֆիզիկա» (պարտադիր) , «Հայոց լեզու» (գրավոր, ոչ մրցութային) առարկաներից:
Ծրագրի նպատակը
Ծրագրի հիմնական նպատակն է ուսանողներին տրամադրել հիմնարար գիտելիքներ և իմացություն արդի ֆիզիկայի (այդ թվում` տեսական ֆիզիկա, լազերային ֆիզիկա, կոնդենսացված վիճակի ֆիզիկա, մակրոմոլեկուլների ֆիզիկա, տարրական մասնիկների ֆիզիկա և աստղաֆիզիկա մասնագիտական ուղղությունների) մասին, ուսանողների մոտ ձևավորել ընդհանրական մտավոր կարողություններ, հատկապես վերլուծելու և քննադատորեն օգտագործելու ֆիզիկայի տարբեր գիտական աղբյուրներից ստացված տեղեկությունը, ուսանողների մոտ զարգացնել կարողություն որոշումներ կայացնելու, գործնականում կիրառելու ֆիզիկական հետազոտությունների տեսության և մեթոդների մասնագիտական իմացությունը համապատասխան աշխատանք կատարելու և (կամ) ուսումնառությունը շարունակելու համար:
Առավելությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել այդ ոլորտում գործող ձեռնարկություններում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, ակադեմիական և գիտահետազոտական այլ ինստիտուտներում:
Կարիերայի հնարավորությունները
Հնարավոր աշխատավայրերն են ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի, ինչպես նաև այլ բուհերի ուսումնական և գիտական ստորաբաժանումները, քոլեջները և դպրոցները, ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը (ԵՊՀ ՖԳՀԻ), ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, ֆիզիկական հետազոտությունների և ռադիոֆիզիկայի ինստիտուտները, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիան, «Լազերային տեխնիկա» գ/ա միավորումը, հայ-հունական համատեղ ԼՏ-Պիրկալ ՓԲԸ, Բյուրականի աստղադիտարանը, ՏՏ բնագավառում գործող պետական և մասնավոր ձեռնարկությունները:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում: