Մակրոմոլեկուլների ֆիզիկա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է ունենա բնագիտական որևէ մասնագիտության բակալավրի որակավորում:
Ընդունելությունը կատարվում է հարցազրույցի հիման վրա:
Ծրագրի նպատակը
«Մակրոմոլեկուլների ֆիզիկա» մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին ծանոթացնել կենսաբանական և սինթետիկ պոլիմերների տարածական կառուցվածքն ապահովող ֆիզիկական սկզբունքներին, մակրոմոլեկուլների կառուցվածքի հետազոտման ժամանակակից տեսական և փորձարարական մեթոդներին:
Առավելությունները
Մագիստրոսական ծրագրի շրջանավարտները դառնում են կենսաֆիզիկայի, մոլեկուլային կենսաբանության, բարդ համակարգերի կենսաֆիզիկայի, պոլիմերների ֆիզիկայի և ֆիզքիմիայի ոլորտի որակյալ և մրցունակ մասնագետներ:
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
«Մակրոմոլեկուլների ֆիզիկա» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել բարձրագույն ուսումնական հաստատություններում (որպես գիտահետազոտական լաբորատորիաների գիտաշխատողներ, դասախոսներ, ասիստենտներ), ակադեմիական և գիտահետազոտական այլ ինստիտուտներում (որպես բաժնի վարիչներ, խմբերի ղեկավարներ, գիտաշխատողներ):
Հնարավոր աշխատավայրերն են ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսումնական, գիտական ստորաբաժանումները, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոնը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը, վնիպոլիմեր, պլաստպոլիմեր, դեղաբանական հիմնարկությունները, դեղատները, կենսաֆիզիկայի և պոլիմերների բնագավառում գործող մասնավոր ձեռնարկությունները:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտների ասպիրանտուրայում:
Կոնտակտներ
Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ասիստենտ
Լուսինե Ալոյան
aloyan@ysu.am