ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի շրջանակում կայացավ վոլեյբոլի՝ աղջիկների առաջնությունը, որին մասնակցեցին 8 բուհերի թիմեր:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացած առաջնության առաջին ենթախմբում են Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վոլեյբոլի՝ աղջիկների թիմերը, իսկ երկրորդ ենթախմբում են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի վոլեյբոլի՝ աղջիկների թիմերը:
Նոյեմբերի 9-ին ԵՊՀ թիմը կմրցի Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմի դեմ:
Թիմերին մաղթում ենք հաջողություն:
![](/sites/default/files/styles/full_text/public/2023-09/09_0.jpg?itok=40fgXr-Z)