Երևանի պետական համալսարանի բասկետբոլի հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ հաղթանակ է գրանցում:
Առաջին խաղում ԵՊՀ հավաքականը մրցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բասկետբոլի հավաքականի դեմ՝ հաղթելով 55-34 հաշվով, իսկ երկրորդ խաղում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հավաքականի դեմ՝ հաղթելով 43-26 հաշվով:
![](/sites/default/files/styles/full_text/public/2023-09/310454228_5683541125041214_4698869522040606905_n.jpg?itok=I5IH-UqJ)
Մեր հավաքականի և նրա գրանցած հաղթանակների վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ Վլադիմիր Ավագիմյանցի հետ։
Վ․ Ավագիմյանցը, կարևորելով նման մրցաշարերի անցկացումը, նշեց, որ այսպիսի նվաճումները ոգեշնչում են մյուս ուսանողներին՝ խթանելով նրանց մասնակցությունը և համալսարանի մարզական ոլորտի զարգացումը։
«Հուրախություն մեզ՝ այս տարի առաջինկուրսեցիները շատ ակտիվ են մասնակցում դասերին, հաճախում են սպորտային խմբակներ, և դա նմանօրինակ մրցաշարերում մեր գրանցած հաջողությունների շնորհիվ է։ ԵՊՀ ուսանողները բարձր են պահում համալսարանի պատիվը»,- ընդգծեց Վ. Ավագիմյանցը:
Նշենք, որ վաղը՝ հոկտեմբերի 5-ին, ԵՊՀ բասկետբոլի հավաքականը մրցելու է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բասկետբոլի հավաքականի դեմ:
![](/sites/default/files/styles/full_text/public/2023-09/310612967_5683541478374512_4274702979878053594_n.jpg?itok=hxhqC52d)
Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին և սպասում նորանոր հաղթանակների: