ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համատեղ սկսել են «Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ պայքարի միջազգային չափանիշները» և «Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները» խորագրերով վերապատրաստումներ։
Բացման խոսքով հանդես են եկել ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Միրզոյանը, Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ծրագրի պատասխանատու Արման Գասպարյանը, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոսյանը։
Կողմերը կարևորել են եռակողմ համագործակցության հնարավորությունը՝ նշելով, որ քրեակատարողական ծառայողների համապարփակ գիտելիքների ստացման գործում էական նշանակություն ունի նրանց կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացումը։
Վերապատրաստաման դասընթացավարներն էին Սերգեյ Ղազինյանը և Լաուրա Գասպարյանը։