
Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում (Ուկրաինա)
Մագիստրոսական ծրագիր
«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» (Ուկրաինա)
«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը հիմնադրվել է 2010 թ. «Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիք» (EIDHR) ֆինանսական աջակցությամբ: Այն մեկամյա (60 կրեդիտ) միջմասնագիտական ծրագիր է, որը ներառում է իրավական, քաղաքագիտական և միջմասնագիտական մոդուլներ:
Այն Եվրահանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ հիմնադրված «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում Կովկասում» տարածաշրջանային մագիստրոսական յոթ ծրագրերից մեկն է․
- Եվրոպա (Վենետիկ),
- Հարավարևմտյան Եվրոպա (Բոլոնյա ու Բոսնիա և Հերցեգովինա),
- Աֆրիկա (Պրետորիա),
- Լատինական Ամերիկա (Բուենոս Այրես),
- Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան (Բանկոկ),
- Կովկաս (Երևան),
- Միջին Արևելք (Բեյրութ)։
Ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են մարդու իրավունքների և ժողովրդավարացման հիմնախնդիրները Արևելյան գործընկերության և հետխորհրդային այլ երկրներում: Այն նախատեսում է ուսանողների ակադեմիական շարժունություն և դասախոսների փոխանակում, ուսուցողական այցելություններ եվրոպական կառույցներ և մասնակից երկրներ: Ծրագիրն իրականացվում է անգլերենով:
Մարդու իրավունքներ «Գլոբալ Կամպուս» ցանցը, որը համակարգում է Վենետիկի մարդու իրավունքների և ժողովրդավարացման եվրոպական միջհամալսարանական կենտրոնը, այսօր ներառում է ավելի քան 100 համալսարաններ և ունի 300-ից ավելի շրջանավարտներ: «Գլոբալ Կամպուս»-ը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի և միջազգային ու տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների հետ:
Համագործակցություն
«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրն իրականացվում է հինգ համալսարանների համագործակցությամբ: Մասնակից համալսարաններն են՝
- Երևանի պետական համալսարան (համակարգող),
- Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարան,
- Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարան,
- Մոլդովայի պետական համալսարան,
- Կենտրոնական Ասիայի ամերիկյան համալսարան։
Ծրագրի կառուցվածքը և շարժունակությունը
«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը համագործակցում և իրականացնում է ուսուցում տարածաշրջանի առաջատար համալսարանների` Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային, Կենտրոնական Ասիայի ամերիկյան , Մոլդովայի պետական և Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանների հետ: Ծրագրի բաղկացուցիչ տարրերից է ուսանողների ակադեմիական շարժունակությունը: Ուսումնառության ընթացքում յուրաքանչյուր ուսանող ստանում է հնարավորություն ուսանելու համագործակցող համալսարաններից մեկում` մասնագիտանալով քաղաքական, իրավական և այլ ուղղություններով:
Առաջին կիսամյակն անցկացվում է Երևանի պետական համալսարանում:
Երկրորդ կիսամյակն անցկացվում է գործընկեր համալսարաններից որևէ մեկում՝ հիմնված մոդուլի մասնագիտացման վրա.
- Իրավական մոդուլը՝ Մոլդովայի պետական համալսարան,
- Իրավական մոդուլը՝ Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարան,
- Սոցիալ-տնտեսական իրավունքների մոդուլը` Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարան,
- Միջմասնագիտական մոդուլը՝ Կենտրոնական Ասիայի ամերիկյան համալսարան։
Ուսումնամեթոդական պրակտիկա
«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի արտադրական և ուսումնական պրակտիկայի տևողությունը չորս շաբաթ է: Յուրաքանչյուր ուսանող հնարավորություն ունի ընտրելու կամ առաջարկելու իր նախընտրած միջազգային կազմակերպությունը կամ պետական կառույցը, ինչպես Հայաստանում, այնպես էլ գործընկեր երկրներից մեկում:
Ծրագրի ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան անցնում են ՀՀ արդարադատության և ֆինանսների նախարարություններում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, «Սեյվ դը չիլդրեն»-ում, ՅՈՒՆԻՍԵՖ-ում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և Ղազախստանում ՄԱԿ-ի գրասենյակներում, Ուկրաինայում ԵՄ պատվիրակությունում, Վրաստանում Եվրոպական և Եվրաատլանտյան ինտեգրման նախարարի գրասենյակում, ինչպես նաև Հայաստանի և գործընկեր երկրների հասարակական կազմակերպություններում։
Ո՞վ հնարավորություն ունի դիմելու
«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական ծրագիրը բաց է բոլոր այն դիմորդների համար, ովքեր՝
- ունեն առնվազն բակալավրի աստիճան,
- տիրապետում են անգլերենին և ռուսերենին,
- ունեն ժողովրդավարաության և մարդու իրավունքների թեմաներին առնչվող մասնագիտական հետաքրքրություն։
Գիտական, մասնագիտական փորձը վերը նշված բնագավառներում կդիտվի որպես առավելություն։
Ուսման վարձ և կրթաթոշակ
Առկա են անվճար և վճարովի տեղեր։ Ծրագիրն ունի սահմանափակ քանակությամբ կրթաթոշակներ, որոնք հոգալու են կեցության ծախսերը հյուրընկալող համալսարանում ուսանելու ժամանակահատվածում:
Ընդունելության, պահանջների և ժամկետների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ։
Ի՞նչ է հարկավոր ներկայացնել
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը (սկանավորված)․
ա. առցանց հայտադիմում,
բ. լուսանկար (3X4 չափսի),
գ․ դիպլոմ(ներ)ի պատճեններ,
դ․ դիպլոմ(ներ)ի միջուկի պատճեն և նոտարական թարգմանություն, եթե այն հայերենով չէ,
ե․ զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
զ․ անձնագիր (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտ (երկկողմանի),
է․ ինքնակենսագրական (CV)
ը․ 2 մոտիվացիոն նամակ անգլերենով՝ ընդունելությանը և կրթաթոշակին վերաբերող (450-600 բառ)
թ․ էսսե (Essay, 1500-2000 բառ)
Անհրաժեշտ փաստաթղթերը կցելու համար այցելե՛ք այստեղ։
Ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 ՀՀ դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2470101276000001 հաշվեհամարին)։
Եթե փոխանցումը կատարված է առցանց տարբերակով և անդորրագրի վրա չեն երևում վճարման նպատակը և դիմորդի անուն-ազգանունը, ապա դրանք պետք է ձեռագիր ավելացնել և սկանավորել:
*ԵՊՀ 2023 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված ֆակուլտետի դեկանի կողմից, իսկ ՀՀ այլ բուհերի՝ 2023 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած)՝ տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ տեղեկանք՝ բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին, և ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված:
Արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:
Ընդունելության, պահանջների և ժամկետների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ։