Սեպտեմբերի 1-ին Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած առաջինկուրսեցիների դիմավորման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորը, ֆակուլտետի դեկանը, ինչպես նաև ամբիոնների վարիչներ և դասախոսներ:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ողջունեց ուսանողներին՝ մաղթելով բարի երթ և նորանոր նվաճումներ:
Ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, շնորհավորական ուղրեձ հղելով ուսանողներին, պատմեց ֆակուլտետի ձևավորման և զարգացման, գործող ամբիոնների ու առաջարկվող կրթական ծրագրերի, ինչպես նաև ուսանողական կառույցների մասին:
Միջոցառման ընթացքում ամբիոնների վարիչները ներկայացրին իրենց ղեկավարած ամբիոնների գործունեությունը, առանձնահատկությունները, ինչպես նաև մաանագիտական հեռանկարները, իսկ Ուսանողական խորհրդի նախագահն ուսանողներին պատմեց իրենց առաջարկվող հնարավորությունների և ուսանողական կյանքի մասին:
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ողջ անձնակազմը շնորհավորում է իր առաջինկուրսեցիներին՝ մաղթելով բարի երթ և նորանոր նվաճումներ մասնագիտական ոլորտում:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-09/372327121_846214773538505_8209120688371292444_n.jpg?itok=_V9xLKUO)