Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննության անցկացման ձևաչափը՝ բանավոր:
Հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տալ թարգմանաբանության ոլորտին առնչվող խոր գիտելիքներ, սովորեցնել կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ մասնագիտական տարբեր ոլորտներում, ինչպես նաև իրականացնել լեզվի խոր իմացություն պահանջող տարբեր գործառույթներ, ինչը կապահովի բարձր մրցունակություն աշխատաշուկայում:
Առավելությունները
Մեր օրերում բազմաբնույթ թարգմանիչների պահանջարկը մեծ է բոլոր բնագավառներում: Հատկապես հաշվի առնելով մեզանում տեղ գտած անորակ թարգմանությունները` հրամայական է դարձել պրոֆեսիոնալ թարգմանիչներ ունենալը: Այս խնդրի լուծման ապահովումը իրականացնում է մագիստրոսական այս ծրագիրը:
Ծրագիրը կազմված է տվյալ մասնագիտության միջազգային մագիստրոսական ծրագրերին ներկայացվող չափանիշներին համապատասխան` հաշվի առնելով տեղական կրթական գործոնները և աշխատաշուկան: Ծրագիրը տարբերվում է մյուս բուհերի համանման ծրագրերից մասնագիտական խորությամբ և մասնագիտական առարկաների բազմազանությամբ:
Կարիերայի հնարավորությունները
Որակյալ թարգմանիչների պահանջարկը հանրապետությունում մեծ է և աշխատանքի տեղավորման հնարավորությունները բազմազան են:
Տվյալ մասնագիտությամբ շրջանավարտները կարող են որպես թարգմանիչ աշխատել պետական և ոչ պետական կառույցներում, տեղական և միջազգային կազմակերպություններում:
Շրջանավարտները կարող են դասավանդել ինչպես ավագ դպրոցներում, այնպես էլ հանրապետության տարբեր բուհերում, ինչպես նաև զբաղվել գիտական գործունեությամբ: