Մշտապես կարևորելով հանքարդյունաբերող ընկերությունների հետ ակտիվ համագործակցությունը՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը և Կայուն զարգացման կենտրոնի ծրագրերի համակարգող Պապին Մուրադյանն այցելեցին «Թեղուտ» ՓԲԸ։
Ամիսներ առաջ ԵՊՀ-ի և «Թեղուտ» ՓԲԸ-ի միջև կնքված մտադրությունների հուշագրով նախատեսված դրույթների իրականացմանն ուղղված մի շարք հարցեր քննարկվեցին ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի և ընկերության գլխավոր ինժեներ Արեն Առաքելյանի հետ:
«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր երկրաբան, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ Հրանտ Հախվերդյանի ուղեկցությամբ շրջայց կազմակերպվեց հանքավայրի տարածքում, ապա այցելություն՝ հարստացուցիչ ֆաբրիկա։
Աշխատանքային ամբողջ գործընթացին ծանոթանալուց հետո ընկերության գրասենյակում ֆակուլտետի շրջանավարտներ՝ առաջատար երկրաբան Արսեն Խաչատրյանը և երկրաբան Եղիշե Ավետիսյանը, պլանավորման բաժնի պետ Ջիվան Գալստյանը, մասնագիտական գերժամանակակից ծրագրերի միջոցով ներկայացրին «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը։
Արդյունավետ ու հագեցած հանդիպման ավարտին համագործակցությունը շարունակելու և առավել երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: