Երկրաֆիզիկա, ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր՝ ըստ ընդունելության քննության համար նախատեսված հարցաշարի: Հարցաշարը հնարավոր է գտնել «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել երկրաբանության ոլորտի երկրաֆիզիկայի, ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության ուղղվածությամբ հետազոտող մասնագետներ, որոնք ունակ կլինեն համակարգելու և վերլուծելու երկրաֆիզիկային, ջրաերկրաբանությանն ու ճարտարագիտական երկրաբանությանն առնչվող տեղեկությունները ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ, ներդնելու մասնագիտական գիտելիքները Երկրի ֆիզիկայի, օգտակար հանածոների հետախուզման, սեյսմաբանության, ճարտարագիտական երկրաբանության բնագավառներում՝ տնտեսության առջև ծառացած խնդիրների լուծման, համապատասխան ծրագրերի կազմման և իրականացման համար, տիրապետելու երկրաֆիզիկայի, ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության տեսական հիմունքներին, գործնական խնդիրների առաջադրմանը և լուծմանը:
Առավելությունները
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը միակն է ՀՀ-ում, որտեղ պատրաստվում են երկրաֆիզիկոսներ, սեյսմոլոգներ, ճարտարագետ-երկրաբաններ և ջրաերկրաբաններ:
Կարիերայի հնարավորությունները
«Երկրաֆիզիկա, ջրաերկրաբանություն, ճարտարագիտական երկրաբանություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու երկրաբանական, երկրաբանահետախուզական, լեռնահանքային կազմակերպություններում, որոնք իրականացնում են միներալային հումքի որոնում, հետախուզում և կորզում, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտակարգ իրավիճակների նախարարություններում, ակադեմիական և ենթակա գիտահետազոտական կազմակերպություններում` կապված երկրաբանական խնդիրների լուծման հետ, կազմակերպություններում, որոնք զբաղվում են ճարտարագիտաերկրաբանական, ջրաերկրաբանական, երկրաբնապահպանական խնդիրներով, բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում և այլն:
Հետադարձ կապի էլեկտրոնային հասցեներ՝
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ ashxarh@ysu.am
Ամբիոնի վարիչ, դոցենտ Մ․ Մկրտչյան՝ tomgeomar@ysu.am