Ջրաօդերևութաբանություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր՝ ըստ ընդունելության քննության համար նախատեսված հարցաշարի: Հարցաշարը հնարավոր է գտնել «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել կիրառական ջրաբանության, օդերևութաբանության և կլիմայագիտության գծով հետազոտող մասնագետներ, որոնք կնպաստեն Երկրում իրականացվող ջրակլիմայական գլոբալ փոփոխությունների և ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը, հիմնարար և կիրառական հետազոտությունների ու մշակումների արդյունավետության բարձրացմանը, Երկրի տեխնիկական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և կայուն զարգացման վերաբերյալ միջազգային պայմանագրերում Հայաստանի պարտավորությունների կատարմանը:
Առավելությունները
Ուսանողներն անցնում են մասնագիտական պրակտիկա, որի նպատակն է գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողների մասնագիտական հմտությունները և փորձառությունը, ինչպես նաև մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները: Մասնագիտական պրակտիկան կազմակերպվում է ուսումնական և գիտական հաստատություններում, պետական կառավարման մարմիններում, համայնքային կազմակերպություններում, մասնավոր ընկերություններում, ինչպես նաև տվյալ մասնագիտության ոլորտային այլ կազմակերպություններում, որոնք ունեն համապատասխան նյութատեխնիկական բազա և մասնագետներ:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի ավարտին ուսանողները հնարավորություն կունենան կրթությունը շարունակելու ինչպես ԵՊՀ, այնպես էլ համապատասխան մասնագիտական ծրագրեր իրականացնող ՀՀ և արտասահմանյան բուհերի ասպիրանտուրայում:
Հետադարձ կապի էլեկտրոնային հասցեներ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ ashxarh@ysu.am
Ամբիոնի վարիչ, դոցենտ Ա․ Գրիգորյան՝ arsengrigoryan@ysu.am