- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Արևելագիտության ֆակուլտետ
- Իրանագիտության ամբիոն
Իրանագիտության ամբիոն
1940 թ. ԵՊՀ-ում հիմնադրվել է Բանասիրական ֆակուլտետը, որի Արևելյան լեզուների և գրականության ամբիոնի ճյուղերից մեկը իրանական ուղղությունն էր։ 1968 թ․, երբ հիմնադրվել է Արևելագիտության ֆակուլտետը, վերջինիս կազմում գործել է Իրանագիտության բաժինը, որը 1973 թ. վերանվանվել է Իրանագիտության ամբիոն։ Ամբիոնի առաջին վարիչը եղել է դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Նալբանդյանը:
2014 թ. մինչ օրս իրանագիտության ամբիոնի վարիչն է բ.գ.թ., պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը:
Իրանագիտության ամբիոնը ծավալում է գիտահետազոտական և կրթական գործունեություն իրանագիտական գրեթե բոլոր ուղղություններով՝
- կենդանի և մեռած իրանական լեզուներ և բարբառներ (պարսկերեն, աֆղաներեն, քրդերեն, թալիշերեն, թաթերեն, պարթևերեն, միջին պարսկերեն, հին պարսկերեն),
- Իրանի և իրանալեզու տարածքների պատմություն և երկրագիտություն,
- իրանական լեզվաբանություն և բանասիրություն,
- Իրանի գրականություն, իրանական մշակույթի և քաղաքակրթության պատմություն,
- իրանալեզու էթնիկ-դավանական խմբերի ուսումնասիրություն,
- Իրանի և մերձավորարևելյան տարածաշրջանի արդի քաղաքական հիմնախնդիրներ և այլն:
Ամբիոնում աշխատում են ոլորտի ճանաչված և առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար մասնագիտական վերապատրաստում են անցնում թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս, ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում, մասնագիտական սերտ համագործակցություն են իրականացնում արտերկրի նշանավոր բուհերի՝ իրանագիտության և հարակից ոլորտների մասնագետների հետ: Ամբիոնի գիտնական-մանկավարժները հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, դպրոցական դասագրքերի, գիտական հոդվածների, որոնք տպագրվում են նաև բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Ամբիոնն ունի տեղական ու միջազգային համագործակցության լայն շրջանակ։ Գործակցային կապեր են հաստատված մասնավորապես Թեհրանի, Սպահանի, Յազդի, «Ջունդիշապուրի», Նիշապուրի և Թավրիզի համալսարանների, Համբուրգի, Բոննի, Սորբոնի համալսարանների, Ավստրիայի գիտությունների ակադեմիայի և Կալիֆոռնիայի «Լոս Անջելես» համալսարանի հետ։ Իրանագիտության ամբիոնը համագործակցում է նաև ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի և Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի հետ։ Ամբիոնի աշխատակիցներն ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերում:
Իրանագիտության ամբիոնն իրականացնում է «Իրանագիտություն» բակալավրիատական և «Իրանական պատմաբանասիրություն» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Դասախոս
Դասախոս
դասախոս/ժամավճարով
Դասախոս
Դասախոս