Եվրոպական առաջատար բուհերի իրանագետ ուսանողների համար ԵՊՀ-ում կազմակերպված ամառային դասընթացի շրջանակում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում կազմակերպվել էր «Պարսից լեզվի ուսուցում» խորագրով դասընթացը: 7 շաբաթ տևած դասընթացները վարել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը:
Վերջին դասին ամփոփվել են դասընթացի շրջանակում ուսանողների ձեռք բերած գիտելիքները. ուսանողները պարսկերենով ներկայացրել են իրենց անհատական աշխատանքները:
Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հատուկ վկայականներ: