Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը հրատարակության է պատրաստում «Արևելագիտության հարցեր» միջգիտակարգային և միջտարածաշրջանային գիտական հոդվածների ժողովածուի XXVII հատորը։
Տպագրության համար կարող են ներկայացվել արաբագիտության, իրանագիտության, թյուրքագիտության/օսմանագիտության, հայագիտության, կովկասագիտության տարբեր ոլորտներին (լեզվաբանություն, պատմություն, գրականություն, մշակույթ, քաղաքագիտություն, հնագիտություն), ինչպես նաև ցեղասպանագիտությանը և սփյուռքագիտությանը առնչվող հոդվածներ, հետազոտական նոթեր և գրքերի գրախոսություններ:
«Արևելագիտության հարցեր» գիտական հանդեսում հրապարակման ներկայացված բոլոր հոդվածները ենթակա են գրախոսման: Գրախոսման գործընթացը անանուն է ինչպես հեղինակի, այնպես էլ գրախոսի համար։
Ներկայացումից հետո նախ ստուգվում է հոդվածների համապատասխանությունը հանդեսի թեմատիկ շրջանակներին և ներկայացվող տեխնիկական պահանջներին։ Եթե հոդվածը չի համապատասխանում դրանց, ապա այն չի ուղարկվում գրախոսման, իսկ հեղինակը ծանուցվում է էլեկտրոնային եղանակով։
Հոդվածներն ընդունվում են ռուսերեն և անգլերեն լեզուներով (ծավալը՝ 25-30 հազ․ նիշ՝ ներառյալ բացատները)։
Հոդվածներն անհրաժեշտ է ուղարկել OJS համակարգի միջոցով` գրանցվելով կայքում։
Հոդվածների ձևավորման տեխնիկական պահանջները ներկայացված են այստեղ:
«Արևելագիտության հարցեր» պարբերականում տպագրությունն անվճար է։
XXVII հատորի համար հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի ապրիլի 1-ը։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք հաղորդագրություն ուղարկել jos@ysu.am էլեկտրոնային հասցեին։