Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Պատմության ֆակուլետ
  4. Հայոց պատմություն
  5. Ուսումնական պլան

Հայոց պատմություն

Մագիստրոսական ծրագիր
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ

Ուսումնական պլան

download PDF
Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
022201.02.7 - Պատմություն
Մասնագիտացումը՝
022201.02.7 - Հայոց պատմություն
Շնորհվող որակավորումը՝
Պատմության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն

Ընդհանուր կրթական կառուցամաս

Ամբիոնի կոդը Պարտադիր դասընթացի անվանումը Կրեդիտներ
1106 Հետազոտության պլանավորում և մեթոդներ 3
1-ին կիսամյակ
շաբաթական 2 ժամ
դասախոսություն-15 ժամ, սեմինար - 15 ժամ,
ՊԱՐՏԱԴԻՐ
1106/Մ01
1. Դասընթացի նպատակ
· զարգացնել հումանիտար ոլորտում մասնագիտական հմտությունները հետազոտությունների պլանավորման և ժամանակա­կից մեթոդների միջոցով,
· ներկայացնել հումանիտար ոլորտում հետազոտության պլանավորման ձևաչափերը և մեթոդները,
· պատրաստել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու ունակ մասնագետներ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու հումանիտար գիտակարգերում հետազոտության պլանավորման հիմնական սկզբունքները, հայեցակարգերը և հիմնախնդիրները,
2. մեկնաբանելու հումանիտար ոլորտում հետազոտության ինչպես դասական, այնպես էլ արդի մեթոդները,
3. պարզաբանելու հումանիտար գիտակարգերի շուրջ առկա հետազոտական աշխատանք կատարելու հիմնարար սկզբունքները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. կիրառելու գիտական բնույթի աղբյուրների հավաքման, պահպանման և մշակման մեթոդները,
5. օգտագործելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները հումանիտար գիտակար­գերում ուսումնա­սիրութ­յուն­ներ կատարելիս,
6. ծավալելու ինքնուրույն մասնագիտական գործունեություն, ինչպես նաև իրականացնելու հետազոտական աշխատանքներ:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան)
7. օգտվելու համացանցային աղբյուրներից՝ անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալու համար,
8. վերլուծելու փաստերը և անելու հիմնավորված հետևություններ,
9. արդյունավետ կերպով պլանավորելու ժամանակն ու այլ ռեսուրսներ,
10. ստեղծագործաբար կիրառելու ունեցած գիտելիքները և առաջ քաշելու նորերը
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· զարգացնել հումանիտար ոլորտում մասնագիտական հմտությունները հետազոտությունների պլանավորման և ժամանակա­կից մեթոդների միջոցով,
· ներկայացնել հումանիտար ոլորտում հետազոտության պլանավորման ձևաչափերը և մեթոդները,
· պատրաստել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու ունակ մասնագետներ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն,
2. գործնական կամ սեմինար պարապմունք համակարգիչների կիրառմամբ,
3. քննարկման անցկացում համակարգչի և թաչսքրին էկրանի միջոցով համացանցային հարթակների դիտարկմամբ:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առանց եզրափակիչ գնահատման դասընթաց է.
· ինքնուրույն աշխատանք- 8 միավոր
· մասնակցություն- 3 միավոր
· ընթացիկ քննություններ- 9 միավոր
Ինքնուրույն աշխատանքի համար մագիստրանտին հանձնարարվում է որոշակի թեմա, որի վերաբերյալ պատրաստում և պաշտպանում է ռեֆերատ: Դրա համար նրան տրվում է առավելագույնը 8 միավոր: Միավորների քայլը 1 է:
Նախատեսված ընթացիկ քննությունները բանավոր են: Առաջինը գնահատվում է 4 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Երկրորդ քննությունը գնահատվում է 5 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2.5 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Charles Harvey, Jon Press, Databases in Historical Research: Theory, Methods and Applications, Published by Palgrave Macmillan , Hampshire, New York, 1996.
  • Chicago-Style Citation Quick Guide: Notes and Bibliography: Sample Citations // URL: http://www. chicagomanualofstyle.org/tools_citationguide.html , 12.04.2017:
  • Ղազարյան Ա., Գիտական հետազոտության մեթոդաբանական առանձնահատկությունները, Ե., ԵՊՀ հրատ., 2015:
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ներածություն:
2. Հետազոտության խնդիրը հումանիտար գիտակարգերում:
3. Հետազոտության պլանավորման արդի չափորոշիչները:
4. Հետազոտության մեթոդները հումանիտար գիտակարգերում:
5. Հետազոտության արժևորում և կիրառականացում:
0309 Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում 3
1-ին կիսամյակ
2 ժամ/շաբ.
30 ժամ գործնական
ՊԱՐՏԱԴԻՐ
309/Մ02
1. Դասընթացի նպատակ
· սովորեցնել աշխատել տվյալների հենքերի հետ ACCESS համակարգի օգնությամբ, ձևավորել պատկերացում տվյալների հենքերի և WEB - կայքերի մասին, սովորեցնել աշխատել WEB - կայքերի հետ` հիպերտեքստերի նշադրման HTML լեզվի օգնությամբ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. հենքի դերը իր մասնագիտությունում,
2. ինտերնետային կայքերի ստեղծման սկզբունքները,
3. տվյալների հենքերի ղեկավարման ACCESS համակարգ և հիպերտեքստերի նշադրման HTML լեզու:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. ACCESS-ով ստեղծել և օգտագործել տվյալների հենքեր,
5. HTML-ով ստեղծել ինտերնետային կայք և տեղադրել ինտերնետում:

գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
6. կիրառելու համակարգչային հմտությունները,
7. օգտվել հայերեն և օտարալեզու տեղեկատվության ժամանակակից աղբյուրներից (համացանցային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ և այլն):

3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· սովորեցնել աշխատել տվյալների հենքերի հետ ACCESS համակարգի օգնությամբ, ձևավորել պատկերացում տվյալների հենքերի և WEB - կայքերի մասին, սովորեցնել աշխատել WEB - կայքերի հետ` հիպերտեքստերի նշադրման HTML լեզվի օգնությամբ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Գործնական
· բանավոր քննարկումներ
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Joan Lambert, Joyce Cox , Microsoft Access 2013 Step By Step. // Online Training Solutions, Inc., 2015, 429 p.
  • Elizabeth Castro , Bruce Hyslop , HTML and CSS: Visual QuickStart Guide / Edition 8. // Peachpit Press, 2013, 576 p.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Տվյալների հենքեր, նրանց կառուցվածքը, աղյուսակներ, բանալի դաշտ:
2. Տվյալների հենքերի ղեկավարման ACCESS համակարգ, աղյուսակ, հարցում, ձև, հաշվետվություն:
3. Ծանոթություն INTERNET - միջավայրի հետ, WEB-կայքեր:
4. Հիպերտեքստերի նշադրման HTML լեզու, WEB-էջի ստեղծում, խմբագրում:
5. Ցուցակների ընդգրկում WEB-էջում:
6. Աղյուսակների ընդգրկում WEB-էջում:
7. Նկարների ընդգրկում WEB-էջում, WEB-էջերի կապակցում հղումների
միջոցով:
1602 Անգլերեն-1 3
1-ին կիսամյակ
2 ժամ/ շաբ.
30 ժամ գործնական
ՊԱՐՏԱԴԻՐ
1602/Մ03-1
1. Դասընթացի նպատակ
· կատարելագործել ուսանողների օտար (անգլերեն) լեզվով հաղորդակցական կարողությունները՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում,
· խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները,
· ձևավորել գիտական բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,
· զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. կիրառելով մասնագիտական տեքստերի վերլուծության տարբեր մոտեցումները (որոնողական, ճանաչողական, մեկնաբանական)՝ ճիշտ ընկալել դրանց բովանդակությունն ու կառուցվածքը,
2. տարորոշել մասնագիտական բառապաշարի բոլոր շերտերը՝ դրանց ճշգրիտ գործածության նպատակդրմամբ,
3. ցուցաբերել մասնագիտության ոլորտում օտար (անգլերեն) լեզվով ինքնուրույն աշխատանք կատարելու սկզբունքների իմացություն:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. իրականացնել մասնագիտական տեքստերի իմաստային, կառուցվածքային և ոճական վերլուծություն և թարգմանություն,
5. ներկայացնել և մեկնաբանել մասնագիտական տեսակետներ ու փաստարկներ, ձևակերպել, շարադրել, հիմնավորել անձնական կարծիքը, քննարկել, բանավիճել մասնագիտական հարցերի արդի հիմնախնդիրների շուրջ,
6. գրել և ներկայացնել մասնագիտական թեմաներով էսսեներ/ զեկույցներ, ռեֆերատներ, գիտաժողովի թեզիսներ՝ տրամաբանորեն և հստակ կառուցելով շարադրանքը,
7. լսելով ընկալել և վերարտադրել մասնագիտությանն առնչվող դասախոսությունների, հարցազրույցների ձայնագրություններ և տեսագրություններ:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան)
8. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով:
9. Դասընթացի հաջող ավարտին ուսանողի գիտելիքները և կարողությունները պետք է համապատասխանեն Լեզուների իմացության/ իրազեկության համաեվրոպական համակարգի (CEFR-ի) B2 մակարդակին:

3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· կատարելագործել ուսանողների օտար (անգլերեն) լեզվով հաղորդակցական կարողությունները՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում,
· խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները,
· ձևավորել գիտական բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,
· զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբային աշխատանք,
3. անհատական և թիմային գիտահետազոտական աշխատանք,
4. ինքնուրույն աշխատանք,
5. բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում),
6. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում,
7. իրավիճակային խնդիրների քննարկում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացն ավարտվում է ստուգարքով՝
1. մասնագիտական տեքստի ընթերցում, թարգմանություն և վերարտադրում,
2. մասնագիտական բառապաշարի ստուգում,
3. զրույց մասնագիտական թեմաների շուրջ,
4. բանավոր ներկայացում (պրեզենտացիա) մասնագիտական խնդրի վերաբերյալ:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • John M.Swales,Christine B. Feak “English in Today’s Research World’’ a Writing Guide. The
  • University of Michigan Press, USA, 2003
  • John M Swales and Christine B. Feak, “Academic writing for Graduate Students’’ 2000, USA
  • Academic English for students in sciences( Сафроненко О.И., Резникова С.Ю.)
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Տվյալ ոլորտի մասնագիտական լեզվի բառապաշարային, քերականական և ոճաբանական յուրահատկությունները:
2. Մասնագիտական տեքստերի գործառական նշանակությունը և դրանց իրացումը օտար (անգլերեն) լեզվով գրավոր ու բանավոր հաղորդակցման գործընթացում:
3. Ակադեմիական գրագրություն՝ գիտական հոդվածների ու աշխատությունների, գրախոսությունների և ամփոփումների, ինչպես նաև ռեֆերատների, զեկուցումների, էսսեների շարադրման ձևերն ու սկզբունքները:
4. Մասնագիտական բնագիր տեքստերի, դասախոսությունների, ձայնագրությունների ունկնդրմամբ՝ դրանց բովանդակության վերծանման, վերարտադրության առանձնահատկությունները:
1604 Գերմաներեն-1 3
1-ին կիսամյակ
2 ժամ/շաբ.
30 ժամ գործնական
ՊԱՐՏԱԴԻՐ
1604/Մ03-2
1. Դասընթացի նպատակ
· հարստացնել ուսանողների բառապաշարը,
· խորացնել և հնարավորինս կատարելագործել լեզվական բոլոր հմտությունները (կարդալ-հասկանալ-վերարտադրել, լսել-հասկանալ-վերարտադրել, խոսել, գրել),
· ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններն և ունակությունները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. կազմել մենախոսական և երկխոսական մասնագիտական և ընդհանուր հաղորդակցական տեքստեր ճիշտ հնչերանգով,
2. տարբերել մայրենի և ուսումնասիրվող օտար լեզվի անհամապատասխանությունները, հասկանալ երկու լեզուներում դրանց փոխադրման միջոցները,
3. ճիշտ օգտագործել ուսումնասիրվող լեզվի ժողովրդի մշակույթին բնորոշ հաղորդակցման, բարեկիրթ խոսքի կաղապարներն ու վարքի նորմերը,
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. իրականացնել մասնագիտական տեքստերի իմաստային, կառուցվածքային և ոճական վերլուծություն և թարգմանություն,
5. տեքստի ունկնդրման կամ ընթերցման ընթացքում գրառումներ կատարել հետագայում գրավոր խոսքում օգտագործելու նպատակով՝ տրամաբանորեն և հստակ կառուցելով շարադրանքը,
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան)
6. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով:
7. գիտակցել օտար լեզվի իմացության կարևորությունը ուսման, ինքնակրթության ու ինքնակատարելագործման մեջ, կիրառության արդյունավետությունը առօրյա կյանքում և միջանձնային ու միջմշակութային հաղորդակցման մեջ և ձգտի հարստացնել իր իմացությունը:

3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· հարստացնել ուսանողների բառապաշարը,
· խորացնել և հնարավորինս կատարելագործել լեզվական բոլոր հմտությունները (կարդալ-հասկանալ-վերարտադրել, լսել-հասկանալ-վերարտադրել, խոսել, գրել),
· ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններն և ունակությունները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբային աշխատանք,
3. անհատական և թիմային գիտահետազոտական աշխատանք,
4. ինքնուրույն աշխատանք,
5. բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում),
6. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, իրավիճակային խնդիրների քննարկում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով: Այն ստուգում է անցած նյութը՝ հաշվի առնելով հենքային ընդհանուր և մասնագիտական բառապաշարի, ինչպես նաև գերմաներենին բնորոշ հիմնական կաղապարների յուրացման և վերարտադրության աստիճանը:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • DaF kompakt neu A1 - B1. Klett Verlag Stuttgart, 2016.
  • Gabrieljan J. u. a., Praktische deutsche Grammatik, Jerewan, 2017.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Քերականություն. հիմնական ձևաբանական և շարահյուսական կառույցներն ու տիպերը, նրանց առանձնահատկությունները խոսքում և մասնագիտական ոլորտում:
2. Տվյալ ոլորտի մասնագիտական լեզվի բառապաշարային, քերականական և ոճաբանական յուրահատկությունները:
1705 Ռուսերեն-1 3
1-ին կիսամյակ
2 ժամ/շաբ.
30 ժամ գործնական
ՊԱՐՏԱԴԻՐ
1705/Մ03-3
1. Դասընթացի նպատակ
· զարգացնել ուսանողների լեզվական հմտությունները և հաղորդակցական կարողությունները լեզվական գործունեության բոլոր ոլորտներում
· ապահովել արդեն ձեոք բերած լեզվական գիտելիքների և հմտությունների կիրառումը մասնագիտական նպատակներով
· ընդլայնել մասնագիտական լեզվի բառապաշարը, խորացնել գիտելիքները մասնագիտական լեզվի ձևաբանական, շարահյուսական և ոճաբանական առանձնահատկությունների վերաբերյալ
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ցուցաբերել մասնագիտական լեզվի բառապաշարի խորացված իմացություն
2. սահմանել լեզվի գիտական ոճի ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությ ունները
3. ներկայացնել մասնագիտական տեքստերի վերլուծության տարբեր ձևերը
4. դրսևորել մասնագիտական տեքստի պլաններ, ամփոփագրեր կազմելու սկզբունքների իմացություն
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. վերլուծել ունկնդրած/կարդացած մասնագիտական տեքստը՝ տարանջատելով հիմնական բովանդակությունը երկրորդականից, ինքնուրույն կազմել տեքստ մասնագիտական թեմայով
5. տիրապետել մասնագիտական տեքստի թարգմանության հմտություններին
6. կիրառել մասնագիտական տեքստի հետ աշխատելու հնարքներ՝ տեքստի համառոտ և ընդարձակ նկարագրում, տարբեր տեսակի պլանների կազմում
7. կազմել մասնագիտական թեմաներով ռեֆերատաներ, զեկույցներ, գիտական տեքստերի ամփոփագրեր
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան)
8. ընդարձակել տեղեկատվություն ստանալու հնարավորությունները ռուսալեզու աղբյուրներից
9. քննարկել և վերլուծել մասնագիտական խնդիրներր ռուսերենով
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· զարգացնել ուսանողների լեզվական հմտությունները և հաղորդակցական կարողությունները լեզվական գործունեության բոլոր ոլորտներում
· ապահովել արդեն ձեոք բերած լեզվական գիտելիքների և հմտությունների կիրառումը մասնագիտական նպատակներով
· ընդլայնել մասնագիտական լեզվի բառապաշարը, խորացնել գիտելիքները մասնագիտական լեզվի ձևաբանական, շարահյուսական և ոճաբանական առանձնահատկությունների վերաբերյալ
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունք
· ինքնուրույն աշխատանք
· թիմային աշխատանք
· բանավոր ներկայացում
· գրավոր և բանավոր հարցում
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացն ավարտվում է ստուգարքով, որն անցկացվում է բանավոր և հիմնված է կիսամյակի վերջում ամփոփիչ գրավոր ստուգողական աշխատանքի արդյունքների վրա:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Амиантова Э.И. Лексика русского языка. Сборник упражнений. Москва, Наука, 2006
  • Аникина М.А. Синтаксис сложноподчиненного предложения, Москва, Русский язык, 2000
  • Балыхина Т.М. Формы работы над учебным текстом по специальности// Методические рекомендации к обучению учебно-профессиональному общению студентов-иностранцев и специалистов в вузах нефилологического профиля, Донецк, 1990
  • Демидова А.К. Пособие по русскому языку. Научный стиль речи. Оформление научной работы, Москва, Русский язык, 1991
  • Ласкарева Е.Р. Чистая грамматика, СПБ, Златоуст, 2006
  • Хавронина С.А, Клобукова Л.П, Михалкина И.В. Курс для деловых людей, Москва, ПАИМС, 1993
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ընդհանուր գիտական և նեղ մասնագիտական տերմինաբանության առանձնահատկությունները
2. Գիտական ոճի ձեաբանական առանձնահատկությունները
3. Գիտական ոճին հատուկ շարահյուսական կառուցվածքները
4. Տարբեր իմաստային կապերի արտահայտման միջոցները գիտական տեքստում
5. Մասնագիտական տեքստի համառոտ և րնդարձակ ներկայացում
6. Գիտական ոճի ժանրեր՝ ռեֆերատ, զեկուցում, հոդված, ամփոփագիր
7. Ռեֆերատների, զեկուցումների, ամփոփագրերի շարադրման սկզբունքները
1608 Ֆրանսերեն-1 3
1-ին կիսամյակ
2 ժամ/ շաբ.
30 ժամ գործնական
ՊԱՐՏԱԴԻՐ
1608/Մ3-4
1. Դասընթացի նպատակ
· զարգացնել ուսանողների բակալավրից ից ստացած բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններն ու գիտելիքները, հասնելով դրանց միջինից բարձր մակարդակը՝ ինտերակտիվ, լսողական և տեսալսողական վարժությունների օգնությամբ,
· ընդլայնել ծրագրային բառապաշարը,
· ներկայացնել քերականական կառույցներ և կաղապարներ, որոնք գտնելւ են իրենց գործնական կիրառությունը գրավոր և բանավոր խոսքի մեջ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. զարգացնել ուսանողների օտարալեզու խոսք լսելու, ընկալելու և ինքնուրույն վերարտադրելու հմտություններ, քննարկումներ ծավալել և ինքնուրույն կարծիք հայտնել տարբեր թեմաների շուրջ՝ օգտագործելով համապատասխան բառապաշարը,
2. բացատրել բառային միավորների խոսքաիրավիճակային իմաստները,
բ. գործնական մասնագիտական կարողություններ
3. կիրառել ձեռք բերված գիտելիքները հաղորդակցական տարբեր համատեքստերում,
4. վերլուծել տարատեսակ քերականական դրսևորումները բանավոր և գրավոր հաղորդակցման ժամանակ,
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ.
5. վերլուծել ոլորտին առնչվող համացանցային ռեսուրսներից (գիտական պարբերականներ, միջազգային գիտական շտեմարաններ, և այլն) քաղված նյութը,
6. շարադրել (գրավոր և բանավոր) ֆրանսերեն հարուստ բառապաշարով տեքստեր՝ կիրառելով ստեղծագործական հմտություններ։
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· զարգացնել ուսանողների բակալավրից ից ստացած բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններն ու գիտելիքները, հասնելով դրանց միջինից բարձր մակարդակը՝ ինտերակտիվ, լսողական և տեսալսողական վարժությունների օգնությամբ,
· ընդլայնել ծրագրային բառապաշարը,
· ներկայացնել քերականական կառույցներ և կաղապարներ, որոնք գտնելւ են իրենց գործնական կիրառությունը գրավոր և բանավոր խոսքի մեջ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ, ինքնուրույն և տնային աշխատանքների կատարում:
2. Ինտերակտիվ մեթոդներ, մասնակցություն քննարկումներին:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Tendances B1, J. Girardet-J. Pécheurm C : Gibbe- Marie-Louise Parizet ; CLE nternational
  • Claire M., Vite et bien 2, niveau B1, Paris, CLE internationale, 2009.
  • Grégoire M., Thiévenaz O., Franco E., Grammaire progressive du français, Paris, CLE internationale, 2009.
  • Barféty M., Compréhension écrite /orale A2+/B1, CLE internationale, Paris, 2007
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Աշխատանք և գրասենյակային գործ,
2. Դրամ և բանկային համակարգ,
3. Խանութներ և գնումներ,
4. Անձի ի միջ,
5. Ճամփորդություն,
6. Ընկերական շփումներ,
7. Դատական հայց,
8. Ինտեգրում մասնագիտական միջավայրում,
9. Սպառում։
1602 Անգլերեն-2 3
2-րդ կիսամյակ
2 ժամ/ շաբ.
30 ժամ գործնական
ՊԱՐՏԱԴԻՐ
1602 /Մ04-1
1. Դասընթացի նպատակ
· ամբողջացնել նախորդ մոդուլի օգնությամբ ձեռք բերած գիտելիքները,
· ծանոթացնել օտար լեզվի իմացության ստուգման և գնահատման պահանջներին,
· ներկայացնել լեզվի իմացության համաեվրոպական չափանիշները և ծանոթացնել թեստավորման հիմանական սկզբունքներին,
· ներկայացնել լեզվի թեստավորման հիմնական ռազմավարությունը և մարտավարությունը,
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ցուցաբերել օտար լեզվի իմացություն միջազգային չափորոշիչներին համապատասխան (B2-C1),
2. նկարագրել միջազգային թեստավորման և գնահատման սկզբունքնեևը և պահանջները:

բ. գործնական մասնագիտական կարողություններ
3. գործնականում կատարել թեստային աշխատանքներ` կազմված համաեվրոպական չափանիշների B2-C1 մակարակին համապատասխան
4. արտահայտել մասնագիտական (ակադեմիական) գիտելիքները գրավոր և բանավոր խոսքով
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան)
5. արդյունավետ կիրառել համակարգչային հմտությունները

3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ամբողջացնել նախորդ մոդուլի օգնությամբ ձեռք բերած գիտելիքները,
· ծանոթացնել օտար լեզվի իմացության ստուգման և գնահատման պահանջներին,
· ներկայացնել լեզվի իմացության համաեվրոպական չափանիշները և ծանոթացնել թեստավորման հիմանական սկզբունքներին,
· ներկայացնել լեզվի թեստավորման հիմնական ռազմավարությունը և մարտավարությունը,
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբային աշխատանք,
3. ինքնուրույն աշխատանք,
4. գրավոր փորձնական միջազգային թեստի անցկացում և գնահատում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է TOEFL նախնական թեստավորման միջոցով:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Debora Philips “ Longman Preparation Course for the TOEFL IBT” Longman 2007
  • Bruce Rogers “ The Complete Guide for TOEFL IBT Test Preparation”, Thomson 2007
  • Boston Educational Services “Official ITEP Preparation Guide”, Create Space Independent Publishing Platform 2014
  • ETS “The Official Guide to the TOEFL Testing”, McGraw-Hill Education 2012
  • Pauline Cullen “The Official Cambridge Guide to IELTS”, Cambridge English 2014
  • Kaplan “IELTS Premier”, Kaplan Publishing 2016
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. օտար լեզվի իմացության միջազգային թեստավորման յուրահատկությունները,
2. լեզվի իմացության համաեվրոպական չափանիշները (CEFR) և թեստավորման հիմանական սկզբունքները,
3. լեզվի թեստավորման հիմնական ռազմավարությունը և մարտավարությունը,
4. միջազգային թեստերի (TOEFL, IELTS, ITEP) առանձնահատկությունները:
1608 Ֆրանսերեն-2 3
2-րդ կիսամյակ
2 ժամ/ շաբ.
30 ժամ գործնական
ՊԱՐՏԱԴԻՐ
1608/Մ04-4
1. Դասընթացի նպատակ
· համակարգել ֆրանսերենի նորմատիվ քերականության գիտելիքները,
· ընդլայնել թեմատիկ խոսքային իրավիճակներին համապատսխան բառային միավորների իմաստային դաշտը,
· կատարելագործել բանավոր խոսքի (մենախոսություն և երկխոսություն) կարողությունները.
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրել խոսքային գործունեության 4 տիպերի լեզվաոճական ընդհանրություններն ու տարբերությունները,
բ. գործնական մասնագիտական կարողություններ
2. զրուցել ծրագրային թեմաների շուրջ,
3. հաղորդակցվել (գրավոր և բանավոր) գործարար շրջանակներում (դիվանագիտական, իրավաբանական, տնտեսագիտական, հասարակական, քաղաքական).
գ. ընդհանրական /փոխանցելի կարողություններ
4. կատարել ինքնուրույն ուսումնասիրություններ և ներկայացնելո բանավոր և գրավոր զեկույցներ,
5. ակտիվորեն մասնակցել քննարկման և բանավեճի
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· համակարգել ֆրանսերենի նորմատիվ քերականության գիտելիքները,
· ընդլայնել թեմատիկ խոսքային իրավիճակներին համապատսխան բառային միավորների իմաստային դաշտը,
· կատարելագործել բանավոր խոսքի (մենախոսություն և երկխոսություն) կարողությունները.
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ, ինքնուրույն և տնային աշխատանքների կատարում,
2. ինտերակտիվ մեթոդներ, մասնակցություն քննարկումներին:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Tendances B2, J. Girardet-J. Pécheurm C : Gibbe- Marie-Louise Parizet ; CLE international
  • Poisson-Quinton S., Mimran R., Compréhension écrite 4 / B2 /, CLE international, Paris 2009
  • Barféty M., Compréhension orale 4 /B2-C1 /, CLE international, Paris 2013
  • Boularès M., Frérot J., Vocabulaire du Français, niveau perfectionnement, CLE international, Paris 2012
  • Miquel C., Grammaire en dialogues /B2-C1/, CLE international, Paris 2013
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. հասարակություն և քաղաքականություն
2. մշակութային ժառանգություն
3. շրջակա միջավայր
4. արժեքների պաշտպանություն
5. բանավեճեր և զրույցներ
6. անհատականություն և վարք
1604 Գերմաներեն-2 3
2-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
30 ժամ գործնական
ՊԱՐՏԱԴԻՐ
1604/Մ04-2
1. Դասընթացի նպատակ
· խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները,
· զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը:
2. Կրթական վերջնարդյունքներ
. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ճիշտ օգտագործել ուսումնասիրվող լեզվի բառակազմական հիմնական կաղապարների ու միջոցների գործածման ձևերը,
2. տարորոշել մասնագիտական բառապաշարի բոլոր շերտերը՝ դրանց ճշգրիտ գործածության նպատակդրմամբ,
3. ներկայացնել և մեկնաբանել մասնագիտական տեսակետներ ու փաստարկներ, ձևակերպել, շարադրել, հիմնավորել անձնական կարծիքը, քննարկել, բանավիճել մասնագիտական հարցերի արդի հիմնախնդիրների շուրջ:

բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. բանավոր կապակցված խոսք կառուցել նկարագրելով երևույթներ, իրադարձություններ, հիմնավորելով իր տեսակետը,
5. վերլուծել մասնագիտությանն առնչվող թեմաներ:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
6. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով:
7. գիտակցել օտար լեզվի իմացության կարևորությունը ուսման, ինքնակրթության ու ինքնակատարելագործման մեջ, կիրառության արդյունավետությունը առօրյա կյանքում և միջանձնային ու միջմշակութային հաղորդակցման մեջ և ձգտի հարստացնել իր իմացությունը:
8. Դասընթացի հաջող ավարտին ուսանողի գիտելիքները և կարողությունները պետք է համապատասխանեն Լեզուների իմացության/ իրազեկության համաեվրոպական համակարգի (CEFR-ի) B1+ - B2 մակարդակին:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները,
· զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբային աշխատանք,
3. անհատական և թիմային աշխատանք,
4. ինքնուրույն աշխատանք,
5. բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում),
6. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում,
7. իրավիճակային խնդիրների քննարկում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով: Այն ստուգում է անցած նյութը՝ հաշվի առնելով հենքային ընդհանուր և մասնագիտական բառապաշարի, ինչպես նաև գերմաներենին բնորոշ հիմնական կաղապարների յուրացման և վերարտադրության աստիճանը:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • DaF kompakt neu A1 - B1. Klett Verlag Stuttgart, 2016.
  • Gabrieljan J. u. a., Praktische deutsche Grammatik, Jerewan, 2017.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Մասնագիտական տեքստերի վերլուծությունը և դրանց իրացումը գերմաներենով /գրավոր ու բանավոր/:
2. Ակադեմիական գրագրություն՝ գիտական հոդվածների ու աշխատությունների, ռեֆերատների, զեկուցումների, էսսեների շարադրման ձևերն ու սկզբունքները:
3. Մասնագիտական բնագիր տեքստերի, դասախոսությունների, ձայնագրությունների ունկնդրմամբ՝ դրանց բովանդակության վերծանման, վերարտադրության առանձնահատկությունները:
1705 Ռուսերեն-2 3
2-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
30 ժամ գործնական
ՊԱՐՏԱԴԻՐ
1705/Մ04-3
1. Դասընթացի նպատակ
· զարգացնել մասնագիտական ոլորտին առնչվող թեմաների շուրջ բանավոր և գրավոր հաղորդակցման հմտությունները, մասնավորապես, քննարկելու և բանավիճելու կարողությունը
· ներկայացնել լեզվի իմացության միջազգային համակարգի B2 մակարդակի չափանիշները
· ներկայացնել լեզվի իմացության ստուգման և գնահատման պահանջները
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ցուցաբերել սուբյեկտիվ գնահատման արտահայտման միջոցների իմացությունը
2. ցուցաբերել ռուսաց լեզվի իմացություն միջազգային չափորոշիչներին համապատասխան (B2 մակարդակ)
բ. գործնական մասնագիտական կարողություններ
3. մասնակցել մասնագիտական թեմաներով բանավեճերի, ձևակերպել և հիմնավորել սեփական տեսակետերը, հերքել զրուցակցի տեսակետը
4. կատարել թեստային աշխատանք՝ կազմված միջազգային չափանիշների B2 մակարդակին համապատասխան
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան)
5.օգտագործել ռուսաց լեզվի իմացությունը մասնագիտական գործունեության ոլորտում
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· զարգացնել մասնագիտական ոլորտին առնչվող թեմաների շուրջ բանավոր և գրավոր հաղորդակցման հմտությունները, մասնավորապես, քննարկելու և բանավիճելու կարողությունը
· ներկայացնել լեզվի իմացության միջազգային համակարգի B2 մակարդակի չափանիշները
· ներկայացնել լեզվի իմացության ստուգման և գնահատման պահանջները
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունք
· ինքնուրույն աշխատանք
· թիմային աշխատանք
· բանավոր ներկայացում
· թեստային աշխատանք
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացն ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է թեստավորմամբ (В2 մակարդակ)։
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Андрюшина Н.П., Жорова А.П., Макова М.Н. Тренировочные тесты по русскому языку как иностранному, 2008-2010
  • Ильина С.А., Коломейцева Е.М, Попова Т.В. Синтаксис письменной книжной речи, Москва, Русский язык, 2002
  • Кирейцева А.Н., Селиверстова Е.И., Химик В.В. Сборник тестовых заданий по русскому языку для иностранцев: Грамматика. Лексика. СПБ, 1998
  • Типовой тест по русскому языку как иностранному. II сертификационный уровень общего владения русским языком /под ред. Поповой Т.А., Роговой К.Л./, СПБ, 1998
  • Химик В.В., Шкурина Н.В. 10 уроков по языку специальности. Учебные задания. Л., 1991
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Սուբյեկտիվ եղանակավորության արտահայտման միջոցները, միջանկյալ բառեր, բառակապակցություններ, նախադասություններ
2. Իմաստային կապերը և նրանց արտահայտման միջոցները պարզ և բարդ նախադասության մեջ. կապ, կապական բառեր
3. Պարզ նախադասությունները բարդ նախադասությունների փոխակերպելու կանոնները
4. Լեզվի իմացության В2 մակարդակի միջազգային չափորոշիչներ

Մասնագիտական կառուցամաս

Ամբիոնի կոդը Պարտադիր դասընթացի անվանումը Կրեդիտներ
1106 Կիլիկիայի հայկական պետությունը և մերձավորարևելյան տարածաշրջանը 3
2-րդ կիսամյակ
շաբաթական 2 ժամ
դասախոսություն- 30 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1106/Մ09
1. Դասընթացի նպատակ
· Կիլիկիայի հայկական պետության պատմության և 11-14-րդ դդ. մերձավորարևելյան տարածաշրջանում՝ նրա խաղացած դերի վերաբերյալ ուսանողներին հիմնարար գիտելիքների տրամադրումը:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն (ուսանողները կիմանան)՝
1. Թվարկել ու նկարագրել Կիլիկիայի հայկական պետության պատմության սկզբնաղբյուրները, ընթացքը,
2. 11-14-րդ դդ. մերձավորարևելյան տարածաշրջանի քաղաքական գործընթացների հետնախորքին ներկայացնել կիլիկյան հայկական պետության պատմության կարևոր հանգրվանները, առանձնահատկությունները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
3. Համեմատելով և համադրելով պարզաբանել Կիլիկիայի հայկական պետության պատմության սկզբնաղբյուրները, նրա պատմության քաղաքական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ու մշակութային առավել կնճռոտ և ուշագրավ խնդիրները,
4. Արժևորել ու գնահատել Կիլիկիայի հայկական պետության դերն ու նշանակությունը համաշխարհային և հայոց պատմության մեջ:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ.
5. Կիլիկիայի հայկական պետության պատմության վերաբերյալ պատրաստել փոքր ուսումնասիրություն
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Կիլիկիայի հայկական պետության պատմության և 11-14-րդ դդ. մերձավորարևելյան տարածաշրջանում՝ նրա խաղացած դերի վերաբերյալ ուսանողներին հիմնարար գիտելիքների տրամադրումը:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություն,
2. Աշխատանք սկզբնաղբյուրների հետ,
3. Ինքնուրույն աշխատանք (ռեֆերատ):
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· ընթացիկ ստուգումներ- 8 միավոր
· մասնակցություն -3 միավոր
· ընթացիկ քննություններ- 9 միավոր
Ընթացիկ ստուգումները իրականացվում են բանավոր զեկուցումների տարբերակով, որի համար տրվում է 8 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Նախատեսված ընթացիկ քննություններից առաջինը բանավոր է և գնահատվում է 4 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Երկրորդ ընթացիկ քննությունը գրավոր է և գնահատվում է 5 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2.5 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Սամուէլ Անեցի և շարունակողներ, Ժամանակագրութիւն, աշխատասիրությամբ Կարեն Մաթևոսյանի, Ե., 2014։
  • Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ, հ II, Ե., 2014:.
  • Տեր-Պետրոսյան Լ., Խաչակիրները և հայերը, հ. Ա, Ե., 2005, հ. Բ, Ե., 2007։
  • Կիլիկյան Հայաստանը սահմանակից պետական միավորումների ընկալումներում, Ա Բոզոյանի խմբագրությամբ, Ե., 2016։
  • Claude Mutafian, L’Arménie du Levant (XIe-XIVesiècle), Paris, Les Belles Lettres, 2012, t. 1-2.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Կիլիկիայի հայկական իշխանությունը:
2. Կիլիկիայի հայկական թագավորությունը:
3. Կիլիկիայի հարակից մերձավորարևելյան երկրները:
1106 Արցախյան հիմնահարց 3
2-րդ կիսամյակ
շաբաթական 2 ժամ
դասախոսություն- 30 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1106/Մ10
1. Դասընթացի նպատակ
1. մագիստրանտներին ներկայացնել Արցախյան հիմնախնդրի էությունը և բովանդակությունը,
2. հիմնավորել իր՝ ազատ ինքնորոշման իրավունքով Մայր Հայաստանի կազմում լինելու համար արցախահայության պայքարի պատմական արդարությունը, ազգային-ազատագրական պայքարում 1990-ական­նե­րի առաջին կեսին արցախահա­յության տարած հաղթանակի օրինա­չափությունը և նշանակությունը,
3. պարզաբանել արցախյան երկրորդ պատերազմից հետո հարցի տևական ու արդարացի լուծման հնարավորությունները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. Դասակարգել ու ներկայացնել թեմային առնչվող սկզբնաղբյուրները,
2. Տալ հիմնախնդրին վերաբերող գրականության քննական վերլուծությունը,
3. Ձևակերպել հիմնախնդրի առավել կարևոր թեմաները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ.
4. Արցախյան հիմնախնդրի բովանդակության վերաբերյալ դրսևորել ինքնուրույն մոտեցումներ և տալ գնահատականներ,
5. Գիտահետազոտական գործունեության ընթացքում կիրառել ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները,
6. Համեմատական վերլուծություն կատարել հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող համանման խնդիրների հետ:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ.
7. Ճիշտ և տեղին օգտագործելու պատմա­կա­նու­թյան սկզբունքը,
8. Ստեղծագործաբար կիրառելու ձեռք բերված գիտելիքները հետազոտական աշխատանքներում և գի­տական բանավեճերում:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
1. մագիստրանտներին ներկայացնել Արցախյան հիմնախնդրի էությունը և բովանդակությունը,
2. հիմնավորել իր՝ ազատ ինքնորոշման իրավունքով Մայր Հայաստանի կազմում լինելու համար արցախահայության պայքարի պատմական արդարությունը, ազգային-ազատագրական պայքարում 1990-ական­նե­րի առաջին կեսին արցախահա­յության տարած հաղթանակի օրինա­չափությունը և նշանակությունը,
3. պարզաբանել արցախյան երկրորդ պատերազմից հետո հարցի տևական ու արդարացի լուծման հնարավորությունները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություններ,
2. Գիտական բանավեճերի կազմակերպում և քննարկում,
3. Արցախյան ազատամարտի վերաբերյալ փաստավավերագրական ֆիլ­մե­րի դիտում,
4. Մագիստրանտների կողմից ռեֆերատների պատրաստում և ներկա­յա­ցում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առանց եզրափակիչ գնահատման դասընթաց է.
· ինքնուրույն աշխատանք- 8 միավոր
· մասնակցություն -3 միավոր
· ընթացիկ քննություններ- 9 միավոր
Դասընթացը հետազոտական բաղադրիչով է: Ինքնուրույն աշխատանքի համար մագիստրանտին հանձնարարվում է որոշակի թեմա, որի վերաբերյալ պատրաստում և պաշտպանում է ռեֆերատ: Դրա համար նրան տրվում է առավելագույնը 8 միավոր: Միավորների քայլը 1 է:
Նախատեսված ընթացիկ քննությունները բանավոր են: Առաջինը գնահատվում է 4 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: Երկրորդ քննությունը գնահատվում է 5 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2.5 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • ԻշխանյանԵ., Լեռնային Ղարաբաղը 1917-1920 թթ., Ե., 1999:
  • Нагорный Карабах в 1918-1923 гг. Сборник документов и материалов. Отв. Редактор В. Микаелян, Е., 1992.
  • Статус Нагорного Карабаха в политико-правовых документах и материалах, Е., 1995.
  • Աբրահամյան Հ. Մ., Լեռնային Ղարաբաղը 1918-1921 թթ., Ե., 1991:
  • Արշակյան Ա., Արցախյան գոյապայքարը (1985-1992 թթ.), Ե., 2004:
  • Բալայան Վ., Արցախի պատմություն, Ե., 2011:
  • Բեգլարյան Հր., Արցախ-նամե. Ղարաբաղյան շարժում, գիրք երրորդ, Ստեփանակերտ, 2006:
  • Խաչատրյան Հ., Ղազարյան Գ., Մարգարյան Ս., Հաղթանակներն ինչպես եղել են, Ե., 2008:
  • ՀարությունյանՀ. Մ., Լեռնային Ղարաբաղը 1918-1921 թթ., Ե., 1991:
  • 0. Հարությունյան Մ. Ա., Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը, Ե., 2004:
  • Ղարաբաղյան ազատագրական պատերազմը. 1988-1994 թթ., Հանրագիտարան, Ե., 2004:
  • Ուլուբաբյան Բ., Արցախյան գոյապայքարը, հ. Ա, Ե., 1994:
  • Тарасов С. Н., Мифы о карабахском конфликте, М., 2012:
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Արցախը 1918-1923 թթ.,
2. Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմում,
3. Արցախյան շարժման նոր փուլը (1988-1991 թթ.),
4. Ազգային-ազատագրական պայքարի զինված փուլը (1991-1994 թթ.),
5. Արցախյան հիմնախնդրի միջազգայնացումը:
6. Արցախյան երկրորդ պատերազմը. հիմնախնդրի հանգուցալուծման հնարավոր տարբերակները:
1106 Հայաստանի պատմական աշխարհագրության հիմնախնդիրները 6
2-րդ կիսամյակ
շաբաթական 4 ժամ
դասախոսություն – 30 ժամ, սեմինար - 30 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1106/Մ11
1. Դասընթացի նպատակ
· Ծանոթացնել ուսանողին Հայաստանի պատմական աշխարհագրության հիմնական սկզբնաղբյուրներին և հիմնադրույթներին
· Օգնել հասկանալու Հայաստանի սահմանների և ներքին վարչական կառուցվածքի տրամաբանությունը,
· Նպաստել ուսանողի քարտեզի իմացության, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև որոշակի քարտեզագրական հմտությունների զարգացմանը։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. Թվարկել և վերարտադրել թեմային առնչվող սկզբնաղբյուրների հաղորդած տվյալները,
2. Դասակարգել և լուսաբանել թեմային առնչվող ուսումնասիրությունների հիմնական դրույթները,
3. Կողմնորոշվել քարտեզագրական նյութի տվյալների դասակարգման ոլորտում:

բ. գործնական մասնագիտական կարողություններ.
1. Գիտահետազոտական գործունեության բնագավառում կիրառել ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները,
2. Համադրել սկզբնաղբյուրների տեղեկությունները, անհրաժեշտության դեպքում՝ վերաձևակերպել թեմային առնչվող առանձին դրույթներ,
3. Կատարել անհրաժեշտ եզրահանգումներ:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ծանոթացնել ուսանողին Հայաստանի պատմական աշխարհագրության հիմնական սկզբնաղբյուրներին և հիմնադրույթներին
· Օգնել հասկանալու Հայաստանի սահմանների և ներքին վարչական կառուցվածքի տրամաբանությունը,
· Նպաստել ուսանողի քարտեզի իմացության, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև որոշակի քարտեզագրական հմտությունների զարգացմանը։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասընթացի ունկընդրում և քննարկում,
2. Ուսանողների կողմից ռեֆերատների պատրաստում և ներկայացում,
3. Գիտական բանավեճերի կազմակերպում,
4. Համապատասխան քարտեզագրական նյութի դիտարկում և քննարկում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· ընթացիկ քննություններ- 8 միավոր
· մասնակցություն -3 միավոր
· եզրափակիչ քննություն- 9 միավոր
1-ին ընթացիկ քննությունն անցկացվում է բանավոր հարցմամբ և գնահատ­վում 4 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յուրաքանչյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
2-րդ ընթացիկ քննությունը գնահատվում է ուսանողի գրավոր աշխատանքի (ռեֆերատ) հիման վրա՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է:
Եզրափակիչ քննությունն անցկացվում է բանավոր հարցման միջոցով՝ 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի (փորձ VII դարի հայկական քարտեզի վերակազմության ժամանակակից քարտեզագրական հիմքի վրա), Ե., 1963:
  • Հարությունյան Բ. Հ., Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի, Մաս Ա (արևմտյան և հարավային աշխարհներ), Ե., 2001:
  • Հարությունյան Բ. Հ., Հայաստանի պատմության ատլաս, Ա մաս, Ե., 2004։
  • Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Ե., 2007։
  • Յակոբեան Ա., «Աշխարհացոյց» Է դարի Անանունի, գիտաքննական բնագիր.- «Հանդէս ամսօրեայ» տարեգիրք, Վիեննա-Երևան, 2013, թիւ 1-12:
  • Robert H. Hewson, The Geography of Ananias of Širak (Ašxarhac‘oyc‘), The Long and the Short Recensions, Wies Baden, 1992.
  • «Հայաստանի ազգային ատլաս», պատ. խմբ՝ Բ. Հարությունյան, հատոր Բ, Ե., 2008։
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Հնագույն ցեղային «երկրները» որպես Հայաստանի վարչական բաժանման հիմք:
2. Արտաշես Ա-ի վարչական բարեփոխումները Մեծ Հայքում։ Արդյունքները:
3. Հայաստանի վարչական քարտեզն ըստ Պտղոմեոսի «Աշխարհագրության»։
4. Աշխարհների համակարգի ձևավորումը «Աշխարհացոյց»-ի հեղինակի և ստեղծման ժամանակի հիմնահարցը:
5. Հայաստանի վարչական կառուցվածքը զարգացած ավատատիրության դարաշրջանում ըստ Վարդան Արևելցու «Աշխարհացոյց»-ի:
6. Հայաստանի վարչական կառուցվածքը XVI դ.- XIX դ. 1-ին երեսնամյակը։ Արևելյան և Արևմտյան Հայաստան:
1106 Հայոց նորագույն պետականության պատմության հիմնահարցեր 6
2-րդ կիսամյակ
շաբաթական 4 ժամ
դասախոսություն- 30 ժամ, սեմինար- 30 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1106/Մ12
1. Դասընթացի նպատակ
• ներկայացնել դարերի ընդմիջումից հետո մեր հայրենիքի տարածքի մի մասի վրա հայոց նո­րա­­գույն պետականության առաջացման նախադրյալները, լուսաբանել շուրջ մեկ դարի ըն­թաց­­քում վերջինիս անցած բարդ ու հակա­սա­կան ճանապարհի առանցքային, հատկապես վիճահարույց հիմնախնդիրները,
• բացահայտել հայկական երեք հանրապետությունների ժառանգական սերտ կապը, ցույց տալ, որ էական տարբերություններով հանդերձ, առաջին և երրորդ հանրա­պետություններին բնո­րոշ են սոցիալ-տնտեսական դրության, հասարակական-քաղաքա­կան կյանքի և արտաքին իրավիճակի, հատկապես հարևանների հետ հարաբերությունների, լուրջ ընդհանրություններ,
• պարզաբանել երեք հանրապետություններից յուրաքանչյուրի ուրույն տեղը հայոց նորագույն պետականության պատմության մեջ, մասնավորապես ձեր­բա­զատվելով այն կարծրատիպե­րից, որոնք անտեսում կամ արհես­տակա­նո­րեն գերագնահատում են նրանցից որևէ մեկի, հատ­­կապես առաջին և երկրորդ հան­րապետությունների դերը:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. Ներկայացնելու դասընթացի վերաբերյալ հրապարակի վրա առկա սկզբնաղբյուրները և գիտա­կան վերջին ուսումնա­սի­­րու­թյուն­ները,
2. Նորովի լուսաբանելու Հայաստանի երեք հանրապետությունների սոցիալ-տնտեսական կացու­թյան, հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքի և արտաքին քաղաքակա­նու­թյան առանցքային, հատկապես վիճա­հա­րույց հիմնախնդիրները,
3. Հիմնավորելու Հայաստանի երեք հանրապետությունների պատմության շարունակականու­թյու­նը և նրանց միջև առկա օրգանական կապը:
բ. գործնական մասնագիտական կարողություններ.
4. Արժևորելու հանրապետություններից յուրաքանչյուրի ներդրումը հայոց նորագույն պետակա­նու­­­թյան հիմնադրման, կայացման և զարգացման գործում,
5. Համադրելու համանման խնդիրները հանրապետության պատմության տարբեր փուլերում, վերլուծելու դրանց լուծման ուղղությամբ անցյալում ձեռնարկված քայլերը և, ել­նե­լով անցյալի փորձից, առաջարկելու հնարավոր լուծումներ,
6. Ի մի բերելու առաջին և երկրորդ հանրապետությունների փորձը և, հաշվի առնելով ժամանա­կա­կից աշխարհաքաղաքական իրողությունները, ավելի իրատեսորեն գնահա­տե­լու տնտեսական, սոցիալական, մշակութային և արտաքին քաղաքական տարաբնույթ խնդիրների լուծման իրա­կան հնա­րա­վորությունները:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ.
7. Ճիշտ և տեղին օգտագործելու պատմա­կա­նու­թյան սկզբունքը,
8. Ստեղծագործաբար կիրառելու ձեռք բերված գիտելիքները հետազոտական աշխատանքներում և գի­տական բանավեճերում:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
• ներկայացնել դարերի ընդմիջումից հետո մեր հայրենիքի տարածքի մի մասի վրա հայոց նո­րա­­գույն պետականության առաջացման նախադրյալները, լուսաբանել շուրջ մեկ դարի ըն­թաց­­քում վերջինիս անցած բարդ ու հակա­սա­կան ճանապարհի առանցքային, հատկապես վիճահարույց հիմնախնդիրները,
• բացահայտել հայկական երեք հանրապետությունների ժառանգական սերտ կապը, ցույց տալ, որ էական տարբերություններով հանդերձ, առաջին և երրորդ հանրա­պետություններին բնո­րոշ են սոցիալ-տնտեսական դրության, հասարակական-քաղաքա­կան կյանքի և արտաքին իրավիճակի, հատկապես հարևանների հետ հարաբերությունների, լուրջ ընդհանրություններ,
• պարզաբանել երեք հանրապետություններից յուրաքանչյուրի ուրույն տեղը հայոց նորագույն պետականության պատմության մեջ, մասնավորապես ձեր­բա­զատվելով այն կարծրատիպե­րից, որոնք անտեսում կամ արհես­տակա­նո­րեն գերագնահատում են նրանցից որևէ մեկի, հատ­­կապես առաջին և երկրորդ հան­րապետությունների դերը:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություն,
2. Սեմինար,
3. Քննարկում և բանավեճ,
4. Ռեֆերատների պատրաստում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ գնահատումով դասընթաց է.
· ընթացիկ քննություններ- 8 միավոր
· մասնակցություն- 3 միավոր
· եզրափակիչ քննություն- 9 միավոր
1-ին ընթացիկ քննությունն անցկացվում է բանավոր հարցմամբ և գնահատ­վում 4 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յուրաքանչյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
2-րդ ընթացիկ քննությունը գնահատվում է ուսանողի գրավոր աշխատանքի (ռեֆերատ) հիման վրա՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է:
Եզրափակիչ քննությունն անցկացվում է բանավոր հարցման միջոցով՝ 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ հրատ., հատոր IV, գիրք առաջին (1918-1945 թթ.), Ե., 2010:
  • Հակոբյան Ա., Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցու­թյունները (1918-1920 թթ), Ե., 2005:
  • Հակոբյան Ա., Միակուսակցական վարչակարգի ձևավորումը Խորհրդա­յին Հայաստանում, Ե., 2016:
  • Ղազախեցյան Վ., Հայաստանը 1920-1940 թվականներին, Ե., 2005:
  • Մանուկյան Ա., Քաղաքական այլախոհությունը Հայաստանում 1950-1988 թթ., Ե., 2005:
  • Վիրաբյան Ա., Հայաստանը Ստալինից մինչև Խրուշչով. հասարակական-քաղաքական կյանքը (1945-1957), Ե., 2001:
  • Մինասյան Է., Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանում 1991-2003 թթ., Ե., 2003:
  • Մինասյան Է., Հայաստանի երրորդ հանրապետության պատմություն, Ե., 2013:
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Հիմնախնդրի ուսումնասիրվածությունը:
2. ՀՀ հիմնադրման նախադրյալները:
3. Հայ պետականության կերտման փուլերը:
4. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը:
4. Քաղաքացիական պատերազմի հիմ­նա­խնդիրը:
5. ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական փուլերը:
6. Հա­յաս­­տանի խորհրդայնացումը:
7. ՀԽՍՀ տարածքային խնդիրները 1920-1930-ական թթ.:
8.Սոցիալ-տնտեսական վերափոխումները ՀԽՍՀ-ում:
9. Միակու­սակցական վար­չա­կարգի ձևավորումը:
10. Խորհրդային ամբողջա­տի­րու­թյունը:
11.Երկրորդ աշխարհամարտը և հայերը:
12. Խորհրդային Հայաստանը և սփյուռքահայությունը հետպատերազմյան շրջանում (1945-1985):
13. Հայաստանի երրորդ հանրապետությունը:
1106 Հայկական գաղթավայրերի և սփյուռքի հիմնահարցերը 6
2-րդ կիսամյակ
շաբաթական 4 ժամ
դասախոսություն- 30 ժամ, սեմինար- 30 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1106/Մ13
1. Դասընթացի նպատակ
· Ներկայացնել հայ ժողովրդի պատմության բաղկացուցիչ մաս հանդիսացող հայկական սփյուռքի պատմության հիմնական խնդիրները,
· Պարզաբանել սփյուռքի ձևավորման պատճառները և սփյուռքացման գործընթացի հիմնական փուլերը,
· Ցույց տալ հայերի ինտեգրումը հյուրընկալ երկրների տնտեսական, մշակութային, հասարակական և քաղաքական կյանքին տարբեր ժամանակաշրջաններում,
· Ներկայացնել Հայրենիք-Սփյուռք կապերի ձևավորումը, զարգացման հիմնական փուլերն ու հեռանկարները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. Ընդհանուր գծերով ներկայացնելու հայկական գաղթավայրերի ու Սփյուռքի պատմության և պատմագրության հիմնական խնդիրները,
2. Լուսաբանելու Սփյուռքի ձևավորման, ընդունող պետություններում ադապտացման, ժողովրդագրության, ինչպես նաև սփյուռքյան ազգային կառույցների ձևավորման ու գործունեության և հայապահպանության հարցերը,
3. Պարզաբանելու Հայրենիք-Սփյուռք փոխահաբերությունների ձևավոր­ման, անցած պատմական ուղու և բնույթի խնդիրները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ.
4. Պատմական և քաղաքական տեսանկյունից գնահատել տարբեր գաղթավայրերի դերը տեղական երկրների կյանքում, Սփյուռքի դերն ու նշանակությունը հայոց պատմության մեջ,
5. Օգտագործելով տեսական գիտելիքները, կատարել առաջարկություն­ներ Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում առկա խնդիրները հաղթահարելու և դրանց հետագա զարգացումը ապահովելու ուղղությամբ:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ.
6. Սփյուռքի հիմնահարցերի վերաբերյալ պատրաստել զեկուցումներ, վարել բանավեճեր և սեմինարներ,
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ներկայացնել հայ ժողովրդի պատմության բաղկացուցիչ մաս հանդիսացող հայկական սփյուռքի պատմության հիմնական խնդիրները,
· Պարզաբանել սփյուռքի ձևավորման պատճառները և սփյուռքացման գործընթացի հիմնական փուլերը,
· Ցույց տալ հայերի ինտեգրումը հյուրընկալ երկրների տնտեսական, մշակութային, հասարակական և քաղաքական կյանքին տարբեր ժամանակաշրջաններում,
· Ներկայացնել Հայրենիք-Սփյուռք կապերի ձևավորումը, զարգացման հիմնական փուլերն ու հեռանկարները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություններ,
2. Գիտական բանավեճերի կազմակերպում և քննարկում,
3. Սփյուռքի վերաբերյալ դիդակտիկ նյութերի ցուցադրություն և փաստավավերագրական ֆիլմերի դիտում,
4. Մագիստրանտների կողմից ռեֆերատների պատրաստում և ներկա­յա­ցում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ գնահատումով դասընթաց է.
· ընթացիկ քննություններ- 8 միավոր
· մասնակցություն- 3 միավոր
· եզրափակիչ քննություն- 9 միավոր
1-ին ընթացիկ քննությունն անցկացվում է բանավոր հարցմամբ և գնահատ­վում 4 միավոր արժեքով: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
2-րդ ընթացիկ քննությունը գնահատվում է ուսանողի գրավոր աշխատանքի (ռեֆերատ) հիման վրա՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: Եզրափակիչ քննությունն անցկացվում է բանավոր հարցման միջոցով՝ 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Աբրահամյան Գ., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի
  • պատմության, հ. 1-2, Ե., 1964, 1967։
  • Ալպօյաճեան Ա., Պատմութիւն հայ գաղթականութեան, հ. Ա-Գ, Գահիրէ, 1941, 1955, 1961։
  • Աճառյան Հ., Հայ գաղթականության պատմություն, Ե., 2002։
  • «Հայ Սփյուռք» հանրագիտարան, Ե., 2003:
  • Մելիքսեթյան Հ., Հայրենիք-Սփյուռք առնչությունները և հայրենա­դար­ձությունը /1920-1980/, Ե., 1985:
  • Դալլաքյան Կ., Հայ Սփյուռքի պատմություն, Ե., 2004:
  • Հայ գաղթաշխարհի պատմություն, հ. 1, 2, 3, Ե., 2003, 2013։
  • Ղանալանյան Տ., Հայկական սփյուռքի պատմության որոշ հիմնախնդիրներ (ուսումնամեթոդական ձեռնարկ), Ե., 2021։
  • Մելքոնյան Է., Հայկական բարեգործական ընդհանուր միության պատմություն, Ե., 2005:
  • 0. Մինասյան Է., Վարդանյան Ա., Հայրենիք-սփյուռք առնչությունները ՀՀ անկախության տարիներին (1991-2009 թթ.), Ստեփանակերտ, 2010:
  • Յախշյան Ք., Ակնարկներ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հայկական համայնքների պատմության խորհրդահայ պատմագ­րու­թյան (1920-1950-ական թթ.), Ե., 2015:
  • Սփյուռքագիտություն. քննական անթոլոգիա, կազմ. և խմբ.՝ Վ. Սահակյան, Ե., 2022։
  • Cohen R., Global Diasporas: An Introduction, Third edition, London and New York, Routledge, 2023.
  • Routledge Handbook of Diaspora Studies, Edited by R. Cohen, C. Fischer, Oxon; New York: Routledge, 2019.
  • Safran W., Diasporas in Modern Societies: Myths of Homeland and Return, “Diaspora: A Journal of Transnational Studies”, 1991, Volume 1, Number 1, pp. 83-99.
  • Tölölyan Kh., Diaspora Studies: Past, Present and Promise, International Migration Institute, 2012.
  • Tölölyan Kh., Elites and Institutions in the Armenian Transnation, “Diaspora: A Journal of Transnational Studies”, 2000, Volume 9, Number 1, pp. 107-136.
  • Дятлов В., Мелконян Э., Армянская диаспора: очерки социокультурной типологии, Ер., 2009.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Սփյուռք երևույթի սահմանումն ու սփյուռքների տիպաբանությունը,
2. Հայկական գաղթավայրերը միջնադարում,
3. Հայկական գաղթաշխարհը նոր շրջանում,
4. Հայկական սփյուռքի ձևավորման և ինքնահաստատման փուլը,
5. Հայկական սփյուռքի զարգացման փուլը. քաղաքական, տնտեսական և կրթամշակութային կյանքը,
6. Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունները խորհրդային և արդի փուլերում:
1102 Մասնագիտության արդի հիմնախնդիրները 3
1-ին կիսամյակ
շաբաթական 2 ժամ
դասախոսություն - 30 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1102/Մ05
1. Դասընթացի նպատակ
· ծանոթացնել պատմության տարբեր փուլերում անցյալի ուսումնասիրության ձևերին ու մոտեցումներին, պատմագիտության ձևավորման ընթացքին, զարգացման հիմնական փուլերին,
· ձևավորել գիտելիքներ պատմագիտության արդի հիմնախնդիրների, մեթոդաբանական հիմնական մոտեցումների և պատմագիտական հիմնական «դպրոցների» վերաբերյալ,
· հաղորդել տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ պատմագիտության արդի չափանիշներին համապատասխան ինքնուրույն հետազոտական աշխատանքի իրականաց­ման համար։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել և բնութագրել պատմագիտության զարգացման հիմնական փուլերը, պատմա­գի­տա­կան հիմնական դպրոցները,
2. թվարկել և բացատրել պատմագիտության արդի հիմնախնդիրները,
3. նկարագրել պատմագիտական հետազոտական աշխատանքի մեթոդաբանական, կառուցված­քա­յին, էթիկական հիմնական սկզբունքները՝ ըստ դրա հիմնական տեսակների,
բ. գործնական մասնագիտական կարողություններ.
4. վերլուծել, մեկնաբանել և գնահատել պատմագիտական հիմնական դպրոցների հայեցակար­գերը՝ սահմանելով դրանց առանձնահատկություններն ու ընդհանրությունները, առավելու­թյուն­­ներն ու սահմանափակումները,
5. ձևավորել հետազոտական հարցադրում, կազմել այդ հարցադրման ուսումնասիրության համար գրականության ցանկ, քննության ենթարկել առաջնային և երկրորդային աղբյուրները և դրանց տեղեկությունները, ինքնուրույն հիմնավորված եզրահանգումներ կատարել դրանց հիման վրա,
6. գրել և ներկայացնել գիտահետազոտական աշխատանք՝ հետևելով մեթոդաբանական, կառուց­վածքային և էթիկական չափանիշներին։
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ.
7. պատմական և քննական մտածողության հմտություններ,
8. ինքնուրույն հետազոտական և հետազոտության արդյունքների ներկայացման հմտություններ։
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ծանոթացնել պատմության տարբեր փուլերում անցյալի ուսումնասիրության ձևերին ու մոտեցումներին, պատմագիտության ձևավորման ընթացքին, զարգացման հիմնական փուլերին,
· ձևավորել գիտելիքներ պատմագիտության արդի հիմնախնդիրների, մեթոդաբանական հիմնական մոտեցումների և պատմագիտական հիմնական «դպրոցների» վերաբերյալ,
· հաղորդել տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ պատմագիտության արդի չափանիշներին համապատասխան ինքնուրույն հետազոտական աշխատանքի իրականաց­ման համար։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. հարցադրումներով սեմինար-քննարկումներ, բանավեճեր,
3. հանձնարարված գրականության ընթերցում և քննարկում,
4. ինքնուրույն հետազոտական աշխատանքներ։
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է բանավոր հարցմամբ:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Ստեփանյան Ա . Ա., Պատմությունն իբրև տեքստ (մեկնության և գրության հնարավորություն), // Պատմություն և կրթություն գիտատեսական և մեթոդական հանդես, թիվ 1-2, Ե., 2005, էջ 9-22:
  • Salevouris M. J., Furaj C., The Methods and Skills of History. A Practical Guide, Willey Blackwell, 2015.
  • Bod R., The New Hitory of Humanities. The Search the Principles and Patterns from Antiquity to the Present, Oxford University Press, 2013.
  • Tosh J., The Pursuit of History. Aims, Methods and New Directions in the Study of History, Routledge, 2015.
  • Banner J. M., Being a Historian, An Introduction of Professional World of History, Cambridge University Press, 2012.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1. Պատմություն հասկացությունը։ Գիտական պատմության ձևավորումը։ Արդի պատմա­գիտության մեթոդաբանական հիմնախնդիրները։ Պատմության տեսակները։ Թեմա 2. Պատմագետի ռեսուրսները (տվյալների շտեմարաններ, արխիվներ, գրադարաններ, առաջնային և երկրորդային աղբյուրներ) և հմտությունները (հետազոտել, վերլուծել, մեկնաբանել, հիմնավորել, մեջբերում կատա­րել): Պատմական մտածողության հիմնական հայեցակարգերը։ Թեմա 3. Պատմագետի գրույ­թը։ Հետաքրքրությունից դեպի հետազոտական թեմա, հետազոտական թեմայից դեպի պատմա­գի­տա­կան գրույթ։ Թեմա 4. Պատմության դասավանդումը:
1102 Հասարակական կառույցներ և գաղափարախոսություններ /հին, միջին, նոր և նորագույն դարաշրջաններ/ 6
1-ին կիսամյակ
շաբաթական 4 ժամ
դասաբաշխում- 30 ժամ, սեմինար - 30 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1102/Մ06
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ներկայացնել համաշխարհային պատմության տարբեր դարաշրջաններին առավել հատուկ հասարակական կառույցների ու գաղափարախոսությունների ընդհանուր միտումներն ու բովանդակությունը,
· ծանոթացնել հասարակական կառույցների և գաղափարախոսությունների ինչպես կայացման ու ձևավորման, այդպես և փոխակերպությունների ընթացքին,
· բացատրել հասարակական կառույցների և գաղափարախոսությունների փոխակերպման առանձնահատկությունները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բացատրելու տարբեր դարաշրջանների հասարակական կառույցների և գաղափարաբա­նու­թյունների փոխհարաբերությունները,
2. ներկայացնելու տարբեր դարաշրջանների հասարակական կառույցների և գաղափարաբա­նու­թյունների տիպաբանությունը, դրանց բովանդակային և կառուցվածքային առանձնահատկու­թյունները,
3. քննարկելու հասարակական կառույցներից ու գաղափարախոսություններից յուրաքանչյուրի հիմնարար բաղադրիչներն ու առանձնահատկությունները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. տիպաբանելու համաշխարհային պատմության տարբեր շրջափուլերում ի հայտ եկած հասարա­կական կառույցներն ու գաղափա­րա­բանությունները,
2. միմյանց համադրելու հասարակական կառույցների և գաղափարա­բանու­թյունների փոխակերպությունների առանձնահատկությունները,
3. վերլուծելու և քննադատաբար վեր հանելու դրանց առավելություններն ու սահմա­նա­փակությունները,
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան)
1. օգտագործելու հասարակական կառույցների և գաղափա­րա­բանությունների վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունները պատմագիտական հետազո­տա­կան աշխատանքներ կատա­րելիս,
2. կատարելու հետազոտական աշխատանք հասարակական կառույցներին և գաղափարա­բանություններին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ներկայացնել համաշխարհային պատմության տարբեր դարաշրջաններին առավել հատուկ հասարակական կառույցների ու գաղափարախոսությունների ընդհանուր միտումներն ու բովանդակությունը,
· ծանոթացնել հասարակական կառույցների և գաղափարախոսությունների ինչպես կայացման ու ձևավորման, այդպես և փոխակերպությունների ընթացքին,
· բացատրել հասարակական կառույցների և գաղափարախոսությունների փոխակերպման առանձնահատկությունները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. powerpoint-ով ներկայացումներ,
3. հարցադրումներով սեմինար-քննարկումներ, բանավեճեր,
4. հանձնարարված գրականության ընթերցում և քննարկում,
5. ինքնուրույն հետազոտական աշխատանքներ,
6. նախադեպերի վերլուծություն:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· ընթացիկ քննություններ- 8 միավոր
· մասնակցություն- 3 միավոր
· եզրափակիչ քննություն- 9 միավոր
Նախատեսված է երկու գրավոր ընթացիկ քննություն, հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը ՝2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Եզրափակիչ քննությունը բանավոր է, հարցատոմսը պարունակում է 3 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • John Բoardman, Jasper Griffin, Oswyn Murray, The Oxford History of Greece and the Hellenistic World, Oxford: Oxford University Press, 2002.
  • John Բoardman, ýJasper Griffin, ýOswyn Murray, The Oxford History of the Roman World, Oxford: Oxford University Press, 2002.
  • Jeffrey Բurton Russell, Medieval Civilization, Oregon: Wipf and Stock, 2005.
  • Peter N. Stearns, Eric W. Nelson, The Industrial Revolution in World History, Fourth Edition,New York: Westview Press, 2012.
  • Tignor R. et. al., Worlds Together, Worlds Apart: A History of the World from the Բeginnings of Humankind to the Present, 3rd. edn., New York: Norton, 2011.
  • Понтинг К., Всемирная история. Новый взгляд / пер. с англ., М.: ACT: Астрель, 2010.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Հին Արևելքի քաղաքակրթական տիպաբանություն:
2. Պոլիսային համակեցության ձևավորումը Հին Հունաս­տանում
3. Հռոմեա­կան քաղաքակրթությունը՝ հանրապետությունից դեպի տերու­թյուն։
4. Միջնադարյան աստվածակենտրոն քաղաքակրթու­թյան կառույցն ու տիպաբա­նու­­թյունը:
5. Վերածննդի դարաշրջանի հասարակական կա­ռույ­ցը. գաղափարա­բանու­թյուն, մշա­կույթ, կրոն։
6. Արդյունա­բերացում և իմպերիալիզմ. եվրոպակենտրոն աշխարհակարգի հաստատումն ու ճգնաժամը (1851-1918 թթ.): 7. Նոր աշխարհակարգ. ավանդական ժողովրդավարություն, ամբողջատիրական հասարակարգեր, հակամարտություններ և ռազմավարություններ (1918-1945 թթ.):
8. Սառը պատերազմյան և հետսառըպատերազմյան աշխարհը. վերափոխումներն արդի շրջափուլում (1945-մեր օրեր):
1106 Հայոց պատմության հիմնահարցեր 6
1-ին կիսամյակ
շաբաթական 4 ժամ
դասխոսություն- 30 ժամ, սեմինար- 30 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1106/Մ07
1. Դասընթացի նպատակ
1. ներկայացնել հայոց պատմության հիմնախնդիրները,
2. բացահայտել հայոց պատմության տարբեր փուլերում տեղի ունեցած և ընթացող տարաբնույթ գործընթաց­նե­րի օրինաչափություններն ու պատճառա­հետևանքային կապերը,
3. մատնանշել դրանց բնորոշ առանձնահատկությունները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. Համաշխարհային պատմական գործընթացների համատեքստում ներկա­յացնելու հայոց պատմության հիմնախնդիրները, դրանց սկզբնաղբյուրներն ու ուսումնասիրվածության արդի վիճակը,
2. Մատնանշելու հայոց պատմության տարբեր փուլերում տեղի ունեցած և ընթացող տարաբնույթ գործընթաց­նե­րի օրինաչափություններն ու պատճառա­հետևանքային կապերը, դրանց բնորոշ առանձնահատ­կու­թյունները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ.
3. Վերլուծելու և արհեստավարժ մեկնաբանելու հայոց պատմության գիտական և քաղաքական հնչեղություն ունեցող հիմնախնդիրները,
4. Վերաարժևորելու այդ շրջանի պատմության վիճահարույց մի շարք հիմնախն­դիրներ,
5. Բացահայտելու և քննադատելու հայոց պատմության տարբեր հարցերի վերա­բերյալ կեղծարա­րու­թյունները և պաշտպանելու այդ խնդիրների վերաբերյալ մշակված գիտա­կան հայեցա­կարգերը:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ.
6. Վերլուծելու առկա խնդիրները և տալու դրանց օբյեկտիվ ու իրատեսական գնահատականը,
7. Պատրաստելու զեկուցումներ, ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գի­տական բանավեճեր:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
1. ներկայացնել հայոց պատմության հիմնախնդիրները,
2. բացահայտել հայոց պատմության տարբեր փուլերում տեղի ունեցած և ընթացող տարաբնույթ գործընթաց­նե­րի օրինաչափություններն ու պատճառա­հետևանքային կապերը,
3. մատնանշել դրանց բնորոշ առանձնահատկությունները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություններ,
2.Գիտական բանավեճերի կազմակերպում և քննարկում,
3. Դիդակտիկ նյութերի ցուցադրություն և փաստավավերագրական ֆիլմերի դիտում,
4. Մագիստրանտների կողմից ռեֆերատների պատրաստում և ներկայացում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ գնահատումով դասընթաց է.
· ընթացիկ քննություններ- 8 միավոր
· մասնակցություն -3 միավոր
· եզրափակիչ քննություն- 9 միավոր
1-ին ընթացիկ քննությունն անցկացվում է բանավոր հարցմամբ և գնահատ­վում 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
2-րդ ընթացիկ քննությունը գնահատվում է ուսանողի գրավոր աշխատանքի (ռեֆերատ) հիման վրա՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է:
Եզրափակիչ քննությունն անցկացվում է բանավոր հարցման միջոցով՝ 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրա­քան­չյուրը՝ 3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հ. I, Ե., 1981, հ. I-II,Ե., 2007,2011:
  • Հայ ժողովրդի պատմություն (ՀՍՍՀ ԳԱ հրատ.), հ. I, Ե., 1971, h. II, Ե., 1981, հ. III, Ե., 1976, հ. IV, Ե., 1972:
  • Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ հրատ., հատոր III, գիրք առաջին, Ե., 2010, գիրք երկրորդ, Ե., 2015, հատոր IV, գիրք առաջին, Ե., 2010:
  • Հովհաննիսյան Ռ. Գ., Հայաստանի Հանրապետություն, հ. I, Ե., 2005, h. II, Ե., 2014, հ. III, Ե., 2016, հ. IV, Ե., 2016:
  • Մինասյան Է., Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմություն, Ե., 2013:
  • Սիմոնյան Հր., Ազատագրական պայքարի ուղիներում, գիրք I, Ե., 2003, գիրք II, Ե., 2003, գիրք III, Ե., 2009, գիրք IV, Ե., 2010, գիրք V, Ե., 2013:
  • Տատրյան Վ., Հայոց ցեղասպանության հերքման հիմնական փաստարկները. աղավաղման և կեղծարարության ուսումնասիրություն, Ե., 2005:
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Հայոց պատմության հիմնախնդիրների սկզբնաղբյուրները և ուսումնասիրվածությունը:
2. Հայոց հնագույն, հին և միջնադարյան պատմության հիմնահարցեր:
3. Հայկական հարցը. ծագումը, բովան­դա­կությունը, էվոլյուցիան:
4. Նոր շրջանի հայ ազատագրական շարժումները:
5. Հայոց ցեղա­սպա­նու­թյունը:
6. Հայ ժողովրդի ճակատագրում Ռուսաստանի դերի գնահատման խնդիրը:
7. Հայ ազգային-քաղաքական կուսակցությունների գնահատման հարցում խորհրդային գաղափարախոսական կարծրատիպերի ստեղծումը:
8. Առաջին և երկրորդ աշխարհամարտերը և հայ ժողո­վուրդը:
9. Հայոց նորագույն պետակա­նու­թյու­նը և հայկական Սփյուռքը:
1106 Հայաստանի պատմական ժողովրդագրություն 3
1-ին կիսամյակ
շաբաթական 2 ժամ
դասախոսություն – 30 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1106/Մ08
1. Դասընթացի նպատակ
· Մագիստրանտին ծանոթացնել Հայաստանի պատմական ժողովրդագրության հիմնական սկզբնաղբյուրներին և հիմնադրույթներին,
· Պատկերացնել Հայկական լեռնաշխարհում տեղաբնիկ հայ էթնոսի ձևավորման ու զարգացման գործընթացը,
· Ձևավորել պատկերացում Հայկական բարձրավանդակում, ինչպես հայ բնակչության տեղաբաշխման, այնպես էլ այլ էթնիկ ընդհանրություննեերի ներթափանցումների տեղաբաշխման ու տեղաշարժերի մասին։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. Ընդհանուր գծերով ներկայացնել հազարամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած պատմաժողովրդագրական ու էթնոկրոնական գործընթացները՝ մատնանշելով առկա խնդիրները,
2. Դասակարգել, պարզաբանել ու լուսաբանել թեմային առնչվող գիտական, ինչպես նաև հակահայկական, քաղաքական-քարոզչական բնույթի գրականության բովանդակությունը, նպատակներն ու միտումները,
3. Կողմնորոշվել Հայկական լեռնաշխարհի ազգաբաշխական քարտեզագրական խնդիրներում:
բ. գործնական մասնագիտական կարողություններ.
1. Կատարել սեփական անհրաժեշտ եզրահանգումներ, ձևավորել ժողովրդագրության թեմայով ինքնուրույն հոդվածներ գրելու կարողություն,
2. Հայաստանի պատմական ժողովրդագրության առանձին հարցերի վերաբերյալ կատարել փոքրիկ պատմաժողովրդագրական ուսումնասիրություն,
3. Պատմագիտական սկզբունքների ու մեթոդների կիրառմամբ, պատմական սկզբնաղբյուրների հիման վրա բացահայտել թուրք-ադրբեջանական, վրացական քարոզչական աշխատանքների խեղաթյուրումները՝ կատարելով համապատասխան եզրակացություններ ու տալով գնահատականներ:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ.
1. Ուսումնառության ընթացքում կատարած հետազոտական աշխատանքի շնորհիվ կիրառել ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, վերլուծել աղբյուրագիտական նյութը, կատարել ինքնուրույն ուսումնասիրություններ
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Մագիստրանտին ծանոթացնել Հայաստանի պատմական ժողովրդագրության հիմնական սկզբնաղբյուրներին և հիմնադրույթներին,
· Պատկերացնել Հայկական լեռնաշխարհում տեղաբնիկ հայ էթնոսի ձևավորման ու զարգացման գործընթացը,
· Ձևավորել պատկերացում Հայկական բարձրավանդակում, ինչպես հայ բնակչության տեղաբաշխման, այնպես էլ այլ էթնիկ ընդհանրություննեերի ներթափանցումների տեղաբաշխման ու տեղաշարժերի մասին։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասընթացի ունկնդրում և քննարկում,
2. Ուսանողների կողմից ռեֆերատների պատրաստում և ներկայացում,
3. Գիտական բանավեճերի կազմակերպում,
4. Համապատասխան ազգաբաշխական նյութերի դիտարկում և քննարկում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· ինքնուրույն աշխատանք- 8 միավոր
· մասնակցություն- 3 միավոր
· ընթացիկ քննություններ- 9 միավոր
Ինքնուրույն աշխատանքի համար մագիստրանտին հանձնարարվում է որոշակի թեմա, որի վերաբերյալ պատրաստում և պաշտպանում է ռեֆերատ: Դրա համար նրան տրվում է առավելագույնը 8 միավոր: Միավորների քայլը 1 է:
Նախատեսված ընթացիկ քննությունները բանավոր են: Առաջինը գնահատվում է 4 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Երկրորդ քննությունը գնահատվում է 5 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2.5 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Ալեքսանդրապոլի գավառը վիճակագրական նյութերում (XIX դ. - XX դ. սկիզբ). Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, աշխատասիրությամբ Ա. Ս. Հայրապետյանի, Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, 271 էջ:
  • Ակոպով Ա.. Ա., Տայք. վարչաժողովրդագրական պատկերը XVI դարից XIX դարի I երեսնամյակը, Ե., Պատմ. ինստ., 2013, 213 էջ:
  • Ամիրջանյան Հ. Հ., Լոռին XVIII դարի վերջին և XIX դարի առաջին երեսնամյակին (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն), Ե., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2010, 164 էջ:
  • Խանլարի Կ. Հ., Հայ բնակչութեան էթնոկրօնական վերակերպումները Թուրքիայի Հանրապետութիւնում (1923-2005 թթ.), Ե., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2005, 118 էջ:
  • Մելքոնյան Ա. Ա., Էրզրում. Էրզրումի նահանգի հայ ազգաբնակչությունը XIX դարի առաջին երեսնամյակին, Պատմաժողովրդագրական ուսումնասիրություն, Ե., ԳԱԱ հրատ., 1994, 180 էջ:
  • Մելքոնյան Ա. Ա., Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին, Ե., «Զանգակ-97», 2003, 543 էջ:
  • Մուրադյան Հ. Ղ., Կարսի նահանգի վարչաժողովրդագրական նկարագիրը 19-րդ դարի առաջին երեսնամյակին, Ե., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2006, 236 էջ:
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Հայ ժողովրդի կազմավորման գործընթացը:
2. Հնագույն պետական կազմավորումների էթնիկ բնույթը:
3. Հելլենիզմը և Հին Հայաստանի էթնոժողովրդագրական նկարագիրը:
4. Օտար էթնիկ միավորների առաջին զանգվածային ներթափանցումները Հայաստան:
5. Հայաստանի վարչաժողովրդագրական պատկերը XVI դ. - XIX դ. 1-ին երեսնամյակին:
6. Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացումից հետո,
7. Հայոց ցեղասպանությունը և հայերի հայրենազրկումը:
1106 Հայագիտության արդի մարտահրավերները համացանցում 3
3-րդ կիսամյակ
շաբաթական 2 ժամ
դասախոսություն-30 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1106/Մ14
1. Դասընթացի նպատակ
· Զարգացնել մասնագիտական հմտությունները համացանցային դաշտի ընձեռած ժամանակա­կից մեթոդների միջոցով,
· Ներկայացնել համացանցում հայագիտության արդի մարտահրավերները,
· Պատրաստել համացանցում հայագիտության արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ մասնագետներ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. Ներկայացնելու համացանցում հայագիտության արդի հիմնական սկզբունքները, հայեցակարգերը և հիմնախնդիրները,
2. Մեկնաբանելու համացանցում հայագիտության արդի ուղղությունները,
3. Պարզաբանելու համացանցում հայագիտության ներկայացվածության շուրջ առկա վերլուծությունները, հետազոտական և մանկավարժական աշխատանք կատարելու հիմնարար սկզբունքները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ.
1. Կիրառելու հայագիտական բնույթի աղբյուրների հավաքման, պահպանման և մշակման համացանցի ընձեռած մեթոդները,
2. Օգտագործելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները հայագիտական ուսումնա­սիրութ­յուն­ներ կատարելիս,
3. Ծավալելու ինքնուրույն մասնագիտական գործունեություն, ինչպես նաև իրականացնելու հետազոտական աշխատանքներ հայագիտության ոլորտում:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ.
1. Օգտվելու համացանցային աղբյուրներից՝ անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալու համար,
2. Վերլուծելու փաստերը և անելու հիմնավորված հետևություններ,
3. Արդյունավետ կերպով պլանավորելու ժամանակն ու այլ ռեսուրսներ,
4. Ստեղծագործաբար կիրառելու ունեցած գիտելիքները և առաջ քաշելու նորերը:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Զարգացնել մասնագիտական հմտությունները համացանցային դաշտի ընձեռած ժամանակա­կից մեթոդների միջոցով,
· Ներկայացնել համացանցում հայագիտության արդի մարտահրավերները,
· Պատրաստել համացանցում հայագիտության արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ մասնագետներ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություն,
2. Գործնական պարապմունք համակարգիչների կիրառմամբ,
3. Քննարկման անցկացում համակարգչի և թաչսքրին էկրանի միջոցով համացանցային, հարթակների դիտարկմամբ:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· ինքնուրույն աշխատանք- 8 միավոր
· մասնակցություն- 3 միավոր
· ընթացիկ քննություններ- 9 միավոր
Ինքնուրույն աշխատանքի համար մագիստրանտին հանձնարարվում է որոշակի թեմա, որի վերաբերյալ պատրաստում և պաշտպանում է ռեֆերատ: Դրա համար նրան տրվում է առավելագույնը 8 միավոր: Միավորների քայլը 1 է:
Նախատեսված ընթացիկ քննությունները բանավոր են: Առաջինը գնահատվում է 4 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Երկրորդ քննությունը գնահատվում է 5 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2.5 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Հովհաննիսյան Մ., Համացանցային քարոզչության հակահայկական դրսևորումները, // «Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները: Զեկուցումների ժողովածու», Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014, էջ 121-124:
  • Հովհաննիսյան Մ., Հայոց ցեղասպանության ներկայացման խնդիրները համացանցում, // «Պատմություն և մշակույթ», հայագիտական հանդես Ա, Ե., 2011, էջ 94-101:
  • Մարտիրոսյան Ս., Անձնական կիբեռանվտանգության հիմունքներ, Ե., «Նորավանք» ԳԿՀ, 2016:
  • Internet History - http://www.computerhistory.org/internet_history/index.html .
  • Волконский Н., История информационных войн, т. 1 (с древнейших времён по XIX век), т. 2 (XX век). / под ред. И. Петрова, СПб: Полигон, 2003.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ներածություն:
2. Ինտերնետ /Interconnected Networks/-համացանց /World Wide Web/:
3. Համացանցային կայք /Website/:
4. Բլոգ-բլոգոսֆերա / Blog - Blogosphere/:
5. Վիկիկայքեր / Wiki Websites/:
6. Սոցիալական ցանցը համացանցում:
7. Համացանցի որոնողական համակարգը, կայքերի շտեմարաններ և պորտալներ:
8. Տեղեկատվական պատերազմ:
9. Քարոզչություն:
10. Հայագիտությունը համացանցային քարոզչության դաշտում:
11. Հայագիտությունը տեղեկատվական պատերազմի դաշտում:
12. Հայոց ցեղասպանության խնդիրը համացանցում:
13. Ղարաբաղյան հակամարտության խնդիրը համացանցում:
14. Թուրքական և ադրբեջանական կողմերի սեփական պատմությունը կեղծելու փորձերը համացանցում:
Ամբիոնի կոդը Կամընտրական դասընթացի անվանումը Կրեդիտներ
1106 Հայ եկեղեցու պատմության հիմնահարցերը 19 - 20 - րդ դարերում 3
4-րդ կիսամյակ
3.8 ժամ/շաբ.
30 ժամ դասախոսություն
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1106/Մ17-1
1. Դասընթացի նպատակ
ներկայացնել Հայոց պատմության համար շրջադարձային իրադար­ձություններով ուղեկցվող վերջին երկու դարերում հայ հասարակական-քաղաքական ու մշակու­թային կյան­քում և հայապահպանման գործընթացում Հայոց եկեղեցու խաղացած դերը:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. Ներկայացնելու դասընթացի վերաբերյալ հրապարակի վրա առկա սկզբնաղբյուրները և գիտական վերջին ուսումնասիրությունները
2. Նորովի լուսաբանելու 19-20-րդ դարերի հայ հասարակական կյանքում Հայոց եկեղեցու տեղը և խաղացած դերը,
3. Հիմնավորելու հայապահպան և ազգային դիմագիծը պահպանելու գործընթացում եկեղեցու արձանագրած հաջողությունները,
4. Ներկայացնելու Էջմիածնի տեղը արդի Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
5. Արժևորելու եկեղեցու ներդրումը հայ նորագույն պետականության հիմնադրման և կայացման գործընթացում,
6. Տիրապետելու Հայոց եկեղեցու պատմության հետ կապված վիճահարույց հիմախնդիրներին,
7. Բացահայտելու երկրի ներքին և արտաքին քաղաքա­կանության հետ կապված հարցերում եկեղեցու դիրքորոշման և գործելակերպի առանձնահատկությունները,
8. Տարբերակելու Հայոց եկեղեցու իրական պատմությունը ընդհ­անուր պատմությունից:
գ. ընդհանրական փոխանցելի կարողություններ
9. Ճիշտ և տեղին օգտագործելու պատմականության սկզբունքը,
10. Ստեղծագործաբար կիրառելու ձեռք բերված գիտելիքները հետազոտական աշխա­տանք­ներում և գիտական բանավեճերում
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ներկայացնել Հայոց պատմության համար շրջադարձային իրադար­ձություններով ուղեկցվող վերջին երկու դարերում հայ հասարակական-քաղաքական ու մշակու­թային կյան­քում և հայապահպանման գործընթացում Հայոց եկեղեցու խաղացած դերը:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն,
2. գիտագործնական քննարկում,
3. լսարանային ցուցադրություն:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց է.
Ø ընթացիկ ստուգումներ- 8 միավոր
Ø մասնակցություն -3 միավոր
Ø եզրափակիչ քննություն- 9 միավոր
Նախատեսված եզրափակիչ քննությունը բանավոր է, հարցատոմսը պարունակում է 3 հարց, յու­րա­քան­չյուրը ՝3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Մեսրոպ արք. Աշճյան, Էջեր Հայ եկեղեցու պատմության, Ե., 1994:
  • Ալեքսանյան Կ., Հայ եկեղեցին եվ «Պոլոժենիեն», Ե., 2011:
  • Հովհաննիսյան Հ., Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգության հիմնահարցը1901-1906 թթ. Ե., 2008:
  • Սահակ վարդապետ Շաքարյան, Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը, Ս. Էջմիածին, 2014:
  • Վազգեն քահանա Հովհաննիսյան, Հայ եկեղեցին և Հայոց Հայրապետները, Ե., 2008:
  • Մաղաքիա արք. Օրմանյան, Ազգապատում գ. Գ., Էջմիածին, 2001:
  • Մելիքյան Վ. Ս., Էջմիածնի 1917 թ. եկեղեցական համագումարը, Ս. Էջմիածին, 2018:
  • Ստեփանյանց Ս., Հայ առաքելական եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք, Ե., 1994։
  • Вазген Оганисян иерей, Армянская апостольская св. церковь, век ХХ. Ер., 2018.
  • 0. Тунян В. Г., Эчмиадзинский престол ХIХ - нач. ХХ вв., Ер., 2001.
  • Тунян В. Г., Эчмиадзинский вопрос в политике самодержавия России 1873 - 1903 гг. Ер., 2002.
  • Тунян В. Г., Армянская церковь за рубежом Начало ХХI в., Ер., 2016.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Հիմնախնդրի սկզբնաղբյուրները և ուսումնասիրվածությունը
2. Հայ եկեղեցին ХIХ դ. առաջին քառորդում
3. Հայ եկեղեցու կանոնադրության նախապատրաստումը
4. Հայ եկեղեցին և «Պոլոժենիեն»
5. Հայրապետները և «Պոլոժենիեն»
6. Ուսումնական շրջանի ստեղծումը
7. Հայոց եկեղեցին և Հայկական հարց
8. Հայոց եկեղեցու ունեցվածքի բռնագրավումը 1903 թ.
9. Եկեղեցական համայնքների ինքնակառավարման հիմնախնդիրը
10. Օսմանյան-թուրքական նորոգումը և Հայոց եկեղեցին
11. Էջմիածնի 1917 թ. եկեղեցական համագումարը
12. Կաթողիկոս Գևորգ V Սուրենյանցի բարեփոխումները և եկեղեցու դեմ հալածանքները
13. Հայոց եկեղեցին և խորհրդային իշխանությունը
14. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի կոնսոլիդացիոն դերը
1106 Հայոց ցեղասպանությունը ժողովրդագրական համատեքստում 3
4-րդ կիսամյակ
շաբաթական 3.8 ժամ
դաս.-30 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1106/Մ17-2
1. Դասընթացի նպատակ
· ու­սում­նա­սի­րել Արևմտյան Հայաստանի (ներառյալ՝ Կիլիկիան), ինչպես նաև ողջ Օսմանյան կայսրության տարածքում ձևավորված էթնո-ժողովրդագրական իրավիճակը XIXդ. վերջին - XX դ. սկզբին,
· ճշտել հայ բնակչության թվաքանակը և տեսակարար կշիռն ինչպես Արևմտյան Հայաստանում, այնպես էլ կայսրության տարածքում,
· բացահայտել ցեղասպանության հետևանքները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. Հստակ պատկերացում կազմել Արևմտյան Հայաստանում Ցեղասպանության նախօրյակին հաստատված ժողովրդագրական իրավիճակի մասին։
2. Ներկայացնել հայ բնակչության տեղաբաշխումը բուն Արևմտյան Հայաստանում՝ Կիլիկիայի հետ միասին և կայսրության մյուս հայաբնակ տարածքներում (Պոնտոս, Գամիրք, Անատոլիա ևն)։
3. Պատկերացում կազմել Ցեղասպանության ծավալների և հայ բնակչության զոհերի քանակի վերաբերյալ։
4. Ներկայացնել Ցեղասպանության ժողովրդագրական հետևանքները։
բ. գործնական մասնագիտական կարողություններ.
5. Մասնակցելու Ցեղասպանագիտության ոլորտին առնչվող միջազգային և հանրապետական գիտագործնական քննարկումներին։
6. Բազմակողմանիորեն վերլուծել և գնահատել Հայոց ցեղասպա­նութ­յան ծավալները, բացահայտել թուրքական պատմագրության ռազմավարությունը և հայոց Ցեղասպանության խեղաթյուրումն ու կեղծումը։
7. Իրականացնել անհատական և խմբային աշխատանքներ, նաև՝ կատարել միջոլորտային հետազոտությունների վերլուծություն։
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան)
8. Օգտվելու մասնագիտական բազմալեզու գրականությունից։
9. Մասնակցելու բազմաբնույթ գիտաժողովներին և քննարկումներին, վերլուծելու առկա խնդիրները, գնահատելու դրանց լուծման համար անհրաժեշտ հնարավորությունները։
10. Պատրաստելու զեկույցներ, ներկայացնելու հետազոտական աշխատանք­ների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր։
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ու­սում­նա­սի­րել Արևմտյան Հայաստանի (ներառյալ՝ Կիլիկիան), ինչպես նաև ողջ Օսմանյան կայսրության տարածքում ձևավորված էթնո-ժողովրդագրական իրավիճակը XIXդ. վերջին - XX դ. սկզբին,
· ճշտել հայ բնակչության թվաքանակը և տեսակարար կշիռն ինչպես Արևմտյան Հայաստանում, այնպես էլ կայսրության տարածքում,
· բացահայտել ցեղասպանության հետևանքները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասընթացի ունկնդրում և քննարկում
2. Ուսանողների կողմից ռեֆերատների պատրաստում և ներկայացում
3. Գիտական բանավեճերի կազմակերպում՝
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց է.
Ø ընթացիկ ստուգումներ- 8 միավոր
Ø մասնակցություն -3 միավոր
Ø եզրափակիչ քննություն- 9 միավոր
Նախատեսված եզրափակիչ քննությունը բանավոր է: հարցատոմսը պարունակում է 3 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • ա/ Սկզբնաղբյուրներ
  • Ա-Դօ, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912։
  • «Ծրագիր կազմակերպական կանոնագրի Օսմանեան Հայաստանի», Կ. Պօլիս, 1878։
  • Վահան վարդապետ Պարտիզակցի, «Վիճակագիր Հայոց ի Թուրքիա», //«Մասիս», Կ. Պoլիս, 1880, # 2772; 1881, # 2813։
  • Аракелян А. А., Статистика армянского населения в Малой Азии, Тифлис, 1914.
  • ,,Сборник дипломатических документов. Реформы в Армении”, Петроград, 1915.
  • Léart Marcel, La question Arménienne a la lumière des documents, Paris, 1913.
  • բ/ Ուսումնասիրություններ
  • Բադալյան Գ. Մ., Օսմանյան վարչական բաժանումներն Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում 1850-1860-ական թթ.։ Ժողովրդագրական իրավիճակը.- «Հայոց պատմություն», հտ. III, գիրք առաջին, Ե., 2010, էջ 399-406:
  • Բադալյան Գ. Մ., Սուլթանական կառավարության վարչաժողովրդագրական քաղաքականությունը (1880-ական թթ.).- «Հայոց պատմություն», հտ. III, գիրք առաջին, Ե., 2010, էջ 448-456։
  • Բադալյան Գ. Մ., Արևմտահայության 1890-ական թթ. կոտորածների ժողովրդագրական և տնտեսական հետևանքները.- «Հայոց պատմություն», հտ. III, գիրք առաջին, էջ 539-544։
  • Բադալյան Գ. Մ., Վարչաժողովրդագրական իրավիճակը Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում (Առաջին աշխարհամարտի նախօրեին).- «Հայոց պատմություն», հտ. III, գիրք երկրորդ, Ե., 2015, էջ 52-64։
  • Թաթոյան Ռ., Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին, Ե., 2015։
  • Մելքոնյան Ա. Ա., Հայաստանի պատմության և ժողովրդագրության հիմնահարցեր (հոդվածների ժողովածու), Ե., 2011:
  • Karpat K. H., Ottoman Population. 1830-1914. Demographic and Social Characteristics, Madison, Wisconsin, 1983.
  • Mc Carthy J., Muslims and Minorities, New York, 1983.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Դասընթացի նպատակներն ու խնդիրները, թեմատիկ տպագիր գրականության և համացանցային աղբյուրների ընդհանուր տեսություն։
2. Արևմտյան Հայաստան հասկացությունը։ Վարչական քարտեզի ձևավորման համառոտ պատմությունը։
3. Ժողովրդագրական իրավիճակն Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ մյուս տարածքներում XIX դ. 30-60-ական թթ.: Ցեղասպանության սկզբնական իրագործման հետևանքները։
4.Ժողովրդագրական իրավիճակն Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ մյուս տարածքներում XIX դ. 70-90-ական թթ.:
5. Արևմտյան Հայաստանի ժողովրդագրական իրավիճակն Առաջին աշխարհամարտի նախօրեին։
6. Հայ բնակչության տեղաբաշխումն Օսմանյան կայսրության հայաբնակ մյուս վայրերում։
7. Վանի, Բիթլիսի և Էրզրում նահանգները:
8. Դիարբեքիրի, Սեբաստիայի և Խարբերդի նահանգները:
9. Ժողովրդագրական իրավիճակը Հայկական Կիլիկիայում:
10. Ժողովրդագրական իրավիճակը Օսմանյան կայսրության մյուս հայաբնակ տարածքներում (Գամիրք, Պոնտոս, Անատոլիա, Բութանիա-Նիկոմիդիա, Եվրոպական Թուրքիա):
11. Հայ բնակչությունը Ցեղասպանությունից հետո (մինչև 1923 թ.)։
1106 Հայաստանը Բագրատունյաց դարաշրջանում 6
3-րդ կիսամյակ
շաբաթական 4 ժամ
դաս.- 30 ժամ, սեմինար – 30 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1106/Մ16-1
1. Դասընթացի նպատակ
· Բագրատունյաց դարաշրջանի պատմության վերաբերյալ հենքային գիտելիքներ,
· IX-XI դդ. Հայոց պատմության հիմնահարցերի խորքային իմացություն,
Բագրատունյաց թագավորության պատմական ու պատմաաշխարհագրական հիմնախնդիրների, թագավորության քաղաքական կարգավիճակի, պետական կառույցի, արքունի գործակալությունների, առանձին արքաների դերակատարության մասին ամբողջական գիտատեսական գիտելիքներ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. Գիտակցել Բագրատունյաց շրջանի պատմության հիմնախնդիրները և Հայոց թագավորության զարգացման ընթացքը IX-XI դդ.,
2. Նկարագրել Բագրատունյաց շրջանի հիմնական զարգացումները,
3. Լուսաբանել Բագրատունյաց Հայաստանի պատմության հիմնական շրջափուլերի էութենական գծերը:
բ. գործնական մասնագիտական կարողություններ.
1. Կիրառել Բագրատունյաց դարաշրջանի պատմության շրջափուլերի վերլուծության առումով համապատասխան մեթոդական մոտեցումներ,
2. Տարբերակել Բագրատունյաց թագավորության ծագումնաբանական ու տիպաբանական առանձնահատկությունները,
Վերլուծել Բագրատունյաց շրջանի պատմության հենքային գործընթացներն ու զարգացումները:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Բագրատունյաց դարաշրջանի պատմության վերաբերյալ հենքային գիտելիքներ,
· IX-XI դդ. Հայոց պատմության հիմնահարցերի խորքային իմացություն,
Բագրատունյաց թագավորության պատմական ու պատմաաշխարհագրական հիմնախնդիրների, թագավորության քաղաքական կարգավիճակի, պետական կառույցի, արքունի գործակալությունների, առանձին արքաների դերակատարության մասին ամբողջական գիտատեսական գիտելիքներ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություն,
2. Գիտատեսական քննարկում,
3. Նյութերի լսարանային ցուցադրություն:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ø ընթացիկ քննություններ- 8 միավոր
Ø մասնակցություն - 3 միավոր
Ø եզրափակիչ քննություն- 9 միավոր
Ընթացիկ քննություններից առաջինը բանավոր է: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յուրաքան­չյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Քանի որ դասընթացը հետազոտական բաղադրիչով է, երկրորդ ընթացիկ քննության համար նախատեսվում է վերլուծական գրավոր աշխատանք, որը գնահատվում է առավելագույնը 4 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Եզրափակիչ քննությունը բանավոր է, հարցատոմսը պարունակում է 3 հարց, յու­րա­քանչյուրը՝ 3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Ադոնց Ն., Բագրատունյաց փառքը, Երկեր, հ. Ա, Ե., 2006:
  • Եղիազարյան Ա., Աշոտ Երկաթ. թագավոր Հայոց, Ե., 2016:
  • Եղիազարյան Ա., Հայ Բագրատունիների տերությունը (885-908), Ե., 2011:
  • Լեո, Երկերի ժողովածու, հ. 2, Ե., 1967:
  • Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ., հ. III, Ե., 1976:
  • Մաթևոսյան Ռ., Բագրատունյաց Հայաստանի պետական կառուցվածքն ու վարչական
  • կարգը, Ե., 1990:
  • Юзбашян К., Армянские государства эпохи Багратидов и Византия IX-XI вв., Москва, 1988.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Բագարտունյաց դարաշրջանի սկզբնավորումը։ 2. Բագրատունյաց թագավորության հիմնադրումը։ 3. Բագրատունյաց տոհմական և արքունի տիրույթները։ 4. Բագրատունյաց թագավորության քաղաքական կարգավիճակը։ 5. Արքունի գործակալությունները։
6. Բագրատունյաց տերությունն Աշոտ Ա-ի և Սմբատ Ա-ի օրոք։ 7. Բագրատունիների վրացական թագավորության ձևավորումը։ 8. Բագրատունյաց թագավորությունը Աշոտ Երկաթի և Աբասի օրոք։ 9. Բագրատունյաց միասնական թագավորության մասնատումը։ 10. Բագրատունյաց թագավորության անկումը։
1106 Հայ-թուրքական հարաբերությունները 1878 թ. մինչև մեր օրերը 6
3-րդ կիսամյակ
շաբաթական 4 ժամ
դաս.- 30 ժամ, սեմինար- 30 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1106/Մ16-2
1. Դասընթացի նպատակ
· Ուսանողներին ծանոթացնել հայ-թուրքական հարաբերություններին՝ սկսյալ 1878 թվականից,
· Ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների էությունը, առանձնահատկությունները և քաղաքական նշանակությունը,
· Նրանց մոտ ձևավորել պատկերացում տարածաշրջանի ներքին և արտաքին զարգացումներում հայ-թուրքական հարաբերությունների ունեցած ազդեցության վերաբերյալ:
2. Կրթական վերջնարդյունքներ
1. Ներկայացնելու և պարզաբանելու հայ-թուրքական հարաբերությունների բնույթն ու հիմնական փուլերը:
բ. գործնական մասնագիտական կարողություններ.
2. Վերլուծելու Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության հիմնահարցերը,
1. Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում գնահատելու տերությունների վարած քաղաքականությունը:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ՝
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ պատրաստել զեկուցումներ, վարել բանավեճեր և սեմինարներ:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ուսանողներին ծանոթացնել հայ-թուրքական հարաբերություններին՝ սկսյալ 1878 թվականից,
· Ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների էությունը, առանձնահատկությունները և քաղաքական նշանակությունը,
· Նրանց մոտ ձևավորել պատկերացում տարածաշրջանի ներքին և արտաքին զարգացումներում հայ-թուրքական հարաբերությունների ունեցած ազդեցության վերաբերյալ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասընթացի ունկընդրում և քննարկում,
2. Ուսանողների կողմից ռեֆերատների պատրաստում և ներկայացում,
3. Գիտական բանավեճերի կազմակերպում,
4. Համապատասխան ազգաբաշխական նյութերի դիտարկում և քննարկում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ø ընթացիկ քննություններ- 8 միավոր
Ø մասնակցություն- 3 միավոր
Ø եզրափակիչ քննություն- 9 միավոր
Ընթացիկ առաջին քննությունն անցկացվում է բանավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Քանի որ դասընթացը հետազոտական բաղադրիչով է, երկրորդ ընթացիկ քննության փոխարեն նախատեսվում է ռեֆերատի պատրաստում և պաշտպանություն, որի համար տրվում է առավելագույնը 4 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Եզրափակիչ քննությունը բանավոր է: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքան­չյուրը՝ 3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Արշակյան Գր., Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում 1991-2001 թթ., Ե., 2009:
  • Սաֆրաստյան Ռ., Օսմանյան կայսրություն. ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը (1876-1920 թթ.), Ե., 2009:
  • Սիմոնյան Հ., Հայ-թուրքական հարաբերությունների պատմությունից, Ե., 1991:
  • Дадрян В., История армянского геноцида. этнический конфликт от Балкан до Анатолии и Кавказа, Ер., 2007.
  • Кочар М., Армяно-турецкие общественно-политические отнишения и Армянский вопрос, Ер., 1988.
  • Gurun K., The Armenian file, New York, 1985.
  • Hovhannisyan R., The Armenian Genocide, History, Politics, Ethics, New York, 1992.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Հայ-թուրքական հարաբերությունների բնույթն ու հիմնական փուլերը,
2. Հայ-թուրքական հարաբերությունների առաջին փուլի ընդհանուր գնահատականը,
3. Պանիսլամիզմի և թուրքիզմի գաղափարախոսությունները,
4. Հայ -թուրքական հարաբերությունները XIX դարի վերջին և XX դարի սկզբին,
5. Ցեղասպանությունն իբրև Հայկական հարցի լուծման թուրքական տարբերակ,
6. Հայ-թուրքական հարաբերությունները 1918-1923 թթ.,
7. Հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլը:
1106 Միջնադարի հայոց պատմության ուսումնասիրության աղբյուրները և մեթոդները 6
3-րդ կիսամյակ
շաբաթական 4 ժամ
դաս. - 30 ժամ, սեմինար - 30 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1106/Մ16-3
1. Դասընթացի նպատակ
Ուսումնասիրել հայոց պատմության միջնադարյան պարբերափուլի հետազոտության աղբյուրները և մեթոդները։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն՝
1. ներկայացնելու միջնադարի ուսումնասիրության հիմնական մեթոդները,
2. բացատրելու միջնադարի պատմության ուսումնասիրության աղբյուրների տարբերակման հիմնական սկզբունքները,
3. մատնանշելու հայոց պատմության միջնադարյան պարբերափուլի հետազոտության հիմնական աղբյուրները և մեթոդները,
4. բացատրելու, արժևորելու և գնահատելու միջնադարյան հայ մատենագրական և վիմագրական ժառանգության դերը հայոց պատմության աղբյուրագիտության համատեքստում,
5. բացատրելու հայոց միջնադարի ուսումնասիրման առանձնահատկությունը հայոց պատմության մյուս պարբերափուլերի ուսումնասիրման հետ համեմատության մեջ:
բ. գործնական մասնագիտական կարողություններ՝
6. տարբերակելու միջնադարի ուսումնասիրման աղբյուրների ընտրության, նյութի մեկնաբանման և մեթոդական մյուս մոտեցումները հայոց պատմության մյուս պարբերափուլերի ուսումնասիրման մեթոդական մոտեցումներից,
7. հակազդելու շրջանառության մեջ գտնվող հակագիտական և կեղծ պնդումներին,
8. կիրառելու հայոց պատմության միջնադարյան պարբերափուլի հետազոտության հիմնական աղբյուրների և մեթոդների վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները մասնագիտական աշխատանքում,
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ՝
9. տարբեր սկզբնաղբյուրներից և ուսումնասիրություններից հուսալի տեղեկատվություն ձեռք բերելու, վերլուծելու, գնահատելու և փոխանցելու,
10. նպաստելու հանրության տարբեր խմբերի (ընտանիքի, ընկերների և այլոց) քաղաքացիական գիտակցության մեջ հայոց միջնադարի պատմական նշանակության արժևորման մեծացմանը,
փոխանցելու հայոց միջնադարի աղբյուրների վերաբերյալ նորագույն ուսումնասիրությունների արդյունքները (դասավանդման և հետազոտության ուղղորդելու միջոցով):
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսումնասիրել հայոց պատմության միջնադարյան պարբերափուլի հետազոտության աղբյուրները և մեթոդները։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություն,
2. Դիդակտիկ նյութերի ցուցադրություն և փաստավավերագրական ֆիլմերի դիտում,
3. Թեմատիկ քննարկում,
4. Մագիստրանտների կողմից հետազոտական էսսեների/ռեֆերատների գրավոր պատրաստում և բանավոր ներկայացում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ø ընթացիկ քննություններ- 8 միավոր
Ø մասնակցություն -3 միավոր
Ø եզրափակիչ քննություն- 9 միավոր
Առաջին ընթացիկ քննությունը բանավոր է: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յուրաքանչյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Քանի որ դասընթացը հետազոտական բաղադրիչով է, երկրորդ ընթացիկ քննության փոխարեն նախատեսվում է ռեֆերատի պատրաստում և պաշտպանություն, որի համար տրվում է առավելագույնը 4 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Եզրափակիչ քննությունը բանավոր է: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը՝ 3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Գրիգորյան Գ., Հայկական վիմագրություն, Ե., 2000։
  • Իւզբաշեան Կ., Հայագիտութեան ներածութիւն, Ե., 2006:
  • «Մատենագիրք Հայոց» մատենաշար։
  • Концепции современного востоковедения, под ред. Е. Зеленева и В. Касевича, Санкт-Петербург, 2013.
  • Lamberg M., Keskiaho J., Räsänen E., Timofeeva O., Methods and the Medievalist: Current Approaches in Medieval Studies, Newcastle: Cambridge Scholars Publishing, 2008.
  • Handbook of Medieval Studies: Terms-Methods-Terms, edited by A. Classen, Vol. 1, Berlin-New York: Walter de Gruyter Pub., 2010.
  • Paradigms and Methods in Early Medieval Studies, edited by C. Chazelle, F. Lifshitz, New York: Palgrave Macmillan, 2007.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Մաս Ա. Հայոց պատմության միջնադարյան պարբերափուլի հետազոտության աղբյուրները
1. Միջնադարի ուսումնասիրման աղբյուրների դասակարգման համընդհանուր սկզբունքները և օրինաչափությունները,
2. Հայերեն գրավոր սկզբնաղբյուրները (վիմագրություն, մատենագրություն),
3. Օտար աղբյուրները հայոց պատմության միջնադարյան պարբերափուլի վերաբերյալ,
4. Միջնադարյան հայ մատենագրության ուսումնասիրության պատմությունը,
Մաս Բ. Հայոց պատմության միջնադարյան պարբերափուլի հետազոտության մեթոդները
5. Հայոց պատմության միջնադարյան ժամանակաշրջանի պարբերացման խնդիրները,
6. Միջնադարի ուսումնասիրման ժամանակակից մեթոդները,
7. Պատմագիտության հարակից գիտակարգերի մեթոդների կիրառությունը,
8. Գրավոր սկզբնաղբյուրների տեքստային վերլուծության սկզբունքները:
1106 Հայոց պատմության հիմնահարցերը պատմագիտական տեսությունների համատեքստում 6
3-րդ կիսամյակ
շաբաթական 4 ժամ
դաս. - 30 ժամ, սեմինար - 30 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1106/Մ16-4
1. Դասընթացի նպատակ
Դիտարկել և ուսումնասիրել հայոց պատմության հիմնահարցերը պատմագիտական տարբեր տեսությունների համատեքստում։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն՝
1. ներկայացնելու պատմագիտության մեջ գոյություն ունեցող հիմնական տեսությունները,
2. բացատրելու պատմագիտության ուսումնասիրության տեսական համակարգերի տարբերակման հիմնական սկզբունքները,
3. մատնանշելու հայոց պատմության հետազոտության տեսական մոտեցումների էվոլյուցիան և ներկա վիճակը,
4. բացատրելու, արժևորելու և գնահատելու հայոց պատմության հիմնախնդիրները պատմագիտական տարբեր տեսությունների տեսանկյունից,
5. բացատրելու հայոց պատմության ուսումնասիրման առանձնահատկությունը պատմագիտության տեսությունների համատեքստում՝ այլ ազգային պատմությունների ուսումնասիրման հետ համեմատության մեջ,
բ. գործնական մասնագիտական կարողություններ՝
6. տարբերակելու պատմագիտության ուսումնասիրման տեսությունների ընտրության անհրաժեշտությունը, ընտրված տեսության համատեքստում հիմնախնդրի մեկնաբանման և մեթոդական մոտեցումների առանձնահատկությունները,
7. հակազդելու շրջանառության մեջ գտնվող մանիպուլյատիվ պնդումներին՝ դասակարգելով և «ապակոդավորելով» տարբեր պնդումները համապատասխան տեսությունների համատեքստում,
8. կիրառելու հայոց պատմության հիմնախնդիրների հետազոտության վերաբերյալ ձեռք բերած տեսական և տեսագործնական գիտելիքները մասնագիտականաշխատանքում,
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ՝
9. տարբեր տեսությունների տրամաբանության և մեթոդական ապարատի հիման վրա սկզբնաղբյուրներից և ուսումնասիրություններից հուսալի տեղեկատվություն ձեռք բերելու, վերլուծելու, գնահատելու և փոխանցելու,
10. նպաստելու հանրության տարբեր խմբերի (ընտանիքի, ընկերների և այլոց) քաղաքացիական գիտակցության մեջ հայոց պատմության նշանակության արժևորման մեծացմանը՝ բացատրելով լայն զանգվածների համար առավել ըմբռնելի տեսական հիմնադրույթների շրջանակում,
փոխանցելու հայոց պատմության հիմնախնդիրների վերաբերյալ տեսական եզրահանգումների արդյունքները (դասավանդման և հետազոտության ուղղորդելու միջոցով):
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Դիտարկել և ուսումնասիրել հայոց պատմության հիմնահարցերը պատմագիտական տարբեր տեսությունների համատեքստում։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություն,
2. Դիդակտիկ նյութերի ցուցադրություն և փաստավավերագրական ֆիլմերի դիտում,
3. Թեմատիկ քննարկում,
4. Պատմական տեքստերի հետ գիտագործնական աշխատանք՝ նյութի տեսական դասակարգման կարողություններ և հմտություններ ձևավորելու համար,
5. Մագիստրանտների կողմից հետազոտական էսսեների/ռեֆերատների գրավոր պատրաստում և բանավոր ներկայացում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ø ընթացիկ քննություններ- 8 միավոր
Ø մասնակցություն -3 միավոր
Ø եզրափակիչ քննություն- 9 միավոր
1-ին ընթացիկ քննությունն անցկացվում է բանավոր հարցմամբ և գնահատ­վում 4 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յուրաքանչյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Քանի որ դասընթացը հետազոտական բաղադրիչով է, 2-րդ ընթացիկ քննությունը գնահատվում է ուսանողի գրավոր աշխատանքի (ռեֆերատ) հիման վրա՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է:
Եզրափակիչ քննությունն անցկացվում է բանավոր հարցման միջոցով՝ 9 միավոր արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Ադոնց Ն., Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում. քաղաքական կացությունը և նախարարական կարգը, Հատոր Ը, Ե., 2016։
  • Գաբրիելյան Վ., Պատմության խորհուրդը և ներկան, Ե., 2012։
  • Իւզբաշեան Կ., Հայագիտութեան ներածութիւն, Ե., 2006:
  • Հայոց պատմության նոր պարբերացման խնդիրները, «Հայագիտության հարցեր», 2017, թիվ 3 (12), էջ 194-239։ http://www.armin.am/images/menus/2822/Gitakan_Kyanq.pdf
  • Հանթինգթոն Ս., Քաղաքակրթությունների բախումը, Ե., 2021։
  • Օրմանեան Մ., Ազգապատում, Ս. Էջմիածին, հ. Ա-Դ, 2001-2002։
  • Афанасьев В., Историческая социология, Москва, 2009.
  • Концепции современного востоковедения, под ред. Е. Зеленева и В. Касевича, Санкт-Петербург, 2013.
  • Лаппо-Данилевский А., Методология истории: теории исторического знания и методы исторического изучения, Екатеринбург, 2013.
  • 0. Нефедов С., Факторный анализ исторического процесса, Москва, 2019.
  • Lamberg M., Keskiaho J., Räsänen E., Timofeeva O., Methods and the Medievalist: Current Approaches in Medieval Studies, Newcastle: Cambridge Scholars Publishing, 2008.
  • Handbook of Medieval Studies: Terms-Methods-Terms, edited by A. Classen, Vol. 1, Berlin-New York: Walter de Gruyter Pub., 2010.
  • Lorenz Ch. (2015). History: Theories and Methods. In: James D. Wright(editor-in-chief), International Encyclopedia of the Social & Behavioral Sciences,2nd edition, Vol 11. Oxford: Elsevier, pp. 131-137.
  • Paradigms and Methods in Early Medieval Studies, edited by C. Chazelle, F. Lifshitz, New York: Palgrave Macmillan, 2007.
  • Spiropoulou A. (2010). Theories of History, Models of Historiography. In: Virginia Woolf, Modernity and History. Palgrave Macmillan, London.
  • Sørensen G., Møller J., Jackson R., Introduction to International Relations: Theoriesand Approaches, Oxford: Oxford University Press, 8th edition, 2021.
  • Stepanyan Al., Khorenica: Studies in Moses Khorenatsi, Yerevan: YSU Press, 2021.
  • Toynbee A., A Study of History, Vol. I-XII, Oxford University Press, 1934-1961.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Մաս Ա. Պատմության կոնցեպտուալացումը և պատմագիտության տեսական համակարգերի ձևավորումը
1. Պատմական գիտությունների տեսության դասակարգման համընդհանուր սկզբունքները և օրինաչափությունները,
2. Պատմական գիտելիքի կոնցեպտուալացման սկիզբը. տեսական մոտեցումների ձևավորման պատմագրական անտիկ և միջնադարյան ավանդույթները,
3. Պատմական գիտելիքի տեսության կառուցարկումը և պատմական ճանաչողության օբյեկտը,
4. Սկզբնաղբյուրների դերը պատմական տեսությունների կառուցարկման գործում,
5. Պատմագիտական մեթոդների կիրառումը տեսական տարբեր համակարգերում,
6. Պատմական սոցիոլոգիան՝ պատմագիտության և սոցիոլոգիայի կոնցեպտուալացման միջգիտակարգային կարևոր գիտաճյուղ,
7. Պատմագիտության առաջին տեսությունները,
8. Պատմագիտության արդի տեսությունները։
Մաս Բ. Հայոց պատմության հիմնախնդիրները և պատմագիտության տեսական համակարգերը
9. Հայոց պատմության հիմնախնդիրների տեսական դասակարգման խնդիրները,
10. Հայոց պատմության ուսումնասիրման տեսական փորձառությունը (օրինակ՝ խորհրդային տարիներին ֆորմացիոն տեսության կիրառման փորձը),
11. Պատմագիտության հարակից գիտակարգերի տեսությունների կիրառությունը,
12. Գրավոր սկզբնաղբյուրների տեղեկությունների տեքստային վերլուծության սկզբունքները պատմագիտության արդի տեսությունների համատեքստում,
13. Հայոց պատմությունը՝ որպես քաղաքակրթական զարգացման դրսևորում «Լոկալ քաղաքակրթություններ» և «սուպերէթնոսներ» ներկայացնող տեսությունների հակադրության ասպարեզում,
14. Պատմական վախճանաբանությունը միջնադարյան տեքստից մինչև պատմասոցիոլոգիական գիտական շարադրանք (օրինակ՝ Մովսես Խորենացու և Արիստակես Լաստիվերցու պատմագրական տեքստերից մինչև հայկական թեմատիկան Օ. Շպենգլերի և Փ. Բյուքենանի աշխատությունների համատեքստում),
15. Հայոց պատմության կոնֆլիկտային դրվագները «քաղաքակրթությունների բախման» և ժամանակակից այլ տեսությունների համատեքստում:
1106 Հայ գրի և գրատպության պատմություն 3
3-րդ կիսամյակ
շաբաթական 2 ժամ
դասախոսություն-30 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1106/Մ15-1
1. Դասընթացի նպատակ
• ուսումնասիրել գրի ծագման և զարգացման համընդհանուր օրինաչափությունները,
• ներկայացնել նախամաշտոցյան գրային համակարգերը, մաշտոցյան այբուբենի ստեղծումը և դրանից հետո հայոց դպրության Ոսկեդարը և հետագա զարգացումը,
• ներկայացնել հայ իրականության մեջ գրատպության մշակույթի սկիզբը և տարածումը:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն՝
1. Ներկայացնելու գրի ծագման և զարգացման համընդհանուր օրինաչափությունները և գրի ծագման նախափուլը Հայկական լեռնաշխարհում,
2. Սկզբնաղբյուրների օգնությամբ վերլուծելու նախամաշտոցյան Հայաստանի բնիկ տեղական գրահամակարգերը, հայկական մեհենագրության զարգացման փուլերը,
3. Մատնանշելու նախամաշտոցյան դպրության ազդեցությունը մաշտոցյան Ոսկեդարի վրա,
4. Ներկայացնելու հայ այբբենական գրի ստեղծումը և հայ դպրության Ոսկեդարի ֆենոմենը,
5. Լուսաբանելու հայ գրի պատմության փուլերը,
6. Բացատրելու, արժևորելու և գնահատելու միջնադարյան հայ գրականության զարգացման ընթացքը, փուլերն ու առանձնահատկությունները հայ գրի պատմության համատեքստում,
7. Լուսաբանելու հայ գրատպության պատմության փուլերը,
8. Բացատրելու գրատպության մշակույթի տարածման կարևորությունը հայոց պատմության մեջ:
բ. գործնական մասնագիտական կարողություններ՝
1. Տարբերակելու նախագիր և կայացած գիր հասկացությունները,
2. Հակազդելու շրջանառության մեջ գտնվող հակագիտական և կեղծ պնդումներին,
3. Կիրառելու հայ գրի և գրատպության պատմության հիմնահարցերի վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները մասնագիտական աշխատանքում:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ՝
1. Տարբեր սկզբնաղբյուրներից և ուսումնասիրություններից հուսալի տեղեկատվություն ձեռք բերելու, վերլուծելու, գնահատելու և փոխանցելու,
2. Նպաստելու հանրության տարբեր խմբերի (ընտանիքի, ընկերների և այլոց) քաղաքացիական գիտակցության մեջ հայ գրի պատմական նշանակության արժևորման մեծացմանը,
3. Փոխանցելու նորագույն ուսումնասիրությունների արդյունքները (օրինակ՝ դասավանդման միջոցով):
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
• ուսումնասիրել գրի ծագման և զարգացման համընդհանուր օրինաչափությունները,
• ներկայացնել նախամաշտոցյան գրային համակարգերը, մաշտոցյան այբուբենի ստեղծումը և դրանից հետո հայոց դպրության Ոսկեդարը և հետագա զարգացումը,
• ներկայացնել հայ իրականության մեջ գրատպության մշակույթի սկիզբը և տարածումը:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություն,
2. Դիդակտիկ նյութերի ցուցադրություն և փաստավավերագրական ֆիլմերի դիտում,
3. Թեմատիկ քննարկում,
4. Մագիստրանտների կողմից հետազոտական էսսեների/ռեֆերատների գրավոր պատրաստում և բանավոր ներկայացում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Ինքնուրույն աշխատանք- 8 միավոր
· մասնակցություն- 3 միավոր
· ընթացիկ քննություններ- 9 միավոր
Ինքնուրույն աշխատանքի համար մագիստրանտին հանձնարարվում է որոշակի թեմա, որի վերաբերյալ պատրաստում և պաշտպանում է ռեֆերատ: Դրա համար նրան տրվում է առավելագույնը 8 միավոր: Միավորների քայլը 1 է:
Նախատեսված ընթացիկ քննությունները բանավոր են: Առաջինը գնահատվում է 4 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Երկրորդ քննությունը գնահատվում է 5 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2.5 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Աբրահամյան Ա., Հայ գրի և գրչության պատմություն, Ե., 1959:
  • Աբրահամյան Ա., Նախամաշտոցյան հայ գիր և գրչություն, Ե., 1982:
  • Աճառյան Հր., Հայոց գրերը, Ե., 1984:
  • Իւզբաշեան Կ., Հայագիտութեան ներածութիւն, Ե., 2006:
  • Իշխանյան Ռ., Հայ գրքի պատմություն, h. 1, 2-րդ հրատ., Ե., 2012:
  • Մովսիսյան Ա., Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը, Ե., 2003:
  • Մովսիսյան Ա., Հայկական մեհենագրություն, Ե., 2003:
  • The World’s Writing Systems, edited by P. Daniel and W. Bright, New York, 1995.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Մաս Ա. Նախամաշտոցյան գիր և գրականություն
1. Գրի ծագման ու զարգացման համընդհանուր օրինաչափությունները,
2. Նախամաշտոցյան Հայաստանում ստեղծված և կիրառված գրային համակարգերը,
3. Օտարների կողմից Հայկական լեռնաշխարհում թողնված գրային հուշարձանները,
4. Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր մշակույթի ընդհանուր բնութագիրը և ազդեցությունը մաշտոցյան Ոսկեդարի վրա,
Մաս Բ. Հայոց գրերի գյուտը, միջնադարյան ձեռագրական ավանդույթը և գրատպության մշակույթի սկզբնավորումը
5. Հայոց գրերի գյուտը. տառերի դասավորությունն ու այբուբենի կազմավորումը,
6. Հայոց գրերի հնագույն վկայությունները (վիմագիր և ձեռագիր նյութերի լույսի ներքո) և դրանց տեսակները,
7. Հայկական ծածկագրությունն ու նրա տեսակները,
8. Հայկական ձեռագրական ավանդույթը և մատենագրական ժառանգությունը,
9. Հայ գրատպության սկիզբը և տպագրության մշակույթի տարածումը:
1106 Հայ ժողովրդի կազմավորման և Հայաստանում պետականության ձևավորման հիմնախնդիրները 3
3-րդ կիսամյակ
շաբաթական 2 ժամ
դասախոսություն - 30 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1106/Մ15-2
1. Դասընթացի նպատակ
· ներկայացնել Հայոց պատմության հնագույն շրջանի (սկզբից մինչև Ք. ա. VI դար) պատմության հիմնախնդիրները,
· քննարկել հայ ժողովրդի կազմավորման խնդիրը և դրա վերաբերյալ գիտության մեջ առկա տեսությունները,
· ներկայացնել Հայաստանում պետականության առաջացման, հայկական հնագույն պետությունների պատմության, միասնական պետության ձևավորման հարցերը և դրանց վերաբերյալ պատմագիտության մեջ առկա մոտեցումները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել հայ ժողովրդի կազմավորման ընթացքը և այդ հարցի մասին պատմագիտության մեջ առկա տեսությունները,
2. ներկայացնել Հայկական լեռնաշխարհում պետականության առաջացման խնդիրը հնագույն պետությունների մասին աղբյուրներում առկա տեղեկությունները,
3. ցույց տալ Վանի թագավորության տեղը Հայոց պատմության մեջ:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. բացահայտել և լուսաբանել հայ ժողովրդի կազմավորման գործընթացը հարևան և ազգակից ժողովուրդների էթնոգենեզի համատեքստում,
5. քննարկել պետականության առաջացման ընթացքը և հնագույն պետությունների զարգացման օրինաչափությունները,
6. վերլուծել միասնական պետության առաջացման գործընթացը և դրա պատճառները:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան)
7. վերլուծել և արժևորել փաստերը և հետևություններ անել,
8. գնահատել տարատեսակ սկզբնաղբյուրները:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ներկայացնել Հայոց պատմության հնագույն շրջանի (սկզբից մինչև Ք. ա. VI դար) պատմության հիմնախնդիրները,
· քննարկել հայ ժողովրդի կազմավորման խնդիրը և դրա վերաբերյալ գիտության մեջ առկա տեսությունները,
· ներկայացնել Հայաստանում պետականության առաջացման, հայկական հնագույն պետությունների պատմության, միասնական պետության ձևավորման հարցերը և դրանց վերաբերյալ պատմագիտության մեջ առկա մոտեցումները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. գիտական բանավեճերի կազմակերպում և քննարկում,
3. ինքնուրույն հետազոտական աշխատանքների կատարում, ներկայացում և քննարկում,
4. դիդակտիկ նյութերի ցուցադրություն և փաստավավերագրական ֆիլմերի դիտում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առանց եզրափակիչ գնահատման դասընթաց է.
· ինքնուրույն աշխատանք- 8 միավոր
· մասնակցություն- 3 միավոր
· ընթացիկ քննություններ- 9 միավոր
Ինքնուրույն աշխատանքի համար մագիստրանտին հանձնարարվում է որոշակի թեմա, որի վերաբերյալ պատրաստում և պաշտպանում է ռեֆերատ: Դրա համար նրան տրվում է առավելագույնը 8 միավոր: Միավորների քայլը 1 է:
Նախատեսված ընթացիկ քննությունները բանավոր են: Առաջինը գնահատվում է 4 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Երկրորդ քննությունը գնահատվում է 5 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յուրա­քան­չյուրը՝ 2.5 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Բարսեղյան Լ., Հայ ժողովրդի ծագման և կազմավորման հարցերը պատմագիտության մեջ, Ե., 1996:
  • Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1981:
  • Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հ. I, Ե., 2007,
  • Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ., հտ. 1, Ե., 1971։
  • Հայոց պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), դասագիրք բուհերի համար, Հ. Սիմոնյանի խմբ., Ե., 2012:
  • Ղափանցյան Գ., Ուրարտուի պատմությունը, Ե., 1940,
  • Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հատոր Ա, սկզբից մինչև Արշակունիների հաստատումը Հայաստանում (66 թ.), Ե., 1944:
  • Арутюнян Н. В., Биайнили, Е., 1970:
  • Джаукян Г., Урартский и индоевропейские языки, Е., 1963:
  • 0. Дьяконов И., Предыстория армянского народа, история армянского нагорья с 1500 по 500 г. до н.э., хуриты, лувийцы, протоармяне, Е., 1968.
  • Капанцян Г., Хайаса - колыбель армян, Е., 1947:
  • Меликишвили Г. А., Урартские клинообразные надписи, Москва, 1960.
  • Пиотровский Б., Ванское царство (Урарту), Москва, 1959.
  • Adontz Nicolas, Histoired'Arménie ։ les origines, du Xe siècle au VIe siècle av. J.C., préface de René Grousset, Paris, 1946.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Հայոց հնագույն պատմության հիմնահարցերը՝ տարածաշրջանի պատմության համատեքստում (պատմագրական ակնարկ):
2. Հայ ժողովրդի կազմավորումը:
3. Հայաստանի տարածքի հնագույն պետական կազմավորումները:
4. Վանի (Ուրարտու, Արարատ) թագավորության՝ որպես Հայկական լեռնաշխարհի առաջին միասնական պետության ձևավորման հիմնահարցը:
5. Վանի թագավորությունից Երվանդունիների Հայկազյան թագավորության անցման հիմնահարցը:
1106 Հայկական ինքնություն 3
3-րդ կիսամյակ
շաբաթական 2 ժամ
դաս.- 30 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1106/Մ15-3
1. Դասընթացի նպատակ
· Ընդհանուր պատկերացում տալ ինքնության, ազգային (հայոց) ինքնության էության, կառուցվածքի, բաղադրիչների, գործառույթների, ազգային ինքնության հարացույցների ձևավորման ու կերպափոխության օրինաչափությունների մասին,
· Ներկայացնել հայոց ազգային նկարագրի, հոգեկերտվածքի ինքնութենաստեղծիչ հատկությունները, դրանց ձևափոխությունները ժամանակի հոլովույթում, ինքնության պահպանման հենասյուները (հայրենիք, լեզու, մշակույթ, կրոն, պետություն, արժեքներ և այլն),
· Ցույց տալ հայոց ինքնության և մշակույթի ու պատմության փոխկապակցվածությունը, պատմական իրադարձությունները դիտարկել ազգային ինքնության համատեքստում, մատնանշել թերությունները և ցույց տալ դրանց վերացման ուղիները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. Պարզաբանել «ինքնություն», «ազգային ինքնություն», «ինքնության (նույնականության) ճգնաժամ», «հայոց ինքնություն» հասկացությունների բովանդակությունը, հայոց ինքնության կառուցվածքը և բաղադրիչները, ինքնության հարացույցները, դրանց ձևավորման ու գործառման յուրահատկությունները,
2. Ընդհանուր գծերով ներկայացնել հայոց հոգեկերտվածքը, վարքագիծը, արժեքային համակարգը, ինչպես նաև ինքնության վերաբերյալ առկա տեսակետները,
3. Հայոց ինքնությունը դիտարկել այլ ազգերի ինքնությունների համատեքստում լուսաբանել ազգային բնավորությանն ու վարքաձևերին վերաբերող հայ և օտարազգի մտածողների տեսակետները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ.
1. Պատմական, մշակութաբանական և տեսական-փիլիսոփայական աղբյուրներում կկարողանա առանձնացնել հայկական ինքնությանը վերաբերող նյութերը, կարևորել պատմական հիշողության տեղը և դերը հայոց ինքնության կառուցվածքում,
2. Հայկական ինքնության մասին գիտելիքը օգտագործել պատմական նյութի իմաստավորման և լուսաբանման ընթացքում,
3. Քննադատաբար վերլուծել պատմական գործողությունների ընթացքի վերաբերյալ տեսակետները՝ հաշվի առնելով ազգային հոգեկերտվածքի ու վարքաձևերի յուրահատկությունները:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ.
1. Տարբերակել ինքնության տեսակները, ինքնության բաղադրիչները, դրանց գործառույթները,
2. Համեմատել հայկական ինքնության հարացույցները, նույնականացման մեխանիզմները, կողմնորոշվել ժամանակակից պայմաններում հայկական ինքնության պահպանման ու արդիականացման հարցերում,
Համեմատել տարբեր ազգերի ինքնությունները և պարզել հայոց ինքնության յուրահատկությունները:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ընդհանուր պատկերացում տալ ինքնության, ազգային (հայոց) ինքնության էության, կառուցվածքի, բաղադրիչների, գործառույթների, ազգային ինքնության հարացույցների ձևավորման ու կերպափոխության օրինաչափությունների մասին,
· Ներկայացնել հայոց ազգային նկարագրի, հոգեկերտվածքի ինքնութենաստեղծիչ հատկությունները, դրանց ձևափոխությունները ժամանակի հոլովույթում, ինքնության պահպանման հենասյուները (հայրենիք, լեզու, մշակույթ, կրոն, պետություն, արժեքներ և այլն),
· Ցույց տալ հայոց ինքնության և մշակույթի ու պատմության փոխկապակցվածությունը, պատմական իրադարձությունները դիտարկել ազգային ինքնության համատեքստում, մատնանշել թերությունները և ցույց տալ դրանց վերացման ուղիները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություններ,
2. Քննարկումներ (ազգային ինքնության մասին տեսակետների վերլուծություններ), սոցիոլոգիական հարցումների վերլուծություն, սեփական տեսակետի հիմնավորման ու շարադրման փորձեր,
3. Հանդիպումներ, զեկուցումներ, ելույթներ, տեքստերի ու փաստական նյութի վերլուծություն:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ø ընթացիկ ստուգումներ- 8 միավոր
Ø մասնակցություն- 3 միավոր
Ø ընթացիկ քննություններ- 9 միավոր
Ընթացիկ ստուգումներն իրականացվում են բանավոր քննարկումների և բնագրերի վերլուծության տարբերակով: Դրանց համար մագիստրանտին տրվում է 8 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Նախատեսված ընթացիկ քննություններից առաջինը բանավոր է, գնահատվում է 4 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Երկրորդ քննությունը գրավոր է և իրականացվում է ռեֆերատի պատրաստման և բանավոր պաշտպանության միջոցով: Գնահատվում է 5 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Այվազյան Ա., Հայկական ինքնության գրավականները, Ե., 2008:
  • Զաքարյան Ս. Ա., Հայոց ինքնության հիմնահարցեր, Ե., 2021:
  • Զեքիեան Լ., Հոգու և ինքնութեան հետքերով, Ե., 2000:
  • «Ինքնության հարցեր», (խմբ. Ա. Ստեփանյան ), Ե., 2006:
  • «Հայոց ինքնության հարցեր», պրակ 1-3, (խմբ. Ս. Ա. Զաքարյան), Ե., 2012-2015:
  • Հարությունյան Է., Ազգային ինքնություն և կյանքի մշակույթ, Ե., 2004:
  • Giddens A. , Modernity and self-identity. Self and society in late modern age. Camb., 1991
  • Leary, M. R.; Tangney, J. P. Handbook of self and identity . New York: Guilford Press, 2003.
  • Налчаджян А. А., Этнопсихология [Текст] / А. А. Налчаджян. - 2-е изд. - СПб. : Питер, 2004.
  • 0. Դասախոսությունների տեքստեր, ինքնության մասին նյութեր և բնագրեր` էլեկտրոնային կրիչով:
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ինքնության հիմնահարցը արդի հումանիտար գիտելիքում: 2. Ինքնություն, ազգային ինքնություն, հայկական ինքնություն, ինքնության (նույնականության) ճգնաժամ հասկացությունները: 3. Ազգային ինքնության տեսակները, բաղադրիչները և գործառույթները: 4. Հայոց ինքնության հարացույցները (հեթանոսական, քրիստոնեական, ցեղակրոն, լուսավորական, քաղաքացիական և այլն): 5. Ավանդականն ու արդիականը ազգային ինքնության կառուցվածքում: 6. Պատմական հիշողությունը հայկական ինքնության հարացույցներում: Հայ և օտարազգի մտածողները հայոց նկարագրի մասին (տեքստերի վերլուծություն): 7. Սփյուռքահայերի ինքնության պահպանման խնդիրները: 8. Ազգային ինքնությունների համեմատական վերլուծություն:
1106 Հայոց և այլ ցեղասպանությունների համեմատական վերլուծություն 3
3-րդ կիսամյակ
շաբաթական 2 ժամ
դաս.- 30 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1106/Մ15-4
1. Դասընթացի նպատակ
· ուսանողին տալ բազմակողմանի գիտելիքներ Հայոց և այլ ցեղասպանությունների վերաբերյալ,
· լուսաբանել ցեղասպանագիտության մինչայժմյան ձեռքբերումները ցեղասպանությունների ուսումնասիրման հարցում,
· ներկայացնել այն առնչությունները, ընդհանրություններն ու առանձնահատկությունները, որոնցով բնութագրվում են խնդրո առարկա ցեղասպանությունները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. Տիրապետելու ցեղասպանություն եզրույթի հիմնական չափորոշիչներին և փաստարկելու ցեղասպանությունների համապատասխանությունը դրանց։
2. Տիրապետելու ժամանակակից ցեղասպանագիտության հիմնական սկզբունքներին և հայեցակարգերին:
3. Վերլուծելու ցեղասպանությունների պատճառները:
4. Լուսաբանելու ցեղասպանությունների առնչությունները, ընդհանրություններն ու առանձնահատկությունները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ.
1. Գնահատելու ցեղասպանագիտական ուսումնասիրությունները։
2. Ներկայացնելու առաջարկներ ցեղասպանությունների պատժման ու կանխարգելման արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
3. Լուսաբանելու հայոց և մյուս ցեղասպանությունների նախապատմությունը, ընթացքը և հետևանքները:
4. Կատարելու քննարկումներ ցեղասպանությունների պատժման և կանխարգելման առավել արդյունավետ միջոցների և մեխանիզմների ստեղծման հարցերի շուրջ:
5. Մասնակցելու հարցին վերաբերող մասնագիտական և հասարակական դիսկուրսներին և գնահատելու առկա խնդիրների լուծման հնարավորությունները:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ.
1. Պատմական փորձառությունը հաշվի առնելով՝ իրատեսորեն գնահատելու ազգային-պետական շահերը ժամանակակից ներքին ու արտաքին քաղաքական խնդիրների համատեքստում և կանխելու նոր ցեղասպանությունները:
Մասնակցելու բազմաբնույթ քննարկումներին, վերլուծելու առկա խնդիրները և գնահատելու դրանց լուծման համար անհրաժեշտ հնարավորությունները:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողին տալ բազմակողմանի գիտելիքներ Հայոց և այլ ցեղասպանությունների վերաբերյալ,
· լուսաբանել ցեղասպանագիտության մինչայժմյան ձեռքբերումները ցեղասպանությունների ուսումնասիրման հարցում,
· ներկայացնել այն առնչությունները, ընդհանրություններն ու առանձնահատկությունները, որոնցով բնութագրվում են խնդրո առարկա ցեղասպանությունները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություն,
2. Հանձնարարված գրականության ընթերցում,
3. Քննարկումներ:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ø ինքնուրույն աշխատանք- 8 միավոր
Ø մասնակցություն -3 միավոր
Ø ընթացիկ քննություններ- 9 միավոր
Ինքնուրույն աշխատանքի համար մագիստրանտին հանձնարարվում է որոշակի թեմա, որի վերաբերյալ պատրաստում և պաշտպանում է ռեֆերատ: Դրա համար նրան տրվում է առավելագույնը 8 միավոր: Միավորների քայլը 1 է:
Նախատեսված ընթացիկ քննությունները բանավոր են: Առաջինը գնահատվում է 4 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Երկրորդ քննությունը գնահատվում է 5 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2.5 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Անտոնյան Ա., Մեծ ոճիրը, Ե., 1990։
  • Անումյան Մ., Ճանաչում և դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները 1919-21 թթ. և 1926 թ., Ե., 2013:
  • Բարդակչյան Գ., Հիտլերը և հայերի ցեղասպանությունը, Ե., 1991:
  • Լեփսիուս Յ., Հայաստանը և Եվրոպան. մեղադրագիր քրիստոնյա մեծ տերություններին և կոչ քրիստոնյա Գերմանիային, Ե., 2022։
  • Կիրակոսյան Ջ., Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը, Ե., 1967:
  • Կյունցլեր Յ., Արյան և Արցունքների երկրում, Ե., 2011։
  • Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, փաստաթղթերի և նյութերի ժողովածու, կազմ.՝ Մ. Գ. Ներսիսյան, Ռ. Գ. Սահակյան, Ե., 1991։
  • Հայրունի Ա., Հայկական խնդիրը Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ 1918 թ., Ե., 2013։
  • Հայրունի Ա., Յոհաննես Լեփսիուսի առաքելությունը, Ե., 2002։
  • 0. Հոսֆելդ Ռ., Մահ անապատում, Հայոց ցեղասպանությունը, Ե., 2022։
  • Հովհաննիսյան Ն., Հայոց ցեղասպանությունը ցեղասպանագիտության հայեցակարգային համակարգում, Ե., 2002:
  • Մաթոսյան Տ., Հայոց ցեղասպանություն և Հրեական Հոլոքոստ. համեմատման փորձ, Ե., 2005։
  • Մկրտչյան Լ., Արևմտահայերի ցեղասպանության աբդուլհամիդյան քաղաքականությունը, // Հայոց ցեղասպանությունը, Ե., 2001:
  • Ներսիսյան Մ., Հայոց ցեղասպանության անհերքելի փաստաթղթեր, Ե., 2005:
  • Սահակյան Ռ., Խուդավերդյան Կ., Հայոց ցեղասպանությունը տասնամյակների լույսի ներքո, Ե., 1995։
  • Տատրյան Վ., Հայոց ցեղասպանության հերքման հիմնական փաստարկները. Աղավաղման և կեղծարարության ուսումնասիրություն, Ե., 2005:
  • Армянский вопрос и геноцид армян в Турции (1913-1919). Материалы политического архива Министерства иностранных дел Кайзеровской Германии. Сборник под редакцией Вардгеса Микаеляна, Ер., 1995.
  • Барсегов Ю., Геноцид армян, том 1. 2, Москва, 2002, 2003.
  • Нюренбергский процесс. Сборник материалов в 8-ми томах. Том 1, Москва, 1987.
  • 0. Glöckner O./Knocke R., Das Zeitalter der Genozide. Ursprünge, Formen, und Folgen politischer Gewalt im 20. Jahrhundert, Berlin 2017.
  • Dadrian V., The History of the Armenian Genocide: Ethnic Conflict from the Balkans to Anatolia to the Caucasus. Berghahn Books, Oxford/Providence 2004.
  • Goldhagen D. J., Schlimmer als Krieg - Wie Völkermord entsteht und wie er zu vermeiden ist, München 2009.
  • Gottschlich J., Beihilfe zum Völkermord, Berlin 2015.
  • Hampel J., Der Nationalsozialismus. Bd. I. Machtergreifung und Machtsicherung 1933-1935, München 1994.
  • Hampel J., Der Nationalsozialismus. Bd. II. Friedenspropaganda und Kriegsvorbereitung, München 1993.
  • Hampel J., Der Nationalsozialismus. Bd. III. Machergreifung und Machtsicherung, München 1994.
  • Häussler M., Der Genozid an den Herero. Krieg, Emotion und extreme Gewalt in Deutsch-Südwestafrika, Weilerswist 2018.
  • Kiernan B., Erde und Blut. Völkermord und Vernichtung von der Antike bis heute. Deutsche Verlags-Anstalt (DVA), München 2009.
  • Kieser H.-L., Der verpasste Friede, Zürich 2000.
  • 0. Kuperman A. J., The limits of humanitarian intervention. Genocide in Rwanda. Brookings Institution Press, Washington 2001.
  • Lepsius J., Der Todesgang des Armenischen Volkes, Heidelberg 1980.
  • Nettelfield L. J; Wagner S. E., Srebrenica in the aftermath of genocide, Cambridge University Press, New York 2014.
  • Jacques Sémelin, Säubern und Vernichten. Die politische Dimension von Massakern und Völkermorden, Hamburg 2007.
  • Willem Honig J., Norbert Both: Srebrenica, der größte Massenmord in Europa nach dem Zweiten Weltkrieg, Lichtenberg/München 1997.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ցեղասպանություն հասկացողության ստեղծման և միջազգային իրավունքում ներառման պատմությունը: Ցեղասպանության բնութագրիչները և դրանց կատարելագործման շուրջ ի հայտ եկած քննարկումները:
2. Հայոց ցեղասպանությունը (նախապատմությունը, ընթացքը, հետևանքները) և դրա ազդեցությունը մարդու և միջազգային իրավունքի զարգացման հարցում:
3. Նամիբիայի հերորո և նամա ժողովուրդների ցեղասպանությունը (նախապատմությունը, ընթացքը, հետևանքները):
4. Հրեական հոլոքոստը (նախապատմությունը, ընթացքը, հետևանքները) և գնչուների (սինտի, ռոմա) ցեղասպանությունը: Դրանց ազդեցությունը մարդու և միջազգային իրավունքի զարգացման հարցում:
5. Սերբերի, քխմերների, թութսիների և բոսնիացիների ցեղասպանությունները (նախապատմությունը, ընթացքը, հետևանքները):
6. Ցեղասպանությունների պատմահամեմատական քննական վերլուծություն՝ առնչությունների, ընդհանրությունների և առանձնահատկությունների լուսաբանմամբ:
1106 Հայ-ռուսական հարաբերությունները և Ռուսաստանի հայ գաղթավայրերը 3
3-րդ կիսամյակ
շաբաթական 2 ժամ
դաս.- 30 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1106/Մ15-5
1. Դասընթացի նպատակ
· Ուսանողներին ներկայացնել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման փուլերը հիմնական օրինաչափություններն ու առանձնահատկությունները, Ռուսաստանում հայկական գաղթավայրերի առաջացման պատմական նախադրյալները,
· Ցույց տալ ռուսահայ գաղթավայրերի դերը հայ-ռուսական կապերի զարգացման, հայկական մշակույթի պահպանության խնդրում:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. Ներկայացնել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման փուլերը,
2. Բնութագրել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման փուլերի առանձնահատկությունները,
3. Ձևակերպել Ռուսաստանում հայկական գաղթավայրերի առաջացման պատմաքաղաքական նախադրյալները, ռուսական արքունիքի դիրքորոշումը գաղթօջախների առաջացման խնդրում,
4. Պարզաբանել Ռուսաստանում հայկական գաղթավայրերի խաղացած դերը հայ մշակույթի զարգացման և ազգապահպանության գործում:
բ. գործնական մասնագիտական կարողություններ.
1. Կիրառելու պատմագիտական փաստերի հավաքման, վերլուծության և մշակման մեթդները,
2. Օգտագործելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները պատմագիտական և աղբյուրագիտական ուսումնասիրույթւններ կատարելիս,
3. Խմբագրելու և մշակելու տարաբնույթ աղբյուրներ և ուսումնասիրություններ,
4. Դրսևորելու ինքնուրույն մասնագիտական մոտեցում տարաբնույթ աղբյուրների ուսումնասիրության ընթացքում, իրականացնելու հետազոտական աշխատանքներ պատմագիտական հարցերի լուսաբանության խնդրում:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ.
1. Տարաբնույթ աղբյուրներից հայթայթել անհրաժեշտ պատմագիտական նյութն ու վերլուծել դրանք,
2. Բանավոր և գրավոր ներկայացնել իր մտքերն ու դատողությունները հանրային քննարկումներում,
Ներկայացնել ստուգաբանված փաստեր քննարկվող հարցի շուրջ, տրամաբանորեն ճիշտ ու հստակ կառուցել բանավոր և գրավոր խոսքը:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ուսանողներին ներկայացնել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման փուլերը հիմնական օրինաչափություններն ու առանձնահատկությունները, Ռուսաստանում հայկական գաղթավայրերի առաջացման պատմական նախադրյալները,
· Ցույց տալ ռուսահայ գաղթավայրերի դերը հայ-ռուսական կապերի զարգացման, հայկական մշակույթի պահպանության խնդրում:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություն:
2. Համեմատական վերլուծություն:
3. Հարց ու պատասխան:
4. Զրույց, բանավեճ:
5. Ինքնուրույն աշխատանք. ռեֆերատի պատրաստում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ø ինքնուրույն աշխատանք- 8 միավոր
Ø մասնակցություն -3 միավոր
Ø ընթացիկ քննություններ- 9 միավոր
Ինքնուրույն աշխատանքի համար մագիստրանտին հանձնարարվում է որոշակի թեմա, որի վերաբերյալ պատրաստում և պաշտպանում է ռեֆերատ: Դրա համար նրան տրվում է առավելագույնը 8 միավոր: Միավորների քայլը 1 է:
Նախատեսված ընթացիկ քննությունները բանավոր են: Առաջինը գնահատվում է 4 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Երկրորդ քննությունը գնահատվում է 5 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2.5 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Աբրահամյան Ա. Գ. Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հատ Ա, Ե., 1964:
  • Բարխուդարյան Վ., Մոսկվայի և Պետերբուրգի հայկական գաղութների պատմություն (XVIII դարի կես - XX դարի սկիզբ), Ե., 2010:
  • Բարխուդարյան Վ. Բ. Ալեքսանյան Հ. Ս., Ռուսաստանի հայկական գաղթօջախների պատմություն, Ե., 2015:
  • Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ հրատ., հատոր III, գիրք առաջին, Ե., 2010:
  • Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ հրատ., հատոր III, գիրք երկրորդ, Ե., 2015,
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. հայ-ռուսական հարաբերությունների պատմության զարգացման փուլերն ու առանձնահատկությունները: 2. Ռուսաստանում հայկական գաղթավայրերի առաջացման պատմաքաղաքական նախադրյալները: 3. Ղրիմի հայկական գաղթավայրը: 4. Հարավային Ռուսաստան հայկական գաղթավայրերը:
5. Հյուսիսային Կովկասի հայկական գաղթավայրերը: 6. Պետերբուրգի և Մոսկվայի հայկական գաղթօջախը: 7. Ռուսահայ գաղթավայրերի դերը հայ մշակույթի զարգացման և ազգապահպանության խնդրում:
1106 Հայ պատմամշակութային ժառանգությունը և Հայաստանի զբոսաշրջության խնդիրները արդի փուլում 3
3-րդ կիսամյակ
շաբաթական 2 ժամ
դաս.- 30 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1106/Մ15-6
1. Դասընթացի նպատակ
• մագիստրանտների մասնագիտական գործունեությունը հնարավորինս մոտեցնելու հայ պատմամշակութային ժառանգության բացահայտման ու ճանաչելիության, դրանց՝ զբոսաշրջության ոլորտում ներառման և օգտագործման, Հայաստանում պատմամշակութային ժառանգության միջոցով զբոսաշրջության զարգացման հարցերին,
• ձևավորելու պատկերացում և տալու տեսական ու գործնական գիտելիքներ` «պատմամշակութային ժառանգություն», «զբոսաշրջության ոլորտի ռեսուրսներ» և զբոսաշրջության հետ կապված այլ հասկացությունների վերաբերյալ,
• ցույց տալու հայ պատմամշակութային հարուստ ժառանգության և դինամիկ զարգացող զբոսաշրջության ոլորտի փոխկապակցվածությունը, մատնանշելու զբասաշրջության ոլորտի խնդիրները և դրանց վերացման ուղիները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. Պարզաբանելու «պատմամշակութային ժառանգություն», «զբոսաշրջային ռեսուրսներ» և այլ հասկացությունների բովանդակությունը, հայ պատմամշակութային ժառանգության՝ զբոսաշրջության ոլորտ ներառման ու գործառման յուրահատկությունները,
2. Ներկայացնելու հայ պատմամշակութային ժառանգությունը՝ ըստ ՀՀ մարզերում բաշխվածության, դրանց արդի վիճակը, դեպի այդ հուշարձանները տանող զբոսաշրջային առկա երթուղիները և այլն։
3. Հայ պատմամշակութային ժառանգությունը դիտարկելու որպես զբոսաշրջային ռեսուրս, այդ համատեքստում լուսաբանելու հուշարձանների պատմությունն ու առկա վիճակը։
բ. գործնական մասնագիտական կարողություններ.
4. Իրականացնելու համակարգային վեր­լու­­ծություններ որպես զբո­սաշրջային ռեսուրսներ ծառայող հայ պատմամշակութային ժառանգության (արդեն օգտագործվող, թերի օգտագործվող և դեռևս չօգտագործվող ռեսուրսների) ոլորտում,
5. Մոդելավորելու Հայաստանի զբոսաշրջային կենտրոններում առկա պատմա­մշակու­թային հուշարձանների ներառումը կայուն զարգացման ծրագրերում և այլն:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ.
6. Տարբերակելու պատմամշակութային հուշարձանների տեսակները, զբոսաշրջության ոլորտում դրանց դասակարգումը (կրոնական, պատմական, մշակութային և այլն):
7. Վերլուծելու Հայաստանի տուրիստական տարածաշրջաններն ըստ մարզերի (բնառեսուրսային հնարավորությունները, բնակ­չությունը, տնտեսությունը, ենթակառուցվածքները),
8. Ներկայացնելու զբոսաշրջային ոլորտ ներառված պատմամշակութային հուշարձանների կառա­­վարման հիմնական մեթոդները և դրանց պահպանման առանձնահատկությունները:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
• մագիստրանտների մասնագիտական գործունեությունը հնարավորինս մոտեցնելու հայ պատմամշակութային ժառանգության բացահայտման ու ճանաչելիության, դրանց՝ զբոսաշրջության ոլորտում ներառման և օգտագործման, Հայաստանում պատմամշակութային ժառանգության միջոցով զբոսաշրջության զարգացման հարցերին,
• ձևավորելու պատկերացում և տալու տեսական ու գործնական գիտելիքներ` «պատմամշակութային ժառանգություն», «զբոսաշրջության ոլորտի ռեսուրսներ» և զբոսաշրջության հետ կապված այլ հասկացությունների վերաբերյալ,
• ցույց տալու հայ պատմամշակութային հարուստ ժառանգության և դինամիկ զարգացող զբոսաշրջության ոլորտի փոխկապակցվածությունը, մատնանշելու զբասաշրջության ոլորտի խնդիրները և դրանց վերացման ուղիները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություններ,
2. Քննարկումներ
3. Անհատական հետազոտություններ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ
4. Ճանաչողական այցեր ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրեր, զեկուցումներ, ելույթներ և այլն։
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ø ինքնուրույն աշխատանք- 8 միավոր
Ø մասնակցություն- 3 միավոր
Ø ընթացիկ քննություններ- 9 միավոր
Ինքնուրույն աշխատանքի համար մագիստրանտին հանձնարարվում է որոշակի թեմա, որի վերաբերյալ պատրաստում և պաշտպանում է ռեֆերատ: Դրա համար նրան տրվում է առավելագույնը 8 միավոր: Միավորների քայլը 1 է:
Նախատեսված ընթացիկ քննությունները բանավոր են: Առաջինը գնահատվում է 4 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Երկրորդ քննությունը գնահատվում է 5 միավոր: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յու­րա­քան­չյուրը՝ 2.5 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Ավանեսյան Ա., Մալխասյան Է., Նազարեթյան Ս., Հայաստանի երկրաբանական եզակի հուշարձանները, Ե., 2000:
  • «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2013 թվականի ծրագիրը` հաստատված ՀՀ կառավարության 22 նոյեմբերի 2012 թվականի N 1478 -Ն որոշմամբ:
  • «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից բխող 2008-2012 թթ. միջոցառումների ծրագիր»` հաստատված 2008 թ. հոկտեմբերի 16-ի կառավարության նիստի N 1822-Ն արձանագրային որոշմամբ:
  • Թովմասյան Գ., Զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում, Ե., 2022:
  • Խանջյան Ն., Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները, Ե., 2004:
  • Հայաստանի զբոսաշրջութ­յան ռազմավարություն, Ե., 2020։
  • Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի ներկա վիճակը, Ե., 2008:
  • Հարավային միջանցքի զբոսաշրջության զարգացման ռազմա­­վարություն, մարտ, 2015 թ:
  • ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանվող գոտիների տարածքների ճշգրտման, հողամասերի սահմանազատման և քարտեզագրման աշխատանքների հաշվետվություն, Ե., 2012
  • 0. ՀՀ կառավարության կողմից հաստատված բնության հուշարձանների ցանկը:
  • ՀՀ օրենքը բնության հատուկ պահպանվող տարածքների մասին, Ե., 2006:
  • ՀՀ օրենքը Գովազդի մասին, 30.04.1996:
  • «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը», 2002:
  • «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, Ե., 1998:
  • Абрамян М. А., Значение туристических ресурсов в развитии туризма, // Молодой ученый. - 2011. - №6. - Т.1.
  • Gevorgyan M., Tovmasyan G., The History, Culture and Architecture as a Potential of Urban Tourism Development: Evidence from Armenia, SocioEconomic Challenges, Ukraine, 2022.
  • Զբոսաշրջության զարգացման հայեցակարգ: Ե., 2008//
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. ՀՀ զբոսաշրջային ռեսուրսների դասակարգումը:
2. ՀՀ հատուկ պահպանվող տարածքները: ՀՀ արգելոցները և արգելավայրեր։
3. ՀՀ ազգային պարկերը:
4. Արարատ և Արմավիր մարզերի պատմամշակութային հուշարձանները զբոսաշրջության ոլորտում:
5. Արագածոտնի մարզի պատմամշակութային հուշարձանները զբոսաշրջության ոլորտում:
6. Կոտայքի մարզի պատմամշակութային հուշարձանները զբոսաշրջության ոլորտում:
7. Գեղարքունիքի մարզի պատմամշակութային հուշարձանները զբոսաշրջության ոլորտում:
8. Լոռու մարզի պատմամշակութային հուշարձանները զբոսաշրջության ոլորտում:
9. Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձանները զբոսաշրջության ոլորտում:
10. Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձանները զբոսաշրջության ոլորտում:
11. Վայոց Ձորի մարզի պատմամշակութային հուշարձանները զբոսաշրջության ոլորտում:
12. Սյունիքի մարզի պատմամշակութային հուշարձանները զբոսաշրջության ոլորտում:
13. Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանները զբոսաշրջության ոլորտում:

Կրթական այլ մոդուլներ

Ամբիոնի կոդը Պարտադիր դասընթացի անվանումը Կրեդիտներ
1106 Գիտական սեմինար 3
1-4-րդ կիսամյակներ
2 ժամ/շաբ.
30 ժամ սեմինար
ՊԱՐՏԱԴԻՐ
1106/Մ18-21
1. Դասընթացի նպատակ
· Ուսանողներին իրազեկել մասնագիտական ոլորտի հիմնախնդիրները, ստորաբաժանումում իրականացվող գիտահետազոտական աշխատանքները և դրանց արդյունքները
· Կազմակերպել բանախոսություններ ոլորտի հայաստանյան և միջազգային մասնագետների մասնակցությամբ
· Տրամադրել տեղեկատվություն մագիստրոսական թեզերի մասին և խորհրդատվութուն թեզերի ընտրության հարցում
· Քննարկել մագիստրոսական թեզերի հետ կապված հիմախդիրներն ու կատարման ընթացքը:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. Ներկայացնել մագիստրոսական թեզի հիմնադրույթները, կատարման ընթացքը և արդյունքները
2. Ձևավորել գիտական զեկուցումներ ներկայացնելու և բանավեճեր վարելու հմտություններ
3. Քաջածանոթ լինել հետազատության տվյալ բնագավառի տեսական և մեթոդաբանական մերօրյա ձեռքբերումներին
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. Մագիստրոսական թեզի իրականացման համար կատարել ժամանակակից պատմագիտական գործընթացների ինքնուրույն քննություն և վերլուծություն,
5. լինել հետազոտություններ իրականացնող թիմում, իրականացնել հարցադրումներ թեմայի բացահայտման համար
6. Մասնագիտական գիտելիքները կիրառել աշխատանքային տարբեր բնագավառներում և հասարակական դիսկուրսներում։
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
7. Հանդես գալ մագիստրոսական թեզի շրջանակներում իրականացված հետազոտության կարճ զեկուցումներով
8. Ներկայացնել սեփական հետազոտական ծրագիրը
9. Պատրաստել և ներկայացնել գիտաուսումնական և գիտական տեքստեր, վարելու բանավեճեր՝ պահպանելով մասնագիտական էթիկայի կանոնները:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ուսանողներին իրազեկել մասնագիտական ոլորտի հիմնախնդիրները, ստորաբաժանումում իրականացվող գիտահետազոտական աշխատանքները և դրանց արդյունքները
· Կազմակերպել բանախոսություններ ոլորտի հայաստանյան և միջազգային մասնագետների մասնակցությամբ
· Տրամադրել տեղեկատվություն մագիստրոսական թեզերի մասին և խորհրդատվութուն թեզերի ընտրության հարցում
· Քննարկել մագիստրոսական թեզերի հետ կապված հիմախդիրներն ու կատարման ընթացքը:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. սեմինարներ-քննարկումներ
2. արտալսարանային դասեր
3. միջազգային մասնագետների փորձի փոխանակում, հրավիրյալ միջազգային հեղինակավոր հետազոտողների հետ հանդիպում-սեմինարներ
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է ստուգարքի միջոցով։
6. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ
Համառոտագիր
Բովանդակություն
Ներածություն
Հիմնական մաս
Եզրակացություններ (և առաջարկություններ)
Օգտագործված գրականության ցանկ
Հավելվածներ
1106 Մասնագիտական պրակտիկա 6
3-րդ կիսամյակ
-
-
ՊԱՐՏԱԴԻՐ
1106/Մ22
1. Դասընթացի նպատակ
· Գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը, մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. Ձևավորել մագիստրոսական թեզի թեմային առնչվող հետազոտական հմտություններ
2. Հնարավորություն ստանալ մասնակցելու բաժնի և հայաստանյան համապատասխան գիտահետազոտական կառույցների համագործակցական նախագծերին ու դաշտային հետազոտություններին։
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. Ձևակերպել գիտահետազոտական խնդիրներ, իրականացնել հետազոտական աշխատանք, կազմել հարցարաններ, անցկացնել հարցազրույցներ, վերծանել և վերլուծել հավաքագրած նյութերը։
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան)

3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը, մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Հետազոտական աշխատանք
Աշխատանք գրադարաններում և արխիվում
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մագիստրանտը պրակտիկայի ավարտին թեզի ղեկավարին է ներկայացնում հաշվետովություն։ Պրակտիկան գնահատվում է թեզի ղեկավարի կողմից ստուգարքի միջոցով։
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Բալասանյան Ս., Վարդանյան Ն., ՔՀԿ հետազոտական կարողությունների զարգացում//
  • Ղազարյան Ա., Գիտական հետազոտության մեթոդաբանական առանձնահատկությունները, Երևան, 2015։
  • Russel B., Research methods in Anthropology, Qualitative and Quantitative approaches, UK, Alta Mira Press, 2006.
  • Hamilton P., Shopes L., Building Partnerships between Oral History and Memory Studies, Oral History and Public Memories, Pholadelphia, Temple University Press, 2008.
  • Burch E. S., The Method of Ethnographic Reconstruction, Alaska Journal of Anthropology, Vol. 8, no. 2, 2010.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ծանոթացում և համատեղ աշխատանք պրակտիկայի համար ընտրված գիտական հիմնարկների մասնագետների հետ
Թեզին վեաբերվող պրոբլեմային հարցերի վերաբերյալ մասնագիտական գիտելիքի և փորձառության ամփոփում ընտված մասնագետների և թեզի ղեկավարի հետ։
1106 Մագիստրոսական թեզ 24
1- 4-րդ կիսամյակներ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ 720 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1106/Մ23
1. Դասընթացի նպատակ
· Ձևավորել մասնագիտական ոլորտում ուսանողի ձեռք բերած գիտելիքները կիրառելու ու ինքնուրույն ուսումնասիրություն կատարելու կարողությունները,
· Տիրապետել գիտական խնդիրները ձևակերպելու ու նոր լուծումներ առաջադրելու հմտություններին։
2. Կրթական վերջնարդյունքներ
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. Հիմնավորել աշխատանքի արդիականությունը, վարկածը, նպատակը, խնդիրներն ու մեթոդները։
2. Ներկայացնել աշխատանքի բովանդակությունը, արդյունքներն ու եզրակացությունները։
3. ներկայացնել և բացատրել կատարված հետազոտական աշխատանքը, հիմնավորել արդյունքները։
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
4. կատարել թեմային առնչվող անհրաժեշտ գրականության վերլուծությունն ու ամփոփումը։
5. Կարողանալ ճիշտ ձևակերպել աշխատանքի օբյեկտը, առարկան, նպատակը, խնդիրները, վարկածը, և դրանց համապատասխանությունը թեմային։
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ձևավորել մասնագիտական ոլորտում ուսանողի ձեռք բերած գիտելիքները կիրառելու ու ինքնուրույն ուսումնասիրություն կատարելու կարողությունները,
· Տիրապետել գիտական խնդիրները ձևակերպելու ու նոր լուծումներ առաջադրելու հմտություններին։
4. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մագիստրոսական թեզի գնահատումն իրականացվում է ԵՊՀ հիմնադրամում մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգի դրույթների համապատասխան 20 միավորանոց սանդղակով։
5. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ
Համառոտագիր
Բովանդակություն
Ներածություն
Հիմնական մաս
Եզրակացություններ (և առաջարկություններ)
Օգտագործված գրականության ցանկ
Հավելվածներ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am