![](/sites/default/files/styles/small_profile_3_4/public/users/448738408_2777121285780354_3367868444413534866_n_1.jpg?h=6c83441f&itok=NWwjHSxJ)
Զեկուցող՝
ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, 217 սենյակ)
Չորեքշաբթի, մարտ 20, 2024
60 րոպե
Ս.թ. մարտի 20-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում կանցկացվի «Արցախի մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները» թեմայով սեմինար։
Սեմինարի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը, նույն ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Արտակ Գնունին և դասախոս Լեռնիկ Հովհաննիսյանը։
Գիտական թեմայի շրջանակում համակողմանի ուսումնասիրվել են Արցախի պետական ցուցակներում ընդգրկված պատմամշակութային հուշարձանները, հավաքագրվել են տեղեկություններ թանգարանային ֆոնդում ընդգրկված և պատերազմի հետևանքով անվերադարձ կորած նյութերի վերաբերյալ։ Զեկուցողները կներկայացնեն նաև բռնի տեղահանման հետևանքով Արցախի հայ բնակչության շրջանում տեղի ունեցող էթնոմշակութային գործընթացները։