ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ)
Չորեքշաբթի, դեկտեմբեր 11, 2024
90 րոպե
Ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի և Վրացագիտության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կանցկացվի կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստան-Վրաստան-Իրան փոխհարաբերությունների վերաբերյալ ուսումնասիրությունների ինտեգրումը կրթական գործընթացներում» խորագրով:
Քննարկմանը ներկա կլինի Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: