ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ)
Չորեքշաբթի, ապրիլ 30, 2025
11:00 - 12:30
Ս.թ. ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի կունենա ՀՀ Ազգային հերոս, Պատմության ֆակուլտետի շրջանավարտ Թաթուլ Կրպեյանի անվան լսարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը կմասնակցեն Հովհաննես Հովհաննիսյանը (ԵՊՀ ռեկտոր), Վահագն Մկրտչյանը («Արմենիա Վայն» ընկերության տնօրեն), Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամները, մարտական ընկերները: